19:20 11.03.2019
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մրգի և բանջարեղենի առանձին տեսակների գների փոփոխությունները Հայաստանում 2019թ.: Աղյուսակից երևում է, որ 2019 թ. հունվարին 2018-ի դեկտեմբերի համեմատ ամենից մեծ գնաճը՝ 37.9 տոկոս, գրանցվել է խուրմայի և արքայանարինջի դեպքում, նույն ժամանակահատվածում 32.1 տոկոս գնաճ է գրանցվել մանդարինի, 19,9 տոկոս՝ բանանի դեպքում: 2019 թ. հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատը […]
19:11 11.03.2019
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ գրանցվել է 2.5%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ ալյուրի և հացի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.7%-ով: Հանրապետության դիտարկված քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Վաղարշապատ, Աշտարակ, Իջևան, Հրազդան, Եղեգնաձոր, Գավառ, Կապան, Արարատ, 2019թ. […]
18:15 11.03.2019
Երևանում մարտի 12-ին կանցկացվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո: Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակից, հանդիպման նպատակն է բարձրացնել կողմերի համատեղ ընկալումը մասնակիցների տնտեսության հիմունքների վերաբերյալ և այդ նպատակով կողմերի միջև իրականացնել մակրոտնտեսական միտումների և կառուցվածքային […]
18:02 11.03.2019
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը տարածել է օտարերկրյա ներդրողների 50 խոշորագույն ընկերությունների ցուցակը: Ընկերությունները ցուցակում տեղաբաշխված են ոչ թե վարկանիշների, այլ զբաղվածության ոլորտների համաձայն: Հիմնական ոլորտներն են շինարարությունը, էներգետիկան, հեռուստահաղորդակցությունները և արտադրությունը: Աղբյուրի համաձայն` 2018 թվականին ամենամեծ ներդրումը Վրաստանում իրականացրել են Ադրբեջանը և Միացյալ Թագավորությունը: Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով` անցած տարի ադրբեջանական ներդրումները կազմել են 240 […]
17:02 11.03.2019
«Երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն լիցենզիա ձեռք բերեց, այդ ընթացքում 3 անգամ ՏԻՄ ընտրություն կատարվեց, գյուղապետ ու ավագանի փոխվեց: Ենթադրենք` բոլորն էլ լավ չեն աշխատել և ժողովրդի մտահոգությունները չեն կատարել, սխալ է, ստատիստիկան մնում է ստատիստիկա»,- մարտի 11-ին, Հանրային բնապահպանական դատարանում Թեղուտի հանքի գործի քննության ժամանակ ասաց Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Դեմիրճյանը: Նա նաև վստահեցրեց, որ Լոռու […]
16:57 11.03.2019
Գազավորված ըմպելիք արտադրող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության դիմաց: Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն՝ գազավորված ըմպելիքների վրա ակցիզային հարկի կիրառումը կբերի տվյալ արտադրանքի գնի բարձրացման, իրացման ծավալների կրճատման, ինչն էլ իր հերթին կմեծացնի գործարանների փակման ռիսկը: Սա նշանակում է, որ բազմաթիվ աշխատակիցներ կդառնան գործազուրկ: «40-45 […]
16:38 11.03.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մարտի 11-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 4 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 20 տնտեսվարող: 14 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 8 դիմում մերժվել, 1 դիմում ուսումնասիրության փուլում է: Այս մասին հայտնում են ՊԵԿ […]
16:34 11.03.2019
Եթովպիայում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո Boeing ավիաընկերության բաժնետոմսերի արժեքը նյույորքյան ֆոնդային բորսայում մոտ 10 տոկոսով անկում են արձանագրել: Այս մասին հայտնում է Prime-ը: «10:22-ի դրությամբ Նյու Յորքի ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 9.12%-ով` մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 384 դոլարի»,- ասված է հայտարարությունում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian […]
16:30 11.03.2019
2019թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճով: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 0.4% և 0.1%-ով: 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ […]
16:22 11.03.2019
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել նաև գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները՝ կառավարությունից պահանջելով հիմնավորել պետական տուրքի ավելացմանը: Օրենսդրական սպասվող փոփոխությունների դեպքում գրավատներն ու փոխանակման կետերը պետք է 60 անգամ ավելի տուրք վճարեն ներկայում գործող սակագներից, որը գրավատների դեպքում 100 հազար դրամն է, իսկ փոխանակման կետերի դեպքում՝ 50 հազարը: Սրանից գրավատների ու փոխանակման […]
16:12 11.03.2019
«Թեղուտի պոչամբարը կառուցվել է շատ փնթի ձևով, սևահողը չհեռացվեց և մեկուսիչ շերտով չփակվեց: Ֆաբրիկայի գործարկումից 3 ամիս հետո իմ տնամերձում 3 աղբյուր հայտնվեց, որից մեկը` շենքի տակ, և ճաքեր հայտնվեցին: Այնտեղ, որտեղ հնարավոր էր գումար տնտեսել, առանց խորը վերլուծության ծրագրային փոփոխություններ կատարեցին, պոչամբարի ու ֆաբրիկայի տեղերը փոխվեցին, և այսօրվա պոչամբարի տեղը պետք է լիներ անվտանգության […]
15:31 11.03.2019
«Ստիպված եմ եղել բերքատու այգին կտրել՝ մոտ 300 ծառ: Զրկվել եմ իմ ապրուստի միջոցից»,- մարտի 11-ին հրավիրված Հանրային դատարանում` Թեղուտի հանքի հարցի քննության ժամանակ, ասաց Շնող գյուղի բնակիչ Աշոտ Ադամյանը` ավելացնելով, որ վնասները շատ են, իսկ պատասխանատվություն կրող դրա համար չկա: Աշոտ Ադամյանը զբաղվում է հողագործությամբ, և նրա հիմնական վնասները սկսել են ջրային արտահոսքից: Նա […]
14:12 11.03.2019
Արգելանքներն ամենազգայուն թեմաներն են բիզնեսի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս համոզմունքը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը և խոսեց օրենսդրական նախաձեռնության մասին: «Երբ արգելանք է կիրառվում, իսկ ընկերությունը պետք է շարունակի իր ընթացիկ գործունեությունը, վճարի աշխատավարձ, նոր պրոյեկտներ է սկսում, նրա մոտ բազմաթիվ դժվարություններ են առաջանում: Մենք երկու փուլով ենք բարեփոխում իրականացնելու: Մեկը […]
14:00 11.03.2019
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 11-ին, մեկնարկել է Հանրային բնապահպանական դատարանի դատաքննությունը, որը քննում է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման: […]
13:57 11.03.2019
Հանրային բնապահպանական դատարանում քննվել է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Դատավոր Հրանուշ Խառատյանը հիշեցրել է, որ արդեն մեկ տարի է, ինչ հանքը չի շահագործվում: Խառատյանը հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է հանքը: «2018 թվականին ընկերությունն ասել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը փոխանցում է ՎՏԲ բանկին, ուստի իրենք պատասխանատու չեն, լրագրողները դիմել են նաև ՎՏԲ-ին, […]
13:42 11.03.2019
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, որը միտված է մաքսային ներկայացուցիչների իրական սեփականատերերի բացահայտմանը: «Նախկինում՝ մինչև մայիս ամիսը, ունեինք իրավիճակ, երբ մամուլում և տնտեսվարողների շրջանում շրջանառվող կարծիք կար, թե մաքսային ներկայացուցչական ընկերությունները, մաքսային բրոքերները, հիմնականում պատկանում էին մաքսային մարմնի պաշտոնատար անձանց: Որպեսզի ինստիտուցիոնալ առումով բացառենք նման […]
13:39 11.03.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին: Նա նշեց՝ կառավարությունն իր կառուցվածքը ներկայացնելու մոնոպոլ իրավունք ունի, և իրենք չէին կարող ներկայացնել իրենց տարբերակը: Պատգամավորը հայտնեց, որ հիմա այլընտրանքային առաջարկ են պատրաստում, որը միտված է լինելու մի քանի նախարարություններ պահպանելուն: «Առաջարկը միտված է նաև վերափոխելու […]
13:13 11.03.2019
Թե ինչ բարեփոխումներ են տեղի ունեցել հսկիչ դրամարկղային մեքենաների և չգրանցված աշխատողների ստուգման ակտերով, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը: «Մենք նայել ենք բոլոր այն ակտերը, որոնք այս կամ այն պատճառով վարչական դատարանում անվավեր էին ճանաչվում, այսինքն՝ հարկային մարմնի գանձված ակտը պարբերաբար, նույն հիմքով անվավեր էր ճանաչվում վարչական դատարանի […]
12:49 11.03.2019
ՊԵԿ վարչական շենքում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի հանդիպումը լրագրողների հետ: Թեման ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները, ինչպես նաև հարկային վարչարարության բարեփոխումները, օրենսդրական նախաձեռնություններն էին: «2016, 2017, 2018 թվականների քրեական գործերի շրջանակներում պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները. 2016 թվականին 86 քրեական գործի շրջանակում մոտ […]
11:28 11.03.2019
ԱԺ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նարգիլեի արգելքի քննարկման ժամանակ առողջապահության նախարարը քննարկմանը մասնակից գործարներից մեկի խոսքին արձագանքեց: Գործարարն իր մտահոգություն էր արտահայտում Առողջապահության նախարարության նախաձեռնության դեմ, որով նախատեսվում է հանրային վայրերում արգելել նարգիլեի գործածումը: «Եթե մենք փակ, մասնագիտացված ակումբ ենք, եթե մեզ մոտ գալիս են մենակ նարգիլե ծխողներ, ինձ թվում է՝ ձեր այս […]
19:53 10.03.2019
Հայաստանի շարքային քաղաքացին կարծում է, որ պետք է օլիգարխներից գումարը վերցնել, լցնել բյուջեն։ Հետո քանի որ մենաշնորհներ ու կոռուպցիա չկա, ապա ներդրողներն ինքնուրույն կգան։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ այս պնդումներին պատասխանելիս Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ասաց, որ դրանք բավարար պայմաններ չեն ներդրումներ ապահովելու համար։ «Դրանք, այո՛, անհրաժեշտ պայմաններ են, բայց բավարար չեն։ Եթե […]
18:49 10.03.2019
Արցախն իր մակրոտնտեսական ցուցանիշներով վերջին տարիներին արդեն առաջ է անցել Հայաստանի Հանրապետությունից։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտնեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Նա օրինակ բերեց ՀՆԱ աճի տեմպը․ Արցախում այն կազմել է 11,9-12 տոկոս, մինչդեռ ՀՀ ցուցանիշներով՝ դա 4,5 տոկոս է եղել։ «Եթե 2007 թվականին մեկ շնչի հաշվով մենք գրեթե 2 անգամ […]
17:55 10.03.2019
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը խորհուրդ է տալիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին չվարանել արտաքին պարտքը մեծացնելուց, միայն թե այդ վարկային միջոցները պետք է ուղղել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտնեց ինքը՝ Հարությունյանը։ Հայկական հասարակությունը սովորաբար դժգոհությամբ է վերաբերվում պետական պարտքի ավելացմանը։ Հարցին, թե ինչպե՞ս բացատրել հանրությանը, որ պետք է այդ […]
12:10 10.03.2019
2018թ․ հունվարի համեմատ առկա է գների որոշակի բարձրացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ «Հարգելիներս, Ձեզ եմ ներկայացնում մոնիտորինգային թարմ տվյալներ՝ 19 ապրանքների մասով։ Համադրված են 2018թ հունվարի գները՝ 2019թ փետրվարի նկատմամբ։ Ինչպես տեսնում ենք, եթե նշված ապրանքային հավաքածուն օգտագործեիք միատեսակ չափաքանակներով, ապա 2018թ հունվարին 19 […]
20:00 09.03.2019
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է գարնանային թանկացումներին: Նա անդրադարձել է հատկապես գարնան հետ կապված սեզոնային ապրանքատեսակների գնի տատանումներին. «Սեզոնային իմաստով կարող եմ առանձնացնել կանաչեղենը, գալիս է նոր կանաչին, այն սկզբում լինում է թանկ, ապա էժանանանում է: Ապրանքները, որոնց հատկապես վերամշակում չեն անցնում, թանկանում են կա´մ սեզոնով պայմանավորված, […]
19:44 09.03.2019
2010 և 2012 թվականներին Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում կառուցված բնակարանների սեփականաշնորհումը կվերսկսվի: Գործընթացը երկու տարուց ավելի է` դադարեցված է: Պատճառը քաղաքաշինության պետական կոմիտեի հաշվեկշռից քաղաքապետարանին փոխանցման պրոցեսն էր, որը ձգձգվում էր: Շենքերը հիմա քաղաքապետարանի հաշվեկշռում են, բայց բնակարանների սեփականաշնորհումը վերսկսելու համար ավագանու որոշում է պետք: Ընդհանուր առմամբ, Մուշ 2-2 թաղամասում դեռ 494 բնակարան սեփականաշնորհված չէ […]
19:20 09.03.2019
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը SHANTNEWS.am-ին ներկայացրել է հացի գնի շուկայում իր կողմից կատարված ուսումնասիրությունը. «Հացի շուկայում գնային փոփոխություն, իհարկե, նկատվում է, բայց պետք է ասեմ, որ միջինացում անելը բարդ է, քանի որ տարբեր հարցեր տարբեր գնային չափով են փոխվել: Կան հացի տեսակներ, որ թանկացել են մինչև 10 %, կան հացի տեսակներ, […]
16:40 09.03.2019
«Մենք այս տարածքներում աղբը մաքրել ենք և սկսել ենք այծեր բուծել: 2017թ. սեպտեմբերին առաջին ուլիկները մտել են մեզ մոտ: Սկզբից ունեինք 22 գլուխ տոհմային կենդանի, այս պահին արդեն 49 գլուխ են: Մեկ տարի առաջ աշխատող չունեի, հիմա արդեն ունեմ»,- ասել է Կրաշենում այծաբուծությամբ զբաղվող Արթուր Ստեփանյանը, տեղեկանում ենք Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության […]
13:18 09.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հակածխախոտային նախաձեռնությունների մասին. «Ինձ շատերը հարցնում են՝ ինչպե՞ս եմ վերաբերվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակածխախոտային նախաձեռնություններին՝ հաշվի առնելով դրանց տնտեսական հետևանքները։ Ես հիմա կգրեմ էն, ինչ պատասխանում եմ. Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում, որպես առողջապահության նախարար, որպես պաշտոնյա, ում համար […]
08:45 09.03.2019
«Ցնցումների տարի էր, բարդ տարի էր: Եվ կարծում եմ, որ հիմնականում իշխանությունը պետք է դներ կայունացման խնդիրը: Այս տեսանկյունից ցուցանիշները լավն են: Տնտեսական աճն ավելի բարձր էր նախատեսվածից, գնաճը ծրագրավորվածից ցածր էր»,- տնտեսական տարին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է տնտեսագետ Բարգրատ Ասատրյան: Տնտեսագետը խոսելավ արտահանման ծավալներից, նշեց, որ եղել են խնդիրներ, որոնց մի […]