08:45 08.03.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել տնտեսական հեղափոխությանն առնչվող խնդիրներ: Մասնավորապես՝ Ծառուկյանը խորհուրդ է տվել ավելի անհատական մոտեցում ցուցաբերել Հայաստանում ներդրում կատարելու ցանկություն ունեցող անձանց նկատմամբ, քանի որ այժմ նրանք անտեսվում են»:
19:45 07.03.2019
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի մարտի 11-ին Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման: Հանրային բնապահպանական դատարանի դատավարությունների […]
19:30 07.03.2019
Ախուրյան խոշորացված համայնքը 2010թ. անավարտ մնացած բնակարանաշինական ծրագիրն ավարտելու այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Խոսքը գյուղում 9 տարի առաջ կառուցված առանձնատների մասին է: Շինարարությունը սկսվել էր պետական ծրագրով, կառավարությունը պետք է այդ տները գներ ու հատկացներ Ախուրյանի անօթևան ընտանիքներին: Կառավարություն-մասնավոր կառուցապատող ընկերություն անհամաձայնության հետևանքով գործը կիսատ է մնացել: Հիմա տների շինարարությունն […]
19:09 07.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մարտի 7-ին աշխատանքային շրջայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներ, որոնց վատ վիճակի վերաբերյալ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր էին ստացվել։ Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Հակոբ Արշակյանի հրահանգով՝ կապալառու ընկերություններին արդեն իսկ հանձնարարվել էր միջոցներ ձեռնարկել և մինչև […]
18:35 07.03.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ ավելի է լավ է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը փոքր-ինչ ուշանա ու քննարկումների արդյունքում ավելի բարելավված տեսք ունենա, քան արագության հետևից ընկնելով՝ հետո ստիպված լինեն դարձյալ բազմաթիվ փոփոխություններ անել: Հարցին, թե արդյո՞ք քաղաքացիները Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում կրկին պարտադիր կենսաթոշակային համակարգ վճարումները կատարելու են 5%, Բաբկեն […]
17:30 07.03.2019
Այսօր` կառավարության նիստի ժամանակ, երբ քննարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ մի քանի հանգամանքի վրա է ցանկանում հրավիրել ուշադրությունը. «Մենք հիմա քվեարկում ենք մի նախագծի շուրջ, որն առավոտյան 10։00-ին ենք ստացել: Ճիշտ է, պարոն Ջանջուղազյանը փորձեց հանգամանալից ներկայացնել, բայց, ես օրինակ` մի փոփոխություն […]
17:21 07.03.2019
Կառավարության հերթական նիստի աշխատանքներից առաջ անդրադարձել է իր բրյուսելյան այցին, հայտնում են կառավարության աշխատակազմից: Վարչապետի ելույթը ներկայացնենք ստորև. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության հերթական նիստի աշխատանքները: Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ ցանկանում եմ երկու բառ ասել Բրյուսել կատարած այցի մասին: Ինչպես տեղյակ եք, մեր պատվիրակությունը նախօրեին է վերադարձել Բրյուսելից՝ Եվրամիության ղեկավարության հետ ունեցած բանակցություններից: […]
17:01 07.03.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հնաբերդ համայնքի ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ: Մասնավորապես՝ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» […]
16:29 07.03.2019
«Ես ընդամենը իմ ընտանիքին, իմ թիմին կոչ եմ արել գնալ և շարունակել բնականոն գործունեությունը: Հանգստյան օրերին նրանց ավելի մանրամասն կբացատրվի տեսախցիկներ տեղադրելու մասին որոշման անհրաժեշտությունը»,- ասել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը՝ անդրադառնալով ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու առնչությամբ վարորդների բողոքին: Նրա խոսքերով՝ վարորդներն աշխատում են միջինացված 9-10 ժամ: Էլբակ Թարփոշյանը նշեց, որ գովազդային հայտարարությունից 2 […]
15:45 07.03.2019
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղու վարորդների բողոքին, որն ուղղված է տեսախցիկների տեղադրման դեմ. «Մենք 2 մեքենայի վրա տեղադրել ենք սարքավորումներ, ինչն ընդամենը թյուրըմբռնման տեղիք է տվել: Ես հավաստիացնում եմ, որ հաջորդիվ երթուղիները կաշխատեն անխափան, քանի որ մեր մոտ նախադեպը չի եղել քաղաքային տրանսպորտի մեջ, և վարորդն ինքն, […]
15:30 07.03.2019
«Ավտոբուսի անվտանգությունը նախ և առաջ ապահովում է վարորդը, և, որպես թիրախային կետ, ընտրվել է վարորդը: Մենք մյուս փուլով ցանկանում ենք տեսախցիկ տեղադրել, որպեսզի քաղաքացիներին էլ վերահսկենք, բայց դե պետք է պրոցեսուալ արվի»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ավտոբուսների վարորդների բողոքին, ովքեր դեմ են փոխադրամիջոցներում տեսախցիկների տեղադրմանը: Փոխքաղաքապետը նշեց, որ […]
15:15 07.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը հարկային համակարգի առավելագույն պարզեցումն է եղել, 23 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը՝ ամենակարևոր խնդիրներից մեկը, որ պիտի լուծվի: Նա հայտնեց, որ իրենց նպատակն է առաջիկա 5 տարիներին այդ ցուցանիշը հասցնել 20 տոկոսի: Հաջորդ տարվա նպատակադրումն, ըստ Փաշինյանի, ստվերային աշխատավարձերի դուրսբերումն է: Նա նշեց՝ […]
14:59 07.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում ընդգծեց հարկային փոփոխությունների արդյունքում տնայնագործական ալկոհոլային խմիչքների արտադրության հնարավորության ստեղծումը: «Ինձ համար դա կարևոր է, նույն աղքատության հաղթահարման տրամաբանությամբ, որ մեր գյուղացիներին և քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս տնայնագործական ալկոհոլային խմիչքների օրինական առևտուր ծավալել և դրա շրջանակներում լինել առավելագույնս պաշտպանված: Մի կողմից քայլ ենք անում, որ անորակ օղիները […]
14:47 07.03.2019
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ավտոբուսների վարորդների բողոքին, ովքեր դեմ են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրմանը. «Վերահսկողական համակարգեր գործում են համարյա բոլոր ոլորտներում: Եվրոպական երկրներում ավտոբուսների վրա դրված են վերահսկման մեքենաներ: Ես ինքս օգտվում եմ երթուղային տրանսպորտից և ամեն խնդիր տեսնում եմ: Այսօր աշխատանքի եմ եկել մետրոյով»: Փոխքաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանը […]
14:43 07.03.2019
Հայաստանի կառավարության որոշման համաձայն՝ այսօր 136 միլիոն դրամ պարտքեր ու տույժեր ներվեցին այն 49 տնտեսվարողներին, որոնք պետական աջակցությամբ ներկրել էին տոհմական երինջներ, բայց կաթի ցածր գների պատճառով չէին կարողացել ժամանակին կատարել վճարումները, ընկել էին տուգանքների տակ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տնտեսվարողների ընդհանուր պարտքը 1 միլիարդ դրամից ավելի է, սակայն եթե նշված 136 […]
14:38 07.03.2019
Ինչպես արդեն հայտնել ենք այսօր Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ: Այս առիթով Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ճեպազրույց է հրավիրել: «Ավտոբուս» ՓԲԸ-ն այլ հարակից ծառայություններ մատուցելով կարող է ունենալ համապատասխան շահութաբերություն, և այդ […]
14:32 07.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ անհատ տաքսու վարորդներին արտոնագրային վճարներից ազատելու որոշմանը: Նա հույս հայտնեց, որ այդ ոչ հսկայական, բայց շոշափելի միջոցները տաքսու վարորդները կներդնեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար: «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տաքսու վարորդ ինչ-որ իմաստով Հայաստանի իմիջը ձևավորող անհատ է: Մենք զբոսաշրջության մասին ենք խոսում, քաղաքականություն մշակելու մասին […]
14:12 07.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում ասաց՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկումները շատ են, ապա հիշեցրեց՝ այս գոտու շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշակի տարօրինակ փաստեր էին արձանագրել: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախապես տեղյակ լինելով կամ հընթացս գուցե, տեղյակ լինելով, որ այդտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք […]
13:46 07.03.2019
Բնապահպանության նախարարությունում անց է կացվել հանրային քննարկում՝ գերատեսչության մշակած պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելմանը միտված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել հատուկ հարկ։ Այս միջոցառումները կհանգեցնեն տոպրակների օգտագործման նվազեցմանը, և 2023 թվականին նախատեսվում է արգելել Հայաստանում նրանց վաճառքը։ Բնապահպանության […]
13:23 07.03.2019
Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող երեք ընկերություն այսօր կառավարության նիստի ժամանակ ստացավ հարկային արտոնություն՝ ներդրումներ անելու և հումք ներկրելու համար։ Այդ ընկերությունների թվում էր նաև գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Մյուս երկու ընկերություններն են․ «Սաթենկարը», որը Քասաղ գյուղում արտադրում է հագուստ, արտադրանքը սպառում է Հայաստանում, «Տավուշ տեքստիլը», որը Տավուշի սահմանամերձ գյուղերում արտադրում […]
13:22 07.03.2019
Հայաստանի կառավարությունն այսօր ընդունեց երիտասարդ ընտանիքներին մատչելի հիփոթեքային վարկեր տալու ծրագրի պայմանները թեթևացնելու մասին որոշում։ Այսուհետ երիտասարդների տարիքային շեմը հանվում է, և միակ շեմը լինում է այն, որ ընտանեկան զույգի տարիքների գումարը չանցնի 70 տարին։ Սրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ այսուհետ երիտասարդ կհամարվեն նաև 50 տարեկանները, եթե ամուսնացած լինեն 20 տարեկանի հետ։ Որոշման […]
13:10 07.03.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը մարտի 7-ի կառավարության նիստում ներկայացրեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նա հայտնեց, որ ներկայում գործող ծրագրի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է 6195 միավոր վարկ` 26,1 մլրդ դրամ գումարով, միայն 2018 թ.-ին՝ 5282 միավոր վարկ` 21.9 մլրդ գումարով։ […]
13:00 07.03.2019
Հայաստանի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում դառնալ տնտեսական հեղափոխության ակտիվիստ, բայց կարևոր է, որ դրան զուգահեռ կառավարությունը ստեղծի այդպիսի գործունեության հնարավորություն։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ գյուղատնտեսական հարցերից մեկին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքերով՝ բոլորը հասկանում են, որ դա միանգամից անել հնարավոր չէ, բայց պետք է քաղաքացիները հասկանան ու տեսնեն այդ աշխատանքի դինամիկան։ […]
12:30 07.03.2019
Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեց, որ լիզինգով գյուղատնտեսական սարքավորումներ գնելիս գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվողներին պետական աջակցության տրամադրումը կշարունակվի՝ վարկի մինչև 4 տոկոս սուբսիդավորմամբ։ Ավելին, գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մանրամասնեց, որ ընդլայնվելու է նաև այդ սարքավորումների ցանկն ու գինը՝ 230 միլիոն դրամից մինչև 450 միլիոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ ցանկի մեջ ընդգրկվել են նաև կթման […]
12:05 07.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության մարտի 7-ի նիստում, անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխություններին, կարևորեց Սննդի անվտանգության տեսչության քաղաքականության մշակման գործառույթը Գյուղնախարարությունից վերցնելը և Առողջապահության նախարարությանը հանձնելը: Նրա խոսքով՝ երբ տեսչությունն Առողջապահության նախարարությունից փոխանցվել է Գյուղնախարարությանը, այդ որոշումը եղել է կողմնակալ և չհիմնավորված՝ պայմանավորված նույն քաղաքական ուժին այդ երկու նախարարությունների պատկանելով: Նախարարն առաջարկեց այս հարցը քննարկել: […]
09:50 07.03.2019
«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է կտրուկ ավելացնել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը։ Դրանով ակնկալվում է սպառողների հաշվին փոխհատուցել բյուջեի այն ֆինանսական կորուստները, որոնք կառաջանան բարձր եկամուտներ ունեցողների համար եկամտային հարկի նվազեցման հետևանքով։ Չնայած դեռ հարց է, այդպես կլինի՞, թե՞ ոչ։ Ակցիզային հարկի բարձրացումից բյուջեի մուտքերի ավելացումն այնքան էլ միանշանակ չէ։ Ոլորտում գործող ընկերություններն […]
21:02 06.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ գյուղատնտեսությունը որպես բիզնես արդյո՞ք այլևս գյուղացու համար եկամտաբեր չէ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նշեց, որ կառավարությունում բազմիցս քննարկումներ են իրականացրել, շփում են ունեցել մարզպետների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որ այս խնդիրը չբարձրանա: Նա նաև հայտնեց՝ սերմանյութի հարցով հանդիպումներ են ունեցել, […]
20:16 06.03.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը բարձրացրեց Գյումրիի տնակներում մարդկանց հաշվառման խնդիրները. նրա խոսքով՝ քանի որ այդ տնակները ժամանակավոր բնակարաններ են համարվում, ապա դրանց բնակիչները գրանցվում են ուղղակի հասցեի փողոցով՝ առանց մանրամասնությունների։ Բաղդասարյանը ասաց, որ սա որոշ դեպքերում խնդիրներ է առաջացնում զինծառայության կազմակերպման, ինչպես նաև նպաստների ստացման հետ կապված։ […]
20:10 06.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ սահմանամերձ համայնքներին պետությունից տրվող օժանդակությանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին իսկ կառավարությունում գործում է սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմը: Նա հայտնեց՝ այս տարվա ծրագրերում կոնկրետ ուղղություններ են թիրախավորել՝ համայնքի համաֆինանսավորումը տատանվում է 65-70 տոկոսի սահմաններում, պետությունը 65-70 […]
20:05 06.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանվանի անտառտնտեսության մասնաճյուղում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և կաշառք ստանալու վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ. ձերբակալվել է 6 անձ: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության կազմակերպված […]