TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացի ամփոփում. ԿԳՄՍ փոխնախարար

17:18 17.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը՝ ուսումնական տարվա ավարտի, հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2022-2023 ուստարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: Ուսումնական պլանով վերջին դասը ՀՀ դպրոցներում 5-օրյա աշխատանքային շաբաթի […]

̰
Կրթաթոշակ՝ Ճապոնիայում հետազոտություն կատարելու համար

17:07 17.05.2023

«Japan Society for the Promotion of Science»-ի (JSPS) գրասենյակը հայտարարել է Ճապոնիայում 2023 թ. հետազոտություն կատարելու համար կրթաթոշակների տրամադրման մրցույթ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կրթաթոշակների մի մասին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները: Կրթաթոշակների մասին առավել մանրամասն տեղեկատվության կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3obdDSb կամ կից ներկայացված նյութերից:

̰
Վերապատրաստում՝ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար

10:32 17.05.2023

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների: Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան: Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝ 1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը, 2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), […]

̰
Նահապետավան և Հայկասար գյուղերում բացվել են այլընտրանքային մանկապարտեզներ

19:22 16.05.2023

Մայիսի 15-ին Արթիկ համայնքի Նահապետավան և Հայկասար գյուղերում տեղի է ունեցել Եվրամիության ֆինանսավորմամբ, «Ապագան այսօր» ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի և Արթիկի համայնքապետարանի համագործակցության արդյունքում հիմնված այլընտրանքային մանկապարտեզների բացումը։   Այլընտրանքային մանկապարտեզների բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, Հայաստանում Եվրամիության միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Բրունո Մոնթարիոն, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի […]

̰
«Կրթությունը հանրային բարիք է». ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսին

18:41 16.05.2023

Երևանի պետական համալսարանում անցկացվել է «ԲանՈՒԳործ 2023․կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով գիտաժողով, որի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Գիտաժողովը կազմակերպվել էր «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, գործատուներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին, ինչպես նաև շնորհավորել ԵՊՀ հիմնադրման օրվա, Ուսանողների […]

̰
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

18:26 16.05.2023

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 09.06.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2023 թ. – «Օտար լեզուներ» 16.06.2023 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 23.06.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 27.06.2023 […]

̰
ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ժաննա Անդրեասյան

17:55 16.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն­նե­րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին: «ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ համակարգմամբ: Ծրագրի հիմնական խնդիրն է […]

̰
Կառավարությունն առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը

17:33 16.05.2023

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է առանց ընդհատման հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: «Օրենքի 22-րդ հոդվածում թվարկվում […]

̰
Ագրարային համալսարանում բացվել է «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն»

16:47 16.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր ներկա է եղել «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացմանը: Կենտրոնում ՀԱԱՀ ուսանողները և գյուղատնտեսության ոլորտի մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու կարևոր փափուկ հմտություններ։ Կենտրոնը բացվել է «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորել են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունները` Վիշեգրադի միջազգային […]

̰
Պատահական չէ, որ ՀՀ-ում Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայր բուհի՝ ԵՊՀ-ի հիմնադրման օրը

14:44 16.05.2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեր տեղն ու դերը մեր հասարակության կյանքում ևս մեկ անգամ շեշտելու և արժևորելու կապակցությամբ: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը: 104 տարի առաջ հիմք […]

̰
ՔԿ նախագահի տեղակալը և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդը վերապատրաստման համատեղ դասընթաց են անցկացրել

12:06 16.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային բյուրոյի միջև ծավալված սերտ համագործակցությունը շարունակվում է։ Դրա շրջանակում մայիսի 15-ին ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել է համատեղ դասընթաց-վերապատրաստում՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործունեության, ՀՀ-ում քրեական վարույթներով ԱՄՆ–ի հետ փոխադարձ իրավական հարցումների առանձնահատկությունների, դրանց հետ կապված պրակտիկ աշխատանքների և խնդիրների քննարկման, փորձի […]

̰
Գյումրիի ԲՈՒՀ-երում դիմորդների թիվն ավելացել է

18:52 15.05.2023

Գյումրիի պետական ԲՈՒՀ-երն այս տարի, նախորդի համեմատ, ավելի շատ դիմորդներ ունեն։ Սա ցույց են տալիս դիմում-հայտերի ընդունման արդյունքները։ Գյումրիի պետական ԲՈՒՀ-երի շարքում ամենաշատ հայտագրած մասնագիտությունները, ըստ այդմ, նաև ամենաշատ հատկացված տեղերը Շիրակի պետական համալսարանն ունի։ Բայց արդեն որերորդ տարին դիմորդների թիվն ավելի պակաս է, քան հատկացված տեղերը։ 421 անվճար ու վճարովի տեղեր ունի համալսարանը, իսկ […]

̰
Շիրակի մարզի Նահապետավան և Հայկասար բնակավայրերում նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայություններ են բացվել

17:49 15.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Նահապետավան և Հայկասար բնակավայրերում նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայությունների բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում: Նախաձեռնությունը համահունչ է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ համագործակցության ծրագրին ու 2021-2026 […]

̰
«Համագործակցության շատ լավ փորձ և ավելի մեծ ներուժ ունենք». Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

11:57 15.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-հնդկական բարեկամական կապերի զարգացման: Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր […]

̰
Որո՞նք են մեր այսօրվա խնդիրների պատճառները. պարզաբանել է Փաշինյանը

21:06 13.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին: Վարչապետին տեղեկացվել է, որ համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում: Եռօրյա միջոցառման առաջին օրը երևանյան դպրոցից 10 աշակերտ հյուրնկալվել է […]

̰
ՆԳ նախարարը հանդիպել է Տավուշի մարզի կրթական հաստատությունների սաների հետ

18:01 13.05.2023

Մայիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպել է մարզի կրթական հաստատությունների սաների հետ։ Տեղեկաացնում են  ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է Պարեկային ծառայության կազմավորման և մարզերում ընդլայնման գործընթացը, նաև նշել ստորաբաժանումներում կին ծառայողների առանձնահատուկ կարևորության մասին։ Պարեկային ծառայողները ներկաների հետ կիսվել են իրենց ծառայության մասին, ներկայացրել ընդունելության […]

̰
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագրին դիմելու հնարավորություն

17:14 12.05.2023

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» նոր ուսումնական ծրագրի մասին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական զբաղվածություն: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի, ինչպես նաև հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի հետևյալ մասնագիտությունների ուսանողները՝ հաշվապահ, տնտեսագետ, ճարտարագետ, տվյալագետ և միջմշակութային հաղորդակցություն։ Ծրագրի շրջանակում ուսանողները 1 տարվա […]

̰
Երկօրյա համաժողով՝ «ՄԿՈՒ հնարավորությունները և մեթոդական լուծումները զբոսաշրջության ոլորտում» խորագրով

18:30 11.05.2023

Երևանի պետական հումանիտար քոլեջում այսօր կազմակերպվել է «ՄԿՈՒ հնարավորությունները և մեթոդական լուծումները զբոսաշրջության ոլորտում» խորագրով համաժողովը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառման բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, «Մասնավոր հատվածի […]

̰
Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում քննարկվել են համագործակցության ոլորտային հարցեր

14:35 11.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 6-րդ նիստին և դրան հաջորդած գործարար համաժողովին: Նիստի շրջանակում, ի թիվս տնտեսական համագործակցության այլ հարցերի, քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում կապերի զարգացման հեռանկարները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում […]

̰
«Առողջ ապրելակերպի» հանրային իրազեկման հանրապետական արշավ Գյումրիում

19:58 10.05.2023

«Առողջ ապրելակերպի» հանրային իրազեկման հանրապետական արշավի մեկնարկն այսօր տրվել է Գյումրիից։ Առողջապահության նախարարությունը իրազեկման արշավներով շրջելու է Հանրապետության բոլոր մարզերում՝ հանրայնացնելով առողջ ապրելու պարզ կանոնները։ Ակցիային մասնակցել են ոչ միայն Գյումրիի, նաև Շիրակի մարզի այլ բնակավայրերի դպրոցականները։ Հանրապետական արշավին միացել էին առողջապահության նախարարի տեղակալը, Շիրակի մարզպետի տեղակալը և դպրոցների ուսուցիչները։ Հանրային արշավի մասնակիցներն առողջ ապրելակերպին […]

̰
Գյումրեցի դպրոցականը քիմիայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ է նվաճել

18:39 10.05.2023

    Հայաստանը ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած միջազգային 57-րդ Մենդելեևյան օլիմպիադայում նվաճել է 2 մեդալ՝ արծաթե և բրոնզե։ Մեր երկիրը ներկայացրել է պատանի քիմիկների խումբը, որի կազմում 4 աշակերտներ են Երևանից, Վանաձորից և Գյումրիից։ Բրոնզե մեդալը նվաճել է Գյումրի «Ֆոտոն» վարժարանի բնագիտական հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը։ Հարազատ կրթօջախում այսօր […]

̰
Քննարկվել են պետության և երիտասարդ եվրոպական դեսպանների համագործակցության հեռանկարները

16:25 10.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել էին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամները, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր համայնքները (Գյումրի, Սևան, Էջմիածին, Եղվարդ, Արմավիր, Ոսկեհատ և այլն): Հայաստանի եվրոպական դեսպաններին ընդունել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Նա ողջունել է ներկաներին՝ անդրադառնալով հանդիպման նպատակին. «Այս հանդիպմամբ […]

̰
Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, եթե չունենանք առաջնորդություն բոլոր մակարդակներում․ Ժաննա Անդրեասյան

15:04 10.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովում․ Հարգելի՛ մասնակիցներ, Պատվավոր հյուրեր, Գործընկերներ, Երբ ես երեխա էի, և ծնողներս ինձ ասում էին, որ այս կամ այն բանը չանեմ, շատ դեպքերում ես նրանց լսում էի և չէի անում այն, ինչը, նրանց կարծիքով, սխալ էր: Այժմ, երբ իմ երեխաներին […]

̰
Առաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլը կմեկնարկի հունիսի 12–ից

11:15 10.05.2023

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12–ից և կիրականացվի 3 փուլով։ Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։ Առաջին փուլով՝ հունիսի 12–ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ։ ՀՀ կրթության և […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԹ դպրոցների հարցերով պետնախարարի հետ

13:20 09.05.2023

Կրության համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]

̰
1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ՝ քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում

12:35 08.05.2023

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ապրիլի 30-ից մայիսի 6-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում: Մրցույթին մասնակցել է 21 երկրի 113 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանը և Յուրի Պետրոսյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում մասնակցում է կրթության համաշխարհային համաժողովին

12:00 08.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը եռօրյա այցով մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն` մասնակցելու կրթության համաշխարհային համաժողովին: Կրթության համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվում է «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում» խորագրի ներքո […]

̰
Հայտնի են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

11:17 08.05.2023

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 5-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», […]

̰
Ուսումնական միջոցառումներ Արագածոտնի մարզում

09:53 08.05.2023

Մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ մարզի 12 հանրակրթական դպրոցներում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասախոսություններ, իսկ Դավթաշենի Ա․ Վարդանյանի անվան և Ներքին Սասնաշենի Հ․ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցներում՝ «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» […]

̰
Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալել է Հայկական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին

19:06 07.05.2023

Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկական համալսարանի շուրջ 150 շրջանավարտների և ուսանողների։ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ կողմից իրականացվող Հայկական համալսարան ծրագրի համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել կրթական կառույցի նպատակները, իրականացվող ծրագրերը և արձանագրված հաջողությունները։ Պրն․Գեղամյանն ընդգծել է նաև, […]

̰
BACK_TO_TOP