14:49 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման նախաձեռնությանը: «Ինչո՞ւ չի գրած՝ ինչպիսի, կա հսկայական բանավեճ. Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ, ուժեղ հակակոռուպցիոն մարմին, տարբեր երկրների փորձեր կան, որ պետք է ուսումնասիրել: Երկրներ կան, որ անգամ հակակոռուպցիոն դատարան ունեն: Հիմնական հարցը, որ հնչում է, հետևյալն է՝ կոռուպցիայի դեմ […]
14:40 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ երբ է լուծվելու Գյումրիի անբարեկարգ փողոցների հարցը, նաև՝ երբ է հաշվառվելու՝ քանի՞ անօթևան կա Գյումրիում, որոնց հանդեպ պետությունը պարտավորություն ունի: «Գյումրիի փողոցների վիճակը շատ վատ էր, հիմա ավելի վատ է, փողոցներ են քանդվում, որ կառուցվեն, բայց չկա հստակ նախագիծ և ժամանակացույց: Նաև տնակների […]
14:36 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ Հայաստանի քաղաքացին, ՀԴՄ կտրոն պահանջելուց բացի, ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը: «Ես շինարարության տվյալներն ինչո՞ւ էի բերում: Դա իր հետևից բերելու է աշխատատեղեր, սպառման նոր մակարդակ, հնարավորությունների նոր մակարդակ: Այսօր ամեն ինչ անում ենք, որ վարկային տոկոսադրույքն իջնի, այդ վարկերը դառնան ավելի հասանելի, մենք […]
14:30 19.03.2019
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում` օպտիմալացման խնդրին: «Դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ քննարկում էինք հաստիքացուցակները, քաղաքապետարանը հավաստիացրեց, որ սկսելու է օպտիմալացումը, և արդեն մի քանի ամիս է անցել, ու ինչպես տեսնում ենք, օպտիմալացումը տեղի է ունեցել միայն ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա: Այսօր առաջին […]
14:18 19.03.2019
Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի ներդնելը, ըստ էության, Հայաստանի միջազգային պարտավորությունն է։ Եվ այդ պարտավորությունն արձանագրված է ՄԱԿ-ի և եվրոպական կառույցների հետ Հայաստանի ունեցած հարաբերություններում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ասաց` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ՞ անել այնպես, որ գույքը բռնագանձվի դրա ապօրինության ապացուցումից հետո։ ՄԻԵԴ-ը, ըստ Փաշինյանի, ունի եզրակացություն, որ […]
14:17 19.03.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հետաքրքրվեց թեքահարթակների վրա ծախսված գումարներից, ասաց, որ ծախսվել է 19 մլն 129 հազար դրամ թեքահարթակների վրա նախատեսված 35 մլն դրամի փոխարեն, ապա հավելել. «Հետաքրքրում է, թե ինչքան գումար է անհրաժեշտ թեքահարթակներով ապահովելու համար և ե՞րբ է հնարավոր լինելու, որ Երևանի բոլոր […]
14:06 19.03.2019
Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո 85 հազար մարդու նպաստ և թոշակ է ավելացել, 200 հազար մարդու աշխատավարձ է բարձրացվել: Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում սոցիալական վիճակի բարելավմանը միտված քայլերին և արդյունքներին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ հիպոթեքային վարկավորման 100 տոկոսանոց աճ է տեղի ունեցել, դա մարդկանց սոցիալական վիճակի բարելավման ցուցի՞չ է, […]
13:48 19.03.2019
Հայաստանում հողերի խնդիրը կա, և նախկինում չարաշահումներով տեղի ունեցած օտարումները պետք է շտկվեն, այդ հողերը պետք է վերադարձվեն համայնքներին։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրինակ, կան ներդրումային ծրագրեր, որոնք չեն իրականանում էն պատճառով, որ նախկին մի պաշտոնյա [հողը] սեփականաշնորհել է։ Հիմա ներդրողները գնում են, այդ պաշտոնյային ասում են՝ էս հողը ուզում ենք […]
13:44 19.03.2019
Ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրել է 2018-ի Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը, որից հետո «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը հարց է հնչեցրել՝ ասելով. «Երբ քննարկում էինք 2019-ի բյուջեն, մենք հնչեցնում էինք մեր մտավախությունները, որ կանաչապատման բյուջեի կրճատումը լավ չէ, և քաղաքապետարանի աշխատակազմի վերապատրաստման բյուջեի մեծացումը լավ չէ, հիմնավորում էինք, որ բացի նրանից, որ կանաչապատման ծավալները […]
13:26 19.03.2019
Հայաստանում գործնական քայլեր են իրականցվելու օտարված հողերը վերադարձնելու ուղղությամբ, որոնք չեն օգտագործվում։ Նորվեգացի լրագրողի հարցին պատասխանելիս այս մասին այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ չնայած Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին լայն լուսաբանմանը, ինքն այնտեղ այցի ժամանակ հասկացել է, որ այդ գոտին չունի տարածք, որտեղ հնարավոր է գործունեություն ծավալել։ Փաշինյանի խոսքերով՝ կարևոր բացահայտումներ […]
13:00 19.03.2019
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանն այսօրվա նիստում 2018թ. համայնքային բյուջեի կատարողականը քննարկելիս հիշեցրեց, որ այն ընդունվել է նախորդ ավագանու օրոք ու իրականացվել նախորդ տեղական կառավարիչների օրոք, որից հետո հետաքրքրվեց երկու հարցով՝ ասելով. «Արգավանդ-Շիրակ ճանապարհի վերաբերյալ որոշվել է նոր մրցույթ իրականացնել, ինչո՞ւ: Երկրորդ` կինո «Հայրենիքի» հանգույցի վերաբերյալ նշումն ասում էր՝ նախագծողի ներկայացրած լուծումը հավանության […]
12:24 19.03.2019
Գազի խողովակները առանձնահատկություն ունեն՝ համ մտնում են, համ դուրս են գալիս․ ժպիտը դեմքին այսպիսի խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանել իրանական գազի տարանցման մասին։ Խոսքն այն մասին է, որ եթե գազը բերվում է Հայաստան, ապա կարող է նաև դուրս բերվել Հայաստանից՝ տարանցման համար։ «Այսինքն՝ խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած […]
12:21 19.03.2019
Հայաստանի Կառավարության հետ այսօր քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով: Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն դոլար ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսներն ակտիվ քննարկման փուլում են: Սա, ըստ վարչապետի, նշանակում է, որ նաև […]
12:19 19.03.2019
Մատենադարանի նոր մասնաշենքում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Սա վարչապետի՝ լրագրողների հետ թվով երրորդ հանդիպում-ասուլիսն է: Փաշինյանը նախքան հարցերին պատասխանելը մեկ-երկու տվյալներ հաղորդեց: Նա հայտնեց, որ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի նկատմամբ հիպոտեկային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ 2019-ի փետրվարը 2018թ. […]
20:25 18.03.2019
ՀՀ ՍԱՊԾ-ից հայտնում են, որ համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի թիվ 2 շուկայի («Գում»-ի շուկա) ներսում գործող մսի տաղավարներից մեկում կատուն թաթերի վրա ձգված ուտում կախված միսը: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տեսանյութը գրանցվել է որպես ահազանգ և արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել […]
19:51 18.03.2019
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության հեռանկարներին և ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես քննարկվել է գործընկերության ընթացիկ տարվա ռազմավարությունը և հետագա […]
18:48 18.03.2019
ԵԱՏՄ շուկայում խնդիրների մեծ մասը երկրների ոչ բավարար ինտեգրվածության հետևանք են։ Դրա հաղթահարման համար անհրաժեշտ է անդամ երկրներում քաղաքականությունը իրականացնել միօրինակ ու հասնել օրենսդրությունների ներդաշնակության։ Այս մասին ռուսական Forbes-ին տված հարցազրույցում ասել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Հենց այդ ուղղությունն է առաջնահերթ այս տարի։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը անդամ պետությունների կառավարությունների հետ օրենսդրությունների ներդաշնակեցման աշխատանք է […]
18:36 18.03.2019
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կաթի վերամշակման ոլորտի զարգացման հարցերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ կաթ վերամշակողներն այսուհետ կարող են օգտվել մթերման վարկերից, լիզինգով սարքավորումներ ձեռք բերել, մշակվել է կաթի գնման պայմանագրի օրինակելի ձև: ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդակցություն էր հրավիրել կաթ վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ոլորտի զարգացմանն առնչվող […]
18:17 18.03.2019
Չինաստանը մտադիր է 1 տրիլիոն դոլար ներդրումներ իրականացնել Մետաքսի նոր ճանապարհի տնտեսական գոտում՝ Ասիայով մինչև Եվրոպա։ Կարո՞ղ են այսպիսի գումարները դրանց տակ մտած երկրների գաղութացման սկիզբ դնել։ Ռուսական Forbes-ի այս հարցին պատասխանելիս ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը ասել է, որ «գաղութացում» եզրույթը ճիշտ չէ օգտագործել։ «Իսկ եթե խոսել այն մասին, որ երկրները կարող են կախվածության մեջ […]
18:06 18.03.2019
Անկախությունից հետո հետխորհրդային երկրները բռնել են տարբեր ուղիներ, և այժմ կատարվում է ազգային օրենսդրությունների համաձայնեցում։ Այս պահին ԵԱՏՄ ներսում բանավեճերի ամենաթեժ թեման գազի փոխադրման հարցն է, դրա գնագոյացումը։ Այս մասին ռուսական Forbes-ին հայտնել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ կա երկու տեսակետ․ Բելառուսինը, ըստ որի՝ տարանցման գինը բոլորի համար պետք է լինի նույնը, և […]
17:59 18.03.2019
ՍԱՊԾ խումբն այցելել է Գումի շուկա, բացատրություն է վերցրել մսավաճառից, և փիսիկի կերած միսը ոչնչացվել է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ լրատվության և հասարակայնության վարչության պետ Անուշ Հարությունյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նման դեպքերը բացառելու համար պետք է քայլեր ձեռնարկի տնտեսվարողը, իսկ ՍԱՊԾ-ն կարող է միայն արձանագրել և վերահսկողություն իրականացնել: Վերահսկողությունն […]
17:34 18.03.2019
Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրային նոր ուղու ստեղծման շրջանում ԵԱՏՄ անդամ պետություններին հետաքրքրում են հատկապես լոգիստիկ, ենթակառուցվածքային ծրագրերը։ Եվ կազմակերպության անդամները հետաքրքրված են չինական կողմի այս նախաձեռնությամբ։ Այս մասին ռուսական Forbes-ին հայտնել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Ընդհանուր առմամբ Մետաքսի նոր ճանապարհի մեջ կարող է մտնել 30-ից ավելի ծրագիր ԵԱՏՄ անդամ բոլոր 5 պետություններից։ Համենայն դեպս, […]
16:38 18.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է չինական «Սինոհիդրո» շինարարական կազմակերպության ներկայացուցչներին՝ գլխավոր տնօրենի տեղակալ Պան Ջինրենի գլխավորությամբ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության հետ կապված մի շարք հարցեր։ Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք […]
15:22 18.03.2019
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, անդրադառնալով գազով պայմանավորված թունավորումների դեպքերի աճին, ասել է, որ դեպքերի մեծ մասը գազասպառման սարքերի անսարքության հետևանք է։ «Տեղի է ունենում թերայրում, մյուս կողմից` այրման արգասիքները նորմալ չեն հեռացվում այն գոտիներից, որտեղ շնչում են մարդիկ: Օրինակ, եթե գազօջախը, ջրատաքացուցիչը սենյակում նորմալ […]
15:01 18.03.2019
Երևանի 2800-ամյակի այգու բացումը կլինի մեկ ամսից: Ուշացման պատճառը հոսանքն է: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Գրանդ հոլդինգ» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է իրականացնել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը և այն անշահախնդիր, որպես նվեր, հանձնել մայրաքաղաքի հյուրերին: Աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2018 թվականի սեպտեմբերին: Լրագրողի […]
14:36 18.03.2019
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ավագ հրահանգիչ Տաթև Ալիխանյանն այսօր լրագրողներին ասել է, որ վերջին երեք տարիներին գազը 13 մարդու մահվան պատճառ է դարձել «Այս տարի՝ գրեթե եռամսյակի ընթացքում, ունեցել են բնական և շմոլ գազից թունավորման 129 դեպք: Ցավոք, զոհերի դասում նկատվում է զգալի աճ: Ունեցել ենք արդեն 5 զոհ, […]
14:03 18.03.2019
Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Մարտի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է գազի սակագնի բարձրացում լինի: «Հենց որևէ նոր տեղեկություն ունենանք տալու, կտեղեկացնենք: Գործընթացը շարունակական է և աշխատատար, աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա:
13:54 18.03.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը խոսել է այն մասին, թե արդյոք մարդիկ արդեն ավելի զգուշավոր են գազ օգտագործելիս, պահպանո՞ւմ են արդյոք անվտանգության կանոնները։ «Ես չէի ասի` լուրջ փափոխություն կա: Գիտակից մարդը երբեք չի անջատի հսկող սարքերը: Մարդկանց թվում է, որ […]