08:35 15.01.2019
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան, մեր ունեցած տեղեկություններով, այլևս չի գործի: Բանն այն է, որ իշխանությունների հետ ունեցած խնդիրների պատճառով սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ: Հիշեցնենք, որ ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Այսպիսով՝ գործազուրկ է մնում մոտ 600 աշխատող: Դրան գումարած՝ ֆաբրիկայի փակման պատճառով էական վնաս են կրում […]
19:20 14.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր այն հայտարարությանը, որ պատրաստ է դատի տալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, եթե նա չհրապարակի այն աշխատակիցների անունները, որոնք պարգևավճարներ են ստացել: «Խոսքը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի անդամներին տրվող պարգևավճարներին, ում պարգևավճարը տրվում է քաղաքապետի կարգադրությամբ: Երևանի ՏԻՄ օրենքի համաձայն՝ քաղաքապետի կարգադրությունը […]
14:35 14.01.2019
Վրաստանը և Հնդկաստանը բանակցություններ են սկսում համատեղ առևտրի ազատ գոտի ստեղծելու հարցի շուրջ: Apsny.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կողմից: Աղբյուրը հայտնում է, որ նման որոշում է կայացվել երկու երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու համար, թե որքանով է նպատակահարմար նման համագործակցության մեկնարկը: Հետաքննության […]
13:29 14.01.2019
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի պաշարների անբավարարության խնդիր է եղել: Վարորդներից շատերը նշում էին, որ դժվարանում են հեղուկ գազ գտնել, երբեմն դա նաև անհնար է եղել: Այս խնդրի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց նաև հեղուկ գազ ներմուծող «Գազ պրոպան» ընկերության տնօրեն Ժիրայր Յախանեջյանը: Նա նաև խոսեց իրավիճակի պատճառների մասին: Յախանեջյանից հետաքրքրվեցինք` […]
21:33 13.01.2019
Եթե մինչև Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկու կողմերը չհասցնեն պայմանագիր կնքել Brexit-ի պայմանների վերաբերյալ, ապա դա եվրոպական երկրների համար միայն այս տարի կավելացնի 16,5 միլիարդ դոլարի ծախս։ Այս մասին եզրակացության է եկել բելգիական Bruegel հետազոտական կենտրոնը։ Բանն այն է, որ եվրոպական երկրները ստիպված են լինելու առանց Բրիտանիայի մասնակցության լրացնել ԵՄ ընդհանուր բյուջեն, որն արդեն […]
19:05 13.01.2019
Միացյալ Նահանգներում Եվրամիության մշտական ներկայացուցչությունը նամակ է ուղարկել երկրի Ֆինանսների նախարարություն, որով իր գոհունակությունն է հայտնել այն բանի համար, որ Նահանգները մտադիր են պատժամիջոցները հանել ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից, փոխանցում է ռուսական RT լրատվական կայքը։ Խոսքն ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկայի մասին է, որը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում։ Եվրոպական առաջատար պետությունների դեսպանների ստորագրությամբ ուղարկված նամակում […]
17:43 13.01.2019
Միացյալ Նահանգներում շարունակվող «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի դադարը, ֆինանսավորման բացակայության պատճառով ռեկորդ է սահմանել ԱՄՆ պատմության մեջ։ Բյուջեի չհաստատումից հետ «շաթդաուն» անելու մասին կարգավորումը Միացյալ Նահանգներում սահմանվել է 1976 թվականին, ու դրանից հետո ներկայում շարունակվող «շաթդաունն» ամենաերկարատևն է։ Գրաֆիկում ներկայացվածից պարզ է դառնում, որ միայն 2018-2019 թվականներին՝ Թրամփի կառավարման օրոք, եղել է 3 «շաթդաուն»։ Դրանցից երկուսը […]
16:20 13.01.2019
Մոսկվայի մետրոյի ինտերնետաֆիկացումն սկսվել է 2013 թվականին, ու դրանով Ռուսաստանի մայրաքաղաքը դարձել է առաջին քաղաքը, որի մետրոն ունի անվճար wifi ցանց, բայց դա անհնարին կլիներ, եթե հայ գործարարի «մատը խառը չլիներ»։ Ռուսաստանում ծնված ու գործունեությունը հենց այնտեղ ծավալած Սերգեյ Ասլանյանը հսկայական դեր ունի այս ամենում։ Ի սկզբանե կիրառական մաթեմատիկայի ոլորտում մասնագիտություն ստացած հայ գործարարը 1997-2007 […]
19:14 12.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում էներգետիկ հարցերի փորձագետ Վահե Դավթյանը տեղեկացրեց, որ 2013թ. պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կարող է ընդամենը մեկ ներկայացուցիչ ունենալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում: «Եթե ընկերության 9%-անոց շահութաբերությունը չվերանայվի, ապա 2020-2021թթ. մենք կարող ենք գնալ կառուցվածքային կամ քաղաքական զիջումների: Կառավարությունը պետք է ավելացնի վերահսկողության մեխանիզմները «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ»,- հավելեց նա: Խոսելով Իրանից գազ […]
19:00 12.01.2019
Ամերիկյան հանրահայտ SpaceX ընկերությունը մոտ 10 տոկոսով կկրճատի իր աշխատակիցների թիվը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով իրավիճակի հետ առնչություն ունեցող իր աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ընկերությունն ընդհանուր հաշվով մոտ 6000 աշխատակից ունի, այսպիսով, աշխատանքից կազատվի մոտ 600 աշխատակից: «Մենք ստիպված կլինենք բաժանվել մեր մի քանի տաղանդավոր աշխատակիցներից»,- ասվել է աղբյուրի հարցմանն ի […]
18:00 12.01.2019
1976 թվականից սկսած, երբ ԱՄՆ-ում հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն չի հաստատվում, երկրի կառավարության մի մասը դադարում է աշխատել։ Դա տևում է մի քանի օր, մինչև խորհրդարանն ու նախագահը համաձայնության են գալիս։ Այս անգամ այդ դադարը ռեկորդ է սահմանել՝ 22 օր է, ինչ կառավարության մի մասը չի աշխատում։ Նույնքան ժամանակ է (դեկտեմբերի 26-ից), ինչ մասնակի է […]
16:00 12.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամբողջ տարվա ընթացքում վաճառել է իրեն պատկանող 35 միլիոն դոլարի անշարժ գույք՝ գրասենյակներ և այլ հաստատություններ այն շենքերում, որոնց համասեփականատեր է Թրամփը։ Այս մասին հայտնի է դարձել հեղինակավոր Forbes գործակալությանը։ Դրա մի մասը՝ մոտ 20 միլիոն դոլարը, ձևավորվել է շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ անշարժ գույքի մի մասի վաճառքից, որտեղ […]
15:50 12.01.2019
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը տեղի մեծածախ առևտրով զբաղվող ընկերություններին կոչ է արել ուժեղացնել հսկողությունը վաճառակետերում, որպեսզի Brexit-ի գործընթացի հանգուցալուծման պատճառով ապրանքատեսակի կտրուկ նվազման պայմաններում հնարավոր լինի խուսափել սպառողների խուճապի հետևանքներից: Այս մասին հայտնում է CNN-ը: Ոստիկանությունից հայտարարություն է տարածվել, որ հնարավոր թալանից պաշտպանելու համար հստակ հրահանգներ դռևս չկան: «Վերավաճառողներն առևտրի կենտրոնների անվտանգությունն ապահովելու համար կշարունակեն համագործակցել […]
19:44 11.01.2019
Ներկայում միջգերատեսչական համաձայնեցումների փուլում գտնվող փաստաթղթի ընդունման դեպքում Ղազախստանը երեք ամիս ժամկետով արգելք կսահմանի Ռուսաստանից բենզինի ներկրման վրա։ Ղազախական կողմի պնդմամբ՝ Ռուսաստանը դեմ չէ։ Այս մասին հայտնում է ռուսական «Սպուտնիկի» ղազախական խմբագրությունը։ Ղազախական կողմում նման որոշումը հիմնավորում են նրանով, որ ներկրումների կարիք չկա, քանի որ Ղազախստանում արտադրվում է բավարար բենզին։ Նույնքան ժամանակով Ռուսաստանից բենզինի ներկրումը […]
19:34 11.01.2019
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ առաջարկ ունի՝ կապված գազի սակագների ու վճարման սկզբունքի փոփոխության վերաբերյալ: «Մի շարք երկրներում աստիճանաբար անցում է կատարվում գազի ոչ թե խորանարդ մետրի դիմաց վճարումների, այլ կալորիականության, այսինքն՝ ջերմատվության: Եթե Հայաստանի պայմաններում մենք նայենք, տարածաշրջաններ ունենք, որոնք շատ ավելի բարձր ջերմատվությամբ գազ են ստանում և տարածաշրջաններ, որոնք ավելի […]
18:38 11.01.2019
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող և համայնքների ֆինանսական կայունության վրա էապես բացասական ազդեցություն ունեցող խնդրի լուծման համար։ 2004-2006թթ. ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են ՀՀ համայնքներին: Խնդրո առարկա հողամասերը 2006 թվականից սկսած համարվում են համայնքային […]
18:14 11.01.2019
Բրիտանական Economist պարբերականը իր ուրույն ինդեքսային հաշվարկի հիման վրա պնդում է, որ չնայած դոլարի նկատմամբ իր ներկա փոխարժեքին՝ պետք է ունենար մոտ 70 տոկոսով ավելի բարձր փոխարժեք, ադրբեջանական մանաթը՝ 60 տոկոսով բարձր։ Այս մասին հայտնի է դառնում պարբերականի Big Mac index-ից։ Այս ինդեքսը հաշվարկվում է տարբեր երկրներում McDonalds-ում վաճառվող Big Mac բրդուճների գնի հիման վրա․ այս բրդուճում բոլոր […]
18:09 11.01.2019
Հունվարի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ: Քննարկվեցին դեկտեմբերի 20-ից մեկնարկած Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող համատեղ հատուկ միջոցառումների արդյունքներն ու խնդիրները: Թեև նշված կառույցներն արդեն […]
17:30 11.01.2019
Պետական ֆինանսավորման ենթակա մի քանի ոլորտներում տարեսկզբից որևէ ֆինանսական գործարք՝ ծախս, չի կատարվել։ Այսպիսի ոլորտներից են տնտեսական հարաբերությունները, առողջապահությունը, կրթությունը և այլն։ Այս ամենի մասին կարելի է տեղեկանալ կառավարության կայքերից մեկում զետեղված ինտերակտիվ բյուջեից։ Պաշտպանությունն ուղղված բյուջեն էլ ամենամեծերից մեկն է՝ ավելի քան 300 միլիարդ դրամ, սակայն այստեղ նույնպես որևէ գումար չի ծախսվել։ Փոխարենը, ըստ […]
17:11 11.01.2019
Տեղացի ֆերմերները շարունակում են դժգոհել, որ իրենց արտադրած լոլիկը չեն կարողանում սպառել, քանի որ թուրքականն է մեծ քանակությամբ ներկրվում: Իսկ թուրքականի պարագայում, քանի որ մշակման համար անհրաժեշտ ծախսերը քիչ են, գինը, բնականաբար, շատ ավելի ցածր է: Ֆերմերները պահանջում են քայլեր ձեռնարկել խնդիրը կարգավորելու ուղղությամբ: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից, թե ի՞նչ միջոցներ են […]
16:59 11.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը: Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը չի կարողանա ներկայանալ համաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է համաժողովի շրջանակում նախատեսվող իր այցը Շվեյցարիա: Դրա փոխարեն նա […]
16:06 11.01.2019
Ընդհանուր առմամբ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Նրա խոսքերով՝ երբ նոր էր նշանակվել աշխատակազմի ղեկավար, ունեցել են հոսանքի գծով պարտավորություն, ստիպված են եղել նախագահի աշխատակազմից ու Կենտրոնական բանկից խորհրդարան բերել 5-6 տասնյակ օգտագործված համակարգիչներ: Լրագրողները […]
13:50 11.01.2019
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ Էդգար Պետրոսյանը պարզաբանում է ներկայացրել փողոցային առևտրի դեմ իրականացվող պայքարի վերաբերյալ: Նա տեղեկացրել է` օրենսդրությամբ նախատեսված է, որ Երևանի քաղաքապետարանի, նաև վարչական տարածքների ղեկավարների հետ ոստիկանությունը պետք է փոխհամագործակցի տարբեր բնագավառներում, այդ թվում նաև ապօրինի առևտրի վերացման ուղղությամբ: Պետրոսյանը հայտնել է, որ փողոցային առևտրի դեպքեր արձանագրվում են […]
18:24 10.01.2019
Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը 2018թ. հոկտեմբերի դրությամբ անկում է ապրել 11,4%-ով ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին տեղեկանում ենք ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: «2017-ին այն կազմել է $99.52 մլն, 2018-ին` $88.18 մլն: Հայաստանն ԱՄՆ-ի թիվ 170-րդ առևտրային գործընկերն է»,- գրել է ամերիկագետը:
15:06 10.01.2019
Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է աջ ղեկով ավտոմեքենաների խնդրին և ասել, որ սահմանում կուտակված մեքենաները ներկրելու թույլտվություն կտրվի, երբ խորհրդարանը քննարկի ու օրենքի ուժ տա նախագծին: «Մենք ներմուծող ընկերությունների հետ բանակցությունների մեջ էինք: Մենք իրենց խնդրում էինք ասել, թե […]
14:44 10.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով մեր երկրում գնաճի վերաբերյալ մտահոգիչ կանխատեսումներին: «Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել առաջադրված խնդրի՝ գնաճի զսպման խնդրի […]
14:36 10.01.2019
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է նաև սպասարկման օբյեկտների ղեկավարների դժգոհություններին: Հիշեցնենք, որ այդ դժգոհություններն առաջացել են շրջանառության հարկի շեմի բարձրացումից հետո: Ինչպես հայտնի է, նախկին 6 տոկոսի փոխարեն այս տարվա հունվարից սպասարկման օբյեկտներն արդեն 8 տոկոս շրջանառության հարկ պետք է վճարեն: Դավիթ Անանյանն ասել է, որ հանդիպել […]
13:46 10.01.2019
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ զեկուցագիր է ստացել Սևանա լճում սիգի որսագողության մասին: «Այսօր զեկուցագիր եմ ստացել այն մասին, որ, ի հեճուկս որոշումների, Սևանի սիգի հետ կապված՝ 100 տոկոս բարձիթողի վիճակ է: Էլ չեմ ասում, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ պետք է […]
13:44 10.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և մարզպետարանին հատկացվել է 467 մլն 70 հազ. դրամ, որի շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը կիրականացվեն նորքոնշյալ աշխատանքները. 1. Էջմիածին […]