13:50 18.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հարկային օրենսգրքում կատարվելիք բարեփոխումներին: Նա նշեց, որ նախագծերի փաթեթը բավական ծավալուն է, շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում, հետևապես, դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են: Ավինյանը հայտնեց՝ փաթեթն արդեն իսկ տեղափոխվում է ԱԺ դաշտ, կարծիք հայտնեց, որ քննարկումները կշարունակվեն այնտեղ: Անդրադառնալով կուլիսային խոսակցություններին, թե […]
13:46 18.03.2019
«Գրանդ Հոլդինգ» ընկերության պատվերով Բագրատունյաց 47/2 հասցեում կառուցված շենքը այսօր՝ մարտի 18-ին, հանձնվեց շահագործման: Այն նախատեսված է ընկերության աշխատակիցների համար: Շենքն ունի 104 բնակարան, ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի: Բնակարանները հատկացվել են հիփոթեքային վարկավորման տարբերակով՝ առանց տոկոսադրույքի, և աշխատակիցները 12 տարիների ընթացքում մարելու ենք իրենց աշխատավարձից: «Վարկավորումն իրականացվում է առանց տոկոսադրույքի՝ սոցիալական ուղղվածությունը հենց դրանում է կայանում: […]
11:42 18.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է հատկապես ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների միջև արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու, ինչպես […]
11:41 18.03.2019
Շուկայում շաղախված չինականին ու թուրքականին փոխարինելու է գալիս հայկականը: ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ հայտնելով, որ ընդամենը մեկ ամսից վաճառքում կհայտնվի հայկական ջինսը: Ջինսերն արտադրվում են Գյումրիում: Արտադրությունը սկսելու համար կատարվել է 2 մլն դոլարի ներդրում:
21:55 15.03.2019
Կառավարությունը պատրաստվում է դադարեցնել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերի գործունեությունը: Այս մասին մարզային կենտրոններին տեղեկացրել էին դեռ տարեսկզբին: Նախազգուշացումներից հետո աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր են ստացել Շիրակի մասնաճյուղի աշխատակիցները, որոնք երկուսն են: Մարտի 15-ն էլ, ըստ ծանուցագրի, վերջնաժամկետն է, բայց մասնաճյուղը փակելու վերջնական որոշում դեռ չկա: Մասնաճյուղի տնօրենը սպասում է քննարկումների, […]
20:17 15.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական […]
20:01 15.03.2019
Պաշտպանության ծախսերին հարևան Ադրբեջանը անցած տարվա ընթացքում ուղղել է 3,3 միլիարդ ադրբեջանական մանաթ, որն այսօրվա փոխարժեքով հավասար է 1 միլիարդ 935 միլիոն դոլարի։ Թվերն այսօր երկրի խորհրդարանին է ներկայացրել Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը։ Նա հիշատակել է, որ դա մոտ 530 միլիոն մանաթով ավելի է, քան դրա նախորդ տարվա ընթացքում արված ծախսերը։ Ադրբեջանի վարչապետը հիշատակել է, […]
19:39 15.03.2019
Ադրբեջանում այսօր ամփոփել են 2019 թվականի առաջին երկու ամիսների տնտեսական ցուցանիշները ու հետահայաց ներկայացրել նաև անցած ամբողջ տարվա որոշ ցուցանիշներ։ Այս ամենը խորհրդարանին ուղղված իր զեկույցում ներկայացրել է երկրի վարչապետը։ 2018 թվականի ընթացքում Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 1,4 տոկոս։ Իսկ 2019 թվականի համար ադրբեջանական իշխանությունները կանխատեսում են ավելի բարձր՝ 3,6 տոկոս տնտեսական […]
19:24 15.03.2019
ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը: […]
18:51 15.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Նշելով, որ Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն՝ ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ իրենց հանդիպումը դեռ 1996 թվականին: Այդ ժամանակ հենց ինքն է Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ Համաշխարհային […]
17:31 15.03.2019
Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ըստ բողոքի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրև արտասահմանյան, ու սպասարկման և այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների: Այս […]
15:30 15.03.2019
Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ապամոնտաժման աշխատանքներին դիմադրություն չի ցուցաբերվում: Իրավիճակը ներկայումս հանգիստ է: Ավելի վաղ հայտնել էինք` լրագրողների հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնել էր, որ այս տարի ևս այլ սրճարաններ են ապամոնտաժվելու: Մանրամասները` տեսանյութում:
15:15 15.03.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների վերաբերյալ: «Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման […]
14:01 15.03.2019
«Կան նաև ուրիշ սրճարաններ, որ պետք է այս տարվա մեջ քանդվեն»,- մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նա դժվարացավ անուններ ասել: Միայն նշեց, որ կան սրճարաններ, որ ընդհանրապես չեն աշխատում և որպես օրինակ բերեց Օղակաձև այգին: Այնտեղ կան սրճարաններ, որ ընդհանրապես չեն աշխատում, բայց 3-4 տարի է՝ բետոն են […]
13:50 15.03.2019
Ռուսական խոշոր բանկերը պատրաստվում են ՌԴ-ի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներին: Reuters-ի տվյալներով` բանկերը պատրաստում են նոր հաշվեհամարներ, որպեսզի կարողանան գործարքներ կատարել արտասահմանյան արժույթով: Եթե ընկերությունները ենթարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ամերիկյան ֆինանսական համակարգը կդառնա նրանց համար անմատչելի: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ: […]
13:11 15.03.2019
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իրենց տոնին չի ցանկանում շատ խոսել այն խնդիրների մասին, որոնք կան ոլորտում: «Եթե սկսենք խնդիրները նշել, մեր տոնը կփչացնենք, էսօր շնորհավորելու օր է»,- ասում է նա: Իսկ խնդիրները շատ են ու անվերջ, բայց կարելի է թվարկել ձեռքբերումները, որոնք ունեցել է այս ոլորտում Հայաստանն ու ինչ-որ առումով գերազանցել […]
12:48 15.03.2019
Նիկոլ Փաշինյանն այսօր Սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված գիտաժողովի ընթացքում շեշտադրում կատարեց ՀՀ արտադրանքի միջազգային ստանդարտներին համապատասխանեցման հարցին: Ըստ նրա՝ սա իրենց քաղաքականության առաջնային գերխնդիրներից է, որն էլ տանելու է արևտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը: մասնավորապես ասաց. «Կարևորում եմ մեր համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակներում, և ստանդարտների բարձրացումը մեր արտադրանքի համար հնարավորություն […]
12:21 15.03.2019
Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության օրն է: 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից բացի սահմանվեց նաև լսելի լինելու իրավունքը Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում բազմաթիվ են խնդիրները, որոնց մասին այսօր բարձրաձայնվել է «Իրազեկ սպառող, առողջ հասարակություն» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ, որին […]
12:20 15.03.2019
Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունից: Ամերիկայի […]
12:07 15.03.2019
«Ապամոնտաժման գործընթացն իր օրինաչափ հունով շարունակվում է: Դատական պրոցեսները չեն ձգձգվի»,- մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ քանդման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն և զուգահեռ կսկսվեն կանաչապատման աշխատանքները: Ապամոնտաժմանը զուգահեռ զգուշությամբ տեղափոխվում են թփերը, որոնք հետագայում կօգտագործվեն Օպերայի տարածքում կամ այլ վայրերում: Զբոսաշրջային սեզոնին արդեն, […]
11:56 15.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը: Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է […]
11:51 15.03.2019
«Այն, ինչ հիմա արվում է, վանդալիզմ է»,- մարտի 15-ին Օպերային հարող տարածքում ապամոնտաժվող սրճարաններից մեկի ներկայացուցիչը կրկին իր վրդովմունքը հայտնեց ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր սրճարանին որևէ այլընտրանքային տարածք չի առաջարկվել և իրենց տարածքներ չեն առաջարկվել: Ինչ վերաբերում է գրանցված աշխատողներին, ապա զրուցակիցը վստահեցրեց, որ իրենք որևէ աշխատողի չեն թաքցրել: […]
10:24 15.03.2019
Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել էր սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։ Երեկ ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, ոստիկանների հետ բախումներով։
20:00 14.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական գործակալի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1980թ., 2014թ դեկտեմբերի 9-ին գրանցվելով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում որպես […]
19:51 14.03.2019
Գերմանիայում մեծ հեղինակություն է վայելում առանց պոլիէթիլենային տոպրակների խանութը: Այս մասին հայտնում է DW-ն: Հաղորդվում է, որ այս խանութում ամեն բան վաճառվում է տարաների մեջ, որոնք իրենց հետ բերում են հաճախորդները: Առաջարկում ենք դիտել, թե ինչպես է կատարվում մթերքի վաճառքը: https://www.facebook.com/dw.russian/videos/2102274209820171/
19:23 14.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր առավոտից կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջել են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց՝ 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի […]
19:03 14.03.2019
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր ապամոնտաժման աշխատանքներն ավարտեցին, սակայն ևս մի քանի օրվա աշխատանքներ ունեն՝ աստիճանաբար ապամոնտաժելու: «Վաղը կշարունակենք ավելի մեծ ուժերով: Մեզ համար կարևոր են նաև այս ծառերը, հատուկ տեխնիկա պիտի բերենք, ծառերն ազատենք, տանիքները հանենք, նաև անօրինական շինությունը: Հաջորդը լինելու են կտրատման աշխատանքները, […]
18:28 14.03.2019
Օպերայի տարածքում իրավիճակը կրկին լարված է: Սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են, ներկայում ապամոնտաժվում է նախկին «Ջազվե» սրճարանը: Ցուցարարները կրկին փորձում են խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներին: Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում այդ հատվածում:
18:14 14.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ինդեքս Վենչուրս» (Index Ventures) վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր Նինա Աչաջյանին, Մայք Վոլպիին և Դոմինիկ Վիդալին, ովքեր մինչ նշված հիմնադրամում ներգրավվելը՝ գործունեություն են ծավալել Cisco, Amazon, Yahoo և այլ հայտնի ընկերություններում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Հյուրերը վարչապետին են ներկայացրել «Ինդեքս Վենչուրս»-ի գործունեությունն […]
18:00 14.03.2019
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չեն դադարեցրել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, այլ ժամանակավորապես հետաձգել են, որոշ դեպքերում՝ տեխնիկայի վնասվածության, որոշ դեպքում՝ սրճարանատերերի խնդրանքին ընդառաջելով: «Տեխնիկան ժամանակավոր հեռացված է, երկու տեխնիկան վնասել են, մյուս անգամ քանդելուց 10 տեխնիկայով կգանք: «Ջազվե» սրճարանի սեփականատերերը խնդրեցին, որ մեջը գույք ունեն, խոհանոց կա, […]