TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սեյսմիկ ռիսկի գոտում գտնվող դպրոցների նորոգման ու կառուցման ցանկում Կոտայքի 3 դպրոց է ներառված

19:03 29.04.2019

«Հանրապետության 26 առաջնահերթ սեյսմիկ ռիսկի գոտում գտնվող դպրոցների նորոգման ու կառուցման ցանկում Կոտայքի մարզի 3 դպրոց է ներառված՝ մեկը Կամարիսի դպրոցն է, մյուսը Աբովյանի և երրորդը Հրազդանի դպրոցներն են»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Այդ դպրոցները ներառված են Կառավարության բյուջեով 2019-20թթ. հիմնանորոգման կամ կառուցման ծրագրում: Նախատեսվում է նաև 2 փոքր դպրոցի կառուցում […]

̰
Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ բարեկամական և ընկերական կապ չունենք. Կոտայքի մարզպետ

18:07 29.04.2019

«Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ ազգակցական, բարեկամական և ընկերական կապ չունենք։ Արամուսում պարզապես հնի ու նորի, հին արժեհամակարգը կրողների, նոր արժեհամակարգը տածողների կրթական ոլորտի գործիչների բախում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` տեղեկացնելով, որ Արամուսում դասերը վերսկսվել են ամբողջ ծավալով: Նրա խոսքերով` եթե Արամուսի դպրոցի նախկին դպրոցի տնօրենը 5 տարի […]

̰
Վրացական բուհերի դիպլոմներն ավտոմատ կերպով կճանաչվեն Եվրոպայում

18:40 27.04.2019

Վրաստանը դառնում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամ: Այդ մասին ասոցիացիան որոշումը կայացրել է Տալինում օօգոստոսի 25-ին կայացած ENQA-ի 9-րդ ամենամյա ֆորումի ժամանակ: Դրա շնորհիվ վրացական բուհերի դիպլոմները կճանաչվեն Եվրոպայում: Այս մասին նշված է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության հայտարարությունում: Նշենք, որ Վրաստանի կրթության նախարարությունը ENQA-ին անդամակցության հայտի […]

̰
Բացի խնդիրները ֆիքսելուց, Քաղաքացու օրը պետք է միջոց դարձնել ուրախանալու համար. Հարությունյան

13:00 27.04.2019

Կապան այցելած ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցելով հանրային քննարկմանը, խոսել է լիարժեք քաղաքացու գիտակցում ունենալու անհրաժեշտության մասին. «Անցած տարվա իրադարձությունները ֆիքսեցին մեկ բան՝ ՀՀ-ում իրավունքի և օրենքի տեսակետից տեղի են ունեցել անշրջելի իրադարձություններ: Իհարկե, որոշ մարդիկ կարող են ասել, որ այսինչ ոլորտում մնացել են խնդիրներ, չլուծված հարցեր կան, այո´, բայց այն կամքը, որը դրսևորվել […]

̰
Եթե Սինգապուրի գործիքները կիրառեինք, ուրեմն թերացում ունեցող տնօրեններին պետք է նստեցնեինք. նախարար

12:27 27.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրվա շրջանակում Կապան կատարած այցի ժամանակ, մասնակցել է հանրային քննարկման: Քննարկման ժամանակ նախարարին հարցել են, թե ինչու Հայաստանը կրթական բարեփոխումների համար չի վերցնում Սինգապուրի օրինակը. «Եթե Սինգապուրի գործիքները կիրառեինք, ուրեմն բոլոր՝ թերացում ունեցող տնօրեններին պետք  է նստեցնեինք, բոլոր խորհուրդները պետք է փակվեն, եթե դուք դա ուզում եք, […]

̰
Քաղաքացու օրը ԿԳ նախարարը Կապանում խոսել է ներառական կրթության մասին

12:00 27.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրը նշում է Կապան քաղաքում՝ մասնակցելով հանրային քննարկմանը: Հարությունյանը քննարկման ժամանակ խոսել է ներառական կրթությունից: «Մենք միանգամայն այլ արժեհամակարգ ունեցող հասարակություն են դաստիարակում սրանով: Մեր երեխաները սովորում են համակեցության, միասին ապրելու, խոցելի խմբերին հարգելու կանոնները: Մեզ համար առաջնային խնդիր է պատշաճ կերպով համընդհանուր ներառման անցնելու, որ բոլոր […]

̰
Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է

18:13 26.04.2019

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: Դիմումին կից ներկայացվում են դիմելու օրվան նախորդող երեք […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ժորժ Կեպենեկյանի հետ

10:07 26.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր […]

̰
Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունը քաղաքաշինական վարչության է վերածվել. ոլորտի պատասխանատու

23:35 25.04.2019

Շիրակի մարզպետարանի հանրային քննարկումների հարթակն այսօր տրամադրվել էր կրթության ոլորտին: Դպրոցների տնօրենների հետ թեև ակտիվ քննարկում էր ակնկալվում, բայց այդպես չեղավ: Ավելի շուտ հարցեր հնչեցին ոչ թե կրթական որակի, այլ դպրոցներում աշակերտների, ուսուցիչների պահվածքի, տիրող միջանձնային անհանդուրժողական հարաբերությունների մասին: Մարզպետարանի կրթության վարչության պետն էլ խոստովանեց, որ իր ղեկավարած կառույցը քաղաքաշինական վարչություն է դարձել, ավելի շատ […]

̰
Տնտեսագիտական համալսարանի դասախոսների աշխատավարձը կբարձրանա շուրջ 3 անգամ

23:10 25.04.2019

Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4500 ՀՀ դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար ՀՊՏՀ դասախոսը կվարձատրվի 9000 ՀՀ դրամի չափով: Համեմատության համար նշենք, որ այս պահին  դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1600 ՀՀ դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ […]

̰
Գյումրիի ժողգործիքների նվագախմբի շենքի նորոգման աշխատանքները ձգձգվում են արդեն 8 ամիս

19:30 25.04.2019

Դեռ անցած տարի կառավարությունը հաստատել էր Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագիրը, որը վերաբերում էր 16 օբյեկտի հիմնանորոգման: Բայց 8 ամիս է պահանջվել, որ կազմված նախագծերը փոխվեն, որից հետո տեղի են ունեցել մրցույթները։ Մեկ տարի անց ոչ բոլոր օբյեկտներում շինաշխատանքները նոր են սկսվել: Բայց այդ մեկնարկը Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի շենքին դեռ չի հասել, ավելին, […]

̰
Գյումրիի հետ համագործակցությունը ՏՏ ոլորտում կարող է արդյունավետ լինել. Լին Թրեյսին Գյումրիում էր

18:06 25.04.2019

Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Նա հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների  ղեկավարների հետ, իսկ Գյումրիի Ամերիկյան անկյունում հանդիպել է ուսանողների հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանց հետ զրույցի թեման կրթությունն էր և կրթական համակարգում ամերիկյան ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Մասնագիտական կրթության հարցում ԱՄՆ դեսպանը […]

̰
Հանրակրթական հաստատություններում կողմնապահությունները չեն դադարում. Անի Սամսոնյան

16:54 25.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ահազանգում է հանրակրթական ուսումնական հաստատություններում իր դիտարկումների արդյունքում արձանագրված անօրինական գործընթացների մասին: Նա հայտարարել է, որ խնդիրների կարգավորման խնդրանքով գրությամբ դիմել է ՀՀ ԿԳ նախարարին: «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության գործընթացում Կառավարման խորհուրդների կողմից կողմնապահության վերաբերյալ բողոքները չեն դադարում: Եվ շատ հաճախ առաջարկ է լինում գնալ և մասնակցել […]

̰
Պետք է չվարենք համահարթեցված և համալսարաններին չնեղացնելու քաղաքականություն. Տիգրան Ավինյան

12:58 25.04.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարությունում կրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ ոլորտում որոշ չափով բարելավում կա, բայց նաև շարունակվում է իներցիոն գործընթացը, և խորքային փոփոխությունների կարիք կա: Նրա կարծիքով՝ հիմնական ուղղությունը ոչ թե բուհերի վրա կենտրոնանալն ու տեղեր բաժանելն է, այլ շրջանավարտներին համապատասխան ոլորտներում սերտիֆիկատներ տալու վրա կենտրոնանալը. եթե պետությունը հարկ է […]

̰
Բուհերի համար ոչ պրոֆիլային մասնագիտությունների տեղերը կրճատել ենք. նախարար

12:22 25.04.2019

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց բուհերի 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը (շուրջ 2693 տեղ, որից 350-ը նախատեսված է ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով զինծառայություն անցնելու […]

̰
Աշակերտներին հնարավորություն ենք տալիս պետբյուջեի հաշվին այցելել թատրոն, համերգասրահ ու թանգարան. Փաշինյան

11:48 25.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության ապրիլի 25-ի նիստում, նախքան զեկուցվող թեմաներին անցնելը, հայտարարեց E-CULT նախագծի մասին, որի մեկնարկը տրվել է անցյալ շաբաթ: Նա տեղեկացրեց՝ այս նախագիծը ենթադրում է 370 000 աշակերտների այցելություններ թատրոններ և համերգասրահներ, ասաց, որ մինչ այդ պատկերասրահների ու թանգարանների հատվածն էր մեկնարկել: «Սա էլեկտրոնային հարթակ է, որ համակարգի ներգրավվածության […]

̰
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները

09:58 25.04.2019

Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են  կրթության կազմակերպումը, ինչպես նաև դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ և արդյունավետ դարձնելու համար: Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական և շարունակական մասնագիտական կրթության, ինչպես […]

̰
Մենք խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներին. Փաշինյան

19:00 22.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և անդրադարձել, մասնավորապես, տնտեսական հեղափոխության տեսլականին: «Ուզում եմ մի քանի պարամետրերով շեշտադրել, թե ինչ ենք նկատի ունենում մենք տնտեսական հեղափոխություն ասելով՝ արդյունքի առումով և […]

̰
Ինչպե՞ս խրախուսել տեղական ընկերություններին, որ նրանք ֆինանսավորեն հայ ուսանողների վերապատրաստումը արտերկրում. հարց վարչապետին

16:04 22.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ-ում պատասխանում է պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին: Հիմնական թեման տնտեսական հեղափոխության մոդելն է: Դոցենտ Գայանե Ղուկասյանը նախ` շնորհակալություն հայտնեց վարչապետին երկրում ընթացող արմատական բարեփոխումների համար և հավաստիացրեց, որ պրոֆեսորադասախոսական կազմը կանգնած է իշխանության կողքին և պարտավորվում են պատրաստել տնտեսության համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ: Գայանե Ղուկասյանը, մեջբերելով աշխարհի փորձը, նկատեց, […]

̰
Մեր առջև դրված օրակարգը հնարավոր է լուծել միայն մտավոր աշխատանքով. վարչապետը ԵՊՀ-ում է

15:59 22.04.2019

«Ի՞նչ տեղ, դեր և նշանակություն պետք է ունենա ինտելեկտուալ մարդը՝ մասնավորապես այն մարդը, որն ունի կրթություն, գիտելիք, երկար տարիների փորձ, աշխարհայացք, սկզբունքներ, ազնիվ է պետական կառավարման մակարդակում, օրենսդիր, գործադիր մարմնում և ինչքանո՞վ է պահանջված նման մարդը հանրության կողմից»,- ապրիլի 22-ին, վարչապետի հետ հանդիպման ժամանակ հարցրեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը: Ի […]

̰
Մայիսի 26-ին ՀՀ-ում անցկացվելու են 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունները

13:45 22.04.2019

Մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու են 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունները։ Ի դեպ, հիմնական դպրոցի ավարտական` 9-րդ դասարանի քննությունն այս տարի առաջին անգամ է անցկացվելու կենտրոնացված կարգով: Ծավալները շատ մեծ են լինելու, քանի որ միասնական քննությունների սկզբունքով գիտելիքի ստուգմանը մասնակցելու է 9-րդ դասարանն ավարտող շուրջ 32 հազար աշակերտ։ Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունն […]

̰
Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից

13:20 22.04.2019

ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝ -Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։ – Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։ -«Ծնող – երեխա կապ չի հայտնաբերվել»: Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։ -Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/: Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։ – ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը:  

̰
Համաձայնագիրը կապահովի ևս 200-300 արգենտինացի ուսանողների ժամանումը Հայաստան․ փոխնախարար

12:24 22.04.2019

Ազգային ժողովում Հայաստան-Արգենտինա համաձայնագրի քննարկման ժամանակ պատգամավորներից Վիկտոր Ենգիբարյանը հարցը ներկայացնող ԱԳ փոխնախարար Գագիկ Հովհաննիսյանին հարցրեց, թե ի՞նչ է տալու այս համաձայնագիրը Հայաստանին։ Փոխնախարարն ասաց, որ թեև Արգենտինայի հետ կան քաղաքական բարձր մակարդակի կապեր, սակայն Հայաստան ժամանող արգենտինացիների թիվն առայժմ քիչ է․ 2018-ին Հայաստան է այցելել Արգենտինայի մոտ 2000 քաղաքացի։ Այս դեպքում, ըստ փոխնախարարի, Հայաստան […]

̰
Ձեր թիմի պաշտոնյաներին վարակե´ք օրենքի պահանջները կատարելու Ձեր օրինակով. Անահիտ Բախշյանը դիմել է վարչապետին

16:53 20.04.2019

Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բաշխյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ուղիղ եթերում արած հայտարարություններից մեկին: Բախշյանը, մասնավորապես, նշել է. «Պարո´ն Փաշինյան, երեկվա հարց ու պատասխանի ժամանակ օգտատերերից մեկը Ձեզ հարց ուղղեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև երբ պետք է աշխատի բոլորի փոխարեն: Դուք օգտատերերի հարցին ֆեյսբուքի ուղիղ […]

̰
Համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի. Արայիկ Հարությունյանի հուզիչ գրառումը

14:31 20.04.2019

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի. «Ոչ մի ջանք չի կարելի խնայել, միայն թե լսես այս բառերը՝ «Ես կարող եմ»: Համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի: Դժվար է, բարդությունները շատ են, բայց միասին հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները: Այս և մյուս «արևները» […]

̰
Կրթությունը մշակութային երևույթ է. Փաշինյան

20:37 19.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի՝ հեռուստահաղորդումներին ուշադրություն դարձնելու խնդրանքին՝ ասաց՝ նաև դրա համար է, որ գործարկել են և սկսում են մի ծրագիր, որի նպատակը մեր երիտասարդ սերնդին, պատանի սերնդին մշակույթի հետ կապելն է: «Այսօր ԿԳ նախարարությունը, եթե չեմ սխալվում, պատրաստվում էր ներկայացնել այդ ծրագիրը: Նախարարն ինձ ուղարկել էր նախնական տարբերակ: […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է աշակերտների կողմից հուլունքներից պատրաստված զինանշանը

13:20 19.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հատուկ դպրոցի սաների ձեռքի աշխատանքը. «Հատուկ դպրոցի սաների ձեռքի աշխատանքն է` հուլունքներից հավաքած ազգային զինանշանն է»:  

̰
Մասնավոր բժշկական բուհերը կփակվեն, եթե չհամապատասխանեն ստանդարտներին. «Ժողովուրդ»

08:52 19.04.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը: Եվ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանք փակելու հարցը: Միաժամանակ, մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում է 2 հաստատություն՝ Մ. Հերացու […]

̰
ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը

17:01 18.04.2019

Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են  առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Ներկայացնելով համակարգը` […]

̰
Շիրակի մարզպետը ծանոթացել է մարզի խնամքի կենտրոնի աշխատանքային պայմաններին

19:44 15.04.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Գյումրու «Երեխաների տուն»: Մարզպետարանից հայտնում են, որ տնօրեն Աննա Գևորգյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հաստատությունում, ծանոթացել հաստատության առօրյային ու տարվող աշխատանքներին: «Երեխաների տունը» միակ հաստատությունն է Հայաստանում, որը հոգ է տանում մտավոր և ֆիզիկական սահմանափակ կարողություններով 1-6 տարեկան երեխաների մասին: Հաղորդվում է, որ այժմ հաստատությունում խնամք է տարվում […]

̰
BACK_TO_TOP