20:22 01.08.2023
Ազգային երիտասարդական համաժողովի առաջին օրը շարունակվել է համաժամանակյա նիստերի ձևաչափով: Այս մասին հայտնում են Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից: Մարդու իրավունքների և հայկական շահերի պաշտպանության թեմայով քննարկմանը մասնակցել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մարի Մանուկյանը և Միջազգային քրեական դատարանի իրավաբան, Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտ Անուշ Բաղդասարյանը: Նիստը մոդեռատորն էր հեռուստալրագրող, Հանրային հեռուստաընկերության հարցազրուցավար Աստղիկ Սարգսյանը: Քննարկման թեմաները վերաբերել են միջազգային հարթակներում հայկական շահերի և իրավունքների պաշտպանությանը և այդ գործընթացներում սփյուռքի ներգրավվածության ձևաչափերին:
Նիստերից մյուսի թեման վերաբերել է կրթությանը և գիտությանը: Քննարկման բանախոսներն են եղել իսպանահայ աստղաֆիզիկոս, գիտնական, Սթարմուս փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Էպիկ» կենտրոնի ղեկավար Մայքլ Քուչակճեանը, «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Փարիզի տնտեսագիտության, վիճակագրության և ֆինանսների բարձրագույն դպրոցի («ENSAE») տնտեսագիտության և վիճակագրության հետազոտությունների կենտրոնի («CREST») տնօրեն Առնակ Դալալյանը և Լիբանանի Հայկազյան համալսարանի ուսանողական գրասենյակի տնօրեն Ռազմիկ Գաբրիէլեանը:
Քննարկման մոդեռատորն է եղել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի «The Promise Armenian Institute»-ի փոխնախագահ Հասմիկ Բաղդասարյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և սփյուռքի գիտական և կրթական ներուժի համախմբմանը և զարգացմանը վերաբերող հարցեր:
20:36 01.05.2025
Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցություններըԻրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...
19:51 01.05.2025
Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմումՄոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […] ...
19:36 01.05.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածելԻսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...