TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+16.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը երկար ու հակասական քննարկումներից հետո էլեկտրամոբիլներին վերաբերող որոշում կայացրեց

15:22 17.01.2019

ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» հարցը: «Առաջարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Արտոնությունը, փաստացի, կգործի 2.5 տարի»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Իրինա […]

̰
Կառավարությունն ավտոներմուծողների համար հարկերի վճարման նոր տարբերակ ունի

13:44 17.01.2019

Կառավարության նիստից հետո վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը խոսել է լրագրողների, ինչպես նաև կառավարության շենք մտած մի շարք ավտոներմուծողների հետ: Վերջիններս կրկին բողոքում են ավտոմեքենա ներկրելու համար սահմանված բարձր հարկերից: Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Դրանցից մեկը ենթադրում է հետևյալը. երբ միևնույն հարկային տարվա ընթացքում […]

̰
Գյուղացիների մոտ կար մեծ ոգևորություն, բայց դա կամաց-կամաց մարում է. «Ֆերմային շարժում» ՀԿ ղեկավար

13:42 17.01.2019

Գյուղացիների մոտ կար մեծ ոգևորություն, բայց, անկեղծ ասած, այդ ոգևորությունը կամաց-կամաց մարում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ֆերմային շարժում» ՀԿ  ղեկավար Սարգիս Սեդրակյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության նախարարության լուծարման մասին կառավարության նախագծին: Սեդրակյանը կարծում է, որ ճիշտ է գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացնելը: «Ի՞նչ է նշանակում գյուղատնտեսության նախարարությունը վերացնել: Բոլոր նորմալ երկրներում էլ կա գյուղատնտեսության […]

̰
ՀՆԱ-ի նկատմամբ 20 տոկոսը գերազանցող ներդրումներ կունենանք. նախարարի պաշտոնակատար

13:40 17.01.2019

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է տնտեսության զարգացման կառավարության երկարաժամկետ ծրագրի մասին: «Արվելու է ամեն ինչ, որ հնգամյա ժամանակահատվածում ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ հասնեն 23-24 տոկոսի: Ընդ որում՝ այդտեղ գերակշիռ մասը պետք է կազմեն մասնավոր ներդրումները»,- ասաց Խաչատրյանը: Նա շեշտեց, որ այսօր չկա որևէ […]

̰
Անհնար է ունենալ տնտեսում և դրանք արտացոլված չլինեն համապատասխան փաստաթղթերում. Արսեն Բաբայան

12:38 17.01.2019

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մամուլում տարածված տեղեկությունների մասին, թե իբրև ԱԺ աշխատակազմը բենզինի և բյուջեի խնայողություններն իրականացրել է հեղափոխության արդյունքում, թե իբր աշխատակազմը միջոցները չի կարողացել «տակով անել». «Տեղեկությունն ամբողջությամբ անհեթեթ է այն պարզ պատճառով, որ ԱԺ աշխատակազմը զգալի տնտեսումներ է ունեցել նաև 2017 թվականին, […]

̰
2018թ. հարկային և մաքսային մարմինների հավաքագրած զուտ եկամուտները 165 մլրդ դրամով գերազանցել են 2017թ. ցուցանիշները

12:10 17.01.2019

Նախորդ տարի հարկային և մաքսային մարմինների կողմից հավաքագրված զուտ եկամուտները 14.5%-ով կամ 165 մլրդ դրամով գերազանցել են 2017թ. ցուցանիշները: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից:

̰
Ունեցանք գնանկում՝ չվճարվող հարկերի և չկայացած բիզնեսի հաշվին․ Անանյան

21:59 16.01.2019

«ՊԵԿ-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ միասին, մաքսային սահմանին 50 կգ-ներով բիզնեսի դեմը չի կարողացել առնել»,- այսօր՝ հունվարի 16-ին, խոսելով մաքսային կարգավորումների վերջին փոփոխությունների մասին, որով 50 կգ-ի փոխարեն 25 կգ ապրանք է թույլատրվելու առանց մաքսազերծման ներկրել, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա խոստովանեց, որ շատ դեպքերում նաև չեն ցանկացել, կոշտ միջոցների դիմելով, ազգաբնակչության մոտ ավելորդ […]

̰
Այսօր չկա մենաշնորհ, բայց տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունենալու հետևանքները դեռևս չենք թոթափել. Դավիթ Անանյան

20:19 16.01.2019

«Հայաստանում այսօր չկա մենաշնորհ, բայց տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունենալու հետևանքները դեռևս չենք թոթափել»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ թեպետ շաքարավազի ներկրողներն ավելացել են, բայց արդյո՞ք ՀՀ շուկան այնքան մեծ է, որ տարիների ընթացքում այդ ոլորտում գերիշխող դիրք ունեցողը հոժարակամ իր դիրքերը կուզենա կիսել այլ տնտեսվարողների հետ: […]

̰
Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. պատճառվել է ավելի քան 327 մլն դրամ վնաս

19:20 16.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության Շախկուլի գետի հովտում կատարված ապօրինի արդյունահանման դեպքի հանգամանքները. պետությանը պատճառված վնասը գնահատվել է 327.517.320 ՀՀ դրամ։ Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վարդենիսի […]

̰
«Նորֆոլկ»-ի գործառույթն այժմ ՊԵԿ-ն է իրականացնում. Դավիթ Անանյան

18:29 16.01.2019

«Նորֆոլկ» ընկերությունը այժմ չի աշխատում: Չկա իրավահաջորդ և, ըստ էության, նրա գործառույթն իրականացնում է ՊԵԿ-ը»,- հունվարի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքերով՝ այժմ ձևավորվել է հանգիստ աշխատանքային և բիզնես պրակտիկա, երբ անձինք, ովքեր ներկրում են ապրանք, օրինակ՝ հագուստ, իրենք են ներկայանում մաքսային մարմին, մաքսազերծում են իրենց ներմուծած ապրանքը և […]

̰
SEPA-ի հարցում իսկապես դանդաղում կա. Զոհրաբյան

18:26 16.01.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ անդամ, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի  համար առաջադրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ 9 տարի աշխատել է եվրոպական ինտեգրման հանձնաժողովում: Իր խոսքում նա կիսեց նաև «Լուսավոր Հայաստանի» գործընկերների մտահոգությունները SEPA-ի (եվրոյով վճարման միասնական գոտի) հետ կապված: «Այստեղ իսկապես դանդաղում կա: Հասկանում եմ, որ մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններ […]

̰
Մետաղի ջարդոնների արտահանման շուկան այժմ արդեն մոնոպոլացված չէ. Դավիթ Անանյան

17:50 16.01.2019

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանում մետաղների ջարդոնների արտահանման ոլորտում նախկինում առկա իրավիճակի մասին: Նա համաձայնել է այն պնդման հետ, որ նախկինում այս ոլորտը մենաշնորհային սկզբունքով է գործել՝ արձանագրելով, որ իրավիճակն այսօր փոխված է: «Մետաղի ջարդոնների արտահանման շուկան մոնոպոլացված եղել է, համաձայն եմ, որ այդպիսի բան եղել է: Շուկան […]

̰
Եվրոպացիներն ասել են՝ ՀՀ-ի համար նախատեսված փողերը կախված են, ծրագիր չեն ուղարկում իրականացման համար․ Մարուքյան

17:48 16.01.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և պատասխանատուները իրենց աշխատանքը այս ամիսների ընթացքում չեն կազմակերպել այնպես, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը եվրոպական ավելի շատ պետությունների կողմից վավերացվի։ Իսկ հիմա այդ պետությունները պատրաստվում են եվրոպական խորհրդարանի ընտրություններին, ու այլ քաղաքական օրակարգ չունեն, ինչի պատճառով վավերացումն էլ ավելի է ձգձգվելու։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ելույթ ունենալիս նշեց Էդմոն Մարուքյանը։ […]

̰
Դավիթ Անանյանը ներկայացրել է 2018թ. պետբյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը

16:46 16.01.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ներկայացրել է հաշվետվություն՝ 2018-ի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման վերաբերյալ: Նա պարզաբանել է, որ մինչ 2018-ի հունվարի 1-ը պետեկամուտը զուտ փողերի ներհոսքն է եղել գանձապետական հաշիվներ: Իսկ հունվարից հետո հարկային հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի դիմաց կատարվել է վճարում, համարվում է պետբյուջեի համար հարկային եկամուտ: Դավիթ Անանյանը հաշվետվությունը ներկայացրել է […]

̰
Գազի սակագինը պետք չէ կապել «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ ստուգումների հետ. Դավիթ Անանյան

16:24 16.01.2019

«Գազպրոմ Արմենիա»-ում սովորական, ընթացիկ ստուգումներ են ընթանում, որոնք միտված են ստուգել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է կատարել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մենք մամուլի հաղորդագրություն ենք տվել, որ էնտեղ կա նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն»,- ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, որ այժմ գազի սակագնի պահպանման ֆոնին հնարավո՞ր է, […]

̰
Երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների մասով փոփոխություն կլինի. Դավիթ Անանյան

16:08 16.01.2019

«ՊԵԿ-ը կառավարություն է ներկայացրել իր տեսակետը երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների վերաբերյալ փոփոխություններ անելու մասին երկու առաջարկ և առաջիկայում կհրապարակենք որոշումը»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հիշեցրեց, որ մեքենաների բիզնեսով զբաղվողները բողոքի ակցիա էին անում և հորդորում օրենսդրությունը այնպիսի փոփոխության ենթարկել, որ 2018թ. հուլիսի 1-ից հետո […]

̰
ՊԵԿ-ում աշխատակիցների թվի կրճատում է կատարվել. Դավիթ Անանյան

15:54 16.01.2019

ՀՀ ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հայտարարել է, որ դա իրականացվել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: «Դեռևս հոկտեմբերի 20-ին կամ 22-ին տեսչական գործունեություն իրականացնող, այսինքն՝ հարկային վերահսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը շուրջ 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների […]

̰
Մեզ անհիմն են ձերբակալել. «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյան

14:10 16.01.2019

«Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում քննարկել է Հայաստանի տարածքի հնարավոր օգտագործումը Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներին թրաֆիքինգի ենթարկելու պայմաններում: 2016թ. մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայանում ձերբակալվել էին ազգությամբ հայ 52-ամյա Արտյոմ Վարդանյանը և նրա եղբայրը՝ 44-ամյա Էդուարդ Վարդանյանը: Տանզանական The Citizen պարբերականը հաղորդում էր, որ եղբայրները փորձել էին բեռնատար ինքնաթիռով […]

̰
Արտաքին առևտրաշրջանառություն. Վրաստանի հերթական ռեկորդը

00:30 16.01.2019

Վրաստանի արտահանման աճի միտումը նկատվել է 2016 թվականից, իսկ անցյալ մայիսին արձանագրվել է տարեկան 50% աճ: 2017թ․ համեմատ Վրաստանի 2018-ի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 17% -ով և կազմել մոտ 12.5 մլրդ դոլար (բացառությամբ չկազմակերպված առևտրի): Այդ մասին տեղեկացնում է երկրի ազգային վիճակագրական «Սաքստատ» ծառայությունը: Վրաստանի արտադրանքի արտահանումը 2018 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել […]

̰
Թուրքիայում գործազուրկների թիվն անցած տարի աճել է

00:15 16.01.2019

Թուրքիայում անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ գործազրկությունն ակնառու աճ է գրանցել: Այս մասին հայտնում է Gazetakarinca.com-ը: Հաղորդվում է, որ 2018 թվականի ապրիլ ամսին Թուրքիայի աշխատունակ քաղաքացիների 9.6 տոկոսն աշխատանք չի ունեցել, մինչդեռ նույն տարվա՝ արդեն հոկտեմբեր ամսին այդ թիվը հասել է 11.6 տոկոսի՝ մոտ 3.788 հազար մարդ: Ընդ որում, տեղի մասնագետներն ուշադրություն են հրավիրել այն […]

̰
2019-ին Ռուսաստանը ԶՈւ-ի վերազինման համար ավելի քան 1 տրլն ռուբլի կծախսի

23:15 15.01.2019

2019 թվականին ԶՈւ-ի համար նորագույն զինտեխնիկա ձեռքբերելու նպատակով նախատեսվում է մինչև 1 տրլն ռուբլի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «ԶՈւ-ի համալրման ոլորտում պետպատվերի իրականացման համար նախատեսվում է ավելի քան 1.44 տրիլիոն ռուբլի», – հայտարարել է նա: Հաղորդվում է, որ նախատեսվող ծախսերի 71 տոկոսն ուղղվելու է նորագույն զինամթերքի […]

̰
Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

19:42 15.01.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ողջունելով գործընկերներին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքային տարի։ Անցնելով աշխատակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել հետևողական և հասցեական մոտեցում ցուցաբերել համայնքների […]

̰
Ամո՛թ, ամո՛թ. Արթուր Իսպիրյանի արձագանքը, թե ՀՀԿ-ի ժամանակ ավելի լավ էր

19:32 15.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր քաղաքապետարանի շենքի մոտ են հավաքվել բացօթյա առևտրով զբաղվողները: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից արգելվել է մայթերում առևտուր իրականացնելը: Երևանի քաղաքապետարանը մայթերին առևտուր իրականացնողների հորդորում է մայթերից տեղափոխվել շուկա և զբաղվել օրինական առևտրով: Որոշմանը դեմ արտահայտվողներն ասում են, որ շուկաներում վարձավճարները բարձր են և իրենք ընտանիք պահելու խնդիր ունեն: […]

̰
Գյումրիի շուկաներում ու վաճառակետերում Ամանորից հետո դեռևս առևտուր չկա

19:30 15.01.2019

Դեկտեմբերի վերջին տասնօրյակում շուկաներում ու սուպերմարկետներում առևտրային եռուզեռ էր: Անգամ փողոցների մայթերին էին տեղադրվել ժամանակավոր փոքրիկ տաղավարներ ու առևտրով էին զբաղվում պատահական մարդիկ, անգամ անչափահասներ: Քաղաքի շուկայամերձ տարածքում առևտուրը դարձել էր անվերահսկելի` հակասանիտարական պայմաններում վաճառվում էր ամեն ինչ՝ միրգ, բանջարեղենից սկսած, մինչև թխվածք ու մսամթերք: Հիմա հակառակ պատկերն է` շուկան թերբեռնված է, իսկ առևտրականները` պարապ: […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 42 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը

19:08 15.01.2019

Հունվարի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42.316.000 […]

̰
Ավագանու ԲՀԿ-ական անդամն ահազանգում է գույքահարկ չվճարողների մասին

19:02 15.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի ավագանին սկսել է այն հարցի քննարկումը, ըստ որի՝  տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ: Նիստի ժամանակ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն այսպիսի […]

̰
Արտամետ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել սերմացուի և պարարտանյութի յուրացումների գործով

18:50 15.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Արմավիրի մարզի Արտամետ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող […]

̰
Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ասամբլեային

16:34 15.01.2019

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Ասամբլեայի նստաշրջանը Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության բարձր մակարդակի տարեկան ժողովն է, որի […]

̰
Քննարկվել են Սնանկության դատարանի գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր

16:30 15.01.2019

Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել է խորհրդակցություն Սնանկության դատարանի գործունեության և ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են Խորհրդի անդամները, Սնանկության դատարանի նախագահը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը: Սնանկության դատարանի նախագահը Խորհրդին ներկայացրել է նորաստեղծ դատարանի աշխատանքների կազմակերպման վիճակը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անցումային […]

̰
Մայթերում առևտուր իրականացնողները Երևանի քաղաքապետարան են եկել՝ իրենց դժգոհությունը հայտնելու

16:02 15.01.2019

SHANTNEWS.am-մ արդեն հայտնել է, որ այսօր կայացել է  Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը, որն արտահերթ էր: Իսկ քաղաքապետարանի շենքի մոտ այսօր հավաքվել են բացօթյա առևտրով զբաղվողները: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից արգելվել է մայթերում առևտուր իրականացնելը: Երևանի քաղաքապետարանը մայթերին առևտուր իրականացնողների հորդորում է մայթերից տեղափոխվել շուկա և զբաղվել օրինական առևտրով: Որոշմանը դեմ արտահայտվողներն […]

̰
BACK_TO_TOP