15:15 07.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը:
19:30 06.02.2018
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային:
19:04 06.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը:
17:11 06.02.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները պետք է սկսել առավոտյան և ավարտել մինչև ժ. 15: 00-ն:
13:13 06.02.2018
21 արտադրողներ Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը ներկայացրել են Մոսկվայում ընթացող ProdExpo2018 միջազգային ցուցահանդեսում։
12:48 06.02.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ով վերջին շրջանում հիմնականում հումորով պատասխանում էր լրագրողների հարցերին, այսօր որոշել էր ընդհանրապես որևէ հարցի չպատասխանել: Լրագրողներին հետաքրքրել էր,թե պատգամավորը կաջակցի արդյոք «Ելք» խմբակցության նախաձեռնությանը արտահերթ նիստ գումարելու հարցում:
12:13 06.02.2018
Երկրների տնտեսական վիճակի և բիզնեսին տրված հնարավորությունների մասին ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցում Հայաստանը 2018-ին ճանաչվել է որպես չափավոր ազատ երկիր: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով միայն զարգացած Արևմտյան երկրներին:
19:27 05.02.2018
Tax Justice Network ոչ կառավարական կազմակերպությունը Financial Security Index-ում հրապարակել է հարկային դաշտի վերաբերյալ ամենաքիչ տեղեկություններ հրապարակող երկրների ցանկը:
15:10 05.02.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ հունվար ամսին սպառողական շուկայում գնաճ է արձանագրվել:
14:32 05.02.2018
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, կահույքի և կահավորանքի՝ 0.5%, կենցաղային սարքերի՝ 0.7%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.1%, դեղագործական ապրանքների 1.3% գնաճ:
13:00 05.02.2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում շարունակվում են էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրումը:
20:20 04.02.2018
Եվրամիությունը Շիրակում իրականացրել ու իրականացնելու է ծրագրեր, որոնց նպատակը նոր աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսական զարգացման խթանումն է: Այս մասին փետրվարի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
15:19 04.02.2018
Աջ ղեկով մեքենաների արգելքի դեմ բողոքող «Աջ ղեկ»նախաձեռնության անդամներն այսօր բողոքի հերթական ակցիան են անցկացրել:
16:25 03.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում նե, որ նախարարությունում վարչապետը ծանոթացել է 2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, 2018 թ. անելիքներին:
15:14 03.02.2018
Հայաստանյան շուկաներում վաճառվում է որդնած խուրմա: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
13:21 03.02.2018
Ի տարբերություն Աբովյանի՝ Չիլինգարյանը սպառողին խորհուրդ տվեց ուշադիր լինել մակնշումներին և հնարավորինս քիչ օգտագործել այն ապրանքատեսակները, որոնք ԳՁՕ են պարունակում։
13:05 03.02.2018
Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի և Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից և հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական և վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին:
12:32 03.02.2018
Սննդաբանի խոսքով՝ այս թեմայով բազում ուսումնասիրություններ է կատարել և եկել այն եզրահանգման, որ չկա որևէ մի ուսումնասիրություն, որը կփաստի ԳՁՕ կուլտուրաների վնասակար հատկության մասին:
18:06 02.02.2018
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:
15:42 02.02.2018
Աշխատանքային այցով Ալմաթիում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:
Կարեն Կարապետյանի հաղորդմամբ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով:
12:14 02.02.2018
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և փոխգործակցության զարգացման հեռանկարները:
18:18 01.02.2018
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: