TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

«Հատուկ գույքադարան»՝ Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում

19:25 06.05.2023

  Վանաձորում՝ Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությամբ, բացեց «Հատուկ գույքադարան»՝ նպատակ ունենալով թիրախավորված և կարիքահեն ծառայություններ մատուցել կենտրոն հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալի պաշտոնակատար Ալվարդ Պողոսյանը, մարզպետարանի […]

̰
Արարատի մարզում նախատեսվում են կառուցել նոր ուսումնական հաստատություններ

20:40 05.05.2023

ՀՀ կառավարության որոշմամբ` ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում: Գումարն ուղղվելու է ՀՀ Արարատի մարզում 3 կրթահամալիրի և 9 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Տեղեկացնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։ Կրթահամալիրներ են նախատեսում ստեղծել Արարատի մարզի Պարույր Սևակ, Լուսաշող ու Նոր Կյուրին բնակավայրերում, իսկ […]

̰
Ամփոփվել են «Իմուն Պարեկ» ծրագրի ներդրման առաջին փուլի արդյունքները

14:25 05.05.2023

Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա ընթացքում ամփոփվել են Հայաստանում «Իմուն Պարեկ» ծրագրի ներդրման առաջին փուլի արդյունքները: Ծրագիրը Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: «Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից, որը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ […]

̰
Ուսման վարձի փոխհատուցում` Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբին

11:01 05.05.2023

ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի այն մասնակիցների ուսման վարձը, որոնք ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ուսման վարձի միանվագ փոխհատուցում չեն ստացել: ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել 16 մլն 344 հազար դրամ հատկացնել 59 ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձի միանվագ փոխհատուցման համար: […]

̰
ԵՊՀ-ում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը

09:52 05.05.2023

Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, ԵՊՀ ողջ տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին։ Էքսպոն կանցկացվի ԵՊՀ ամբողջ տարածքում․ համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները։ Միջոցառման շրջանակում տեղի կունենան նաև՝ • «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանս, • ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխություն, […]

̰
Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում բացվել է վերակառուցված մանկապարտեզը

19:55 04.05.2023

Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում փոքրիկների առաջ դռները բացեց Հենրիկ Սերոբյանի անվան մանկապարտեզը, որը վերակառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք՝ 60/40 տոկոս ներդրմամբ: Ծրագիրը հաստատվել, շինարարությունն էլ մեկնարկել էր 2019 թվականին, երբ Մարմաշեն բնակավայրը դեռևս Մարմաշեն խոշորացված համայնքի կազմում էր: Հանդիսավոր բացմանը ներկա էին Ախուրյան համայնքի ղեկավարությունը, մանկապարտեզի բացման գործում ներդրում ունեցող բարերարներն ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները, […]

̰
Տաշիրում մեկնարկել է բժշկական կենտրոնի շինարարությունը, իսկ Մեդովկայում մոդուլային տիպի դպրոց է կառուցվում

19:18 04.05.2023

Ինչպես Լոռու մարզի մյուս բնակավայրերում, Տաշիր խոշորացված համայնքում ևս բուռն կերպով շինաշխատանքներ են ընթանում: Սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին զուգահեռ, պետբյուջեի միջոցներով այլ կապիտալ շինաշխատանքներ ևս ընթանում են, որոնք մեծ կարևորություն ունեն համայնքի համար: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տաշիր խոշորացված համայնք կատարած աշխատանքնային այցի շրջանակներում հետևել է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Մեդովկա բնակավայրում կառուցվող մոդուլային տիպի դպրոցի […]

̰
Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով նախատեսված Շիրակի մարզի դպրոցների ճաշարանների պայմաններին, խոհանոցային գույքին առնչվող հարցեր

19:57 03.05.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչներին՝ տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով նախատեսված դպրոցների ճաշարանների պայմաններին, խոհանոցային գույքին, ինչպես նաև տարածքային հարմարեցվածությանն առնչվող հարցեր, որոնք պետք է բարելավվեն ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված գումարների հաշվին։ Շիրակի մարզպետն անդրադառնալով ՀՀ կառավարության […]

̰
Սկսնակ և ֆրանսերեն լեզվի ապագա ուսուցիչների տարածաշրջանային ֆորումին մասնակցության հնարավորություն

18:30 03.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն միջազգային տարածաշրջանային կենտրոնի համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության սկսնակ և ֆրանսերեն լեզվի ապագա ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվել անվճար հիմունքներով մասնակցելու 2023 թվականի օգոստոսի 21-25-ը Սոֆիայում կայանալիք տարածաշրջանային ֆորումին: Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև մասնակցության գրանցման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3nmKmn4 […]

̰
Ընդունվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման մասին նախագիծը

17:37 03.05.2023

Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է. ստացվել է երկու առաջարկ, որոնք մասամբ […]

̰
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության զարգացման ծրագրերը

16:01 03.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեզ համար շատ կարևոր ու լուրջ […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը՝ ի գիտություն դիմորդների

15:23 03.05.2023

Այն դիմորդները, որոնք հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) հայտագրել և հանձնել են միասնական քննություններ, իսկ հայտագրման 2-րդ փուլում չեն հայտագրել նախընտրած բուհը և մասնագիտությունը, ապա մինչև մայիսի 10-ը dimord.am կայքում պետք է հայտագրեն նաև բուհը, մասնագիտությունը և հանձնած կամ հանձնելիք քննությունները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։

̰
ՀՀ դպրոցականները կարող են մասնակցել hամառուսաստանյան դպրոցական օլիմպիադային

14:26 03.05.2023

ՌԴ «Сириус» կրթական կենտրոնը Հայաստանի Հանրապետության աշակերտներին հրավիրում է մասնակցելու դպրոցականների համառուսաստանյան օլիմպիադային, որն անցկացվելու է առցանց ձևաչափով: «Сириус» կրթական կենտրոնը համակարգում է համառուսաստանյան օլիմպիադաները՝ սովորողներին հնարավորություն ընձեռելով բացահայտել իրենց տաղանդը։ Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել siriusolymp.ru կայքում։ Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (862) 243 38 39/ 243 38 33 կամ […]

̰
Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը

10:07 03.05.2023

Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2024.scs.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ կայքը: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի դեկտեմբերի 3-ը: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման […]

̰
Կրթաթոշակների հնարավորություն՝ Սաուդյան Արաբիայի բուհերում

17:07 02.05.2023

Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական […]

̰
Առաջին դասարանցիների հայտագրմանն ընդառաջ պարտադիր է կատարել տվյալների ստուգում stugum.emis.am կայքում

12:29 02.05.2023

Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը: Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել https://stugum.emis.am կայքում: Եթե 1-ին դասարան ընդունվող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, ապա ստուգումն անցնելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը և սեղմել «Ստուգել» […]

̰
Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում կազմակերպվել են միջոցառումներ

20:23 29.04.2023

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ մեկտեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Այդ նպատակով այսօր ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական […]

̰
2020 թ. պատերազմից տուժած ընտանիքի պատանիների համար ռոբոտաշինության դասընթացներն անվճար են

16:26 28.04.2023

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Սմարթ Արմենիա» ՀԿ–ի համատեղ նախաձեռնած «Ռոբոտաշինություն պատանիների համար» ծրագրի առաջին խմբի դասընթացները: Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը: Ծրագիրը կներառի ռոբոտաշինությանը վերաբերող թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ ռոբոտների հավաքում, ծրագրավորում, հայկական արտադրության 3D տպիչների և աշխարհահռչակ Arduino չիպերի օգտագործմամբ տարբեր դետալների տպագրում: Դասընթացների շնորհիվ երեխաները կզարգացնեն […]

̰
Կայացել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի համակարգող խորհրդի նիստը

14:41 28.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) համակարգող խորհրդի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՆՄՀ խորհրդի այլ անդամներ: […]

̰
«Դասարվեստ» ծրագիրը միտված է կրթօջախների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը. մեկնարկել է 1-ին փուլը

10:29 28.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 28-ին ՀՀ Արմավիրի մարզի Զորավար Անդրանիկի անվան թիվ 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի՝ 2023 թվականի առաջին փուլը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ-կրթություն կապերի ամրապնդմանը: Մայիսի 2-ից 18-ը «ԴասԱրվեստ» ծրագրի առաջին փուլը կանցկացվի նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի […]

̰
Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

12:55 27.04.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: 2023 թվականի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: 2023 թվականի ապրիլի 30-ին ատեստավորումը կիրականացվի «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար: Մանկավարժական […]

̰
Գործարկվում է Հայաստանի համար նախատեսված Ձեռնարկատիրական կրթության տարածաշրջանային ենթահանձնաժողովը

11:44 27.04.2023

Enterprise Educators UK–ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտնում են Հայաստանի համար նախատեսված Ձեռնարկատիրական կրթության տարածաշրջանային ենթահանձնաժողովի գործարկման մասին։ Նոր տարածաշրջանային ենթահանձնաժողովը կաջակցի և կզարգացնի ձեռնարկատիրական և ձեռներեցային գործունեությունը հայ անդամների միջև՝ հնարավորություն ընձեռելով գերազանցության հասնել տարածաշրջանում ձեռնարկությունների և ձեռնարկատիրական կրթության ոլորտում: Այս նոր ձեռնարկի գաղափարը ծնվել է Enterprise Educators UK և Բրիտանական խորհրդի Creative […]

̰
Կներդրվի ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագիր. կնքվել է հուշագիր

10:10 27.04.2023

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա […]

̰
Դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողները պարգևատրվել են 1-ին կարգի դիպլոմներով

19:19 26.04.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր 1- ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1582 դպրոցական է մասնակցել: Նրանցից 68-ը ստացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 246-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, […]

̰
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԿԳ նախարարին

19:12 26.04.2023

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում ստորագրված հուշագրերի շրջանակներում կողմերի միջև համագործակցությանը։ Մտքեր են փոխանակվել կրթության և գիտության ոլորտում առաջիկա երկկողմ ծրագրերի վերաբերյալ։

̰
Կարևորվել է Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման և Ֆրանսիայում հայկական մշակույթի ներկայացման գործընթացը

13:14 26.04.2023

Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեի գլխավորած` Իզերի դեպարտամենտ-Գրենոբլ պատվիրակության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ IRAPA հարթակի պիլոտային կոմիտեի ժողովը, որի ընթացքում Ֆրանսիայից ժամանած ոլորտային պատասխանատուների հետ քննարկեցինք Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում իրականացված, ընթացքի մեջ գտնվող և հեռանկարային ծրագրերը։ Քննարկվեց […]

̰
Շիրակի մարզպետարանում քննարկվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր

18:17 25.04.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ ղեկավար Վաղարշակ Մատիկյանի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծն ու առաջիկայում նախատեսվող որոշակի […]

̰
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

16:14 25.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 500 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական […]

̰
Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևան քաղաքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման կետում

11:55 21.04.2023

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ձևավորելու նախագիծը: Նախարարն ընդգծեց, որ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի համաձայն՝ նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր։ Օրենքի համաձայն՝ Ակադեմիական […]

̰
Հայ դպրոցականներն առցանց հանդիպում են ունեցել չինացի տիեզերագնացների հետ

15:22 20.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Շենչժու – 15» տիեզերանավի անձնակազմի հետ հայ դպրոցականների առցանց հանդիպմանը, որը կազմակերպել էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը՝ ավիատիեզերական գիտության և տեխնիկայի գիտելիքների խորացման նպատակով: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի […]

̰
BACK_TO_TOP