17:55 23.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ` բժշկության ոլորտում բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների ուսումնասիրության նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատանքային խմբի ղեկավարը նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն է, ընդգրկված են նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, լիցենզավորման գործակալության, Մասնագիտական կրթության որակի ապահովման […]
12:12 23.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: 2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում է ձմեռային արձակուրդ 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 9-ը՝ ներառյալ: Առաջին […]
17:58 22.11.2021
ՌԴ «Նոր գիտություն» գիտական գործընկերության միջազգային կենտրոնը հայտարարում է «Տարվա ուսուցիչ-2021» մասնագիտական հետազոտական միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասին: Մրցույթի նպատակը դասավանդման լավագույն փորձի տարածումն է, մանկավարժական կազմի մասնագիտական զարգացումը: Մրցույթին պետք է ներկայացնել հոդվածներ՝ 5-12 էջի սահմաններում, մեթոդական մշակումներ, մանկավարժական նախագծեր, որոնք մրցույթի արդյունքներով կներառվեն «Տարվա ուսուցիչ-2021» մրցույթի հոդվածների ժողովածուում: Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև […]
14:16 22.11.2021
Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։ Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էրզրում քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Էրզրում նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
21:27 19.11.2021
Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու հարցն էր: Ռեկտորատը քննարկել և հարցի շուրջ որոշում է կայացրել շարունակել նոյեմբերի 8-ից մեկնարկած հեռավար ուսուցման եղանակն առաջիկայում ևս՝ հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակը։ Ֆակուլտետների դեկանները ներկայացրել են ամփոփ տեղեկատվություն անցնող շաբաթվա ընթացքում իրականացված […]
16:00 19.11.2021
Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն քվեարկությամբ վավերացրել է «ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 5-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում` կրթության և գիտության բնագավառում երկու երկրների համագործակցությունը խթանելու և զարգացնելու նպատակով: Նախագիծն Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […]
15:20 19.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը: Առաջարկվող նախագծում հստակեցվել են հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության ժամկետները, մերժման հիմքերը: Առաջարկվում է սահմանել ժամկետային նոր կարգավորումներ, ուսումնական տարածքի առկայությունը հիմնավորող […]
15:38 18.11.2021
Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն հավանության է արժանացրել ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով մասնակից երկրները կհիմնադրեն ԱՊՀ ցանցային համալսարան: Նախագիծն Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 2020 թվականին Տաշքենդում համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, […]
14:59 18.11.2021
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 641,156.5 հազար ուղղել կապիտալ ծախսերի Համար: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 518,744.4 հազար դրամ Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման մեկնարկման, Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի թիվ 1 […]
14:38 18.11.2021
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է 2021թ. հունվարի 1-ի և 2021/2022 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական դպրոցների աշակերտների թվի՝ ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների թվի, ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների փաստացի թվի վերաբերյալ տրամադրված տվյալների հիման վրա ՀՀ 2021 […]
17:17 17.11.2021
Ազգային ժողովն այսօր միաձայն հավանության է արժանացրել կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում նախագիծը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ 2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ժամանակ ստորագրված […]
16:13 17.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ նոյեմբերի 17-ի նիստում ներկայացրել է գալիք տարվա բյուջետային փաստաթղթով իր ղեկավարած ոլորտի հատկացումները: Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը կուղղվի բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը […]
17:26 16.11.2021
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, դեղագիտական ընկերությունների, […]
16:08 16.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներին՝ նպատակ ունենալով առավել ճկուն ու արդիական մոտեցումներ ներդնել համակարգի մի շարք գործընթացներում և կիրառել նոր գործիքակազմեր։ Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման […]
15:27 15.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսին և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ին ստորագրել են եռամյա փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը։ Նախաձեռնության նպատակը Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում անգլերենի […]
13:15 15.11.2021
Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման լրջագույն խնդիր է որևէ […]
14:22 14.11.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում միայն տարրական օղակի (1-4-րդ) դասարաններում նոյեմբերի 16-ին վերսկսվելու են դասընթացները՝ խմբերով (օրումեջ)՝ ներառյալ շաբաթ օրը»:
22:32 13.11.2021
Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը, որով նախատեսում ենք, որ եթե դպրոցում կա ուսուցչի թափուր տեղ և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դասավանդումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցչի կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Ընդ որում, նախատեսել […]
16:22 12.11.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Հայերենով և 45-60 վայրկյան տևողությամբ հոլովակները պետք է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն: Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, որոնք ստեղծագործ են և հետաքրքիր, չեն պարունակում անթույլատրելի արտահայտություններ […]
13:05 12.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով): Միաժամանակ ուսումնական […]
16:26 11.11.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ Փարաքարի և հարակից համայնքների դպրոցների աշակերտների ու ուսուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ներկաները ծանոթացել են տեխնոլոգիական ոլորտի նորարարություններին և Թաիրովի միջնակարգ դպրոցում ինժեներական լաբորատորիա ստեղծելու նախաձեռնության մանրամասներին։ Նարեկ Մկրտչյանը, […]
12:24 10.11.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 10-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կրթության հիմնախնդիրները: Հանդիպման օրակարգում ներառված են հարցեր կրթության մեջ ներդրումների, գլոբալ կրթության համագործակցության մեխանիզմների, COVID-19 համավարակի ազդեցությունը Կայուն զարգացման նպատակ 4-ի (Որակյալ կրթություն) վրա և այդ առնչությամբ հանձնառությունների մշտադիտարկման, ինչպես նաև կրթության […]
10:26 10.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
17:55 09.11.2021
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում այսօր տեղի է ունեցել Կաթնամթերքի վարպետաց դպրոցի բացման արարողությունը: Նորարարական այս գաղափարը իրականություն դարձնելու գործում բուհին աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հմտությունների և գիտելիքի զարգացում» ծրագրի շրջանակում: Կաթնամթերքի վարպետաց դպրոցի նպատակն է փորձուսուցման միջոցով ՀԱԱՀ-ի և գործընկեր համալսարանների ուսանողներին փոխանցել արդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ: Միջոցառմանը […]
17:17 09.11.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կոնվենցիան ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 25-ին Փարիզում: Առաջարկվող օրինագծի ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական և հումանիտար կապերի ընդլայնման անհարժեշտությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
15:58 09.11.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 29-ին: Մանրամասն ներկայացնելով ԱՊՀ […]
15:57 09.11.2021
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների մինչև կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին: «Արմենպրես»-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Համաձայնագիրը […]
13:36 09.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ նոյեմբերի 5-ի 1687 հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների անվանացանկը: Ըստ այդմ` 60-69 տոկոս դրական միավոր ստացած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած (169 ուսուցիչ): Ավելի բարձր միավորներ ստացած ուսուցիչներին 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 5 տարի ժամկետով կտրամադրվի ուսուցչի աշխատավարձի հավելավճար. 70-79 տոկոս […]