18:45 02.06.2021
Հունիսի մեկից hանրակրթական բոլոր դպրոցներում սկսվել է նոր ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը, որը, հիշեցնենք, անցկացվում է էլեկտրոնային գրանցման եղանակով։ Հայտագրման առաջին փուլը վերաբերում է այն երեխաներին, որոնք տվյալ դպրոցում ունեն աշխատող ծնող կամ սովորող քույր ու եղբայր։ Ըստ սահմանված կարգի՝ այդպիսի առաջնահերթությունից օգտվող երեխաների հայտագրումը կավարտվի հունիսի 10-ին, որից հետո էլեկտրոնային գրանցման հարթակը բաց […]
18:12 02.06.2021
Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը: ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պատասխանատուներ ԿԳՄՍՆ-ից և պետական այլ կառույցներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ […]
14:25 02.06.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։ Ներկայացվել են առաջիկա երկու տարվա համար հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ինչպես նաև արձակուրդների ժամկետները: Առանձին հավելվածներով տրված են ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների նախագծերը, որոնց […]
10:30 02.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն արվեստի կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ֆինանսավորման նոր մոդելի մշակման և ներդրման հարցերը: Ընդգծելով, որ բուհերի ֆինանսավորման ներկա մոդելը զարգացման հնարավորություն չի ընձեռում, նախարարի տեղակալն անդրադարձել է գործող մոդելը փոփոխելու անհրաժեշտությանը։ «Եթե բուհի բյուջեի 65-70 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը, […]
16:22 01.06.2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը թողարկել է «Ամբերդ» մատենաշարի 38-րդ համարը: «Կրթական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության գնահատում» վերտառությամբ հետազոտությունը նվիրված է կրթության ոլորտում բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատմանը, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Հետազոտության շրջանակում կատարվել է կրթության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման առավել լայն կիրառություն ունեցող մեթոդական մոտեցումների և գործիքների վերլուծություն, քննարկվել են արդյունքի չափորոշիչների կիրառման հարցերը, առաջարկվել […]
15:06 01.06.2021
Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպում արդեն կայացել […]
12:20 01.06.2021
Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպում արդեն կայացել […]
17:30 31.05.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը 2021 թվականի մայիսի 31-ին համագործակցության հուշագիր են կնքել: Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեղակալ Աշոտ Շահբազյանը, ՏՄ քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանը, Ճարտարապետության և […]
16:28 31.05.2021
Անցյալ տարվանից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով: Մայիսի 31-ի դրությամբ stugum.emis.am կայքի միջոցով ճշտվել է առաջին դասարան հաճախող 17500 երեխաների և նրանց ծնողների տվյալների համապատասխանությունը: Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում մեկնարկելու է բուն հայտագրման գործընթացը հետևյալ առաջնահերթությամբ. Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում […]
14:22 31.05.2021
Գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կազմակերպում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ: Դրամաշնորհները կտրամադրվեն 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի 12 կամ 24 ամիս տևողությամբ՝ «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների հետևյալ մասնագիտություններով հետազոտությունների իրականացման համար. ինֆորմատիկա և համակարգչային գիտություններ, ֆիզիկա և աստղագիտություն, քիմիա, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, […]
18:23 27.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՝ 2021 թվականի մայիսի 11-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական այլ գերատեսչությունների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների, «Կրթության զարգացման և նորարարության […]
16:41 26.05.2021
2021 թ. մայիսի 26-ին Ղազախստանի Հանրապետությունում (Նուր-Սուլթան) կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև հայ-ղազախական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների շրջանակում կարևորվել է առկա արդյունավետ համագործակցության ընդլայնումը՝ […]
15:48 26.05.2021
Զորացրվող զինծառայողների՝ բուհերի ընդունելության հայտերի ժամկետը հունիսի 26-ից հուլիսի 1-ն է։ Բանակից զորացրված և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար dimord.am կայքում կարող են դիմում-հայտ լրացնել հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17:00 ներառյալ: Արտոնություններ Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` […]
14:21 26.05.2021
2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին, գումարի վերադարձի հարցով կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն: Անհրաժեշտ է առձեռն կամ էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեին դիմում ներկայացնել` նշելով բանկային հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ավելի վճարված գումարը, նշված հաշվեհամարի […]
15:28 25.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Զարգացման գործընկերներին՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը: Քննարկմանը մասնակցել և նախագիծը ներկայացրել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Հանդիպումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ հայաստանյան […]
11:21 25.05.2021
2021 թվականին Գիտության կոմիտեի միջոցով կֆինանսավորեն 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 6 դպրոց: ՀՀ գիտության կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով հաստատվել են ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկը և ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը: Ցանկերում ընդգրկված կազմակերպությունները միջոցառումից առնվազն երկու շաբաթ առաջ [email protected] էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության […]
15:17 24.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության hայաստանյան ներկայացուցչության հետ Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով՝ «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու էկոնոմիկայի նախարարությունների, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՄԿՈՒ հաստատությունների, ինչպես նաև […]
15:07 24.05.2021
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը (խմբի ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան) 2021 թ. մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում առցանց մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ISEF Regeneron փառատոնին` ներկայացնելով «Արհեստական քիթ» («Նեյրոցանցերի միջոցով հոտերի և գազերի տարբերակումը», Differentiation of Scents and Gases Using Neural Network) հետազոտական նախագիծը։ Մայիսի 21-ին ամփոփվել են փառատոնի արդյունքները, […]
14:46 24.05.2021
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտերկրից: Եթե ծնողներն այս փուլում գտնվում են Հայաստանից դուրս ու ցանկանում են երեխային դպրոցում գրանցել հայտագրման փուլի մեկնարկին, ապա այդ հնարավորությունը նրանց տրվում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ մայիսի 24-ից թե՛ երեխաների տվյալների […]
14:07 24.05.2021
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացի կարևոր բաղադրիչ է երեխաների տվյալները նախապես ստուգելը: Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ տվյալները ստուգելու հաջորդ փուլն արդեն երեխաներին գրանցելն է: Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, […]
12:32 24.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական շրջանում ԵԽԽՎ ցուցաբերած աջակցության համար: […]
10:09 24.05.2021
«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային բերդաքաղաքը։ Մայիսի 21-ին «Մաչանենց տուն» կենտրոնում տեղի է ունեցել բերդաքաղաքի հռչակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ողջունել է յուրօրինակ մշակութային օրրան ստեղծելու գաղափարը և […]
16:44 21.05.2021
2020-2021 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքներով Երևանի հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցների և կրթահամալիրների 69 աշակերտ արժանացել է առաջին, 120-ը՝ երկրորդ և 201 աշակերտ՝ երրորդ կարգի դիպլոմի: Առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիրներին պարգևատրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը: «Առարկայական օլիմպիադաները, որ նպատակ ունեն հայտնաբերել տաղանդավոր, շնորհալի և […]
13:14 21.05.2021
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, […]
11:20 21.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. մայիսի 18-ի N 785-Ա/2 հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: […]
17:06 20.05.2021
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ասպիրանտուրայի ընդունելության 2021-2022 ուսումնական տարվա տեղերը: Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ: Ասպիրանտուրայի վերոնշյալ տեղերից Արցախի Հանրապետության և պետական այլ գերատեսչությունների հայտերի հիման վրա հատկացվել են […]
14:18 20.05.2021
Թաիլանդի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը և Թաիլանդի համալսարաններն ու ակադեմիական կառույցները հայտարարում են 2021 թ. մի շարք մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի մասին: Դրանք են՝ 1. Environmental Technology and Management 2. Master of Science in Pharmacy Program in Pharmaceutics 3. Master of Science Program in Food Science and Technology 4. Master of Science Program in Dermatology and […]
12:07 20.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել են Բարձրագույն որակավորման կոմիտե՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և քննարկելու ոլորտում բարեփոխումների հնարավոր տարբերակները։ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի և աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է «սև» ընդդիմախոսների համակարգին, գիտական աստիճանաշնորհման կարգի հնարավոր փոփոխություններին, մասնագիտական խորհուրդների գործունեությանը: Վահրամ […]
10:38 20.05.2021
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ «Ֆորում պլյուս» («Форум плюс») ամսագրում 2021 թվականին հոդված է լույս տեսել Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքն ակտիվացնող և իր ուրույն տեղը զբաղեցնող ծրագրերից մեկի՝ «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» նախաձեռնությամբ ու կրում […]
14:39 19.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և այլ պատասխանատուներ, նախարարության բարձրագույն կրթության, ֆինանսական և զարգացման ոլորտների համակարգմամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բարձրագույն […]