17:06 17.07.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է «Հեռազննումն ու թվային երկվորյակները գյուղատնտեսության մեջ՝ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովին։
Միջոցառման բացմանը ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որ թվային երկվորյակները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, ինքնավար համակարգերն օրեցօր ներգրավվում են ֆերմերների աշխատանքում՝ օգնելով լուծել առկա խնդիրները, նվազեցնել ռիսկերն ու կորուստները, բարձրացնել արտադրողականությունն ու բերքի որակը։
«Տեխնոլոգիաներն ու նորարարություններն առանցքային դեր են խաղում տնտեսության բոլոր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ։ Հետաքրքիր է, որ այսօրինակ լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում: Այսպես, Միացյալ Նահանգներում, Նիդերլանդներում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ավստրալիայում և Իսրայելում գյուղատնտեսներն ակտիվորեն օգտագործում են արդի տեխնոլոգիաներ: Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես է տեխնոլոգիան կարողանում փոխել և բարելավել մեր կյանքը տնտեսության անգամ ամենաբարդ ոլորտներում, որտեղ ռիսկերը և մարտահրավերները չափազանց շատ են»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ հենց դա է լինելու նախարարության առաջնային նպատակներից մեկը. զարգացնել գյուղատնտեսությունը տեխնոլոգիական լուծումների միջոցով։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը։
Համաժողովի շրջանակում դասախոսություններ են ներկայացվել «Թվային գյուղատնտեսությամբ զբաղվող արդյունավետ թիմի կառուցվածքը և Տեխասի A&M համալսարանի AgriLife հետազոտական և գիտասփյուռ կենտրոնի դերը AgroTwin-ում», «Արբանյակային պատկերային համակարգերի ներուժը մշակաբույսերի մշտադիտարկման և բերքատվության գնահատման գործում», «ԱԹՍ-ների վրա հիմնված բույսերի ֆենոտիպավորում» և մի շարք այլ թեմաներով։
Ներկայացված թեմաների շուրջ իրենց փորձով կիսվել են Հայաստան ժամանած Տեխասի A&M AgriLife հետազոտական և գիտասփյուռ կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև ոլորտի մասնագետներ Հայաստանից:
Համաժողովի նպատակն էր բացահայտել երկրատարածական համակարգերի, հեռազննման, արհեստական բանականության և թվային երվորյակների նման տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանի գյուղատնտեսության մեջ։
Միջոցառումն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակներում։
11:52 07.08.2025
Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկըՎերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։ ...
11:46 07.08.2025
Հայտարարվել է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետըԿառավարության որոշման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...
11:38 07.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...
11:30 07.08.2025
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում նման են ցեղասպանությանԻսրայելի գործողությունները Գազայի հատվածի բնակչության դեմ նման են ցեղասպանության: Այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Թերեզա Ռիբերան Politico թերթին տված հարցազրույցում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշակի մարդիկ թիրախավորվում, սպանվում և սովամահ լինում։ Որոշակի խմբեր մեկուսացված են, անօթևան. նրանց տները ավերվում են, նրանք մնացել են առանց սննդի, ջրի և դեղորայքի. նրանց զրկում են […] ...
11:20 07.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ ֆուտբոլային և քաղաքական պատճառներով չի ցանկանում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ, հաղորդում է Sportal-ը: Ակումբային գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներով «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում լեհական «Լեխի» արգելքը հաղթահարելու դեպքում Լիգայի փուլի ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի չեմպիոնի և կիպրական «Պաֆոսի» միջև դիմակայության […] ...
11:11 07.08.2025
Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի […] ...