TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սկսվել է 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

15:50 07.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «1115․Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար: «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և […]

̰
ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն համագործակցության  է հրավիրում  կազմակերպությունների

13:07 07.08.2023

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեն համագործակցության է հրավիրում հայերեն ուսուցանող կազմակերպություններին՝ Հայաստան տեղափոխված անձանց համար հայերենի դասընթաց կազմակերպելու նպատակով։ Համագործակցել ցանկացող կազմակերպություններին խնդրում ենք մինչև 2023 թվականի օգոստոսի 11-ը [email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկել անհրաժեշտ տվյալները (կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ղեկավարի անուն-ազգանունը)։ Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինահայ դպրոցականներին

18:04 06.08.2023

Օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Դերձակյան» դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին: Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին, գուհանակությամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկում առանձնահատուկ կազմակերպվածությամբ, հայ կյանքի և ազգային արժեքների նախանձախնդիր […]

̰
Արհեստական բանականության ոլորտի գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած դպրոցից

12:25 04.08.2023

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը և այն 16 ուսհաստատությունների ցանկը, որոնցում ծրագիրը կփորձարկվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս: Նախագիծը և փորձարարական ծրագիրը մշակել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը: Դրանք իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր […]

̰
Սահմանամերձ բնակավայրերի 100 աշակերտ մասնակցել է TechCamp2023-ին

10:18 04.08.2023

Գեղարքունիքի մարզի Կութ,Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ սահմանամերձ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտներ հուլիսի 24-30-ը մասնակցել է «Տեխնոլոգիական ճամբար / Tech Camp 2023» ուսումնաճանաչողական ծրագրին: Այս մասին հայտնում են ԲՏԱ-ից: Ճամբարի օրակարգը հագեցած էր թեմատիկ դասընթացներով, պրակտիկ պարապմունքներով, էքսկուրսիաներով, ազգային պարերով, հանդիպումներով տարբեր ոլորտների մասնագետների հետ: Ծրագրի յոթ օրերի ընթացքում ճամբարականները հարստացրին իրենց գիտելիքները տեխնոլոգիական […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն

13:11 03.08.2023

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մեկ հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների: Կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները, այդ թվում՝ դասվարները, միջին […]

̰
ՆԳ նախարարը շնորհավորել և դիպլոմներ է հանձնել ՆԳՆ ՃԿՊԱ շրջանավարտներին

19:38 02.08.2023

Օգոստոսի 2-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է շրջանավարտներին ակադեմիան հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ծառայելու են Հայաստանի Հանրապետության և հայ […]

̰
Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանն ընդառաջ՝ հրապարակվել է  2023-2024 ուստարում 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը

15:33 02.08.2023

Հ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասա­րաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմա­կերպման ուղեցույցը: Հաստատությունը ուսպլանի պետական, դպրոցական և անհատական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ կազմում է տվյալ տարվա իր ուսումնական պլանը: Վերոնշյալ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր […]

̰
Մարդու իրավունքների և հայկական շահերի պաշտպանություն, կրթություն և գիտություն. տեղի են ունեցել Ազգային երիտասարդական համաժողովի նիստերը

20:22 01.08.2023

Ազգային երիտասարդական համաժողովի առաջին օրը շարունակվել է համաժամանակյա նիստերի ձևաչափով: Այս մասին հայտնում են Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից: Մարդու իրավունքների և հայկական շահերի պաշտպանության թեմայով քննարկմանը մասնակցել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մարի Մանուկյանը և Միջազգային քրեական […]

̰
Մշակույթը՝ կրթության հենք․ Խնկո Ապոր անվան գրադարանի ծրագրերը միտված են գրական, գեղագիտական ճաշակի ձևավորմանը

12:20 01.08.2023

2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։ Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության […]

̰
Ժաննա Անդրեասյանը՝ ատեստավորման արդյունքում դրույքաչափերի բարձրացման մասին

21:37 31.07.2023

Կառավարության վերջին նիստից հետո շատ են հարցերը, թե ինչպես են հաշվարկվելու բնագիտական առարկաների և գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների նոր հավելավճարները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել։ «Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով կամ ամեն դասավանդած ժամի համար 25 տոկոսով ավել։ […]

̰
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելության հայտագրումը

17:42 31.07.2023

Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր պետական ու ոչ պետական (հավատարմագրված) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։ 2023-2024 ուսումնական տարում՝ Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ […]

̰
Ուր էլ լինենք, ազգանվեր նույն առաքելությունն ունենք. ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

11:41 31.07.2023

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը. մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: Հուլիսի 3-ից 28-ը 18 երկրի շուրջ 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվել է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»: ԿԳՄՍ […]

̰
ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով

11:04 31.07.2023

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթում «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել, իսկ բանավոր փուլում՝ ընդգրկվել լավագույն տասնյակում: Դատախաղը, որը նմանակված դատական գործընթաց է, նախատեսված է իրավագիտության ոլորտն ընտրած ուսանողների համար: Վերջիններս, հիմնվելով միջազգային քրեական իրավունքին առնչվող իրենց գիտելիքների վրա, Նյուրնբերգի արդարադատության պալատի պատմական դատարանի «600 դահլիճում» մրցում են կա՛մ մեղադրողի, […]

̰
Հաստատվել են 2023-2024 և 2024-2025 ուստարիների օրինակելի ուսումնական պլանները

13:02 28.07.2023

2023-2024 և 2024-2025 ուստարիների համար դեռևս անհրաժեշտ է նախարարի հրամանով հաստատել օրինակելի ուսումնական պլաններ՝ 2023-2024 ուստարում 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում, իսկ 2024-2025 ուստարում՝ 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպելու համար: 2023-2024 ուստարում ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների ուսումնական պլանները […]

̰
Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը

10:57 28.07.2023

ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում հավանության են արժանացել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուստարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկն ու քանակը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) […]

̰
Ազատանի նորակառույց միջնակարգ դպրոցի գույքային խնդիրների լուծման համար կառավարությունը գումար կհատկացնի

19:35 27.07.2023

«Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում նախատեսվում է ավարտել ՀՀ Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցումը։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող Ասիական զարգացման բանկի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է։ 384 աշակերտական տեղով դպրոցի շինաշխատանքները մեկնարկել են 2021 թվականին։ Ազատանի միջնակարգ դպրոցի գույքային խնդիրների լուծմանը […]

̰
ԵՄ-ն աջակցում է կրթության ոլորտի բարեփոխումներին․ դպրոցներին կտրամադրվեն բնագիտական լաբորատորիաներ

15:28 27.07.2023

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինան­սավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն եվրո: Այդ գումարից 29.3 մլն եվրոն նախատեսվում է Հայաստանին տրամադրել դրամաշնորհային հիմունքներով՝ որպես […]

̰
Լեհաստանի դեսպանի հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հեռանկարները

10:34 27.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ իր դիվանագիտական գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ […]

̰
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին

21:27 26.07.2023

Վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների փուլի շրջանակում Հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 20 ունկնդիրներն այցելություններ են իրականացնում ոլորտային պատկան մարմիններ և հանդիպում ղեկավարների հետ։ ԿԳՄՍ նախարարը ներկաներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից առցանց միացած մասնակցին ներկայացրել է հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ պետական քաղաքականությունը, ոլորտում արված աշխատանքներն ու խնդիրները, պատասխանել Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հարցերին: «Ցանկացած գործընթացում հաջողության հասնելու և արդյունք […]

̰
Համաշխարհային բանկի ծրագրով շարունակվում են Ինժեներական քաղաքի շինարարական աշխատանքները

20:55 26.07.2023

Ընթանում են Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում կառուցվող Ինժեներական քաղաքի շինարարական աշխատանքները։ Տեղեկացնում են ՀԲ-ի հայաստանյան գրասենյակից։ Շուտով տասնյակից ավելի ինժեներական ընկերություններ կկարողանան մասնագիտական համայնքի անդամ դառնալ, օգտվելով համապատասխան սարքավորումներից և ժամանակակից ենթակառուցվածքից, ինչը հիմք կհանդիսանա ավելի մրցակցային, դառնալու, նոր գիտահետազոտական ծրագրերի և նորարար լուծումների մշակման համար։

̰
Հայաստանի ներկայացուցիչները մեկնել են Կոնգո՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին

12:37 26.07.2023

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին Հայաստանը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: 5 մարզաձևում Հայաստանը կներկայացնի 19 մարզիկ, որոնք իրենց ուժերը կչափեն աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում: Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել Գիտական կադրերի ատեստավորման կարգը

12:30 26.07.2023

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: […]

̰
«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր

13:49 25.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Տեղեկացնենք՝ մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար մինչև օգոստոսի 1-ը անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները, ինչպես նաև ձևաչափի լրացված տարբերակը: […]

̰
1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայից

10:11 25.07.2023

Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ […]

̰
Խնամք ստացողները իրեր են նետում մանկապարտեզի տարածք. ՄԻ պաշտպանը հրապարակել է Երևանի N 34 մանկապարտեզ և «Ձորակ» խնամքի կենտրոն կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը

09:58 25.07.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Մայիսյան այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային […]

̰
Քիմիայի միջազգային օլիմպիադայից առաջին անգամ ոսկի մեդալ ունենք. Ժաննա Անդրեասյան

09:21 25.07.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիմիայի միջազգային օլիմպիադայից առաջին անգամ ոսկի մեդալ ունենք։ Քիմիայի ֆակուլտետ դիմած դիմորդից։ Թիմի չորս անդամներից երկուսն էլ բրոնզով են վերադառնում։ Շնորհավորում եմ»։

̰
Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ բոլորս կարողանանք համերաշխ ապրել․ ՄԻ Պաշտպանն ընդունել է Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին

20:43 24.07.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 24-ին, ընդունել է Հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներին։ Հանդիպմանը ևս 2 ուսանող միացել է Արցախից՝ Zoom հարթակի միջոցով։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի մանդատը, կառույցի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները։ Նա ուսանողներին պարզաբանել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց […]

̰
Մակաուի հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ

12:57 24.07.2023

Մակաուի հիմնադրամը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակային տեղերի մրցույթ Մակաուի համալսարանում, Մակաուի պոլիտեխնիկական համալսարանում և Մակաուի զբոսաշրջության հետազոտությունների ինստիտուտում բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար: Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է կրթաթոշակային 4 տեղ: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2023 թ. օգոստոսի 25-ն է: Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից նյութից:

̰
Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից ՀՀ բոլոր մասնակիցները վերադարձել են մեդալներով

12:30 24.07.2023

Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացել է ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։ Հայաստանի թիմը ներկայացել է չորս մասնակցով, որոնցից երեքը ներկայացնում էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է […]

̰
BACK_TO_TOP