17:55 18.04.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր պարգևատրել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն գնահատելու աշակերտների գրանցած հաջողությունները։
«Մենք պետք է անենք հնարավորը՝ ստեղծելու այն պարարտ հողը և միջավայրը, որոնք մեր դպրոցականներին հնարավորություն կտան կյանքի կոչելու իրենց հետաքրքիր գաղափարները: Վստահ եմ՝ մեր երեխաները շատ հետաքրքիր ու նորարական գաղափարներ ունեն: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր մանկավարժներին: Որքան էլ մեր աշակերտները վառ են ու խելացի, սակայն եթե չապահովվի այն միջավայրը, որում իրենք պետք է կյանքի կոչեն իրենց ներուժն ու մտքերը, արդյունքներ չեն լինի »,- նշել է Սվաջյանը՝ արձանագրված արդյունքների համար շնորհակալություն հայտնելով մանկավարժներին։
Գիտության փառատոնի նպատակն էր դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Փառատոնին մասնակցող միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկուհոգանոց խմբով և գիտական ղեկավարի աջակցությամբ, 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց իսկ կողմից առաջադրված հետազոտական նախագծեր, իսկ եզրափակիչ փուլի ընթացքում ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները։
Փառատոնի ընթացքում 5 տարբեր անվանակարգերում հաղթող է ճանաչվել 17 նախագիծ, 5 նախագիծ հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային գիտական փառատոններին, 12 նախագիծ արժանացել է խրախուսական մրցանակի։
Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն փաստը, որ այս տարի Համահայկական համադպրոցական գիտության փառատոնին աննախադեպ մասնակցություն է եղել: Հիշեցնենք՝ երրորդ անգամ անցկացվող փառատոնին «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 83 հետազոտական նախագիծ:
«Սա շատ ողջունելի է և վկայում է այն մասին, որ մեր դպրոցականները սկսել են ավելի շատ հետաքրքրվել գիտությամբ: Վստահ ենք՝ նման տեմպերի դեպքում մեր դպրոցականների գիտական հետաքրքրությունները շատ ավելի վառ ու արտահայտված են դառնալու: Մենք էլ այս գործընթացի միջոցով ապահովելու ենք թե՛ իրենց մասնագիտական կողմնորոշումը, թե՛ հետագայում բուհական ուսումնառության ընթացքում առավել լուրջ քայլեր անելու ու գիտությամբ զբաղվելու հեռանկարները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Մասնագիտական ժյուրիի որոշմամբ «Այբ» դպրոցի ներկայացրած «Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարք», Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «Բուսական պոլիֆենոլները որպես բնական կոնսերվանտներ», Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից ներկայացված «Ջրածնի այլընտրանքային արտադրություն» և Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցից ներկայացված «Տատանում գրանցող և ճանաչող օպտիկական գերզգայուն սարք» նախագծերը երաշխավորվել են միջազգային գիտության փառատոններին մասնակցելու համար:
Նշված նախագծերից առաջինը կմասնակցի մայիսի 14-19-ն ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում (TX at the Kay Bailey Hutchinson Convention Center) կայանալիք միջազգային գիտական և ճարտարագիտական «Regeneron» (ISEF-2023) տոնավաճառին, մյուս երեքը՝ երիտասարդ գիտնականների ԵՄ «EUCYS» մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ գիտությունն այն ուղղություններից է, որը պետք է դուրս գա միջազգային դաշտ. «Շատ ուրախ ենք, որ որոշ նախագծեր ԱՄՆ-ում և Բելգիայում կմասնակցեն միջազգային գիտության փառատոնների: Վստահ եմ՝ նմանօրինակ միջազգային փառատոններին մասնակցությունն ամրապնդելու է մեր տեղը համաշխարհային գիտության մեջ»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայացված նախագծերից շատերը հետագայում առավել լուրջ գիտական հետազոտություն անցնելուց հետո կարող են մեր երկրի տնտեսության որևէ ոլորտում փոփոխության հանգեցնել. «Կային նախագծեր, որոնք շատ խոստումնալից էին: Վստահ եմ՝ այդ նախագծերը հետևողական կերպով առաջ տանելու և լուրջ հետազոտություններ անելու դեպքում կարող են իսկապես հիմնարար ազդեցություն ունենալ մեր այս կամ այն ոլորտի զարգացման գործում: Մեզ համար շատ կարևոր է մասնակցության ծավալների մեծացումը: Որքան շատ մեր երեխաները հետաքրքրված լինել գիտությամբ, որքան շատ իրականացնեն թիմային ու նախագծային աշխատանքներ, այնքան ավելի հաջողելու ենք դպրոցական կրթության մեջ»:
Մասնագիտական ժյուրին առանձնացրել է տարբեր անվանակարգերի մրցանակակիրներին՝ 2 նախագիծ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», 3 նախագիծ՝ «Ֆիզիկա և աստղագիտություն», 4 նախագիծ՝ «Քիմիա», 6 նախագիծ՝ «Կենսաբանություն» և 2 նախագիծ՝ «Հասարակական գիտություններ» անվանակարգերից:
12 նախագիծ արժանացել է խրախուսական մրցանակի, իսկ Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի «Դեպի վեր» նախագիծն արժանացել է ISEF Community Innovation Award – 2023 մրցանակին։
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...