13:14 26.04.2023
Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեի գլխավորած` Իզերի դեպարտամենտ-Գրենոբլ պատվիրակության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ IRAPA հարթակի պիլոտային կոմիտեի ժողովը, որի ընթացքում Ֆրանսիայից ժամանած ոլորտային պատասխանատուների հետ քննարկեցինք Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում իրականացված, ընթացքի մեջ գտնվող և հեռանկարային ծրագրերը։
Քննարկվեց մարզի դպրոցականների շրջանում ֆրանսերեն լեզվի ուսուցման արդեն տարիների պատմություն ունեցող դասընթացների անցկացման, դրանց ընդլայնման, մշակութային մի շարք ծրագրերի իրականացման մասին հետագա անելիքները: Կարևորվեց Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման և Ֆրանսիայում հայկական մշակույթի ներկայացման գործընթացը՝ այդ թվում երաժշտական ծրագրերը և համագործակցությունը թատերական ոլորտում:
Ներկայացվեցին «ԱՖՐԱՏ»-ի զարգացման ծրագրերը, որոնք միտված են վերապատրաստումների միջոցով լեռնային բնակավայրերում զարգացնել տուրիզմը՝ բնակչության շրջանում այն հասանելի դարձնելով գովազդային վահանակների, տպագրական նյութերի միջոցով։ Ըստ ոլորտի պատասխանատուի՝ ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է վերապատրաստումներ իրականացնել էկոտուրիզմի, քայլարշավային տուրիզմի զարգացման ուղղությամբ, որտեղ կարող է օգտագործվել Ֆրանսիայի գործակալությունների ներուժը։
Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիաներում իրականացվել են զգալի թվով ծրագրեր՝ շենքերի վերանորոգման, դրանց վերազինման և բուժանձնակազմի վերապատրաստման ուղղությամբ։
Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցությունը փորձում է ընդլայնվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այս նպատակով Սևանում ստեղծվել է տեխնոլոգիական վերապատրաստումների կենտրոն, որի նպատակն է երիտասարդներին վերապատրաստել վերականգնվող էներգիաների հետ կապված մասնագիտությունների գործում: Զարգացնելով ծրագիրը՝ այս տարի արդեն իրականացվել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտի մասնագետների վերապատրաստման աշխատանքներ: Նախատեսվում է ընդլայնել այս գաղափարը և շարունակել նաև տեխնոլոգիական վերապատրաստումների ծրագրերը տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդկանց համար։
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...