TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Այս տարի սեյսմիկ վատ վիճակում գտնվող 6 դպրոցի խնդիր կլուծվի. վարչապետը կոչ արեց արագացնել տեմպերը

12:49 06.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» նախագիծը: Պապիկյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայում առկա շենք-շինությունների քանդման […]

̰
Բուհերի խորհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են. Արայիկ Հարությունյան

12:13 06.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետին զեկուցեց, որ այս օրերին արդեն ավարտում են բուհերի խորհուրդների ձևավորումը: Նա նշեց, որ իրենց առջև դրված խնդիրը մեծ մասամբ լուծել են, խորհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են, այնտեղ ներգրավված քիչ պաշտոնյաների ներկայությունն էլ օրենքով է նախատեսված: «Այն խնդիրը, որ մեր առջև դրել […]

̰
Վարդան Ուռուտյանը` Ագրարային համալսարանի ռեկտոր

11:50 06.02.2019

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վարդան Ուռուտյանը։ SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կառավարությունն այսօրվա նիստում կհաստատի Ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները:

̰
Կառավարությունը կհաստատի Ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

17:24 05.02.2019

ՀՀ կառավարության` փետրվարի 6-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու հարցն է: Կառավարության որոշմամբ` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Վարդան Էդիկի Ուռուտյանի ընտրության արդյունքները հաստատվում են: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն […]

̰
Արայիկ Հարությունյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթությանն առնչվող հարցեր

14:42 05.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության խորացման հեռանկարները։ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի […]

̰
Գրիշա Թամրազյանը` ԿԳ նախարարի տեղակալ

12:24 05.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գրիշա Թամրազյանը նշանակվել է Կրթության ու գիտության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Բովանդակային խնդիրներ լուծելու փոխարեն լծվել ենք անձը փոխելու գործընթացին. Նարինե Դիլբարյան

09:49 05.02.2019

ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է ԵՊՀ-ում տիրող իրավիճակի մասին: Նա նշել է, որ համալսարանում որոշումներ ընդունվում են՝ շրջանցելով այն մարդկանց, որոնց դրանք առնչվում են: «Բայց մարդկանց սպասումներն այլ էին: Թվում էր, թե հեղափոխությունից հետո հանրային մասնագիտական դիսկուրսն ավելի կարևոր է: Բայց ես նկատում եմ, որ եթե կա բացասական վերաբերմունք […]

̰
Բոլոնիայի գործընթացը մի շարք ֆունդամենտալ առարկաների ժամաքանակները ջախջախեց. Դիլբարյան

01:00 05.02.2019

20 բալանոց համակարգն արդյո՞ք փոխեց մեր կրթական համակարգը: Այս թեմային անդրադարձավ ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Խնդիրն այն չէ, որ ինչքան սանդղակը մանրակրկիտ է, դու այնքան ավելի լավ կարող ես գնահատել ուսանողին: Ճիշտ հակառակը՝ այդ դեպքում մեծանում է անորոշությունների դաշտը: Այսինքն` դա դարձյալ այն ձևն էր, որի մեջ մենք չկարողացանք բովանդակություն […]

̰
Տպավորություն է՝ ամեն գնով պետք է ապացուցել, որ եղել են ծանրակշիռ խախտումներ. ԵՊՀ դոցենտ

00:15 05.02.2019

Արդյո՞ք իշխանությունը շահագրգռված է խախտումներ հայտնաբերել ու դրա համար ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը հարցրել է ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանին: «Այդպիսի տպավորություն կարծես առաջանում է, որ ամեն գնով պետք է ապացուցել, որ եղել են ծանրակշիռ խախտումներ: Խախտումներ, կարծում եմ, անատարակույս, եղել են՝ հաշվի առնելով հարկային փոփոխվող […]

̰
Փորձում են նսեմացնել ԵՊՀ-ի վարկը, անընդհատ խոսել Հանրապետականի հետ սերտ կապ ունենալու մասին. Նարինե Դիլբարյան

23:59 04.02.2019

ԵՊՀ-ից կա դիմորդների, լավագույն ուսանողների արտահոսք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը: «Մեզ մոտ չափազանց շատ է ձևի գերակայությունը՝ ի տարբերություն բովանդակության: Թղթերով թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց իրականում կատարված աշխատանքները, ռեալ խրախուսումը, ամեն ինչ դոփում է տեղում: Մենք ունենք տարբեր պատճառներով դիմորդների, լավագույն ուսանողների […]

̰
Մենք չունենք անհրաժեշտ քննություններ, որոնք հանձնելուց հետո անձը կարող է կառավարման ոլորտում պաշտոն ստանալ. Դիլբարյան

19:39 04.02.2019

ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը կարծում է՝ այն մարդը, որը չի տիրապետում հայերենին, չի կարող լինել լավ կառավարիչ: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում: «Եթե դու hայոց լեզուն լավ չգիտես, չես կարող լինել լավ կառավարիչ: Լավ կառավարիչը պետք է կարողանա հարաբերվել և շփվել, ուրիշ հարց է, որ լեզվի դասավանդումը պետք է դրվի […]

̰
ԵՊՀ 450 դասախոս աշխատանքից ազատման ծանուցում է ստացել․ նրանք սպասում են վարչապետի արձագանքին

18:31 04.02.2019

450 դասախոս միայն ԵՊՀ-ից, նաև բազմաթիվ դասախոսներ մյուս բուհերից, աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ դասախոս Վահրամ Մկրտչյանը, որը ևս, նշված 450 դասախոսների պես, ծանուցում է ստացել, որ մարտի 31-ից ազատված է աշխատանքից: Պատճառը ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումն է, որով նախատեսվում է, որ դրամաշնորհներ պիտի […]

̰
Համալսարանի ղեկավար պետք է լինի նա, ով կարող է հաջող կառավարել ճգնաժամային իրավիճակներում. ԵՊՀ դասախոս

17:37 04.02.2019

«Եթե «Հանրապետական» ուսանողական խորհուրդները փոխվեն «ՔՊ»-ական ուսխորհուրդներով, նույն տրամաբանությամբ էլ՝ ռեկտորի դեպքում, դուք հանգիստ «շունչ կքաշե՞ք». այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանին՝ «Հեռանկար»-ի տաղավարում: «Բոլորովին, մենք կհայտնվենք տեղապտույտի մեջ: Վտանգավորը դա է»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք ուսանողները պետք է որոշեն, թե ով պետք է լինի նրանց ռեկտորը, Դիլբարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մասամբ: […]

̰
Ուսանողին տալ ուսման վարձը նաև ըստ ամիսների վճարելու հնարավորություն. Տիգրան Ուրիխանյանի նախագիծը

17:05 04.02.2019

ՀՀ խորհրդարանի պաշտոնապես շրջանառության մեջ դրված, նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի մեջ է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծն առաջարկում է գործող օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, այն է` «վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների […]

̰
Պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա, եթե մարդիկ միշտ գնան, փակեն դռները. Դիլբարյան

14:59 04.02.2019

Եթե ուսանողը պառկում է ռեկտորի դռան առաջ՝ պահանջելով նրա հրաժարականը, արդյո՞ք հետո կարող է պառկել դեկանի դռան առաջ՝ պահանջելով գնահատականը փոխել: Այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝  անդրադառնալով ժողովրդավարության չափանիշներին: «Ժողովրդավարությունը սրբազան հասկացություն է, կառավարման այն եղանակներից մեկը, որից լավը դեռևս չի գտնվել: Բայց ժողովրդավարությունը, անարխիան, կոպտաբարո լինելը բոլորովին նույն տիպի հասկացություններ չեն: […]

̰
«Ռեստարտ»-ի և ուսանողական խորհրդի դիրքորոշումները շատ կոշտ են. Դիլբարյան

14:12 04.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը խոսել է «Ռեստարտ» նախաձեռնության և ԵՊՀ ուսանողական խորհրդի «փոխհրաձգության» մասին: Նա նշեց, որ Ռեստարտ»-ը սկզբից դուրս էր գալիս պաշտպանելու ուսանողության շահերը: Արամ Աբրահամյանը հարցրեց` ուսանողությա՞ն, թե՞ հեղափոխության շահերի մասին է  խոսքը: «Ես կարծում եմ՝ առաջին հերթին ուսանողության շահերը հեղափոխության մեջ: Ինքնին միայն հեղափոխության համար պայքարի դուրս չեն […]

̰
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Վարազդատ Կարապետյանը

14:00 04.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել Վարազդատ Կարապետյանը. «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վարազդատ Կարապետյանը»:

̰
ՊՎԾ-ն փոխհրաձգություն է կազմակերպում ԵՊՀ-ի, Արամ Սիմոնյանի ուղղությամբ. Դիլբարյան

12:24 04.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը հայտնել է, որ «համալսարանում փոթորիկներ են»: «Համալսարանում դարձյալ փոթորիկներ են: Ճիշտ է, տեղի ունեցավ դրական իրադարձություն, ինչպես հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի ընտրությունն էր: Նոր նախագահը հեռահար և նպատակասլաց անձնավորություն է: Այդ տեսանկյունից ընտրությունը ճիշտ էր: Բայց եթե հաշվի առնենք, որ հոգաբարձուների խորհուրդն իրականում այնքան էլ մեծ […]

̰
Որոշումը կվնասի գիտությանը. ԵՊՀ գիտական խորհուրդը՝ կառավարության որոշման մասին

14:36 02.02.2019

ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի կայքից: Դիրքորոշման մեջ մասնավորապես ներկայացվում են այն խնդիրները, որոնք, ըստ գիտխորհրդի անդամների, կառաջանան  կառավարության որոշումից հետո: Գիտխորհրդի […]

̰
«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերը չեն հրատարակվել ՀՀ ԿԳՆ-ի երաշխավորությամբ. նախարարություն

18:50 01.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի (հարցարանների) տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ: Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է: Նախարարությունը տեղեկացնում է, որ սույն տարվա ավարտական քննության […]

̰
ԵՊՀ ռեկտորին անվստահություն հայտնել. ուսանողների դիմումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին

16:28 01.02.2019

«Ուսանողական-քաղաքացիական ճակատ» նախաձեռնությունը դիմել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանին՝ տեղեկացնելով մայր բուհում առկա կոռուպցիոն խնդիրների մասին։ Ստորև ներկայացնենք նախաձեռնության անդամների դիմումն ամբողջությամբ. «Հարգելի պարոն Մուրադյան, Ձեզ դիմում են ԵՊՀ մի խումբ ուսանողներ, ովքեր, ստեղծելով «Ուսանողական-քաղաքացիական ճակատ» նախաձեռնությունը, պայքարում են ԵՊՀ-ում բարեփոխումներ իրականացնելու համար։ Նախաձեռնության գործունեությանը մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ […]

̰
Ավագ դպրոցներում անգլերենի ակումբներ կգործեն

13:30 01.02.2019

Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում կստեղծվեն անգլերենի ակումբներ, որոնք նպատակ ունեն զարգացնել անգլերենի հաղորդակցության հմտություններն ուսումնական ինտերակտիվ պրոցեսում, նպաստել հեռավոր համայնքներում աշակերտների՝ աշխատանք գտնելու հեռանկարներին: Այս առիթով այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի […]

̰
Հայաստան-ԵՄ կրթական նոր երկխոսության ընթացքում քննարկվել է ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքը

09:50 01.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ  Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` ԿԳ փոխնախարարն ընդգծել է, որ կրթության բնագավառը Հայաստանի նոր կառավարության գերակայություններից է, և այդ համատեքստում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում այն  կարևոր ուղղություն է: Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքը: Կողմերն առանձնակի կարևորել են նաև հետագա […]

̰
Տիգրան Հակոբյանը Բրյուսովի անվան համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել

17:32 31.01.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվության բաժնից: Տիգրան Հակոբյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում անցկացված ընտրության արդյունքում:

̰
ԿԳ նախարարը դատապարտել է հայկական վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու փաստը

16:34 31.01.2019

ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների վրա թուրքական դրոշներ փակցնելու փաստի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն ուղղակի […]

̰
Պետք է մոտ 1 մլրդ դրամ տրամադրենք ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չիջնեն. ԿԳ նախարար

15:22 31.01.2019

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման խնդրին. «2008 թվականից համակարգը ներդնելիս ավագ դպրոցները դարձել են համակարգի անտեսված կառույցներ, ծրագիրը վատ են մշակել, կրկնուսույցի ինստիտուտը սկսել է զարգանալ: Անցյալ տարվա հունվարին ավագ դպրոցների հաշվին փորձել են գումար տնտեսել, և տարվա սկզբին ավագ դպրոցների գործակիցը զգալի նվազել է: […]

̰
Դասղեկական ժամերը կազմակերպված են կազմակերպչական հարցեր լուծելու համար, ոչ թե հոգևոր քարոզի. Արայիկ Հարությունյան

14:57 31.01.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր և քահանայի միջև ծագած միջադեպին. «Մինչև 2023 թ-ն ունենալու ենք առարկաների նոր ցանկ, և բոլոր առարկաները վերանայվելու են, քանի որ կան բողոքներ նույն եկեղեցու պատմության, ռազմագիտության, հայ ժողովրդի պատմության առարկաների հետ կապված: Դասագրքերի փոփոխությունը ֆինանսական լրացուցիչ ծախսեր կբերի. հնարավոր է, որ […]

̰
Դասագրքերի հեղինակներն առաջնորդվում են ակադեմիական էգոիզմի տրամաբանությամբ. կրթության փորձագետ

23:59 30.01.2019

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօր Գյումրիում ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այն հարցին, որ դպրոցական ծրագիրը խիստ ծանրաբեռնված է: Դասագրքերի հեղինակները մեկ նյութում, ըստ փորձագետի, խտացնում են բազմաթիվ տարեթվեր, տեղանուններ, որոնք աշակերտը յուրացնել չի կարող: Փորձագետը ներկայացրել է կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու միջազգային փորձի օրինակներ: Ըստ նրա՝ ապացուցված է, որ մարդու ուղեղը ընդունակ է օրվա մեջ […]

̰
Ուսուցիչներն ու դասախոսները ինֆորմացիայի առաքիչներ են. Սերոբ Խաչատրյան

19:38 30.01.2019

Այն, ինչ մատուցվում է ուսանողներին ու աշակերտներին դպրոցներում ու բուհերում ոչ թե գիտելիքի, այլ ընդամենը ինֆորմացիայի փոխանցում է։ Այս կարծիքն է այսօր հայտնել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նա «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր հանդիպել է գյումրեցի ուսանողների հետ: Ըստ փորձագետի՝ ուսուցիչներն ու դասախոսներն ընդամենը փոխանցում են դասագրքային նյութը, ինչը ոչ թե գիտելիք է, այլ ինֆորմացիա: […]

̰
Քահանան օրենք չի խախտել. Արայիկ Հարությունյանի պարզաբանումը

16:51 30.01.2019

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քահանաներից մեկի այցին դպրոց և նշել, որ այդ հարցով դեռ կլինեն պարզաբանումներ. «Քահանան օրենք չի խախտել, ես այսօր երեկոյան live կանեմ և ամեն բան կասեմ»:    

̰
BACK_TO_TOP