21:32 15.12.2018
Շիրակի Պետական համալսարանի ավագ դպրոցի մանկավարժները գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են իրենց 100 տոկոսով վճարել 13-րդ աշխատավարձը: Մանկավարժները պնդում են, որ բուհի տնօրինությունը ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Գիտխորհրդի նիստում որոշում է կայացվել 13-րդ աշխատավարձը 100 տոկոսով վճարել միայն համալսարանի դասախոսներին, իսկ ավագ դպրոցի մանկավարժների համար սահմանել սիմվոլիկ գումար: Ավագ դպրոցի 56 մանկավարժները դասասենյակներում գտնվելու […]
20:25 14.12.2018
Գյումրիի թիվ 41 դպրոցում այսօր տնօրեն էին ընտրում։ Պաշտոնն արդեն 3 ամիս է՝ թափուր է նախկին տնօրենի՝ Անահիտ Աթոյանի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանալուց հետո։ 6 թեկնածու էր հայտ ներկայացրել, նրանցից մեկը՝ նույն դպրոցի փոխտնօրեն Արմինե Գևորգյանը, ինքնաբացարկ է հայտարարել մրցույթից 2 օր առաջ։ Մյուս թեկնածուները հիմնականում մարզի տարբեր դպրոցներից են, ոմանք հասցրել էին արդեն 2 […]
12:49 14.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին՝ 1.24.12.18թ.- Հայոց լեզու և գրականություն՝ գրավոր 2.25.12.18թ.- Մաթեմատիկա ՝գրավոր 3.27.12.18թ.- Հայոց պատմություն ՝գրավոր Քննաշրջանը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի մայիսի 15-ի N468 Ա/2 հրամանով հաստատված 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների […]
17:08 13.12.2018
ՀՀ կառավարության որոշմամբ`13,762.6 հազար դրամ կհատկացվի ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թթ. ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: 2018 թ. ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Ըստ հիմնավորման՝ 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է […]
16:49 13.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են համատեղ իրականացնել աբոնեմենտային համակարգի ներդրման գործընթացը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, նախատեսվում է Dasaran կրթական հարթակում ստեղծել նոր մշակութային բաժին, որը հնարավորություն կընձեռի հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում անվճար այցելել 3 մշակութային կենտրոն: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով […]
16:17 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ԿԳՆ-ին հատկացնել 50 մլն դրամ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: ԿԳՆ պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ասել է, որ այդ որոշումն առավել կարևոր […]
13:40 13.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Չարենցավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպին: Նա նշեց, որ դպրոցի տնօրենների ընտրության կարգը վերանայվում է, մասնագետների հետ հարցը քննարկվել է, շրջանառության մեջ կա նախագիծ, որը հրապարակային կդառնա: «Նախկին իշխանություններին ինչո՞ւմ էին մեղադրում, որ նրանք կառավարման խորհուրդներում ունեին կիսով չափ ձայներ, այսինքն` 50 […]
11:58 13.12.2018
ԿԳՆ-ն առաջարկել է 11.6 մլն դրամ հավելյալ գումար հատկացնել նախարարությանը և այն տրամադրել Dasaran.am կայքին, որպեսզի այդ հարթակի միջոցով աշակերտները կարողանան թանգարաններ և պատկերասրահներ այցելել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ իրենց ծրագրի, յուրաքանչյուր աշակերտ տարեկան առնվազն մեկ անգամ պետք է պետության աջակցությամբ այցելի պատկերասրահներ, թանգարաններ և թատրոններ: ԿԳՆ-ից հայտնել են, որ իրենք արդեն աշակերտներին […]
23:40 12.12.2018
Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից կտրամադրի 13 մլն 762.6 հազար դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ 2018 թվականին ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Նրանցից 246 սիրիահայ ուսանողի […]
16:27 12.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Չարենցավան կատարած այցին: «1. Նախընտրական փուլում, հանրահավաքներից մեկի ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմել էին վարչապետին Չարենցավանի 3-րդ դպրոցի հարցով: Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո կայցելի Չարենցավան: 2. Այս համատեղ այցը կարևոր է նրանով, որ ուղիղ եթերում պետությունը, նրա ինստիտուտների […]
15:41 12.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Teach For All» և «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուենդի Քոփի և Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպության հետ ԿԳ նախարարության համագործակցությունն արդյունավետ է, և պետք է ուղիներ գտնել այն ընդլայնելու համար: «Դասավանդիր, Հայաստանի» հետ համագործակցությունը կարևոր […]
15:16 12.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, այցելել է Չարենցավան, հանդիպելու Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչա-մանկավարժական կազմի ու դպրոցականների ծնողների հետ՝ պարզելու և տեղում ծանոթանալու դպրոցում ստեղծված իրավիճակին: Խնդիրն այն է, որ արդեն տասը օր է, ինչ աշակերտները դասադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոտայքի […]
15:15 08.12.2018
Բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանն ահազանգում է, որ իր երեխային բռնության են ենթարկել: Կնոջ խոսքով՝ ինքը ցանկանում է հարցին հասարակական հնչեղություն հաղորդել. «Երևանի թիվ 42 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը երեխայիս ծաղրել է: Ճի՞շտ է 16 տարեկան երեխային իր հասակակիցների մոտ «համբալ», «ոջլոտ» անվանելը ուսուցչի կողմից : Նա ասել է՝ տես ինչ մատանի եմ […]
19:48 07.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ից […]
12:00 06.12.2018
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացել է մայրաքաղաքի մի քանի հանրակրթական դպրոցների զարգացման ծրագրերին: Ընդգծելով կրթօջախների զարգացումն ապահովող ծրագրերի կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ դրանք պետք է լինեն իրատեսական ու իրագործելի: «Մենք պետք է խիստ հետևողական լինենք, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որոնք ներկայացնում են դպրոցի տնօրենները մրցույթի ժամանակ, հստակ կարողանան իրագործել տարիների ընթացքում, իրենց […]
16:14 03.12.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Իսրայելում ձերբակալվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ ունեցող 40 բժիշկներ: Իսրայելական կողմը հետաքննությամբ պարզել է, որ կասկածյալները սովորել են արտերկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել ավարտել ուսումը և հանձնել բոլոր քննությունները, նրանք կապի մեջ են մտել խարդախի հետ, որը նրանց ուղղորդել է «Սուրբ Թերեզա», «Մխիթար […]
15:02 03.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի 7-րդ օրն անցկացրել է Արմավիրի մարզում: Մինչ հանրահավաքի սկիզբը Գագիկ Ծառուկյանը քայլել է Արմավիր քաղաքի կենտրոնական փողոցով: Քայլերթի ընթացքում ԲՀԿ առաջնորդին մոտեցել են քաղաքացիներ ու նամակներ հանձնել: Հանրահավաքի ընթացքում, իր ելույթի ժամանակ անդրադառնալով կուսակցության ծրագրերին, Գագիկ Ծառուկյանը կարևորել է երիտասարդների հիմնախնդիրները, այդ թվում՝ ուսման վարձավճարների հարցը: «Այսօր ուսանողն […]
14:58 03.12.2018
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է նախօրեին Իսրայելում՝ իբրև հայկական բուհեր ավարտած 40 բժիշկների ու դեղագործների կեղծ դիպլոմների հետ կապված միջադեպին: Նա հայտարարել է, որ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվելու դեպքում մեղավորները ծանր պատասխանատվության են ենթարկվելու: «Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ […]
11:52 30.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2013թ. Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ստորագրած հրամանի լուսանկարը: «Հրաման չէ, արվեստի գործ է: Սերժ Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր նախագահական քարոզարշավին՝ հրամանով ինքն իրեն գործուղելով մարզեր (դեռ չեմ պարզել՝ գումար ստացել են, թե ոչ)։ Նաև հիշենք, թե […]
12:21 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը խոսեց իրեն հասած և մտահոգիչ լուրերի մասին: «Լուրեր են հասնում, որ ինչ-որ մարդիկ` հենց Սպիտակում՝ էն «մտահոգ»-ներից, փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ, պետք է մերժել, արմատախիլ անել, նրանց ասել` գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, ձեր տեղը խելոք նստեք, մի խառնվեք քաղաքական պրոցեսներին»,- ասաց […]
17:46 26.11.2018
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այս տարի 9-րդ դասարանցիները «Հայոց լեզու» առարկայից կհանձնեն կենտրոնացված քննություն: «Կրթության և գիտության նախարարն առաջարկել էր 9 և 12-րդ դասարաններում անցկացնել կենտրոնացված քննություն։ Եթե մինչև հիմա 9-րդ և 12-րդ դասարանցիները ավարտական քննությունները հանձնում էին իրենց դպրոցներում, ապա տվյալ առարկայի քննությունները […]
12:26 23.11.2018
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցին լրացուցիչ մեկամսյա արձակուրդ է տրվել: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ դպրոցի հանրույթը և ծնողները բարձրաձայնեցին ջեռուցման բացակայության մասին ու դասադուլ հայտարարեցին: Դպրոցի կաթսայատունը շարքից դուրս է եկել, շահագործումն անվտանգ չէ: Լրացուցիչ արձակուրդը տրամադրվել է այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար: Ձմռանն ընդառաջ այս […]
13:28 22.11.2018
Կառավարությունը գումար կհատկացնի Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունեց այսօր: Որոշման նախագիծը ներկայացնելիս ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և ԵՄ-ի միջև 2017 թվականին կնքված հատուկ համաձայնագրով, որով նախատեսվում է 4 գյուղատնտեսական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների […]
18:55 21.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին և ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երևանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի […]
19:15 19.11.2018
Այսօր դասադուլ էր հայտարարվել Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ոչ միայն աշակերտներն ու ուսուցիչները, այլև ողջ գյուղը դեմ է տնօրենի թափուր պաշտոնի համար նոյեմբերի մեկին անցկացված մրցույթի արդյունքներին: Երկու թեկնածուների միջև մրցույթն ավարտվել է հավասար արդյունքներով, իսկ նման դեպքերում փոխվարչապետի որոշմամբ է տնօրեն նշանակվում: Թեկնածուներից մեկը գյուղի դպրոցի երկարամյա […]
17:24 19.11.2018
Այսօր ԵՊՀ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ մամուլի ասուլիս են հրավիրել ԵՊՀ ՈՒԽ-ի գործունեության շուրջ առաջացած խնդիրների ու կոնֆլիկտների մասին: «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց ԵՊՀ ՈՒԽ գործունեության սխալները և շեշտեց, որ ռեկտորի կողմից միակողմանի կառավարում է իրականացվում: «ՈՒԽ-ի ու այլ […]
17:04 19.11.2018
Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հասցեագրված բազմաթիվ դիմումները՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 23-ը: Ըստ այդմ` անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող և սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողները, ովքեր համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման («Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» 1183- որոշում), իրավունք ունեն պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալ, սակայն ուշացրել են համապատասխան փաստաթղթերը ներկայացնել բուհ կամ ԿԳ նախարարություն, մինչև սույն թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ […]
16:32 17.11.2018
Գյումրիում անցկացվել է դպրոցականների շախմատի հանրապետական օլիմպիադայի քաղաքային փուլը, որին մասնակցել են Գյումրիի 30 դպրոցի 120 աշակերտ: Օլիմպիադան անցկացվում էր շվեյցարական մրցակարգով և կազմված էր 7 տուրից։ Մինչ քաղաքային փուլի մեկնարկը մարզի տարածաշրջաններում՝ Արթիկի, Անիի, Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի գյուղական դպրոցների աշակերտների շրջանում անցկացվել են օլիմպիադաներ, որի արդյունքներով կազմվել են հավաքական թիմեր, որոնք Գյումրիի թիմի […]
20:17 16.11.2018
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի 400 աշակերտի ծնողները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Բաց նամակով ծնողները պահանջում են հետաքրքրվել իրենց դպրոցի ջեռուցման խնդրով: Նամակում աշակերտների ծնողները մանրամասն ներկայացրել են դպրոցի կաթսայատան վթարային վիճակն ու նշել, որ խնդիրը նոր չէ, որ առաջացել է: 2000 թվականին շահագործված նոր դպրոցում կաթսայատունը, սակայն, հանձնվել է […]