TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրներն ամբողջապես կվերացվեն. Ավինյան

17:00 10.07.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրներն ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են։ «Վթարի պահին 830 Մգվտ պահանջարկի դեպքում, էլէներգիայի արտադրությունն ընկել է մինչև 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։ Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ […]

̰
«Ռուսթավի-2»-ի տնօրենը պատրաստ է միզել Ռուսաստան արտահանվող գինու ու բորժոմիի մեջ

16:51 10.07.2019

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան ուղիղ եթերում հայտարարել է, որ վրեժխնդիր լինելու համար պատրաստ է միզել գինի ու հանքային ջուր արտադրողների այն արտադրանքի մեջ, որն արտահանվում է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է Vz.ru-ն: «Սատանան տանի այդ գինին ու բորժոմին: Մենք այժմ պետք է ասենք, թե Պուտինը լավն է, ինչ է թե ոմանք բորժոմի, […]

̰
Օդանավակայանի բնականոն աշխատանքը չի տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին. «Զվարթնոց»

16:36 10.07.2019

«Զվարթնոց» միջագային օդանավակայանից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած հոսանքազրկման պատճառով օդանավակայանի բնականոն աշխատանքը չի տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին. ««Զվարթնոց» միջագային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, շնորհիվ ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին: «Զվարթնոց» միջագային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման […]

̰
Ուկրաինան լքում է ԱՊՀ հերթական համաձայնագիրը

16:30 10.07.2019

Ուկրաինայի կառավարությունը, այդ երկրի ընթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, որոշում է կայացրել դադարեցրել է իր մասնակցությունը ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում բեռնատարների կշռման վկայագրի ներդրման մասին միջազգային համաձայնագրին: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Համաձայնագիրը ԱՊՀ երկրների միջև կնքվել էր 2004 թվականին, Ուկրաինայում ուժի մեջ էր մտել 2006 թվականին: Այն նպատակ ունի համակարգել համապատասխան վկայագրերի տրամադրումը, ինչպես նաև դյուրացնել […]

̰
Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժ. 19:00-ը կարգավորվի. Ռոմանոս Պետրոսյան

16:24 10.07.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հոսանքազրկման հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Սիրելի´ կոտայքցիներ, այս պահին առկա է վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 19:00-ը կարգավորվի»:

̰
Լոռու և Տավուշի մի մասը ներկայումս միացված է Վրաստանի էներգահամակարգին

16:19 10.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը արձագանքեց տեղեկություններին, թե Հայաստանում հոսանքազրկման պատճառը ՀԱԷԿ-ի աշխատանքի ընդհատումն է: Նա հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ ատոմակայանի աշխատանքը դադարեցված է հունիսի 1-ից, պլանային անջատում է: Վարդանյանն ասաց, որ ՀՀ էներգետիկ համակարգում այս պահին գործող հիմնական բազիսային կայաններն են Երևանի ՋԷԿ-ը, Հրազդանի […]

̰
Ո՞րն էր Հայաստանում հոսանքազրկումների իրական պատճառը

16:11 10.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին: Նա նշել է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Վարդանյանն ասել է, որ իրանցի գործընկերները փաստել են՝ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել: Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, չի կարող ասել, […]

̰
Հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է  

16:10 10.07.2019

Հոսանքազրկման պատճառով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո մայրաքաղաքում ուղևորահոսքերը կառավարելու նպատակով հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Հեռուստակայանների էլեկտրասնուցումը սկսել է վերականգնվել

15:51 10.07.2019

Հուլիսի 10-ին ժամը 12.50-ից էներգահամակարգում տեղի ունեցած վթարի պատճառով հանրապետության հյուսիսային մարզերում գործող հեռուստակայանները շուրջ մեկ ժամ հոսանքազրկվել են և եթեր չեն հեռարձակել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Ժամը 14.00-ից սկսած՝ հեռուստակայանների էլեկտրասնուցումը սկսել է վերականգնվել:

̰
Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. պարզաբանում

15:45 10.07.2019

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։  Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն […]

̰
Վանաձորում ևս էլեկտրամատակարարման խափանումներ են

14:18 10.07.2019

Ժամը 12.55-ի սահմանններում Վանաձոր քաղաքի տարբեր տարածքներում էլեկտրական հոսանքի տատանումներ են եղել, իսկ 13:00-ին էլեկտրամատակարարումը քաղաքում ամբողջությամբ անջատվել է: Այս մասին հաղորդում է Վանաձորի մեր թղթակիցը: Էլցանցի Լոռու «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ խնդիրը համակարգային է, և իրենց ոչինչ չեն ասել. «Ժողովուրդ ջան, մենք էլ չգիտենք, սպասում ենք տեսնենք՝ ինչ կասեն»: Վանաձորցիները […]

̰
Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. Արսեն Թորոսյան

14:08 10.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երկրում այս պահին կա էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»,- գրել է Թորոսյանը։

̰
Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում. բացառիկ կադրեր

13:46 10.07.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը մետրոյի «Բարեկամություն» կայարանում է: Այս պահին ԱԻՆ աշխատակիցներ են ժամանել: Հենց հիմա տարհանում է իրականացվում։

̰
Հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական նորագույն մեքենասարքավորումների ներկրմամբ.  Սուրեն Պապիկյան

12:07 10.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում Բելառուսում ՀՀ դեսպան  Արմեն Ղևոնդյանի ուղեկցությամբ այցելել է Մինսկի տրակտորների գործարան, ծանոթացել գործարանի արտադրական հնարավորություններին և տրակտորների հավաքման գործընթացին։ Ընկերության մարքեթինգային տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կազակևիչի հետ հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ բելառուսական տրակտորները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում և ինչպես գյուղատնտեսության […]

̰
Վերջին 10 տարում առաջին անգամ միլիարդատերերի թիվն ամբողջ աշխարհում կրճատվել է

19:30 09.07.2019

Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ դոլարային միլիարդատերերի թվի նվազում է գրանցվել: Այս մասին պարզ է դառնում Capgemini ընկերության հրապարակած տվյալների ուսումնասիրությունից: Ըստ այդ տվյալների՝ 2018 թվականին աշխարհում հաշվվել է մոտ 18 միլիոն միլիարդատեր: Աղբյուրի փոխանցմամբ՝ սա 0.3 %-ով ավելի պակաս է 2017 թվականի ցուցանիշի համեմատ: Այս նույն ժամանակ դոլարային միլիարդատերերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Պուտինի` Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը

19:04 09.07.2019

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի նկատմամբ  պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը: «ՌԴ նախագահի որոշումը  միակ  և ճիշտ որոշումն է, որը կարելի է միայն ողջունել»,- ասել է նա: Այսպես, դիվանագետը նշել է, որ տեղի ընդդիմադիր գործիչների հակառուսական հայտարարությունները, որ դարձել են իրավիճակի սրացման պատճառ, «կտրականապես անընդունելի են […]

̰
Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն

17:06 09.07.2019

Այն բանից հետո, երբ վրացական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարն ուղիղ եթերում հայհոյել էր Պուտինին, Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարություններով, որոնցում դեմ է արտահայտվել Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ «Ես դա չէի անի՝ վրացի ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով»,- ասել է Պուտինը։

̰ ̰
Յուրաքանչյուր երգչի անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ. Դավիթ Անանյան

16:08 09.07.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ սկսվել են հունիսից: «Մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչի անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ` քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումների՝ նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից ստացված եկամուտները, մեր կարծիքով, չեն հայտարարագրվել»,- ասել է […]

̰
Գյումրիի շուկայում հիվանդ կենդանու միս է հայտնաբերվել

15:45 09.07.2019

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի վաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։ Միսը վաճառասեղաններին է՝ առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության […]

̰
ՊՎԾ-ն ներկայացրել է ջրօգտագործողների ընկերություններում ուսումնասիրությունների արդյունքները

15:40 09.07.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Ինչպես հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։ Ընդհա­­նուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 […]

̰
Մետաղաջարդոնի արտահանման տուրքը 80 հազարի փոխարեն առաջարկվում է ավելացնել 60 հազարով

13:50 09.07.2019

Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվում է մետաղաջարդոնի արտահանման համար տուրքի սահմանումը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, օգտվելով հնարավորությունից, ներկայացրեց նախապատմությունը։ Մինչև նախորդ տարվա կեսերը, ըստ նրա, մետաղաջարդոն Հայաստանից չի արտահանվել, իսկ տարվա կեսերից սկսված՝ այդ ջարդոնի արտահանումը աճել է մեծ տեմպերով ու արդեն իսկ խնդիր է ստեղծում մետաղավերամշակող ընկերությունների համար։ Խնդիրն այն է, որ […]

̰
Անձին իր սեփականությունից զրկելն անհնար է առանց դատարանի. Դավիթ Անանյան

13:18 09.07.2019

Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահն անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձնման մասին օրենքին: Նա նշել է, որ առանց դատարանի որոշման հնարավոր չէ մարդուն զրկել իր ունեցվածքից: Այս սկզբունքն անփոփոխ է: Պետությանը հասցված վնասի դիմաց, միևնույն է, նրա ունեցվածքը չի խլվի: «Կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են»,- ասել է ՊԵԿ նախագահը: Դավիթ Անանյանը նշել է, որ պարտադիր չէ […]

̰
ՊԵԿ-ը կապահովի 63 մլրդ գերակատարում, եթե տնտեսությամբ ապահովվեն ի սկզբանե ծրագրավորված ծավալները. Դավիթ Անանյան

11:44 09.07.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՊԵԿ-ի արդյունքները: Դավիթ Անանյանը նշել է, որ դեռևս Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ասվել է, որ ՊԵԿ-ն իր ծրագրային ցուցանիշը գերակատարելու է 62 միլիարդ դրամով և ըստ էության` հիմա կա կարևոր բան, որ պետք է արձանագրվի. «Կիսամյակային արդյունքներով 62 միլիարդ գերակատարումը կատարվել է կիսամյակով և […]

̰
Սամվել Կարապետյանը 3 մլն դոլարով կարող է գնել Սևան-Հրազդան կասկադը․ «Ժամանակ»

08:51 09.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները բանակցում են ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ ոչ թե Բարձրավոլտ էլեկտրացանցերի, այլ Սևան-Հրազդան կասկադի վաճառքի շուրջ: Սևան-Հրազդան կասկադը ռուսական կողմին է փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքի արդյունքում և այս պահին «Ռուսհիդրո» ընկերության բալանսում է: Վատ կառավարման և անխնա շահագործման արդյունքում ընկերությունը կուտակել է մոտ 50 մլն դոլարի վարկային […]

̰
Ռուսական կողմը մտադիր է 2020 թ. հունվարի 1-ից գազի գինը սահմանել 200 դոլար․ «Ժամանակ»

08:16 09.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները թաքցնում են գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների մանրամասները, որովհետև դրանք բավական անբարենպաստ են հայկական կողմի համար: Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմը մտադիր է 2020 թ. հունվարի 1-ից գազի գինը սահմանել 200 դոլար հազար խորանարդ մետր գազի համար»:

̰
Վարչապետը հանդիպել է Սինգապուրի գործարար համայնքի ներկայացուցիչներին

20:30 08.07.2019

Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Հուլիսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները կլոր-սեղան ձևաչափի շրջանակում հանդիպում-քննարկում են ունեցել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը կարևորել է Հայաստանի վարչապետի և կառավարական պատվիրակության հետ հանդիպումը: Նրա խոսքով` այն լավ հնարավորություն […]

̰
Գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» հարթակը

19:51 08.07.2019

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» (Activecitizen.am) հարթակը: Արդեն այսօրվանից քաղաքացիները կարող են գրանցվել կայքում, հարթակի միջոցով ներկայացնել իրենց գաղափարներն ու նախագծերը՝ մայրաքաղաքում կյանքի կոչելու համար: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, խոսելով նախաձեռնության մասին, նշում է, որ այն ուղղված է քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ համագործակցություն ու մասնակցային կառավարում ապահովելուն: «Սա […]

̰
Ապօրինի ծառահատումը կրկնելու դեպքում` քրեական պատասխանատվություն. ԱԺ-ում նախագիծը դրական եզրակացություն ստացավ

18:00 08.07.2019

Վարչական և քրեական օրենսգրքերում շրջակա միջավայրի նախարարությունը փոփոխությունների փաթեթ է մշակել: Ծառահատումների համար պատիժները խստացվում են, որոշ դեպքեր՝ քրեականացվում: Նախագիծն այսօր քննարկվում էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում: Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի խոսքերով՝ ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային […]

̰
Պետդուման կքննարկի դեպի Վրաստան դրամական փոխանցումները և Վրաստանից գինու ներկրումը արգելելու հարցը

17:12 08.07.2019

Այսօր նաև ուժի մեջ է մտել հունիսի 21-ին Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշումը, որով հուլիսի 8-ից արգելվում են ուղիղ չվերթները Ռուսաստանից դեպի Վրաստան և հակառակը:

̰
BACK_TO_TOP