TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+24.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախագահը խոսել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների մասին

17:51 29.09.2017

Սերժ Սարգսյանն ընդգծել է վերջին տասնամյակում Հայաստանի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման դրական միտումը:

̰
Կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուն

19:28 28.09.2017

Կառավարությունը հերթական նիստում հավանություն է տվել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրինագիծն ուղղված է ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործմանը` օտարերկրյա ներդրումների ներգրավման, պաշտպանության և ներդրումային գործունեության հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման միջոցով:

Միաժամանակ հստակեցվում են առկա սահմանումները, տրամադրվում են լրացուցիչ արտոնություններ, ամրագրվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ, սահմանվում է վեճերի լուծման նոր մեխանիզմ: Նախագծով ներդրվում են առավել բարենպաստ և ազգային ռեժիմներ, ինչպես նաև արդար և հավասար վերաբերմունքի սկզբունքը, ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտները: Նախատեսվել է նաև պետության հետ առկա վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորություն:

Այս օրինագծին զուգահեռ հավանության է արժանացել նաև «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, որի համաձայն՝ հարկային և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի տնտեսված միջոցները գործադիրի որոշմամբ կարող են ուղղվել կառավարության պահուստային ֆոնդ:

̰
Նախագահն ընդունել է Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավարին

19:13 28.09.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու սեպտեմբերի 27-28 Երևանում անցկացված Մաքսային միության մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստին: Հանրապետության Նախագահը ողջունել է պարբերական բնույթ ստացած ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստերի անցկացումը՝ ընդգծելով, որ Հայաստանը կողմնակից է ինտեգրացիոն գործընթացներին, որոնք ամրապնդում և խորացնում են պետությունների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը:

Վլադիմիր Բուլավինը շնորհակալություն է հայտնել միավորված կոլեգիայի 24-րդ նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուր նիստ մաքսային ոլորտում մասնակից երկրների փոխըմբռնման, համագործակցության, միասնական աշխատանքի և արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից չափազանց կարևոր է և նպաստում է գործընկեր պետություններում մաքսային ծառայությունների գործունեության բարելավմանը: ՌԴ մաքսային ծառայության ղեկավարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է երևանյան նիստում քննարկված հարցերը՝ նշելով, որ հագեցած օրակարգի շրջանակներում բավական արդյունավետ աշխատանք է իրականացվել, ինչը կնպաստի մաքսային ծառայությունների առջև դրված խնդիրների բարձր մակարդակով լուծմանն ու ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի խորացմանը:

̰
Առաջարկվում է սահմանել երկու նոր հատուկ բանկային հաշիվ՝ միանվագ դրամական վճարների և սոցիալական ապահովության

18:55 28.09.2017

Կառավարության նիստում հավանության է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի ընդունման արդյունքում կբարելավվի պետբյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու գործընթացի արդյունվետությունը, ինչպես նաև՝ շահառուներին […]

̰
Ջրամբարները սնող հուները կմաքրեն

17:30 28.09.2017

Կառավարության նիստու, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վերջին շրջանում նկատվում են հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկեր, ինչով պայմանավորված առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր:

Հանրապետության մակերևութային, մասնավորապես՝ ջրամբարները սնող ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավելագույն լցվածությունն ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարարում իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարականի՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր:

̰
Կառավարությունը հավանություն է տվել  2018 թվականի պետական բյուջեի նախագծին

16:54 28.09.2017

Գործադիրն այսօր հավանություն է տվել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել լրամշակումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թվականի 1 տրլն 207 մլրդ-ի փոխարեն, 100 մլրդ-ով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն 464 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 157 մլրդ դրամ: «Հաշվի առնելով կանխատեսումները՝ բարձրացրել ենք աճի ցուցանիշը: 2017-ին ամրագրել ենք 3,2 տոկոս աճ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է՝ ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը կգտնվի 4-4,8 տոկոսի միջակայքում: Այդ հենքի հիման վրա էլ գործող սպասումները բարձրացրել ենք՝ ակնկալելով 4,3 տոկոս աճ: Մյուս տարվա համար մենք կանխատեսում ենք 4,5 տոկոս տնտեսական աճ»,- նշել է նախարարը: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ 2018-ին բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը:

Անդրադառնալով սեկվեստր հայտարարելու մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Վարդան Արամյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը նման հարց չի քննարկում: «Նման բան ընդհանրապես չկա: Մենք ունենք շատ հստակ գաղափարախոսություն, որն ամրագրել էին 2017-ի բյուջեի նախագծում և նույն վարքագիծը շարունակելու ենք 2018-ին: Ի դեպ, միջազգային կառույցները, այդ թվում՝ վարկանիշավորող կազմակերպություններն աճող պարտքի ֆոնի վրա պահպանել են մեր ռեյտինգը և բարձր են գնահատել 2017-ի բյուջետային քաղաքականությունը ու նաև՝ հուլիսին հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծասխերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ:

̰
Կառավարությունում քննարկել են առցանց դիմում համակարգերի թերությունները և դրանց շտկումը

16:42 28.09.2017

Այսօր տեղի ունեցել կառավարության հերթական նիստը, քննարկել են մի շարք օրակարգային հարցեր և վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարաականներ է տվել նախարարներին։

Առաջինը անդրադարձել են առցանց մատուցվող պետական ծայայությունների ընդլայնամն և պարզեցման հարցերին։ 2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա։ Ինչպես նշում է վարչապետը իր խոսքում վերջին հաշվետվությունների համաձայն շուրջ 15000 մարդ արդեն օգտվել է առցանց համակարգից։ Համակարգը դեռևս թերություններով է աշխատում, մասնավորապես առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացներում, որոնք պայմանավորված են բանկերի և համապատասխան պետական մարմինների չփոխհամաձայնեցվածությամբ։

Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարական տվեց ըստ որի մինչև դեկտեմբի 30-ը պետք ձեռնարկվեն միջոցներ, հարցը քննարկեն նաև Կենտրոնական բանկի հետ և ոլորտի թերությունները շուտափույթ շտկեն։

̰
Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացմամբ

15:13 28.09.2017

Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացմամբ և պատրաստ է առարկայորեն քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

̰
Ռուսաստանը ներել է 20մլրդ դոլարի պարտք

14:28 28.09.2017

«Աֆրիկայի աղքատ տարածաշրջաններին օժանդակության շրջանակում մենք որոշեցինք չեղյալ հայտարարել ունեցած պարտքը»,-մասնավորապես ասել է Պուտինը՝ Գվինեայի նախագահ Ալֆո Կոնդեի հետ հանդիպումից հետո:

̰
Սպիտակ գիրքը կարևոր տեղ կունենա ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքում

13:17 28.09.2017

Սպիտակ գիրքն այն փաստաթուղթն է, որտեղ ներառված են ԵԱՏՄ-ի խոչընդոտներն ու սահմանափակումները, որոնք խնդիրներ են առաջացնում ինտեգրացիոն միավորման շրջանակում ապրանքների ազատ տեղաշարժի, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի համար:

̰
Թուրքիան այլևս նավթ չի գնի Քրդստանից

11:17 28.09.2017

Իր հերթին Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը, սակայն, դեմ է արտահայտվել Թուրքիայի կողմից քրդական ինքնավարության նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն։ Ավելին, նախարարը հայտարարել է, որ նման հարց չի էլ քննարկվել Թուրքիայի կառավարությունում։

̰
Իրան-Հայաստան բեռնափոխադրումները կէժանանան

13:36 27.09.2017

Փոփոխության արդյունքում Հայաստանում հաշվառված բեռնատար մեքենաների երթևեկությունը կէժանանա գրեթե 30 տոկոսով։

̰
Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների նկատմամբ վերահսկողությունը դեռևս չի տալիս ցանկալի արդյունք

17:08 26.09.2017

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ամփոփել է տարին: Նա ներկայացրել է միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքները:

̰
Վաճառվել է աշխարհի ամենամեծ ադամանդը

16:03 26.09.2017

Բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը գնել է աշխարհի ամենամեծ ադամանդը՝ Lesedi la Rona-ն, որը կշռում է 1109 կարատ և արժե 53 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Financial Times-ը:

Նախկինում ադամանդը պատկանել է Lucara Diamond ընկերությանը: 2016-ի հունիսին թենիսի գնդակի չափ ադամանդը ներկայացված էր Sotheby’s-ի աճուրդում և ընկերությունը այն գնել էր 61մլն դոլարով:

Lesedi la Rona-ի յուրաքանչյուր կարատը կազմում է 47,8 հազար դոլար: Lucara Diamond-ը նաև որոշել էր ադամանդը մանր կտորների վերածել, որպեսզի ավելի թանկով վաճառեր: Ըստ վերլուծաբանների այդ ժամանակ շուկայում շահութաբեր չէր նման չափսերի ադամանդ ունենալ և թանկարժեք քարը իր մեծության պատճառով կորցնում էր իր արժեքը:

̰
Գազալիցքավորման բալոններ եվրոպական չափանիշներով

15:42 26.09.2017

Տրանսպորտի , կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այսօր ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 1958 թվականի մարտի 20-ին Ժնեւում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագիրը : Համաձայնագրով կարգավորվում և եվրոպական չափանիշներ է սահմանվում տրանսպորտամիջոցների վրա տեղադրվող սարքավորումների եվ մասերի համար , խոսքը այս դեպքում վերաբերում է նաև մեքենաների վրա տեղադրվող գազալիցքավորման բալոններին եվ պահեստամասերին: Իհարկե անցումը չի լինի միանգամից , այլ կլինի փուլ առ փուլ ու առաջին հերթին խնդիրը կվերաբերի միայն Հայաստանից եվրոպա արտահանվող արտադրանքին , որը կվերահսկվի միջազգային հատուկ հանձնաժողովի կողմից և որտեղ Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը : Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը համաձայնագրին տվել է դրական եզրակացություն: Արմեն Մխիթարյան

̰
Հայաստանն ու Հորդանանն ակտիվացնում են տնտեսական կապերը

13:59 26.09.2017

Հայաստանն ու Հորդանանը նախատեսում են ակտիվացնել տնտեսական կապերը գյուղատնտեսության, վերամշակվող արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտում: Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին և այն ընդգրկել առաջիկա նիստերի օրակարգ: Համաձայնագրով կողմերը պարտավորվում են խրախուսել և ստեղծել բարենպաստ պայմաններ բիզնես ներդրումների և ներդրումների հոսքը խթանելու համար, ինչպես նաև ապահովել լիակատար պաշտպանվածություն և հավասար պայմաններ բիզնես գործունեության համար: Հանձնաժողովում ողջունելի են համարել Հորդանանի հետ տնտեսական կապերի ընդլայնման այս քայլը կառավարության ներկայացուցչին հորդորել շարունակել բանակցությունները հորդանանյան կողմի հետ՝ փոխհամաձայնեցնել նաև օրենսդրական դաշտը՝ կրկնակի հարկման դեպքերից խուսափելու համար:

̰
Արտաքին եւ ներքին պարտքերը կավելանան:

14:52 25.09.2017

Վերջին մեկ տարվա աշխատքն ամփոփելու ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անրդարձել են նաեւ արտաքին եւ ներքին պարտքերի չափին: «Այս տարեվերջին արտաքին պարտքի ավելացումը կլինի շուրջ 400 միլիոն դոլարով, ներքին պարտքի ավելացումը՝ շուրջ 30 միլիոն դոլարով», – ասել է ՀՀ ֆինանսների նախարարը: Ըստ նրա՝ 2016 թվականի վերջին ՀՀ ընդհանուր պարտքը եղել է ՀՆԱ 56,6 տոկոս […]

̰
Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո երկու տարի անցումային շրջան կունենա

16:00 23.09.2017

Մեյը հաստատել է, որ Բրիտանիան Եվրամիությունից դուրս կգա 2019թ. մարտ ամսին, սակայն չի ասել, թե առաջիկա 2 տարիների ընթացքում որքան գումար կվճարի եվրոպական բյուջե:

̰
MOODY-ը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի տնտեսական վարկանիշը

15:29 23.09.2017

Դա կապված է հիմնականում Մեծ Բրիտանիայի-ի հետ, ըստ որի Միացյալ թագավորությունը դուրս է գալիս Եվրոմիությունից: Բրիտանիայի իշխանությունները որոշել են մինչև 2019 թվականի վերջ վերջնականապես լքել Եվրոպական տնտեսական գոտին, ինչպես նաև եվրոպական մաքսային միությունը:

̰
Ցուկերբերգը վաճառում է Facebook-ի բաժնետոմսերը

13:45 23.09.2017

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ առաջիկա 1.5 տարվա ընթացքում կվաճառի ընկերության մինչև 75 մլն հասնող բաժնետոմսերը:

̰
Չինաստանը սահմանափակում է Հս Կորեայի հետ առևտրային հարաբերությունները

10:01 23.09.2017

Սեպտեմբերի 23-ից Չինաստանը նաև սահմանափակում է Հյուսիսային Կորեայից տեքստիլի ներկրումը, իսկ դեկտեմբերի 11-ից տեքստիլի ներկրումը լիովին կարգելվի: Չինաստանը հանդիսանում է Հյուսիսային Կորեայի ամենակարևոր առևտրային գործընկերը: Տեքստիլի առևտրի արգելքը Հյուսիսային Կորեային կզրկի տարեկան ավելի քան 700 մլն դոլարից:

̰
Ինչու է գյուղատնտեսությունն անկում ապրում

13:46 22.09.2017

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարական տվեց  գյուղատնտեսության մասով:    Տնտեսության այս ուղղությունը, որը համարվում է գերակա, էական անկում  է  գրանցել:

̰
Չինաստանը ևս միանում է պատժամիջոցներին

20:01 21.09.2017

Չինաստանի Կենտրոնական բանկը հորդորել է բանկերին դադարեցնել բոլոր տիպի գործարքները Հյուսիսային Կորեայի հետ

̰
«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցում է նաև Արցախը

13:49 21.09.2017

Ծրագրի ընթացքում տեղական եւ արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները եւ արտադրանքը բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում, ինչպես նաեւ տեղի են ունենում համաժողովներ, քննարկումներ, զեկույցներ:

̰
Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

19:02 19.09.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերն անդրադարձել են մարտի 23-ին Երևանում ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև կնքված շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցմանը:
Ջովաննի Ռուբինին գոհունակությամբ ընդգծել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:
Կարեն Կարապետյանը կարևորել է 280 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրը՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգը էլեկտրաէներգիա արտադրող ժամանակակից և արդյունավետ հզորություններով համալրելու առումով:

̰
Թուրք ազգայնամոլները քարեր են նետել ու փորձել հարձակվել հայ հավատացյալների վրա

13:36 18.09.2017

Թուրք ազգայնականները քարերով հարձակվել են Ստամբուլի Սբ. Հովհաննես եկեղեցուց դուրս եկող հայերի վրա: Այս մասին artigrcek.com-ին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը:

̰
Կառավարությունը  կզիջի պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերը

18:51 14.09.2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից

̰
Խաղողի մթերման շուրջ քննարկում կառավարությունում

15:55 14.09.2017

Կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը խաղողի մթերման արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության եվ ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքները:

̰
iPhone X-ը տապալեց շնորհանդեսը

18:31 13.09.2017

Նոր iPhon – ը չկարողացավ ճանաչել օգտատիրոջ դեմքը

̰
Apple-ը ներկայացրել է նոր iPhone սմարթֆոններ

15:30 13.09.2017

Տեխնոլոգիական հսկան ԱՄՆ Կուպերտինո քաղաքում կայացած շնորհանդեսի ժամանակ պաշտոնապես ներկայացրել է iPhone X, ինչպես նաև iPhone 8 և iPhone 8 Plus նոր սմարթֆոնները:

̰
BACK_TO_TOP