16:32 16.01.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ԱԺ ամբիոնից խոսել է հեռուստաեթերի մշակման անհրաժեշտության մասին. «Որքան մենք խոսենք կրթության մեջ բարեփոխումների մասին, պետք է չմոռանանք, որ երեխայի դաստիարակության մեջ մեծ ազդեցություն ունի հեռուստաեթերը»: Սոֆիա Հովսեփյանը նաև անդրադարձել է ներառական կրթությանը. «Այսօր հասկանում ենք, որ օրենքում կան լուրջ բացեր, որի արդյունքում երեխայի կրթության իրավունքը ոտնահարվում և թերի […]
16:05 16.01.2019
ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 16-ին խորհրդարանում իր ելույթը սկսեց մի խնդրով, որին ԱԺ ամբիոնից որևէ անդրադարձ չի եղել: Նա անդրադարձավ միջին մասնագիտական կրթության կարևորությանը: Հովհաննիսյանի խոսքերով` այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ յուրաքանչյուր փոքր խնդրի համար միանգամից մեղադրում են նախարարին կամ վարչապետին: «Մի փոքր խնդիր, անձնային կոնֆլիկտ […]
13:19 16.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հունվարի 16-ին խորհրդարանում, դիմելով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին` բարձրաձայնեց դպրոցներում տնօրենների ընտրության հետ կապված և մի շարք այլ հարցերի: Գրիգորյանը նշեց, որ կրկնուսույցների մշակույթ է ձևավորվել, և եթե նախկինում միայն 10-րդ դասարանում էին դիմում կրկնուսույցների, այսօր մարզերում, […]
12:48 16.01.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Մխիթար Հայրապետյանից այսօր խորհրդարանում Աժ պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հետաքրքրվել է ռուսերենի ճակատագրից. «Ռուսաց լեզվի դերի աստիճանական անկում ենք նկատում, կցանկանայի լսել ռուսերենի՝ որպես երկրորդ լեզվի, պաշտպանության տեսակետից»,- ասել է Ալեքսեյ Սանդիկովը: «Ես՝ որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու, չեմ կարող պատասխանել: Այս […]
11:54 16.01.2019
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակ: ԿԳ […]
11:29 15.01.2019
Հունվարի 9-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադան, որին հայաստանյան թիմերը մասնակցում են 2005 թվականից: Օլիմպիադային մասնակցել է 18 երկրի 83 թիմ (ընդհանուր առմամբ՝ 530 մասնակից): ՀՀ թիմը, որում ընդգրկված էին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 15 և Քվանտ վարժարանի 7 սաներ, օլիմպիադայում արժանացել է 14 մեդալի: «Մաթեմատիկա» առարկա Ոսկե մեդալ-Մաղաքյան […]
17:22 14.01.2019
Գյումրիի թիվ 18 դպրոցում 2 օր առաջ տեղի ունեցած գողությունը, այնուամենայնիվ, չխանգարեց, որ մոտ 2 ամսվա հարկադիր արձակուրդից հետո դասերը հունվարի 14-ից վերջապես վերսկսվեին: Նոյեմբերի 17-ից մինչև հիմա չջեռուցվելու հետևանքով դասասենյակներում ջերմաստիճանը նորմայից դեռ ցածր է, իսկ մարզադահլիճում ջեռուցման համակարգի անցկացումն անավարտ է մնում, քանի որ մարզադահլիճի համար նախատեսված ջեռուցման մարտկոցները գողացվել են: Երկու ամսվա […]
18:21 09.01.2019
Հայաստանի վարչապետի՝ դեկտեմբերին ընդունած որոշումներից մեկով հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որում արդեն չեն ընդգրկվել նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Այս խորհուրդը ձևավորվում է 25 տոկոս համամասնություններով՝ ԵՊՀ առաջարկած 8 անձ, լիազոր մարմնի առաջարկած 8 անձ, պրոֆեսորադասախոսական անձնակազմից ընտրված 8 մարդ և ուսանողների կողմից ընտրված 8 մարդ։ Այսպիսով ԵՊՀ առաջարկած 8-հոգանոց ցուցակի մեջ, որտեղ նախկինում […]
16:50 09.01.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը, և առաջիկա օրերին տեղի կունենան խորհրդի նիստեր: Ընթացքում կընտրվեն խորհրդի նախագահներ, կներկայացվեն բուհերի հաշվետվությունները և բյուջեի կատարողականները, ինչպես նաև […]
20:30 08.01.2019
Նոյեմբերի 16-ից Գյումրիի թիվ 18 դպրոցում արձակուրդ է: Ավելի վաղ հայտնել էինք, որ դպրոցի կաթսայատունը շարքից դուրս էր եկել, ծնողների ու մանկավարժների պահանջով լրացուցիչ արձակուրդների ժամանակը պետք է օգտագործվեր ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար, ու դասերը պետք է վերսկսեին դեկտեմբերի 17-ին: Այդ ժամկետներում շինարարը գործը չավարտեց, դպրոցում ուսումնական առաջին կիսամյակը չամփոփեցին ու որոշում կայացվեց երկրորդ […]
15:32 06.01.2019
Անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ դասապրոցեսն ապահովելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ «Դպրոցների հարգելի տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին մեկնարկում է ուսումնական գործընթացը, անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ […]
11:30 05.01.2019
Բարեփոխումներ Վրաստանի կրթական համակարգում: 2019թ․ ուսումնական տարվանից սկսած վրացական հանրային դպրոցներում կփոխվի առարկաների ուսուցման մեթոդիկան: Վրաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա չորս տարվա ընթացքում փոխել կրթական համակարգը: Փոփոխություններ են սպասվում կրթության բոլոր փուլերում` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Միևնույն ժամանակ, Վրաստանում կրթությունը պետք է դառնա ավելի մատչելի: Բարեփոխումները կտևեն չորս տարի: Դրանց նպատակն է Վրաստանը վերածել կրթական […]
15:07 31.12.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում պաշտոնյաներն ամանորյա շնորհավորանք ու բարեմաղթանքներ են հղում հայ ժողովրդին: Տեսաուղերձում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 2019 թվականը տեսնում է որպես 2018 թվականին սկսված բարեփոխումների շարուկանության տարի: «Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, գիտնականներ, շնորհավորում եմ 2019 թվականը և բոլորիս այս տարի հաջողություն եմ մաղթում»,- ասել է Արայիկ Հարությունյանը: […]
22:38 28.12.2018
Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հանրույթի հետ հանդիպման ժամանակ խոսել է կրթության ոլորտում սպասվող բարեփոխումներից: Նա նշել է, որ դրանք լինելու են տարաբնույթ՝ հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն է շուտով շրջանառության մեջ դրվելու, որով նախատեսվում է ուժեղացնել բուհական ինքնավարությունը և բարձրագույն ուսումնական հաստատությունները զերծ պահել […]
15:56 28.12.2018
ՀՀ կրթության և գիտության փոխնախարարն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարությունն այսօր Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի անդամներին են ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանն է, որը նախկինում եղել է նույն բուհի դասախոս: Կարինե Ավդալյանը, որը 15 տարի ղեկավարել է բուհի մասնաճյուղը, այսօր ավարտեց պաշտոնավարման ժամկետը: Արդեն մի քանի ամիս է՝ այս […]
12:33 28.12.2018
«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հերքել է «Հրապարակ» թերթի տարածած լուրը, թե իրեն հեռացրել են ԵՊՀ-ից: Իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Պետրոսյանը գրել է, որ իրեն բուհից չեն հեռացրել, և հոդվածում գրվածն իրականությանը չի համապատասխանում: «Ինձ համալսարանից չեն հեռացրել, այս հոդվածի վերնագիրը սուտ է, և գրողը ու նրան նման տեղեկատվություն տվողը խաբում են: Արդեն մոտ […]
19:29 27.12.2018
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվել է յուրացման դեպք։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների՝ առանձնապես խոշոր չափերի […]
12:31 27.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից, նպատակ էր դրվել ուսումնասիրել ծրագրի բովանդակությունը, արդյունքները, մարդկային և կրթական ռեսուրսների զարգացման ընթացքը, ֆինանսական հարցերը, հիմնադրամ-պետություն հարաբերությունների բաց և խնդրահարույց կողմերը։ Ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ ուղղություներով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում: Բովանդակություն. «Արարատյան բակալավրիատի» բովանդակային մասի ուսումնասիրության վերհանած խնդրահարույց […]
11:52 27.12.2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, փաստացի, չի գործում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց՝ ի պաշտոնե խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանն արդեն այդ պաշտոնում չէ: «Սերժ Սարգսյանն ի պաշտոնե ընտրվել էր այդ խորհրդի նախագահ, հիմա այդ խորհուրդը, փաստացի, չի գործում»,- ասել է Սիմոնյանը: Սիմոնյանի տեղեկացմամբ՝ […]
22:23 25.12.2018
Այսօր ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրել է համալսարանի նոր ռեկտորին: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Խորհրդի 26 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկել են Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: «Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, […]
09:16 25.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի պետական բժշկական համալսարանում վերահսկողական ծառայությունն արդեն 20 օր է՝ ստուգումներ է անում։ Հայտնի չէ, թե երբ կավարտվեն։ Չնայած մեր աղբյուրները բացառում են, որ վերահսկողականն «աղմկահարույց» խախտումներ բացահայտի, սակայն զուգահեռ ակտիվացել են լուրերը, թե մտադիր են փոխել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին, ինչպես փոխեցին Թատերական ինստիտուտի, Կոնսերվատորիայի և Տնտեսագիտական համալսարանի ռեկտորներին։ Մամուլում […]
15:04 24.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել, որում անուղղակիորեն անդրադարձել է նախարարությունների կրճատման թեմային: «Ուշադրություն դարձրեք նախարարների անվան տակ գրված նախարարության անվանմանը։ Առաջին հանրապետությունում դրանք միասին էին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
21:44 22.12.2018
ՌԴ-ում կրթության նախարար Օլգա Վասիլևնան տեղեկացրել է, որ ծրագրում են դպրոցներում ավելացնել նոր պաշտոններ ու նոր պարտականություններ: Մասնավորապես՝ նրանք ցանկանում են ավագ ու առաջատար ուսուցիչներ վերապատրաստել: Այս մասին հայտնում է Российской газете-ն: «Ռուսաստանում նախագահի կողմից կա հանձնարարական՝ ստեղծել ուսուցչական կազմի զարգացման ազգային համակարգ»,- ասել է Վասիլևնան: Նրա խոսքերով՝ ավագ ուսուցիչ կարող են դառնալ դպրոցում 5 տարի […]
19:21 22.12.2018
Սեյսմակայունության առումով՝ խիստ վթարային, հիմնանորոգման ծրագրերում՝ հրատապից դուրս: Այսպես է ստացվել Շիրակի մարզի մի քանի վթարային դպրոցների համար: Կառավարությունը հաստատել է այն դպրոցների ցանկը, որոնք հաջորդ տարվանից կա՛մ կհիմնանորոգվեն, կա՛մ հիմքից նորը կկառուցվեն: Շիրակի մարզի տասնյակ վթարային դպրոցներից այդ ծրագրում է ընդգրկվել երկուսը: Երկամյա դպրոցաշինական ծրագրից դարձյալ դուրս է մնացել Կապսի միջնակարգ դպրոցը, որը 2017 […]
18:32 20.12.2018
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցել են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արայիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ պաշտոնից ազատման դիմում […]
19:05 19.12.2018
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել ֆինանսապես աջակցել պոլսահայ դպրոցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Փայլանը կոչ է արել հստակեցնել հայերի և այլ փոքրամասնությունների դպրոցների կարգավիճակը, քանի որ, չնայած Լոզանի պայմանագրին, որով Թուրքիայի կրոնական փոքրամասնություններին տրվում է համայնքային դպրոցներ […]
20:16 18.12.2018
Հայաստանում առաջին անգամ արտադրվել է շարժական գրադարան-ավտոմեքենա, որն իր տեսակով լինելու է բազմաֆունկցիոնալ։ Առաջին շարժական գրադարան-մեքենան տրամադրվել է Շիրակի մարզային գրադարանին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավտոմեքենան շրջելու է մարզի գյուղական համայնքներում՝ հնարավորություն տալով բնակիչներին օգտվել գրադարանից և տեղում ծանոթանալ գրքերին, ընթերցել դրանք: Իսկ գրադարանից բացակայող գիրքը կարող են համացանցի միջոցով, այսինքն՝ օնլայն ընթերցել. […]
20:17 17.12.2018
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցում դարձյալ պարապմունքներ չկան. լրացուցիչ արձակուրդները երկարաձգվել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք՝ լրացուցիչ արձակուրդ տալու որոշումն ընդունվել էր նոյեմբերի 16-ին, երբ ծնողները հրաժարվեցին իրենց երեխաներին չջեռուցվող դպրոց ուղարկել: Լրացուցիչ արձակուրդը տևելու էր մինչև դեկտեմբերի 15-ը, իսկ այդ ընթացքում դպրոցում ջեռուցման նոր համակարգ էր անցկացվելու: Նոր ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները դեռ […]
20:11 17.12.2018
Կառավարությունը հաստատել է մարզերի այն դպրոցների ցանկը, որոնք համարվում են վթարային: Ուսումնասիրոթյունների արդյունքում առանձնացվել է 26 դպրոց, որոնք հետագա շահագործման համար խիստ վտանգավոր են և ենթակա են քանդման: Շիրակի մարզում այդպիսիք են Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նշված դպրոցներում նաև պայմանները չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ դասասենյակները նեղ են […]