00:09 31.05.2019
«Վրաստանի Փոթի քաղաքում Անակլիայի փոխարեն ոչ մի խորքային նավահանգիստ չի կառուցվի»: Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան «Անակլիայի զարգացման կոնսորցիումին» հանգստության կոչ է արել: Նախարարի՝ Փոթիի քաղաքապետարանի որոշումը փոխելու մասին հայտարարությունը հետևել էր Փոթիի քաղաքապետարանի՝ քաղաքում 1,6 հազար մետր երկարությամբ ու 700 մետր լայնությամբ խորքային նավահանգստի կառուցելու մասին հայտարարությանն ու դրան «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» արձագանքին: Նրա […]
20:00 30.05.2019
Ամերիկյան նոր պատժամիջոցների կիրարկումից հետո Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար ամենավտանգվող ոլորտը բանկայինն է։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հիշեցնում է, որ իրանագետների համայնքն այս մասին ահազանգել է դեռ մինչև այդ պատժամիջոցների գործարկվելը։ Հիմա այդ պատժամիջոցներն արդեն գործում են։ «Իրականության մեջ մենք գործ ունենք ակնհայտ ճնշման հետ Հայաստանի վրա։ Միացյալ Նահանգները ճնշում է բանեցնում, որպեսզի Իրանի հետ բանկային […]
19:51 30.05.2019
Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում SHANTNEWS.am-ը սկսում է շարք, որով ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և ինչ հիմա ունեն դատավորները` ըստ նրանց հայտարարագրերի։ Արշակ Ժորայի Վարդանյան (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր) Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս (2018թ.) Արշակ Վարդանյանն ունեցել է LEXUS GS 350 մեքենա և 12 միլիոն դրամ, ինչպես […]
18:32 30.05.2019
«Հայկական բնապահպանական ճակատն» իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ բացասական եզրակացություն է տրվել Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագծին:
16:58 30.05.2019
Պեկինի այս հայտարարությանը նախորդել էր չինական լրատվամիջոցներում հրապարակված ուղերձը՝ «Չասեք, թե ձեզ չէինք զգուշացրել»:
16:04 30.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին շինարարական ընկերությունները փակել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց սեպտեմբերից գումար չի վճարվել։ Ճանապարհը փակել են շուրջ 19 ընկերության աշխատակիցներ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ցուցարարների և վարորդների մեջ բախումներ են ընթանում: Այս պահին հայտնի դարձավ, որ ակցիայի մասնակիցների հետ […]
15:09 30.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր անդրադարձել է Հայաստանում սպասվող գնաճին՝ ասելով, որ դա կառավարության անարդյունավետ աշխատանքի հետևանք է: Պատգամավորի խոսքերով՝ ակցիզային հարկի փոփոխությունների հետևանքով լինելու է արտահայտված գնաճ, ինչն էլ բերելու է սպառման կրճատման: Միքայել Մելքումյանն ասել է, որ ինքը բազմիցս օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, սակայն իշխանությունը գերադասել է անտեսել դրանք:
14:25 30.05.2019
Կառավարության որոշմամբ` Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը նվիրաբերվեց Արմավիր համայնքին՝ այն թվով 26 բնակարանների վերակառուցելու և սեփականության իրավունքով համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 1 և 9 շենքերում բնակվող թվով 26 ընտանիքներին հատկացնելու համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց, որ շենքերից մեկը տրամադրում է կառավարությունը, իսկ մյուսը՝ մասնավոր ընկերություն։ […]
14:22 30.05.2019
«Ֆիթչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ: Երևանի վարկունակությունը, գործակալության գնահատականով, գտնվում է «bb+» մակարդակում: Ըստ «Ֆիթչ»-ի՝ Հայաստանի խոշորագույն քաղաք Երևանը համարվում է երկրի ամենամեծ շուկան՝ ծառայությունների ոլորտի զարգացած մակարդակով և ամենաշատ բնակչությամբ (1.1 մլն մարդ): «Երևանի բարեկեցության ցուցանիշները դեռևս մնում են համեմատաբար […]
14:05 30.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին շինարարական ընկերությունները փակել են «Հյուսիս-հարավի» Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց սեպտեմբերից գումար չի վճարվել։ Ճանապարհը փակել են շուրջ 19 ընկերության աշխատակիցներ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ցուցարարների և վարորդների մեջ բախումներ են ընթանում: Քաղաքացիները խնդրում են ցուցարարներին բացել ճանապարհը, քանի որ […]
14:00 30.05.2019
Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածում տիրող իրավիճակին: Նա նշել է, որ հիմնական կապալառուն «Կորսան Կորվելան» իսպանական ընկերությունն է, որն իրականացնում է Աշտարակից Թալին ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքնենրը։ «Կա անհամաձայնություն ընկերության և կազմակերպության միջև, բոլոր վճարումները «Կորսան» ընկերությանը իրականացվել են, նախարարությունը իր պարտականությունը կատարել է, […]
13:50 30.05.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Խաչատուրյանը ՀԾԿՀ անդամի թեկնածու Սեդա Շահինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծում է պատկերացնում Դիլիջանի բնակիչների համար, ովքեր ծորակից անհասկանալի բաղադրության ջուր են ստանում: «Իհարկե, ոչ միայն իրավական առումով, այլև բարոյական, խնդրահարույց է ծորակից ստանալ մի բան, որը չի համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին: Մենք «խմելու ջուր» ասելիս չենք հասկանում ցանկացած […]
13:48 30.05.2019
Պետական եկամուտների կոմիտեն թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն […]
13:36 30.05.2019
Ամառվա լողափային սեզոնին արագ պատրաստվելու համար այսօր կառավարությունում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ արագ՝ մոտ մեկ ամսում, պետք է իրականացվի դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհի նորոգումը։ Արագությունն ապահովելու համար, ըստ տրանսպորտի փոխնախարար Բագրատ Բադալյանի, անհրաժեշտ է գնումն իրականացնել արագացված ընթացակարգով՝ «մեկ անձից» գնումների տարբերակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ճանապարհն ամբողջությա՞մբ է նորոգվելու։ Փոխնախարարը հաստատեց, որ նորոգվելու […]
12:58 30.05.2019
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Ուսումնասիրությամբ փաստվել է, որ նշված ոլորտում ևս տարիներ շարունակ գործել է կազմակերպված կոռուպցիոն սխեմա: Մասնավորապես քննվող քրեական գործերի նյութերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ […]
11:33 30.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց` վիճակագրական տվյալներ հրապարակելով: Նրա խոսքով՝ մայիսի 27-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նախորդ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները: «Առաջին 4 ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում լավատեսական, դրական դինամիկայով: Ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Տնտեսությունն ունի լավ տրամադրություն: Մեր խնդիրն է խթանել այդ լավ տրամադրությունը»,- […]
20:00 29.05.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցրեց՝ որքա՞ն ներդրումներ են եղել հայտարարված տնտեսական հեղափոխության ընթացքում։ Նրան պատասխանելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը թվեց քաղաքական փոփոխությունների ամբողջ շղթան, որ եղել է նախորդ տարվա ընթացքում, և ասաց․ «Բոլոր էս տատանումների ընդհանուր ենթատեքստում մենք գրանցել ենք 5,2 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ 2018 թվականին, որը, կարծում […]
19:26 29.05.2019
Ի՞նչ է արվում շինարարության ոլորտում անկում թույլ չտալու համար։ Սա էր պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը, որ նա ուղղեց կառավարությանը։ Նա ասաց, որ շինարարության և հատկապես բնակարանաշինության հարցում հստակ սպասելիքներ կան։ Թանդիլյանին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա ասաց, որ կապիտալ ներդրումների ոլորտում կան վարկային համաձայնագրեր, որ կնքվել ու մնացել են թղթի վրա։ Հիմա, ըստ Ավինյանի, ծրագրեր […]
19:20 29.05.2019
Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը։ «Երկու հիմնական խնդիրներից է աշխատավարձեր չհայտարարագրելը կամ թերի հայտարագրելը և հանրությանը բժշկական ծառայություններ մատուցելիս […]
18:16 29.05.2019
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտաշես Պետրոսյանը բարձրացրեց այս պահին Արագածավանում բողոքող հողօգտագործողների պահանջը: «Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու երկաթուղին ու պահանջում են ոռոգման ջրի գնի վերանայում: Որքանո՞վ է հիմնավորված նրանց պահանջը և ի՞նչ լուծումներ կան այս հարցի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը: Հարցին ի պատասխան` տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն […]
18:10 29.05.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ մաքսային ձևակերպումների և հսկողության համար նախատեսված տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ Արարատյան մաքսատուն-վարչության Գանձումների համակարգման և հաշվառման թիվ 2, Փաստաթղթային հսկողության թիվ 2 և Բացթողնման թիվ 2 բաժինների (Նորագավիթի ավտոմաքսատուն) համար 2019 թվականի հունիսի 1-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր:
14:24 29.05.2019
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է միության ձեռքբերումների մասին: «ԵԱՏՄ-ն դեռ շատ երիտասարդ է, բայց ապացուցել է իր արդյունավետությունը: Միության կազմում առևտրաշրջանառության տեմպերը դանդաղում են, այնինչ 3-րդ երկրների հետ դրանք, հակառակը, աճում են: Մենք նվազեցրել ենք ինֆլյացիոն ռիսկերը, հսկողության տակ ենք առել ազգաբնակչության զբաղվածության հարցը: Դա նշանակում է, որ […]
13:04 29.05.2019
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում 2019թ․ առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության համապատասխան բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների իրականացված աշխատանքների արդյունքները։ Համաձայն այդ կապակցությամբ հրավիրված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ներկայացված ցուցանիշների՝ առաջին եռամսյակի ընթացքում իրականացվել է 78 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 41 խախտում: Նկատի ունենալով, որ հայտնաբերված խախտումներից […]
12:50 29.05.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարճ զրույց են ունեցել ԵՏՄ գագաթնաժողովից առաջ, հաղորդում է TASS- ը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` Պուտինը և Լուկաշենկոն չեն քննարկել «Դրուժբա» խողովակաշարի աղտոտման համար փոխհատուցման հարցը:
12:15 29.05.2019
«Լուսավոր Հայաստանն» օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, որը վերաբերում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններին: Խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում այսօր հայտնեց, որ իրենք առաջարկում են օրենքից հանել «հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» բառերը: Դրանով հատուկ պաշտպանության ենթակա անձանց, այն է՝ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահ և ՀՀ վարչապետ, արարողակարգային ծախսերը՝ կեցության, սննդի, տրանսպորտի […]
12:08 29.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, խորհրդարանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին անդրադառնալով, ընդգծեց՝ կենսաթոշակն անձի սեփականությունն է: «ՀՀ սահմանադրական դատարանի որոշում կա, համաձայն որի՝ կենսաթոշակը հավասարեցված է անձի սեփականությանը, այսինքն՝ կենսաթոշակի ստացման հետ կապված ցանկացած հարց ուղղակիորեն առնչվում է անձի՝ սեփականությունը իր հայեցողությամբ տնօրինելու և օգտագործելու սահմանադրական իրավունքի հետ: Այս դեպքում մենք գործ ունենք իրենց […]
11:47 29.05.2019
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը վերաբերում է 2 իրադարձությունների՝ ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման 5-ամյակին և եվրասիական ինտեգրացիոն միավորման 25-ամյակին: Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական խորհրդի երկրների անդամները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Բացի այդ, նիստին մասնակցում են Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
11:32 29.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, խորհրդարանում անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, նշեց. «Վստահ եմ, բոլորը համաձայն են, որ խնդիրը առկա է: Նույնականացման մեխանիզմներ կան, որ պետք է քննարկվեն, իսկ որտե՞ղ, եթե ոչ այս դահլիճում: Ի վերջո, կարող ենք քննարկման արդյունքում գտնել ավելի լավ լուծում, քան կա, կարող են ժամկետներ փոխվել, այստեղ […]
11:30 29.05.2019
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դարձել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում Նուրսուլթան Նազարբաևին «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի» կոչում շնորհելու մասին որոշում է ընդունվել»,- իր թվիթերյան էջում գրել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը: Ավելի […]
11:22 29.05.2019
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն ԱԺ այսօրվա նիստում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը՝ ի պաշտպանություն կենսաթոշակառուների իրավունքների: Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովում բավական բուռն քննարկում է տեղի ունեցել այս կապակցությամբ: «Խնդրահարույց է այն, որ մեր գործընկերները ցանկանում են 15 տարով լիազորագիր տրամադրել. մենք չենք կարող հետևել, թե 15 տարի հետո կամ […]