TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մանվել Գրիգորյանի որդու ընկերությունը փոխհատուցել է պետությանը պատճառված շուրջ 16 մլն դրամ վնասը

15:41 20.09.2018

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և […]

̰
Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ տնտեսությունը

13:46 20.09.2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչպիսի տնտեսություն պետք է ունենա Հայաստանը: «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, ՏՏ ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն և այլն, և այլն: Այս ռևերսի շրջանում մենք ֆինանսական դժվարություններ ունենալու ենք, բայց պետք է անենք, հակառակ դեպքում՝ կնշանակի, […]

̰
Սեպտեմբերի 21-ին և 22-ին ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերը կաշխատեն

12:53 20.09.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում համապատասխան ստորաբաժանումներն աշխատելու են: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վերջիններս կապահովեն […]

̰
Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները ԵԱՏՄ-ի հետ ավելացել են 21 տոկոսով

15:36 19.09.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի գործարար համայնքի միջև: Քննարկվել են մաքսային կանոնակարգման, հարկային վարչարարության, ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման խնդիրներ: Ի՞նչ տնտեսական ցուցանիշներ է գրանցել Հայաստանը ԵԱՏՄ միասնական տարածքում և ի՞նչ հիմնական խոչընդոտների են շարունակում բախվել հայ գործարարները: […]

̰
2018թ. ԱԱՀ փոխհատուցվող գումարների աննախադեպ աճ է գրանցվել. Արման Միրզոյան

12:03 19.09.2018

«2018 թվականի 8 ամիսների ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած՝ փոխհատուցվող 52 916 մլն դրամ գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 560 ուսումնասիրություն», – այս մասին սեպտեմբերի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի […]

̰
Տավուշի մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան

14:20 18.09.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման […]

̰
Թբիլիսիում բեռնատարների վարորդները ցույցով պահանջել են չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման արգելքը

13:00 18.09.2018

Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ամբողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը: Հայտարարում են՝ սա իրենց եկամտի միակ աղբյուրն […]

̰
Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը

11:28 18.09.2018

Նոյեմբերի 14-16-ը Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը: Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացած մարտահրավերները: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ռեսուրսների զարգացումն ունի մեծ կարևորություն երկրի […]

̰
Կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

18:11 17.09.2018

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստ` «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և համապատասխան մասնագետները, ինչպես նաև խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են […]

̰
ՀՀ և ՌԴ Կենտրոնական բանկերը ստորագրել են համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր

16:20 17.09.2018

ՀՀ Կենտրոնական բանկում գումարվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահներին

15:56 17.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհակալություն հայտնել նրանց ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է […]

̰
Վարչապետն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի ձեռնարկություններ

20:52 16.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական […]

̰
Հաջորդ տարի խաղողի գնման գինը կհայտարարվի ապրիլից ոչ ուշ

20:32 16.09.2018

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղ, որտեղ ծանոթացել է խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Վարչապետին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 16-ի ժամը 14:00-ի դրությամբ՝ մասնաճյուղում գնվել է 5153 տոննա խաղող, իսկ երեք մասնաճյուղերում միասին` ավելի քան 8194 տոննա: Այցի ընթացքում ընկերության ղեկավարության հետ քննարկվեցին նաև խաղողի գնմանն առչվող մի շարք […]

̰
Ի՞նչ է ասել ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու հնարավորության մասին Մհեր Գրիգորյանը

18:19 15.09.2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցազրույց է տվել «Միր 24» հեռուստաալիքին, որում անդրադարձել  է Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթի անցնելու հնարավորության և դրան հասնելու հեռանկարների վերաբերյալ հարցին: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացրել է լրագրողի հարցն ու ՀՀ փոխվարչապետի պատասխանը: Այժմ Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ հաշվարկներում դոլարից հրաժարվելու միտում կա:: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են երկրները պատրաստ հաշվարկներում լիովին անցում կատարել ռուբլու կամ, օրինակ, թենգեի: – «Գիտեք, իհարկե, այլընտրանքային և դիվերսիֆիկացված արժութային հաշվարկներ ունենալը շատ լավ է և արդյունավետ: Դա ցանկալի […]

̰
Հայկական բեռնատարներն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսակետը՝ բողոքելով վրացական կողմի որոշման դեմ

13:18 15.09.2018

Մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ գիշերն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ բողոքելով վրացական իշխանությունների որոշման դեմ, ըստ որի, Վրաստանի ցամաքային ճանապարհով արգելվում է հացահատիկային բեռների ներկրումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «Բողոքի ակցիան տևել է մոտ 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտի թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետև այն իրականում […]

̰
Վրաստանով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը

11:33 15.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:

̰
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներն ուժի մեջ են մտել

11:29 15.09.2018

Ռուսաստանի դեմ 6 ամսով, մինչև 2019 թվականի մարտի 15-ը, պատժամիջոցներ կիրառելու մասին Եվրամիության խորհրդի որոշումը ուժի մեջ է մտել: ԵՄ խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 14-ին, Եվրամիության պաշտոնական տեղեկագրում: Փաստաթղթում նշվում է, որ որոշումը ուժի մեջ է մտնում Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ վեց ամիս […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

20:20 14.09.2018

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական կոմիտեի 79-րդ նիստին, հաղորդում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նիստի օրակարգում եղել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կազմակերպության մասնակից պետությունների փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի […]

̰
Գյումրիում բացվել է առաջին ներառական փուռ-սրճարանը

19:05 14.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Գյումրիի Աբովյան 242 հասցեում բացվել է առաջին ներառական փուռ-սրճարանը: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև նույն կենտրոնի շահառուներն են: Սրճարանի ուտեստները նրանք են պատրաստելու, մատուցելու, իսկ հաճախորդները լինելու են հասարակության բոլոր շերտերը, որոնք մեծ ցանկություն կունենան ճաշակել այս երեխաների […]

̰
Կառավարությունը նվազեցրել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի հիփոթեքային վարկի տոկոսադրույքը

14:55 14.09.2018

Կառավարության նիստում այսօր փոփոխություն է կատարվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով՝ եթե գործող կարգով հիփոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10․5-11 տոկոսը, ապա հիմա դա նվազում է մինչև 9․5 տոկոս: Բացի դրանից՝ ավելացվում է վարկ վերցնողների առավելագույն տարիքային շեմը: Եթե ներկայումս ամուսինների տարիքային համագումարը 65 տարեկան պետք է լինի, […]

̰
Կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման. Արթուր Ղազինյան

11:42 14.09.2018

Ներդրումների ներգրավումը ցանկացած կառավարության առաջնային խնդիրն է։ Այս մասին նշում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ներքին և օտարերկրյա ներդրումների հետ կապված մի շարք գործոնների: «Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։ Որքանո՞վ […]

̰
«Թեղուտ»-ը գրավադրման տակ է. VTB-ն վարկի դիմաց վերցնում է հանքավայրը․ «Հրապարակ»

08:30 14.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։ Բանն այն է, որ «Վալեքս գրուպ»-ի կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը։ Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի եւ վարկային պարտավորությունները չի կարողանում […]

̰
«Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք խախտումներ են գտել գնման գործընթացում

12:32 13.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ հատկացված դրամաշնորհային միջոցների միջին տարեկան ծավալը կազմել է շուրջ 510 մլն դրամ: Տեղի են ունեցել մի շարք խախտումներ գնման գործընթացում: Այս մասին տեղեկացանք ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջից: • Նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կողմից կատարված գնումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք հիմնականում իրականացվել են […]

̰
Brent նավթի գինը գերազանցել է 80 դոլարը

08:10 13.09.2018

Մայիսի 22-ից առաջին անգամ Brent նավթի գինը գերազանցել է 80 դոլարը։ Հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1․12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 80․11 դոլարի։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն։ WTI ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2․31 տոկոսով՝ հասնելով 70․85 դոլարի։ Փորձագետները նշում են, որ նավթի գներն աճում են ՕՊԵԿ-ի […]

̰
Վարչապետը ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ քննարկել է Ամուլսարին առնչվող հարցեր

19:43 12.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին […]

̰
Ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ. վարչապետ

19:06 12.09.2018

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ներդրումային և տնտեսական քաղաքականության մասին և մասնավորապես հարցում նշեց. «Ես հասկանում եմ, որ դուք ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես պետք է տեղեկացնեմ շատ մտահոգիչ փաստի մասին: Միջազգային վերլուծաբանները հրապարակել են մի […]

̰
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԲ-ի ու Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև

18:09 12.09.2018

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության հանձնաժողովի նախագահ, Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի տեղակալ Գու Շուքինգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: ԿԲ նախագահը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը հրամայական է դարձրել ֆինանսական վերահսկողների միջև արդյունավետ երկխոսությունը և գործակցությունը: Նա […]

̰
«Վրացական երկաթուղու» տնօրենի հետ քննարկվել է հացահատիկային բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը

18:29 11.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է «Վրացական երկաթուղու» տնօրեն Դավիթ Փերաձեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյի և հացահատիկի ներկրմամբ զբաղվող 2 հայ գործարարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Առանցքային թեման Վրաստանի տարածքով ցորենի և հացահատիկային այլ կուլտուրաների՝ դեպի Հայաստան ցամաքային ճանապարհով բեռնափոխադրման […]

̰
Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են. ՊԵԿ նախագահ

12:06 10.09.2018

Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարկերից խուսափելու խնդրին: «Մենք չենք ձևավորել  այն, որ պետությունից չգողանալը, պետությանը հարկեր վճարելն ազգային անվտանգության տեսանկյունից հայրենասիրության առումով շատ կարևոր եզրույթներ են: Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու մշակույթ է ձևավորվել»,- ասել է ՊԵԿ […]

̰
Պետք է իրականացվի աշխատանքի խրախուսման քաղաքականություն, աշխատանքը բոլոր խնդիրները լուծելու միակ տարբերակն է․ վարչապետ

19:37 09.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով անցկացվող գործարար համաժողովին: Ողջունելով ներկաներին` վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ըստ էության, սա մարզային առաջին այսպիսի համաժողովն է, որը մենք պայմանականորեն անվանում ենք գործարար կամ ներդրումային համաժողով: Նպատակը հետևյալն է` տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից սերած, արտերկրում […]

̰
BACK_TO_TOP