TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի թիվ 18 դպրոցը ջեռուցման բացակայության պատճառով լրացուցիչ արձակուրդի կգնա

20:02 16.11.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի կարգադրությամբ Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցը, ջեռուցման խնդիրներով պայմանավորված, լրացուցիչ արձակուրդի կգնա: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի ուշ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ տեղափոխման հարցն այլևս չի քննարկվում, օպտիմալ լուծումը լրացուցիչ արձակուրդն էր: Աշակերտներն արձակուրդում կլինեն մինչև դեկտեմբերի 15-ը: […]

̰
Սթափվե՛ք. Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներն ուղերձով դիմել են ուսանողուհիներին

19:30 16.11.2018

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուղերձով դիմել է համալսարանի ուսանողությանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մենք, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներս, ցանկանում ենք մեր դիրքորոշումը և վրդովմունքը հայտնել մեր համալսարանի մի քանի ուսանողների՝ նախկին ուսանողական խորհրդի յոթ անդամների շարունակական կեղծ գրառումների և անվայել պահվածքի վերաբերյալ։ Այլևս չենք կարող և չենք ուզում […]

̰
Աշխատանքային իրավունքները վերականգնած դասախոսի հետ ՇՊՀ-ն դեռևս համաձայնագիր չի կնքում

18:39 16.11.2018

Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) հոկտեմբերի 25–ին աշխատանքային իրավունքները դատական կարգով վերականգնած դասախոս Հովհաննես Խորիկյանի հետ համալսարանում մինչև այսօր աշխատանքային համաձայնագիր չի կնքում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է դասախոս Հովհաննես Խորիկյանը: «Ստացվում է՝ համալսարանի ռեկտորը դատարանի վճիռը չի կատարում: Եթե համաձայնագիր չեմ կնքում, ուրեմն կարող եմ աշխատավարձ էլ չստանալ: Ես ստացել եմ միայն հարկադիր […]

̰
Դասադուլ Գյումրիի թիվ 18 դպրոցում

12:07 16.11.2018

Այսօր Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել: Պատճառը դպրոցում ջեռուցման բացակայությունն է: Կաթսայատանը վթար է տեղի ունեցել, շմոլ գազի արտահոսք կա, ինչը վերացնել չեն կարողանում: 2000 թվականին վերանորոգումից հետո կաթսայատունը թերություններով է շահագործվել: Ըստ դպրոցի տնօրենի՝ իրենց նոր կաթսայատուն է պետք: Այս նպատակով Գյումրիի քաղաքապետարանն ավագանու որոշմամբ 18 մլն դրամ […]

̰
Բուհական համակարգում ակնկալվող փոփոխությունները ժամանակ են պահանջում. Արայիկ Հարությունյան

00:47 16.11.2018

Հիմա մենք շատ լավ հիմքեր ենք դրել, որպեսզի առաջիկայում հանրակրթության ոլորտում փոփոխություններ կարողանանք տեսնել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական ծրագրի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Փոփոխություններն արդեն իսկ տեսանելի են որոշ առումներով՝ կոռուպցիայի առումով, նույն ապաքաղաքականացման առումով, ծրագրերի փոփոխության առումով, վերապատրաստումների առումով: Այնպես որ, բոլոր ուղղություններով աշխատանք տարվում […]

̰
Շատ մանկավարժներ ցանկություն ունեն վերափոխվելու ու վերապատրաստվելու. Արայիկ Հարությունյան

23:14 15.11.2018

Հանրակրթությունը գլխավոր ոլորտն է այսօր կրթության մեջ, որը պետք է բարեփոխենք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Իհարկե, մյուս ուղղություններն էլ պետք է առաջ տանենք, բայց եթե էստեղ մտածողության հիմնարար փոփոխություններ չարեցինք, ապա մնացած ոլորտներում 10-15 տարի հետո լուրջ արդյունքներ չենք ունենալու»,- ասել է նա: […]

̰
Այս վիճակում էր ԵԹԿՊԻ-ն այսօր Լիլիթ Արզումանյանին ներկայացնելիս. Արայիկ Հարությունյան

19:17 15.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ահա այս վիճակում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն այսօր՝ ռեկտորի ժամանակավոր նոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին ներկայացնելիս: Վստահ եմ, որ կարճ ժամանակում պայմաններ կստեղծվեն ուսանողների և դասախոսների համար»: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Լիլիթ Արզումանյանը նշանակվել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորի […]

̰
Այսօր արդեն շատ տնօրեններ և ուսուցիչներ ազատ արտահայտում են իրենց կարծիքը նախարարության աշխատանքի վերաբերյալ. Հարությունյան

16:57 15.11.2018

Եթե նույն սոցիալական ցանցերում էլ հետևեք, ապա կտեսնեք, որ այլևս շատ տնօրեններ և ուսուցիչներ ազատ են իրենց գաղափարներն արտահայտելիս, քննադատելիս, նույնիսկ նախարարին, այնպես որ մենք մեր կեցվածքով ու մեր քաղաքական կամքով ցույց ենք տալիս, որ նրանք ազատ են իրենց գործողությունների մեջ: «Հիմա մենք կարգ ենք մշակել, որով մեծացնում ենք դպրոցի ներկայացուցիչների թիվն այդ խորհուրդներում: Այսինքն՝ […]

̰
Ուրիխանյանն առաջարկում է բուհերում ուսման վարձերի տարաժամկետման հնարավորություն տալ

14:42 15.11.2018

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում ներկայացրեց բուհերում ուսման վարձի տարաժամկետման հնարավորություն նախատեսող նախագիծ: Նա նշեց, որ պետք է նախաձեռնել նաև օբյեկտիվ կարգով վարձերի իջեցման և լրացուցիչ զեղչերի ու արտոնությունների տրամադրման փոփոխություններ: Պատգամավորը վստահեցրեց՝ նախագիծն ուսման զեղչերի վրա որևէ կերպ չի անդրադառնա: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ ուսման վարձերի տարաժամկետ վճարում կատարելու հնարավորության տրամադրումն […]

̰
12-րդ դասարանում 30-40 տոկոս կտրվածներ ունենք. Հարությունյանը՝ արտաքին գնահատման արդյունքների մասին

17:25 14.11.2018

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե միջին և ավագ դպրոցների ավարտական քննությունները կլինե՞ն կենտրոնացված կարգով, թե՞ ոչ: «Եթե դեռ ուժի մեջ է, ո՞ր առարկաները կարող են կենտրոնացված ձևով հանձնել»,- հարցրեց պատգամավորը: ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ երկու օր առաջ են իրեն […]

̰
Էժան մանիպուլյացիաները մեզ խանգարում են, բայց մենք առաջ ենք գնալու. Արայիկ Հարությունյան

12:30 14.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, բացի ոլորտում արված քայլերից, անդրադարձավ նաև որոշ սադրանքների: Նա ընդգծեց՝ Հայաստանում կրթությունը պետք է լինի ներառական և արդար: Այն, ինչ արվել է վերջին վեց ամիսներին միտված է դրան, որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե առանձին խմբերի: […]

̰
Լիլիթ Արզումանյանը նշանակվել է ԵԹԿՊ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

16:00 13.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով՝  բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Լիլիթ Սևակի Արզումանյանը ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին՝ Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1973-1978թթ.): 1979-1990թթ. աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում 1991-1993թթ.` Հայաստանի Հանրագիտարանում: 1990-1992թթ. աշխատանքին […]

̰
Ցավում եմ. Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

13:14 12.11.2018

Այսօր կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև իր հրաժարականի մասին լուրերին: «Ես ցավում եմ, որ դուք կարող եք երրորդական մակարդակի կայքերից լուրեր վերցնել ու մեկնաբանություն խնդրել նախարարից»,- ասել է Հարությունյանը: Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ այստեղ:

̰
Գյումրին միացել է ՌԴ նախագահի միջազգային կրթական ակցիային

12:56 12.11.2018

Նոյեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 80 երկիր միացել է Ռուսաստանի Դաշնության «Աշխարհագրական թելադրություն» միջազգային կրթական ակցիային: Ակցիայի մասնակիցները թեստային աշխատանքներով ցուցադրել են իրենց աշխարհագրական գիտելիքները Ռուսաստանի Դաշնության մասին: Կրթական ակցիան 4-րդ տարին է, ինչ անցկացվում է: Առաջին անգամ նախաձեռնությանը միացել է Գյումրի քաղաքը, որտեղ բնակվում են ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականներն իրենց ընտանիքներով: Կրթական այս ակցիայի կազմակերպման […]

̰
Ի՞նչ չեն կարողանում կիսել ԵՊՀ ուսանողական խորհուրդը և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը

21:04 10.11.2018

ԵՊՀ ուսանողական խորհրդի և ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տարաձայնությունները սկսվել էին դեռևս տարկետման օրենքի շուրջ ծագած տարաձայնություններից հետո: Հասարակական ու քաղաքացիական տարբեր իրադարձություններին զուգահեռ այս երկու ուսանողական խմբերի հարաբերությունները լարվել են, և երկու օր առաջ ԵՊՀ-ում տեղի ունեցավ բանավեճ ռեստարտականների և ուսխորհրդականների միջև:  Ըստ «Ռեստարտի»՝ Ուսանողական խորհուրդն ապօրինի գործող կառույց է, քանի որ վերջինիս […]

̰
Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները Գյումրիում ներկայացրել են իրենց պոտենցիալը

20:29 10.11.2018

Միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետները տնտեսության զարգացման երաշխիքն են: Այսպիսի կարծիք են այսօր հնչեցրել Կրթության և գիտության նախարարության և Դուալ կրթական համակարգի ներկայացուցիչներն, որոնք կրթություն-աշխատաշուկա ծրագրի շրջանակներում այսօր Գյումրիում ծանոթացել են հանրապետության միջին մասնագիտական կրթական հաստատությունների հնարավորություններին: Դուալ կրթական ծրագիրը գերմանական մոդել է, որը փորձնական ներդրվել է նաև Հայաստանում: Այն ապահովում է միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների […]

̰
Դաշտ գյուղի դպրոցի ուսուցիչները բողոքում են նախկին տնօրենից, ծնողների մի մասը՝ գովում

18:18 09.11.2018

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի ծնողների մի մասն այսօր բողոքի ակցիա է իրականացրել՝ ի պաշտպանություն դպրոցի նախկին տնօրենի: Բանն այն է, որ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է վերջերս և մինչ նոր ընտրություններ, դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այլ անձ: Նշանակման պատճառը դպրոցի ուսուցիչների բողոքներն են եղել: Այս փաստը հարուցել է […]

̰
Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք. նախագահը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստին

16:58 09.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ցանկանում է խոսել ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև պարզ զրույց ունենալ որպես համալսարանականներից մեկը: «Ձեզ հետ կուզեի խոսել ապագայի մասին: Բայց, իհարկե, ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

15:33 09.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհական համակարգը չի կարող անմասն մնալ հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումների գործընթացից և կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները ևս այդ համատեքստում կարևոր են: «Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի […]

̰
17 ուսուցիչ ընդդեմ դպրոցի տնօրենի. լարված վիճակ Դաշտ գյուղում

15:30 09.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը դպրոցի ուսուցիչների բողոքների հիման վրա ազատվել է աշխատանքից: Վաղ առավոտից այնտեղ հավաքվել են դպրոցի աշակերտների ծնողները և ուսուցիչները: «Ընտիր աղջիկ է մեր տնօրենը, իմ թոռնիկին դաս է տվել»,- ասաց գյուղացիներից մեկը: Այսօր մարզպետարանի որոշմամբ նշանակվել է 3-րդ անձ, որը ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները կիրականացնի, որպեսզի […]

̰
«Ռեստարտը»՝ ընդդեմ ԵՊՀ ուսխորհրդի. Արայիկ Հարությունյանը մայր բուհում է

14:14 09.11.2018

Երևանի պետական համալսարանում ուսանողական երկու կառույցների՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության միջև երեկվանից կոնֆլիկտ է սկսվել։ «Ռեստարտ»-ը հայտարարել է, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը գործում է ապօրինի, քանի որ նրա կանոնադրությունը սահմանված կարգով կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել։ «Ռեստարտը» նաև պահանջում է ՈՒԽ-ի լուծարումը, իսկ ուսխորհուրդը հակառակն է պնդում։ Այսօր արդեն ԵՊՀ-ում […]

̰
Դաշտ գյուղի դպրոցի տնօրենը շատ խիստ է եղել այն ուսուցիչների հանդեպ, որոնք վիրավորել են երեխաներին. ծնողներ

12:59 09.11.2018

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը դպրոցի ուսուցիչների բողոքների հիման վրա ազատվել է աշխատանքից: Դպրոցի աշակերտներից մեկի ծնող Նարինե Գրիգորյանի խոսքով՝ արդեն 5 տարի պաշտոնավարող տնօրենը՝ Սուսաննա Նազարյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր հոկտեմբերի 28-ին, սակայն նա շարունակում էր լինել ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժների հորդորով երեկ ազատվել է աշխատանքից. «Մենք դեմ չենք մեր մանկավարժներին, […]

̰
Դաշտ գյուղի դպրոցում դասապրոցեսը տապալված է. Անահիտ Բախշյանն ահազանգում է

10:59 09.11.2018

ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ահազանգելով Դաշտ գյուղի դպրոցում դասապրոցեսի տապալման մասին. «Արմավիրի մարզպետ պարո՛ն Մաթևոսյան, որքան հնարավոր է պատկերացնել ինձ ուղղված զանգերից, այս պահին Դաշտ գյուղի դպրոցում տապալված է դասապրոցեսը, պատճառը երեկվա Ձեր հրամանն է, կարծում եմ` Դուք անձամբ Ձեր ներկայությամբ և տնօրենին ազատելու […]

̰
Պղտոր ջրում ձուկ որսացողներին խորհուրդ կտամ չթաքնվել ուսանողների մեջքի ետևում. Հովհաննես Հովհաննիսյան

17:38 08.11.2018

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը մակագրված է «Երկակի կամ քառակի խաղեր խաղացողներին ի պատասխան»: Գրառման մեջ փոխնախարարն անդրադառնում է ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանի կողմից նախարարությանն ուղղված դիմումին, որում, ըստ փոխնախարարի,  նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշակի հակասություններ են հայտնաբերվել: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ: «Երևանի պետական […]

̰
Խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել. Արայիկ Հարությունյան

18:20 07.11.2018

«Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր»,- հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ […]

̰
ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 243-ը․ դիմելու ժամկետը երկարաձգվում է

16:35 07.11.2018

Հայաստանի կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հետաձգել «Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել ծրագրին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ»՝ […]

̰
Աշակերտները դիմել են Արայիկ Հարությունյանին` խնդրելով արձակուրդը դարձնել 6 ամիս

12:04 07.11.2018

Մի խումբ աշակերտներ նամակով դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին` խնդրելով երկարաձգել արձակուրդը, ներկայիս անարդար «3 ամիս արձակուրդ և 9 ամիս դասեր» համակարգը փոխարինել «6 ամիս արձակուրդ և 6 ամիս դասեր» համակարգով: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակը` կից հետևյալ գրառմամբ. «Արձակուրդները՝ 6 ամիս ։) Քիչ առաջ ստացել եմ այս […]

̰
Հարգելի՛ տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր սեփականությունը չեն. Անահիտ Բախշյանն ահազանգում է

10:27 07.11.2018

Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ դպրոցներում թույլ չեն տալիս ծնողներին մտնել դպրոցի տարածք: Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ դպրոցների հարգելի տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ձեզանից առաջ դպրոցի շահառուները սովորողներն ու նրանց ծնողներն են ու դուք պարզապես իրավունք չունեք արգելել նրանց մուտքը դպրոց: Ահա […]

̰
Հաջորդ տարի տպագրվող դասագրքերի հարցում հանրային քննարկում ենք կազմակերպում․ Արայիկ Հարությունյան

14:25 05.11.2018

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ դասագրքերի նոր չափորոշիչներ կմտցվեն, սակայն առնվազն 1.5 տարի է անհրաժեշտ դասագրքեր մշակելու համար: «Մի քանի հանդիպում եմ ունեցել դասագրքերի տպագրությամբ զբաղվող հիմնադրամի հետ, այնքան խառը համակարգ է,  կոռուպցիոն ռիսկերի տեղ է տալիս նաև, հաղորդակցության խնդիր կա մասնագետների հետ։ Մենք հաճախ ենք լսում՝ էս դասագրքում էսինչ սխալը կա, բայց հանրությանը […]

̰
Առանձին ուսուցիչների և գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ․ Արայիկ Հարությունյան

14:14 05.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 2019 թվականի բյուջեով ոլորտին հատկացվող գումարների մասին խոսելիս անդրադարձավ նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցին։ Նրա խոսքերով՝ հաջորդ տարի եկամտահարկի նվազեցման հաշվին աշխատավարձերի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների և գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: «Հույս ունեմ, որ օպտիմալացումների ճանապարհին աշխատավարձերի բարձրացման հնարավորություն կլինի: Կառուցվածքային փոփոխություններ տեղի են ունենալու […]

̰
BACK_TO_TOP