17:51 14.03.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը: Նա մասնավորապես գրել է. «Օպերայի սրճարանները պետք է հանվեն, բայց՝ 1) խիստ մտահոգիչ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնության մասին արժանահավատ ահազանգերը: Մենք 2015-ին երկու շաբաթով փակել էինք Բաղրամյանը և նույն իրավունքը պետք է ունենան սրճարանատերերը, եթե նույնքան […]
17:10 14.03.2019
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որն այս պահին գտնվում է Օպերայի տարածքում և առավոտից հետևում է սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում ասել է. «Մենք քննարկեցինք պարոն քաղաքապետի և մեր գործընկերների հետ, ավագանու անդամների, պատգամավորների հետ: Մենք հեղափոխությունից մի քանի ամիս հետո փորձում ենք կառուցել իրավական երկիր, և այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների […]
15:48 14.03.2019
Կառավարությունը մարտի 14-ին ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինանսավորման և երկրորդ ծրագրի վարկային համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում ձեռք բերված անասնաբուժական սարքավորումների, գործիքների, գյուղատնտեսական տեխնիկայի և կառուցված ջրարբիացման համակարգերի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ծրագրերով աջակցություն է ցուցաբերվել համայնքներում և ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին, համայնքների […]
15:02 14.03.2019
Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին են միացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Վերջինս Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանին հարց ուղղեց սրճարանների քանդման վերաբերյալ, ինչին նա արձագանքեց. «Քանդել մի ասեք, սա բարեկարգել է»: Սրճարանատերերին Մնացականյանը հայտնեց. «Ձեր շինությունն ինքնակամ է, ո՞վ […]
14:33 14.03.2019
Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը: Նա տեղեկացրեց, որ այդ սրճարաններում գրանցված աշխատակիցների թիվը 12 է: «Ի՞նչ անենք, թողնենք՝ այս բետոնը մնա՞, մարդիկ աշխատում են գերշահույթ, որևէ մեկը սոված չի մնում, մի՛ տրվեք պրովոկացիաների»,- ասաց նա: Նրան հակադարձեցին, թե պետությունը պարտավոր է աշխատանքով ապահովել այս աշխատակիցներին: […]
14:00 14.03.2019
Առավոտից կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց՝ 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) […]
13:38 14.03.2019
Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասին: «Քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։ Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ […]
13:06 14.03.2019
Օպերայի տարածքում շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, իսկ նույն այդ ընթացքում սրճարաննների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում: Այս մասին տեղից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Մենք ուղղակի զգուշացրել էինք, պայմանագրում կետ կա, որևէ անօրինական բան չենք անում»,- ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Մեր թղթակցի դիտարկմանը, թե երեկ Մնացականյանն ասել է, որ հանդիպելու է […]
12:56 14.03.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մարտի 14-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» նախագիծը: Նա հայտնեց, որ ՍՊԸ-ն փաստացի զբաղվում է շշալցված ջրի […]
12:42 14.03.2019
Այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց՝ 60 անգամ, այն է՝ 6000 %-ով ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ […]
12:33 14.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասաց, որ հետագայում այդ հարցը քննարկելիս պետք է նաև հաշվի առնել, որ աջ ղեկով մեքենաների ներկրումը շատ քաղաքացիների համար բիզնես է: Սերգեյ Բագրատյանը նաև առաջարկեց աջ ղեկով մեքենաների ղեկի ձևափոխման համար պայմաններ ստեղծել Հայաստանում, որպեսզի քաղաքացիները […]
12:25 14.03.2019
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանի զեկուցած «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործառույթներ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը բուռն քննարկման առարկա դարձավ: Նախագծով առաջարկվում էր […]
12:13 14.03.2019
Այսօր աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին օրինագիծի քննարկման ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը նկատեց, որ չնայած օրեքնով արգելվում է աջ ղեկով մեքենաներ ներկրելը, սակայն դրա փոխարեն Վրաստանից ղեկային ձևափոխմամբ մեքենաներ են ներկրվում: «Աջ ղեկային կարգավորման մեքենա հիմա հնարավոր չի ներկրել Հայաստան, բայց դրա փոխարեն ներկրվում են մեքենաներ, որոնք աջից […]
11:50 14.03.2019
Այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում են վերականգնել արդարությունը: Քաղաքացիները տեղի ունեցածը բնորոշում են որպես մեծագույն անարդարություն: Նրանք պահանջում են հարցի բարձրացում կառավարության մակարդակով: Նրանք պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ […]
11:33 14.03.2019
Կառավարության մարտի 14-ի նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հայտնեց, որ վերոնշյալ որոշումը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն էր ապահովում, ու քանի որ օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել, անհրաժեշտություն կար […]
11:30 14.03.2019
Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել են և բողոքի ակցիա են կազմակերպել: Քաղաքացի Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անարդարություն է կատարվել. «Մենք պահանջում ենք վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց՝ 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 […]
11:12 14.03.2019
Օպերայի տարածքում երեկ սկսվել էին որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Տնտեսվարողները պնդում էին, թե սրճարաններն ապամոտաժելու դեպքում մոտ 300 աշխատատեղ կփակվի։ Ֆեյսբուքյան իր էջում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն անդրադարձել է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման որոշմանը՝ հետևյալ պարզաբանմամբ․ ««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքեջում՝ 1000plus.am-ում տնտեսվարողի ՀՎՀՀ-ն իմանալու դեպքում կարելի է հեշտությամբ գտնել տնտեսվարողների կողմից պարտադիր […]
10:53 14.03.2019
Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկություն է տարածել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասին։ Ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին` եթե որոշեք միավորվել և կոոպերատիվ կազմել, պետական սուբսիդավորման արդյունքում կարող եք վարկ ստանալ 3 %-ով։ Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0%-ով։ Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, […]
15:29 13.03.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ևս մեկ անգամ անդրադարձել է ԿԱԳ-ի՝ կարգավորման ազդեցության գնահատականի խնդրին: Ֆեյսբուքյան գրառմամբ նա հայտարարել է, որ այսկերպ հնարավոր կլինի առավել կշռադատված գործողություններ կիրականացնել ու զերծ մնալ չկանխատեսված խնդիրներից: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Այսօր ԱԺ-ում էլ այս մասին խոսեցի, վերջին շրջանում էլ եմ շատ ասել սրա մասին, հիմա […]
15:20 13.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը մարտի 13-ին ԱԺ արտահերթ նիստում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման հարցին: «Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ սա այն նախագիծը չէ, որի համար պետք է ծավալվի սկզբունքային կամ շատ բովանդակային քննարկում: Մենք այս նախագծով ընդամենը լուծում ենք խնդիր, […]
15:11 13.03.2019
Օպերայի տարածքում այսօր առավոտից սկսվել են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ առաջին գծի սրճարանները պետք է ապամոնտաժվեն, սրճարանների սեփականատերերի հետ պայմանագրերը լուծարվել են: Փետրվարի 15-ին սեփականատերերը ծանուցվել են, որ տեղի են ունենալու համարժեք գործողություններ, այսինքն՝ սեփականատերերը հնարավորություն են ունեցել ապամոնտաժել տարածքը, ինչը չեն արել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ապամոնտաժման […]
14:57 13.03.2019
Այսօր ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ իր տան խուզարկության, որդու հարցաքննության վերաբերյալ հարցերին։ «Ես ասել եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և առաջինը երևացողները, ըստ օրենքի՝ ինչ որ պետք է, կատարվել է, չենք հրաժարվել, պատրաստ ենք եղել, ցանկացած հարցով պետք է օրինակ լինենք, պատասխան տանք օրենքի առաջ»: Ապա […]
14:49 13.03.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողները ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարց ուղղեցին վիսկիի սպասվող թանկացման մասին, որին ի պատասխան՝ ԲՀԿ առաջնորդն ասաց. «Վիսկին կարող է թանկանալ, բայց գազավորված ջրերի կամ սիգարետի թանկացումն անընդունելի է, վիսկիից մեծահարուստներն են օգտվում, կարելի է թանկացնել, բայց մյուս ապրանքները, որ թանկացնում են, թե շաքարը շատ է, ժողովուրդն է օգտվում: Եթե վնասակար է, […]
14:42 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը հետաձգելու մասին նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներից Նիկոլայ Բաղդասարյանը չկարողացավ հարց տալ, քանի որ հարցը քննարկվում էր արտահերթ կարգով, ինչի պատճառով հարցերի ժամանակը կարճ էր։ Ելույթ ունենալիս նա այնուամենայնիվ տվեց հարցը՝ ինչպե՞ս է սահմանվում, թե մեքենան երբ է գնվել, ինվոյսը բավարա՞ր է պնդելու համար, որ աջ ղեկով մեքենան գնվել […]
14:16 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներմուծման հարցի հետ կապված քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը կառավարության ներկայացուցիչներին հարցրեց՝ համաձա՞յն են նախկին իշխանությունների այն պնդմանը, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են, և եթե այդպես է, ապա ի՞նչ անել արդեն շահագործվող մեքենաների հետ։ Հարցին պատասխանելիս ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ասաց, որ բազմաթիվ քննարկումներ են ունեցել այս հարցով, ու […]
14:16 13.03.2019
Նախկինում հակակոռուպցիոն հանձնաժողովում ընդգրկվում էին այն պաշտոնյաները, որոնց փաստորեն պետք է հետևեր այդ հանձնաժողովը, և սա ձևական էր դարձնում հանձնաժողովի գոյությունը։ Ովքե՞ր են լինելու այն մարդիկ, որոնք լինելու են նոր հանձնաժողովում։ Այս մասին Ազգային ժողովի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին հարցրեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Քրմոյանի խոսքերով՝ նախկինում այդ հանձնաժողովն ուներ անբավարարություն միջազգային ստանդարտներին […]
14:14 13.03.2019
Աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլատրելու կամ արգելելու հարցում խնդիրները գալիս են նրանից, որ նախկինում օրենքի ընդունման ժամանակ չեն եղել օրենքի ազդեցության նորմալ տնտեսական և այլ գնահատումներ։ Այս մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ ընդդիմադիր գործընկերների հետ այս հարցում համաձայնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա համաձայնեց, որ այսուհետ նման դեպքերում և՛ իրենք՝ մեծամասնության պատգամավորները, և՛ […]
13:50 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների արգելքը հետաձգելու մասին նախագծի քննարկման ընթացքում ՏԿՏՏ նախարարի զեկուցումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նրան հարցրեց՝ եթե ոչինչ չեն փոխում հին օրենքում, դա նշանակում է, որ պաշտպանո՞ւմ են նախորդ իշխանությունների դիրքորոշումը, որի համաձայն՝ աջ ղեկով մեքենաների օգտագործումը վտանգում է մարդկանց կյանքը։ Պետրոսյանն ասաց, որ դեռևս նախորդ խորհրդարանում աջ ղեկով […]
13:43 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետաձգման մասին նախագծի քննարկումից կարող է տպավորություն ստեղծվել, թե մարդիկ կարող են հենց վաղը գնալ ու աջ ղեկով մեքենա գնել։ Այս մասին ԱԺ քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանը։ Նա հիշեցրեց, որ նախագիծն այն մասին է, որ կարող են ներկրվել աջ ղեկով միայն այն մեքենաները, […]
13:42 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներկրման հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախագիծը ներկայացրած ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին հարցրեց, թե ԵԱՏՄ շրջանակներում աջ ղեկով մեքենաների ներկրումների արգելքին էլ ո՞ր երկրներն են միացել, բացի Հայաստանից։ Թանդիլյանն ասաց, որ աջ ղեկով մեքենաների սահմանափակումներ մտցնող կարգավորումները սահմանել են նախկին իշխանությունները՝ խայտառակ թույլ հիմնավորումներով։ Պատգամավորը հարցրեց՝ […]