13:31 10.01.2019
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 10-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման հետ կապված որոշ մտահոգությունների: Լրագրողները նշեցին` Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ներ կան, ինչին Անանյանը արձագանքեց. «Դուք վստա՞հ եք, որ Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ն նույն ֆունկցիան ունի, ինչ մերը: Սոցկայքերում գրում են, որ, օրինակ, այդ նույն […]
13:09 10.01.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` մեքենաների ներմուծման «ինվոյսային» մեխանիզմը չի հանվել, ուղղակի իրենց մոտեցումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: «Մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է «հաշվիչ», որով ցանկացած անձ կարող է մուտք գործել, իր ներմուծած կամ ներմուծելիք մեքենայի մասին տեղեկությունը մուտքագրելով` ստանալ կողմնորոշիչ գին: Ո՞րն […]
11:50 10.01.2019
«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն կրկին սահմանելով «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Հիշեցնենք, որ գործակալությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել էր Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «Կայուն»-ից այն սահմանելով «Դրական»։ «Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային […]
11:33 10.01.2019
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնական օրերին՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխադրել է 11 հազար 320 ուղևոր, ինչը 31%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Միջազգային հաղորդակցությունում՝ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով, փոխադրվել է 1 093 ուղևոր (աճը՝ 42%), իսկ տեղական հաղորդակցությունում՝ 9 519 ուղևոր (աճը՝ 21%): Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող […]
20:15 09.01.2019
Համաշխարհային բանկը գնահատել է աշխարհի բոլոր երկրների տնտեսական աճի տեմպերն ու հետազոտել նաև դրանց վրա ազդող քաղաքական ու այլ պրոցեսները, որոնք կանխատեսվում են ներկայում։ Զեկույցում Հայաստանի հետ առնչվող ռիսկերը դիտարկվում են Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համատեքստում։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ չեղարկումը շարունակում է մնալ այս երկրների […]
19:16 09.01.2019
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկրում ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի Ռուսաստանի հետ սահմանին ապրանքաշրջանառության մոնիթորինգի վերաբերյալ համաձայնագրի իրացման հարցերով, այդ թվում՝ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում: Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիթորինգի մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այն բանից հետո, երբ 2011թ. Վրաստանը հանեց ԱՀԿ-ում Ռուսաստանի անդամակցության վրա դրված վետոն՝ պայմանով, որ Ռուսաստանից Աբխազիայի և Հարավային […]
16:58 09.01.2019
www.e-draft.am -ում տեղադրվել են ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերը: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից Դավիթ Գասպարյանի […]
16:22 09.01.2019
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ դադարեցրել են 10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները: Պատճառն այն է, որ ընկերությունները սահմանված ժամկետում չեն վերացրել ստացված գրավոր զգուշացումներում նշված խախտումները: ՀՀ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից «ԷկոԼուր»-ի հարցմանը պատասխանեց ԷԵԲՊ նախարարությունը, այդ ընկերություններն են «Տապի», «Անգելինա Դայմոնդ», «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն», […]
15:34 09.01.2019
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել առևտուր՝ վճարովի կամ անվճար հիմունքներով: ?Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ: ? Կենտրոն – Խորենացի 35, «Երևանի թիվ […]
14:08 09.01.2019
ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև հունվարի 8-ից բանակցություններ են սկսվել ներքին սպառողի համար գազի սակագնի շուրջ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Թե որքան կտևեն բանակցությունները, չի նշվում: Գրասենյակից հայտնեցին, որ դրանք կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի: Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնեցին, որ պայմանավորվածության համաձայն՝ «Գազպրոմ […]
14:05 09.01.2019
2018 թվականի համար Հայաստանի տնտեսական աճը կլինի 5,3 տոկոս։ Այս եզրակացությանն են եկել Համաշխարհային բանկի մասնագետները՝ գնահատելով Հայաստանի տնտեսական իրավիճակը։ Թեև տարին ավարտվել է, սակայն այս թիվը կանխատեսումային է, քանի որ հաշվարկները չեն ամփոփվել։ Իսկ արդեն 2019 թվականի վերաբերյալ Համաշխարհային բանկում եկել են եզրակացության, որ Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի ու 2018 թվականի 5,3 աճի փոխարեն […]
12:46 09.01.2019
«Գազպրոմ»-ը վերջին պահին կարողացել է Հայաստանի նոր իշխանությունների հետ համաձայնության գալ 2019-ից երկրի համար գազի գինը 10 տոկոսով` 1000 խմ-ի համար մինչև 165 դոլար բարձրացնելու հարցում: Համաձայնությունը, սակայն, թվում է, ձևական է. գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, սակայն ներքին սպառման գազի գինը Երևանը պատրաստ չէ բարձրացնել, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Փորձագետների կարծիքով` […]
19:15 08.01.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ գրությամբ դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների […]
18:38 08.01.2019
2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու նպատակով, որպես աշխատանքային և […]
18:30 08.01.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության անդամների հետ: Այս մասին տեղեկացանք միության ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Քիչ առաջ կայացավ հանդիպում ՀՌՄ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակության միջև: Անանյանի պնդմամբ՝ ՊԵԿ-ը կիսում է Միության անդամների մտահոգությունները հարկային բեռի ավելացման մասով, ինչի մասին տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով […]
16:46 08.01.2019
Բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները Մեծ Բրիտանիայից ԵՄ երկրներ են տեղափոխել շուրջ 1 տրիլիոն դոլար: Ֆինանսական անկայունության մտավախության պատճառը Brexit-ն է, որի գործընթացը նախատեսված է սկսել մարտի վերջից: «Սա Brexit-ի սպասման շրջանում լավագույն լուծումն է»,- նշել են ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները: Նշվում է նաև, որ իրականում ֆինանսական փոխադրումների ծավալը շատ ավելի մեծ կարող է լինել, քանի […]
16:26 08.01.2019
ՌԴ-ում այսուհետ կարգելվի չոր (փոշի) ալկոհոլի արտադրությունն ու վաճառքը: «Չոր ալկոհոլ» ասելով նկատի ունեն սննդային և ոչ սննդային ցանկացած արտադրանք, որից հնարավոր է ստանալ հեղուկ ալկոհոլ և որը պարունակում է մինչև 0,5% էթիլ սպիրտ: Օրենսդրական փոփոխության պատճառն այն է, որ սպառողը, չհետևելով արտադրողի ցուցումներին, ինքնակամ կարող են փոխել չափաքանակը՝ անկախ դրա պատրաստման խորհրդատվությունից, ինչը կարող է […]
13:15 08.01.2019
Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի. առևտրականներն ուղղորդվում են շուկաներ: Նման վերտառությամբ տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը: Քաղաքացիներն իրենց դժգոհություններն են հայտնել փողոցային առևտրով զբաղվողների վերաբերյալ: Քաղաքապետարանը մայթերին առևտուր իրականացնողների հորդորում է մայթերից տեղափոխվել շուկա և զբաղվել օրինական առևտրով: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/313740392578049/
07:46 08.01.2019
Ամերիկյան Amazon ընկերությունը, որը մասնագիտանում է առցանց առևտրի ուղղությամբ, մրցակիցներին գերազանցել է կապիտալիզացիայով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Amazon-ի կապիտալիզացիան կազմել է 797 մլրդ դոլար։ Այսպիսով՝ Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ առաջ անցնելով Microsoft-ից (784 մլրդ դոլար) և Alphabet-ից (740 մլրդ դոլար)։
18:40 07.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գազի սակագնի հարցում գործող իշխանության «պարտություն կրելու» մասին քննադատություններին: Արձագանքելով տեսակետին, թե դա պայմանավորված է մեր երկրի ներքաղաքական իրավիճակով, Փաշինյանը նշեց. «Բելառուսի ներքաղաքական իրավիճակն ինչպիսի՞ն է, որ այնտեղ էլի էներգակիրների հետ կապված բանակցություններ են ընթանում: Մենք բանակցությունները շարունակում ենք, որ երկարաժամկետ լուծումների գանք, մենք […]
12:00 07.01.2019
Ռուսաստանից Հայաստան հասնելուց հետո գազի գինը գրեթե կրկնակի բարձրանում է, և պատճառներից մեկը «Գազպրոմ Արմենիայի» պայմանագիրն է։ Նրա խոսքով՝ այդ պայմանագրի վերանայման դեպքում կարելի է հասնել նրան, որ գինը 1000 խորանարդ մետրի դիմաց գրեթե 300 դոլարից իջնի մինչև մոտ 230 դոլար։ Այս մասին իր և գործընկերների հաշվարկների հիման վրա այսօրվա ասուլիսում հայտնեց էներգետիկայի հարցերով փորձագետ […]
11:32 07.01.2019
Նախկինում, երբ Հայաստանի համար ռուսական գազի գինը սահմանին հասել էր 189 դոլարի (1000 խմ համար), այդ ժամանակ Հայաստանը կուտակել էր պարտքի բավական մեծ բեռ։ Պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները որոշել էին կոմպենսացնել գազի գինը բնակչության համար։ Սակայն երբ նույնիսկ գազի գինը նվազեց, Հայաստանի պարտքային բեռը չնվազեց։ Էներգետիկայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանն այսօրվա ասուլիսի ժամանակ […]
11:15 07.01.2019
Գազի գնի գոյացումն ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական գործոններ, բայց սխալ է գազի գնի թանկացումը կապել Հայաստանի ներքին քաղաքականության կամ երկու երկրների ղեկավարների միջանձնային հարաբերությունների հետ, քանի որ եթե այդպես լիներ, Ռուսաստանը միանգամից 50-60 տոկոս կբարձրացներ գինը։ Այս կարծիքին է էներգետիկայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Ինչ վերաբերում է տնտեսական գործընթացներին, ապա նրա խոսքով` վերջին շրջանում […]
18:12 05.01.2019
2018 թվականի ընթացքում Բելառուսում արդյունահանվել է 1 միլիոն 670 հազար տոննա նավթ, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 7 տարվա համար։ Սակայն մյուս, ավելի մանրամասն առնձին ցուցանիշներ ավելի մեծ ռեկորդներ են գրանցել։ Թվերը ներկայացրել է երկրի պետական լրատվական գործակալությունը։ Նախորդ տարվա ընթացքում ամենաշատ որոնումներն են կատարվել, ամենաշատ նոր հորերն են հորատվել վերջին 30 տարվա ընթացքում՝ 40 […]
18:08 05.01.2019
Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ հրապարակել էր «Մարիաննա» ընկերության արտադրած թթվասերի լուսանկար` կից հետևյալ գրառմամբ. «Աշխատանքի դուրս գալու օգուտ/վնասները։ Մարիաննան ապագայի թթվասեր է հավեսով իրացնում հունվարի 9 արտադրության օրով: Անուշ Հարությունյան և Գայանե Սահակյան, դուք գնացել եք հանգստի, ոնց-որ մարդա վատացել»: Որոշ ժամանակ անց Դավիթ Պիպոյանը նոր գրառում կատարեց` նշելով. […]
17:43 05.01.2019
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին ասված է ուկրաինական իշխանությունների մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Աղբյուրը հայտնում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ գործընկերային հարաբերությունների խորացմանն ու Ռուսաստանում ուկրաինացի զինծառայողների ձերբակալությանը վերաբերող հարցեր: «Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ստրատեգիական […]
17:10 05.01.2019
Բելառուսում 6 ամսով բարձրացրել են կենսաթոշակային տարիքը․ այսուհետ կանայք այնտեղ թոշակի կանցնեն 56 տարեկան 5 ամսական տարիքից հետո, տղամարդիկ՝ 61 տարեկան 5 ամսական տարիքից հետո։ Նույնիսկ այս դեպքում այս շեմն ավելի ցածր է, քան Հայաստանում։ Աստիճանաբար, բայց նմանատիպ փոփոխություններ են նախատեսված նաև Ղազախստանում։ Քայլ առ քայլ շեմը բարձրացվելու է այնքան, որ երկրի բնակչությունը՝ և՛ տղամարդիկ, […]
14:08 05.01.2019
ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի աճը 2017 թվականի առաջին կիսամյակի դիմաց 2018 թվականի նույն կիսամյակի տվյալների հիման վրա։ Գրաֆիկական պատկերում ներկայացված են այդ աճի տեմպերը։ Հստակ երևում է, որ Հայաստանը մեծացրել է առևտրի ծավալը բոլոր գործընկեր պետությունների հետ։ Մյուս պետությունները նույնպես ավելացրել են փոադարձ առևտրի ծավալը։ Միակ ուղղությունը Բելառուս-Ղրղզստան […]
23:10 04.01.2019
Ford-ն հետ է կանչում վաճառքից 953 հազարից ավելի մեքենա ամբողջ աշխարհից: Դրանց մեծ մասը՝ մոտ 782 հազարը, ԱՄՆ-ում: Բանն այն է, որ Ford-ի արտադրած մեքենաներում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված անվտանգության բարձիկների հետ: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Անսարքությունների հետևանքով անվտանգության բարձիկները կարող են պայթել: Արդեն գրանցվել է տվյալ տեխնիկական անսարքության հետևանքով մահվան 23 դեպք:
08:18 04.01.2019
Ամերիկյան Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքն ընկել է ավելի քան 9%-ով։ Արժեթղթերի գնանկումը տեղի է ունեցել սմարթֆոնների վաճառքի ծավալի նվազման հետ կապված եկամտի բացասական կանխատեսման պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Երեկ երեկոյան Apple-ի մեկ բաժնետոմսի արժեքը Nasdaq բորսայում նվազել էր 9․2%-ով՝ հասնելով 143․5 դոլարի։ Դրան նախորդել էր կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկի բաց նամակը ներդրողներին՝ […]