11:28 24.07.2024
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ, հայտնում են ՊԵԿ-ից։
«Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետ է ժամանել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող «GAZ» մակնիշի ավտոքարշակ, որի կշռման ժամանակ մաքսային ծառայողի հարցին արդյո՞ք ավտոքարշակում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել: Մաքսային ծառայողի մոտ, սակայն կասկած է առաջացել, որ նշված մեքենայով մաքսային հսկողությունից թաքցված ապրանք է տեղափոխվում։ Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է ռենտգեն տեսազննման կայան, որտեղ կատարված ռենտգեն հսկողության արդյունքում կասկածելի պատկեր է նկատվել: Ավտոքարշակն ուղարկվել է խորը զննման անգար և ենթարկվել մաքսային զննման, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են ընդհանուր 61 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։
Նշենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» մաքսային անցման կետում մաքսային ծառայողների կողմից 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում կանխվել է մոտ 340 կգ քաշով դեղորայքի ապօրինի ներմուծման 16 դեպք»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:52 07.08.2025
Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկըՎերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։ ...
11:46 07.08.2025
Հայտարարվել է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետըԿառավարության որոշման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...
11:38 07.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...
11:30 07.08.2025
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում նման են ցեղասպանությանԻսրայելի գործողությունները Գազայի հատվածի բնակչության դեմ նման են ցեղասպանության: Այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Թերեզա Ռիբերան Politico թերթին տված հարցազրույցում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշակի մարդիկ թիրախավորվում, սպանվում և սովամահ լինում։ Որոշակի խմբեր մեկուսացված են, անօթևան. նրանց տները ավերվում են, նրանք մնացել են առանց սննդի, ջրի և դեղորայքի. նրանց զրկում են […] ...
11:20 07.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ ֆուտբոլային և քաղաքական պատճառներով չի ցանկանում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ, հաղորդում է Sportal-ը: Ակումբային գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներով «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում լեհական «Լեխի» արգելքը հաղթահարելու դեպքում Լիգայի փուլի ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի չեմպիոնի և կիպրական «Պաֆոսի» միջև դիմակայության […] ...