18:20 01.10.2019
Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվել է ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։ Այն ստորագրվել է այսօր` Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
18:14 01.10.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար: Դիմելով ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին՝ Սինգապուրի վարչապետը նշեց. «Ստեղծված լինելով հինգ տարի առաջ՝ մեծ քայլերով ընթանում եք առաջ դեպի հաջողություն: Ձեր առաջ հավակնոտ նպատակներ են՝ ֆիսկալ քաղաքականության ներդաշնակեցման, մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակներ: Այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը հատկապես նկատելի […]
18:11 01.10.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է հրապարակել 2019 թվականի օգոստոսի 26-ից 30-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 46 դեպք, որից 27 դեպքով հաշվարկվել է 108.041.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.030.000 […]
18:00 01.10.2019
Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշեց՝ ուրախ է Երևան քաղաքում այս պատմական միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունենալու համար: Իրանի նախագահը նշեց՝ այսպիսի հարթակներում միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ երկխոսության հնարավորություն է տրվում: Նա հույս հայտնեց, որ այդ երկխոսությունն արդյունքներ կբերի: Ռոհանին շեշտեց՝ բոլոր երկրները պարտավոր են հանդես գալ […]
17:58 01.10.2019
Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից և առևտրի համաձայնագրեր կնքելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ խոսքում նշեց, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը անցկացվելու է դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում:
17:44 01.10.2019
Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշեց՝ նիստին մասնակցում է իբրև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար: Դոդոնը նշեց՝ Մոլդովայի համար ԵԱՏՄ նման նոր ինտեգրացիոն պրոյեկտներում մասնակցությունն առաջնահերթություն է և լավ հնարավորություն տնտեսական կապերի և մոլդովական ապրանքներն ու ծառայությունների արտահանման շուկայի բազմազանության համար: Մոլդովայի նախագահը շեշտեց՝ իրենց երկիրն […]
17:23 01.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց՝ համաձայն է միության հասցեին հնչած դրական գնահատականների հետ: Պուտինը նշեց՝ մեծամասշտաբ ընդհանուր շուկա է ստեղծված, որ հաջողությամբ է գործում: ՌԴ նախագահի գնահատմամբ՝ ինտեգրացիոն գործընթացներն ամենից բարեհաջող ազդեցությունն են թողնում անդամ երկրների տնտեսական աճի վրա, նպաստում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների բարեկեցության մակարդակի աճին: […]
17:04 01.10.2019
Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, Հայաստանին խաղաղություն ու բարեկեցություն մաղթեց: Նա նշեց՝ ԵԱՏՄ անդամակցությամբ նոր հնարավորություններ են բացված տնտեսական զարգացման և անդամ երկրների ժողովուրդների բարեկեցության ավելացման համար: Ժեենբեկովի գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ն դարձել է ուժեղ ինտեգրացիոն միություն: Ղրղըզստանի նախագահը նշեց՝ 2017-ին խոշոր տնտեսական կայսրությունների միջև լարվածության աճ գրանցվեց, […]
16:47 01.10.2019
Հորդանանի, Սիրիայի և Լիբանանի էլեկտրական ցանցերը նախատեսվում է միավորել մինչև այս տարեվերջ, РИА Новости-ին հայտնել է Հորդանանի խորհրդարանում էներգետիկ հանձնաժողովի խոսնակ Մուսա Հանթեշը: «Գործընթացը բաժանված է երկու մասի` առաջինը հիմնված է Լիբանանի և Հորդանանի միջև կնքված համաձայնագրի վրա: Այստեղ խնդիրներ չկան, մենք ավարտել ենք: Մնում է մեր և Լիբանանի միջև տարանցիկ կամրջի հարցը. Սիրիայի հետ […]
16:44 01.10.2019
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը հաջող է անցնում: Տոկաևն ընդգծեց՝ ԵԱՏՄ-ում նախագահող երկիր Հայաստանն իր ներդրումն է ունենում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում: Տոկաևը տեղեկացրեց՝ Ղազախստանի արտադրանքի արտահանումը նվազել է ավելի քան 6 տոկոսով, ինչն իրենց մտահոգում է: Ու թեպետ դրանում, ըստ Տոկաևի, օբյեկտիվ տնտեսական պատճառներ […]
15:12 01.10.2019
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին Բաղրամյան 26-ում դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հրավիրել է բոլորին հատուկ սրահ, ողջույնի խոսք ասել և նշել, որ Հայաստանի համար Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը շատ կարևոր է, քանի որ դա ևս մեկ հնարավորոթյուն է խորացնելու ինտերգրացիոն գործընթացը: «Բարի օր, հարգելի գործընկերներ, բարի գալուստ Հայաստան: Ուրախ […]
13:42 01.10.2019
Ավելի վաղ հայտնել էինք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ քիչ անց կմեկնարկեն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքները: Այժմ նիստի մասնակիցները ժամանում են Բաղրամյան 26:
13:28 01.10.2019
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Վլադիմիր Պուտինի օդանավը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի բոլոր պատվիրակներն արդեն Հայաստանում են: Նշենք, որ Հայաստան են ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան […]
12:45 01.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի կողմից տարբեր անձանցից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել և վարույթ էր ընդունվել 2018թ. ընթացքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, Դատախազությունում և Ոստիկանությունում խարդախության հատկանիշներով հարուցված […]
12:07 01.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, դիմելով Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին, նշեց. ««Էներգաիմպեքս» ընկերությանը տալիս ենք մենաշնորհային արտոնություն: Եթե գնում էր մասնավորեցման՝ նպատակն այն էր, որ այդ արտոնությունը վերացվեր: Եթե հետ ենք բերում պետական կառավարում, մենք փաստորեն խնդիր կարող ենք ունենալ 2018թ. հուլիսի 1-ին ընդունված օրենքի հետ, որտեղ ազատականացրել ենք էներգետիկայի արտադրությունը […]
12:04 01.10.2019
Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է «Հայփոստ» ընկերության՝ մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծին: Բաբայանը նշել է, որ նպատակահարմար են գտել իրականացնել նոր մրցույթ, սակայն դա որևէ կերպ կապված չէ ներկայիս կառավարիչների գործունեության հետ: «Ես խնդիրների մասին հիմա որևէ բան չեմ կարող ասել: Մասնավորեցման […]
11:38 01.10.2019
«ՎիվառոԲեթը» շարունակում է տալ ու չխնայել. «ՎիվառոԲեթում» ջեքփոթ շահումները խիստ հաճախակի են դարձել: Այս անգամ գրանցվել է «Սպորտաստիկ» ջեքփոթի խոշոր շահում: «Սպորտ» բաժնում Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներից մեկի վրա խաղադրույք կատարած քաղաքացին անկնկալ կերպով շահել է մոտ 39,000,000 դրամ: Դուք նույնպես կարող եք նման շահում գրանցել. կատարե՛ք առաջարկվող բարձր գործակիցներով և սահմանաչափերով խաղադրույքներ ցանկացած սպորտային […]
18:34 30.09.2019
Այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ հաստատվել են մի շարք որոշումներ: Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հաստատվել է Զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը: Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի նպատակը բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց […]
18:19 30.09.2019
Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում հաստատվել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020թ. ծրագիրը: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ` սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 16 համայնքում ընդգրկված 38 բնակավայրերում: Ըստ այդմ՝ նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային […]
18:03 30.09.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ: Օրինագծով […]
17:44 30.09.2019
Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի գործով երրորդ նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ Ջերմուկի 19 բնակիչ նոր երևան եկած բնապահպանական հանգամանքներով դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։ Հայցվորները խնդրում են պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի […]
17:37 30.09.2019
Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ հարցազրույցի ժամանակ հրապարակվել են այն կադրերը, որ ցուցադրում են սաուդյան խոշորագույն նավթարդյունաբերական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման դրվագները: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես են անօդաչուները պայթեցնում գործարանի տարբեր մասերի տարբեր հանգույցները։
15:40 30.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել «Որոտան» դժվարամատչելի կայանի պետի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով` ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ «Որոտան» դժվարամատչելի կայանի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, տեղեկացված լինելով, որ նույն կայանում որպես տեխնիկներ […]
15:23 30.09.2019
Հայաստանի կառավարությունը մտադիր է երկիրը դարձնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական և արդյունավետ կառավարմամբ ժողովրդավարական պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա, զերծ կլինի կոռուպցիայից, կունենա մարդու իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի պաշտպանության զարգացած ինստիտուցիոնալ հիմք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Вестник Экономики ЕАЭС ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ընդգծել է, որ […]
14:23 30.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառության մեջ է դրել մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծ. «Այսօր շրջանառության մեջ դրեցի մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծը։ Ըստ այդմ՝ համատեղությամբ աշխատող քաղաքացիների աշխատանքային ստաժի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվելու նաև երկրորդ […]
13:26 30.09.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ուսումնասիրություններ է իրականացրել թվով 6 ՋՕԸ-ներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: «Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 5.5 մլրդ դրամի խախտումներ: Կան հարուցված քրեական գործեր՝ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում»,- գրել է նա: Նշվում է, որ Հայաստանում կան ջրօգտագործողների 42 ընկերություններ (ՋՕԸ), […]
13:10 30.09.2019
Անհրաժեշտ է որոշումների ընդունման և իրականացման ընթացքում կարողանալ փոփոխություններ մտցնել այդ որոշումների մեջ։ Սրա կարիքը տեսնում է ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Երևանում անցկացված ֆորումի ժամանակ նա որպես «ԵԱՏՄ շատ լուրջ խնդիր» մատնանշեց դանդաղկոտությունը։ «Մինչև ծրագիրը մշակում եք, այդ ուղղությամբ նոու-հաու է առաջանում, և դուք չեք կարող դա հաշվի չառնել ու իրականացնել երեկ […]