11:12 28.09.2018
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փակել Արծվանիկի պոչամբարը: «Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը, իր ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն, մինչև Արծվանիկի պոչամբարի շահագործման դադարեցումը, դեռ ունի բավականաչափ ժամանակ նոր նախագիծ մշակելու և այն հաստատման ներկայացնելու համար, հաշվի առնելով մեր շահառուների որոշակի անհանգստությունները, ինչպես […]
18:13 27.09.2018
Վրաստանի տարածքում հացահատիկի՝ բեռնատարներով տեղափոխումը բացառելու մասին որոշումը թեև չնչին, բայց կարող էր հացահատիկի թանկացման պատճառ դառնալ։ Դրանից կտուժեին նաև վարորդները, որոնք կկորցնեին իրենց աշխատանքը։ Եվ այդ վարորդների թվում էին թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի քաղաքացիներ։ Այս մասին այսօր հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ եթե հայկական կողմն ապացուցեր հացահատիկի թանկացումը, Վրաստանի […]
15:33 27.09.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում սեպտեմբերի 26-ին կազմակերպվել է հանդիպում՝ շրջանառության հարկի հարկման նոր շեմի հետ կապված խնդիրների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են հանրային սննդի ոլորտում գործող մոտ 22 ընկերությունների ներկայացուցիչներ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նշել, որ մեծապես կարևորում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում փոխադարձ վստահության […]
14:55 27.09.2018
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում բավարարել է «Էպսիլոն ինվեսթ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում, և ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տեքստիլի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է […]
14:46 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ այդմ՝ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ […]
14:20 27.09.2018
Ի՞նչ խնդրի առաջ է կանգնեցրել հայ վարորդներին ու ներկրողներին աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը: Թեմային այսօր անդրադարձել են «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը և ճապոնական ավտոընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները: Նրանց պնդումներով՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների մասին վիճակագրությունը խիստ չափազանցված է: Խաչատուր Մարոզյանը նշել է, որ օրենքի ընդունման ժամանակ նշվում էր, որ […]
14:01 27.09.2018
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունների նախագծին: ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրանով նախատեսվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց դրույթների համաձայն՝ պարտապանի մոտ դրամական […]
12:42 27.09.2018
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում միաձայն հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, սակայն՝ վերապահումով: Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարարությանը և ֆինանսների նախարարությանը մեկ օր ժամանակ տրվեց` որոշ մտահոգիչ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալու համար: ՀՀ արդարադատության […]
10:18 27.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնք և ծանոթացել «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Ծրագրի հեղինակ, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչիկյանը նախարարին տեղեկացրել է, որ նախքան ծրագրի մեկնարկը իրականացվել է բնակլիմայական պայմանների և հողատարածքների ուսումնասիրություն։ Դրական եզրակացությունների արդյունքում բաձրորակ սերմացուի […]
16:50 26.09.2018
Այսօր մի խումբ վարորդներ և ավտոներկրողներ հավաքվել էին Ավտովարորդների պաշտպանության լիգայի գրասենյակում և պատրաստվում էին ավտոմեքենաներով բողոքի ակցիա իրականացնել ու հանդիպել ՊԵԿ նախագահին իրենց խնդիրները բարձրաձայնելու համար: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ այժմ աջ ղեկերով մեքենաների ձախ ղեկի ձևափոխման համար վարորդները հանսում են Վրաստան, որտեղ էլ շատ վատ են […]
16:04 26.09.2018
Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Նախագահը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ։ Զրուցակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին: Նախագահ Սարգսյանը կարևորել է […]
13:34 26.09.2018
ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխանակումներն ազգային արժույթով իրականացնելուն անցնելու համար դեռ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստ լինի իրավական բազան, ինչպես նաև հենց երկրները պատրաստ լինեն դրան։ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին։ «Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ մեզ մոտ տեղի կունենա ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թվականին դա կստեղծի […]
12:05 26.09.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի կողմից «Արմսվիթ» ՍՊԸ-ի քաղցրավենիքի, շոկոլադի և Ա/Ձ Սամվել Բալոյանին պատկանող պանրի արտադրամասերում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են վտանգավոր սննդամթերքի թողարկումներ: Այսպես՝ «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ, «Կիկի-Վիկի» շոկոլադային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, «Այսբերգ» վանիլային ջնարակապատ արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, իսկ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի […]
12:02 26.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության հետ համատեղ անցկացրեց «Նոր գործարար հնարավորություններ` Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) իրականացման շրջանակներում» խորագիրը կրող միջոցառումը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան […]
11:48 26.09.2018
Եվրասիական տնտեսական միության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարող է տևել մոտավորապես երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրուցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Նախ՝ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց […]
20:31 25.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում թափանցիկության ապահովման և […]
18:56 25.09.2018
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ կառավարության դիմաց սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպած Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության դիմումը: Ընկերությունը պահանջում է Երևան-Արմավիր ավտոբուսային […]
14:53 25.09.2018
Շիրակի մարզում այս տարի հացահատիկի առատ բերք է ստացվել, բայց ոչ ցանքերի ավելացման, այլ 1 հեկտարից ստացված բերքատվության հաշվին: 2016 թվականի համեմատ, անցած տարի 6300 հեկտարով մարզում պակաս հացահատիկ էր ցանվել, ցանածից 5000 հեկտարն էլ կարկուտն էր վնասել։ Հիմա մարզում աշնանացան է։ Սպասվում է, որ մոտ 1000 հեկտարով ցորենի ցանքերը կավելանան անցած տարվա համեմատ, բայց […]
13:17 25.09.2018
«Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները մեր կողմից դիտարկվում են որպես հզոր խթան, առաջընթաց: Տեսնում ենք, որ նոր կառավարության համար շատ կարևորվում են բազմաթիվ առաջնահերթություններ: Դա ինքին դառնում է շատ հզոր լծակ՝ առևտրի և ներդրման մեջ ավելի լավ հարաբերություններ զարգացնելու համար: Ես, մասնավորապես, խոսում եմ կոռուպցիայի վերացման խնդիրների մասին»,-ասել է Սվիտալսկին՝ այսօր Երևանում կայացած ԵՄ- Հայաստան […]
09:15 25.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի որոշ պաշտոնյաներ խոսում են ԵՏՄ միասնական արժույթին անցնելու անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առեւտուր անելուց՝ նախապատվությունը տալով դոլարին: Հայաստանում հացահատիկի և անասնակերի թանկացումը ներմուծողները բացատրում են այդ հանգամանքով. ռուսական ռուբլու արժեզրկումից հետո ռուսական բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքի գները ֆիքսել են դոլարով և գնորդներից […]
18:20 24.09.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Հակոբ Ավագյանը և Ալբերտ Բաբայանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության պատվիրակության հետ՝ ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեին Սամիի գլխավորությամբ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության այլ պաշտոնատար անձինք, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան, ԱՄՀ առաքելության, ԱՄՀ Հայաստանի գրասենյակի և նախարարության պատասխանատու աշխատակիցներ։ […]
15:54 24.09.2018
Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, նման հնարավորությունը քննարկվել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորական պատվիրակության հանդիպման ժամանակ: Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը ներկայացրել է մի քանի առաջարկ, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին: […]
22:38 22.09.2018
Իրանի կողմից ածխաջրածնային հումքի մատակարարման կրճատման ֆոնին Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ ապահովել որակյան նավթի մատակարարման պահանջարկը՝ այն պարագայում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ: Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Saudi Aramco ընկերությունն իր հնարավոր գնորդներին արդեն իսկ զգուշացրել է, որ հոկտեմբերից նավթի մատակարարումները կսահմանափակվեն: […]
15:52 22.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ այցելել է նաև Արարատի՝ 1903 թվականին հիմնված գինու գործարան։ Նա նշել է, որ տեխնոլոգիական կորուստները մեղմելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք, դա կնպաստի քանակի և որակի ավելի լավացմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ ավելացնելով նաև վճարվող հարկերը։ Գործարանը վերջին 8-10 տարիներին Հայաստանի՝ առավել շատ խաղող մթերող և նաև […]
12:43 22.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ՝ համայնքապետերի հետ խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում: Վարչապետը նշել է, որ բազմիցս ու տարբեր կողմերից լսել է հակակարկտային կայանների անարդյունավետության մասին, բայց հետո իրեն զեկուցել են, որ շատ դեպքերում դրանք լիցքավորված չեն եղել: Վառ օրինակ է Սուրենավանի դեպքը: Մայիսի […]
12:08 22.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նա հանդիպել է համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի: Բայց սա, ըստ վարչապետի, չի նշանակում, որ գյուղատնտեսությունն այսպիսի մոդել ունեցող երկրում տեղ չունի: «Ընդհակառակը, մենք հույս ունենք, որ այս ընթացքում մեր գյուղատնտեսության արդյունավետությունը կաճի: Պետք է ավելի […]
20:06 21.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքացիներին են ներկայանում ամենատարբեր ծրագրերով, որոնք խոստանում են կյանքի կոչել ընտրվելու դեպքում: SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել է քվեաթերթիկի առաջին վեց համարների ներքո հանդես եկող ուժերի նախընտրական ծրագրերը, այժմ ներկայացնում ենք երկրորդ մասը: 7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն առաջարկում է քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել տեղական հանրաքվեներով, կարևորում […]
19:02 21.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին: Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է հարկային ոլորտում բարեփոխումների իրականացումը, որոնք միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների […]
19:44 20.09.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, ՀՀ-ում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612.779.084 դրամ` 1.710 տոննա առաջին […]
17:05 20.09.2018
Երեկ հայտնել էինք, որ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ: Իսկ այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ արգելքը մեկ տարով հետաձգվել է: https://www.facebook.com/miqayel.nahapetyan/posts/1898315453549200