16:11 22.01.2019
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հայտնում է, որ եթե առանձին հարկ վճարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ, ապա այդ մասին քաղաքացիները կարող են տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Նամակին կարող են կցել հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն, հասցեն, լոգոն, գնում կատարելու ժամը, հարկ վճարողի կողմից տրված հաշվառման կտրոնը, նկարներ և այլ տեղեկատվություն: ՊԵԿ-ը […]
16:01 22.01.2019
Հայաստանի կառավարությունը համաձայնության է եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության հայկական դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ, ինչի արդյունքում Հայաստանի սպառողների համար գազի գինը 2019 թվականին կմնա նույնը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում անցկացվող համաժողովի կուլուարներում ասել է ռուսական «ՌԻԱ Նովոստիին»։ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը գազը գնում է ոչ թե ռուսական ընկերությունից, այլ դրա հայկական մասնաճյուղից, […]
15:52 22.01.2019
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ […]
14:50 22.01.2019
«Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է ՀՀ ԱԺ նորընտիր փոխխոսնակ Լենա Նազարյանին, որ երբ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը պատգամավոր դարձավ, բոլորը մեկնաբանում էին դա սարկազմով, հեգնանքով ու բացասական էմոցիաներով: Հիմա պատգամավորներ են վարչապետի աներձագն ու զարմիկը, բայց նման մեկնաբանություններ չկան: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ ժողովուրդը չէ՞ր սիրում իշխանությանը, իսկ հիմա սիրո՞ւմ է: […]
14:32 22.01.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել նոր դրոշմապիտակներին: Դրանք առավել անվտանգ են: «Նոր դրոշմապիտակները ավելի ամուր կկպչեն ապրանքներին, կլինեն ավելի փափուկ և կուլ գնալու դեպքում վտանգ չեն ներկայացնի երեխաների համար»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ դրոշմապիտակների անվտանգության խնդիրը երեկ քննարկել են ՊԵԿ նախագահն ու ՀՀ առողջապահության նախարարը:
14:12 22.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում նախատեսված է նրա ելույթը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է հունվարի 25-ին՝ Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:20 22.01.2019
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի ընթացքում քննարկվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին և ժողովրդավարական ընտրություններին: «2018 թվականի դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք անցան ժողովրդավարական՝ միջազգային նորմերին համապատասխան: Այդ ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի ունեցան 2018թ. ապրիլյան […]
12:10 22.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ այն գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ ծրագրից: Միակ տարբերությունն այն է, որ կվերանա Մեծ Բրիտանիայում մնալ ցանկացող Եվրամիության քաղաքացիներից պահանջվող 65 ֆունտ սթեռլինգ գումարը: Մեյն ասել է, որ բանակցություններ է վարում պատգամավորների հետ՝ լուծելու Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրները: Հենց այս խնդրի պատճառով […]
11:52 22.01.2019
Այսօր Դավոսում մեկնարկում է ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումը: Շվեյցարական հանգստյան գոտին այս տարի կընդունի շուրջ 3000 պետական մարմինների, միջպետական կառույցների ներկայացուցիչների, հասարակական գործիչների, խոշոր ընկերությունների և բանկերի ղեկավարների: Ֆորումի այս տարվա թեման հետևյալն է՝ «Գլոբալիզացիա. Գլոբալ ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում»: Մի քանի երկրների առաջնորդներ այս տարի չեն մասնակցի ֆորումին: Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
11:40 22.01.2019
Իսրայելը և Ուկրաինան ազատ առևտրի պայմանագիր են կնքել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակնկալվում է, որ այս պայմանագրի շնորհիվ հինգ տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կավելանա ավելի քան 1 մլրդ դոլարով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանագիրն անվանել է «պատմական», քանի որ այն կնքելու համար պահանջվել է 15 տարի: Պորոշենկոն նաև նշել է, որ […]
20:10 21.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել մի խումբ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ՝ պահանջելու չեղարկել այն օրենքը, ըստ որի՝ պահանջվում է տուրքի վճար սահմանել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար: SHANTNEWS.am-ը փորձել է պարզել, թե քանի տնային կենդանի կա մայրաքաղաքում. «Չկա էդպիսի հաշվարկ գիտեք, բայց 100 հազարը միանշանակ կգերազանցի»,- ասել է ակցիայի մասնակիցներից […]
19:37 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նա նշել է, որ այս ամառ այլևս աղբավայրերը գարշահոտությամբ չեն բուրելու: «Ինչ ես քաղաքապետ եմ, թե՛ շաբաթ, թե՛ կիրակի օրերն անձամբ անցկացնում եմ աղբավայրերում, ինքս ստուգումներ եմ անում շենքերում: Բնակչությունը պետք է իմանա, որ շենքից ներս քաղաքապետարանը իրավասություն չունի […]
19:15 21.01.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված […]
19:08 21.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. […]
18:55 21.01.2019
«Արմօյլ» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել ՓԲԸ-ի նկատմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթի վերաբերյալ: Ներկայացնենք հաղորդագրությունն ամբողջությամբ: «Հաշվի առնելով հանրության և մամուլի լայն հետաքրքրվածությունը և քաղաքացիների կողմից պարբերաբար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին) հասցեագրվող բողոքները՝ հարկ ենք համարում ներկայացնել «Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ իրականացված վարույթի մանրամասները, ինչպես […]
17:30 21.01.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ: […]
16:39 21.01.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երևանյան ընկերությունը […]
16:14 21.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015թ. մայիսից մինչև 2018թ. հունիս […]
13:34 21.01.2019
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասել է, որ իրենք արդեն 3 օրենսդրական նախագիծ են դրել շրջանառության մեջ։ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները սահմանված ժամկետում կարող են մուծել սահմանված վճարը և վերադառնալ հայրենիք՝ խուսափելով […]
13:27 21.01.2019
Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում լրագրողները «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին խնդրեցին մեկնաբանել տարածված լուրը, թե մարզպետներն իրենք իրենց ու նաև աշխատակիցներին պարգևատրել են մի քանի ամսվա աշխատանքի դիմաց: «Այն կարգադրությունները, որոնք ընդունել են մարզպետները, կարծում եմ, անընդունելի է, որովհետև մի քանի ամիս աշխատած ծառայողները չէին կարող ստանալ այդքան բարձր դրույքաչափերով պարգևավճարներ: Սա է խոսում նաև […]
13:04 21.01.2019
Անցած տարեսկզբին Շիրակի մարզի գործարարների ներկայացրած բիզնես ծրագրերով նախատեսվում էր բացել 1800 նոր աշխատատեղ, բայց ծրագիրն իրականացվեց կիսով չափ. 852 աշխատատեղ բացվեց, ընդ որում, դրանց մի մասը նախորդ տարիներից խոստացվածներն էին: Օրինակներն են «Սաստեքս» ընկերության կարի և Բավրայի հնդկաձավարի մշակման արտադրամասերը, որոնք դեռ 2 տարի առաջ պետք է գործարկվեին: Մի քանի ծրագրեր մարզում կա՛մ սառեցվել […]
12:54 21.01.2019
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը, այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: Այդ միջոցառումների շրջանակում 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ (70 493 863 դրամի չափով), ներկայացվել է միջնորդություն դատական գործերը կարճելու մասին: Անվավեր է ճանաչվել նաև 16 չգրանցված աշխատողի ստուգման ակտ (60 […]
12:53 21.01.2019
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները հիշեցրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որ աղմկոտ պարգևատրումներին զուհահեռ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում քննարկվում է մարզպետարանների օպտիմալացման հարցը, և նախարարությունում կարծիք կա, որ հաստիքացուցակներն ուռճացված են: Հարց է հնչել, որ երբ արդարացնում եք այդ պարգևատրումները և հղում ենք անում օրենքին, չե՞ք կարծում, որ տարօրինակ է […]
11:56 21.01.2019
ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմավել են հետևյալ նոր պահանջները․ «Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով և […]
11:53 21.01.2019
Ինչպե՞ս է վերաբերվում «Բարգավաճ Հայաստան»-ն այն հանգամանքին, որ 6-7 ամիս աշխատած մարզպետարանի աշխատակիցները մեծ պարգևավճարներ են ստանում: Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց ԱԺ ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանին: «Գուցե պետք է ճշգրտել այս ասուլիսի ինֆորմացիոն շրջանակը: Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում գուցե դուք պահանջեք մեզանից, որ անդրադառնանք, թե Հայաստանի այսինչ մարզում այսինչ գյուղապետը հեծանվի […]
22:24 19.01.2019
Աշնանը ստացած բերքի իրացման խնդրից են բողոքում Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ գյուղի տնտեսությունները: Գյուղացիների մեծ մասը չի կարողանում իրացնել կարմիր ճակնդեղը: Մոտավոր հաշվարկներով՝ գյուղում կա 3000 տոննա բարձր որակի բերք, որը գյուղացիները տեսակավորել են, պահել մարագներում ու դեռ սպասում են գնորդներին, որոնք հիմնականում վրացիներ են: Նախորդ տարիներին բերքի իրացումից տնտեսությունները չեն դժգոհել, ժամանակին կարողացել են վաճառել: […]
19:06 19.01.2019
Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ ռուսական գազը Հայաստան տարանցման պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ կավարտվեն մոտակա երկու շաբաթում։ Այս մասին այսօր լրագրողների հետմ զրույցում տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան, հայտնում է TASS-ը: «Ներկայումս «Գազպրոմի» հետ ընթանում է ռուսական գազը Հայաստան տարանցման նոր համաձայնագրի պայմանների քննարկում: Մինչ այդ բանակցությունների ավարտը նախորդ պայմանագրի […]
17:00 19.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին հարցրել է, թե ինչ են ենթադրում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները: «Հարկային օրենսգրքի փոփոխությունը երկու հիմնական ուղղություններ կունենա: Առաջինը միկրոբիզնեսին վերաբերող հատվածն է, որտեղ մենք կհայտարարենք, որ մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառությամբ ձեռնարկություններն ազատվում են հարկերից: Սա արվում է այն բանի […]
16:00 19.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին հարցրել է՝ արդյո՞ք բյուրոկրատիայի կրճատումը կարող է տնտեսական էֆեկտ տալ: «Կախված է տնտեսության ճյուղերից: Եթե մենք խոսում են փոքր, միջին կամ առավելապես մեծ բիզնեսի զարգացման մասին, այս դեպքում առաջնային գործոնները կարող են լինել ուղղակի […]
15:35 19.01.2019
«Փոքրիկ կրպակ ունեցող գյուղի վարսավիրն ինչո՞ւ պետք է ունենա 160 հազար դրամանոց նոր սերնդի ՀԴՄ-ներ»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցը տվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին: «Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, մենք այդ հարցը կքննարկենք նաև Ազգային ժողովում, երբ կառավարությունը բերի օրենսդրական փաթեթը: ՀԴՄ-ների […]