Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ

14:17 16.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ

Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրվա առիթով:

Ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության և պաշտպանության կարևորագույն ինստիտուտ է, և ոստիկանության համակարգի, ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը:

Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ և իմ պատկերացումը և առաջադրանքը, որ դնում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջ հետևյալն է. յուրաքանչյուր քաղաքացի ոստիկան տեսնելիս պետք է համակվի պաշտպանվածության զգացողությամբ, ոստիկանն իր գոյությամբ և ներկայությամբ պետք է բարձրացնի քաղաքացիների վստահության մակարդակը և վստահություն ներշնչի քաղաքացիներին:

Այսպիսի հարաբերությունն է, որ էականորեն կմեծացնի հասարակական կարգի պաշտպանության՝ մեր երկրում առկա մակարդակը, կմեծացնի հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխմանը և նախականխմանն ուղղված մեր ջանքերի արդյունավետությունը:

Հանրությունը, քաղաքացին պետք է անվերապահորեն վստահի ոստիկանին, իսկ այսպիսի իրավիճակի հասնել հնարավոր է ոստիկանության համակարգված բարեփոխումների միջոցով, երբ յուրաքանչյուր ոստիկան սեփական գիտելիքի, հմտության, իմացության աստիճանը բարձրացնելու ամենօրյա խնդիր է դրել իր առաջ, երբ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ոստիկանությանը և նրա յուրաքանչյուր աշխատակցի անհրաժեշտ տեխնիկական և իրային միջոցներով, պատշաճ աշխատավարձով և սոցիալական երաշխիքների գործուն համակարգով ապահովելու համար:

Շատ կարևոր են նաև օրենսդրական կարգավորումները, որտեղ ոստիկանության լիազորություններն ու պարտականությունները հստակ ձևակերպված են, որտեղ հստակ սահմանված են այն կարմիր գծերը, որից այնկողմ ոստիկանությունը չի կարող անցնել և իրավակարգի պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ մարդու և քաղաքացու իրավունքների:

Ոստիկանությունը պետք է զերծ լինի կոռուպցիայից և առաջին հերթին ոստիկանությունը պիտի պայքարի իր ներսից կոռուպցիան արմատախիլ անելու համար:

Սա է այն օրակարգը, որ մենք միասին պիտի իրականացնենք առաջիկա տարիների ընթացքում: Ոստիկանությունը կանգնած է համապարփակ բարեփոխումների շեմին, որոնց արդյունքում մենք ունենալու ենք էլ ավելի արդյունավետ գործող և արդի պահանջներին համապատասխանող ոստիկանություն:

Սիրելի՛ ոստիկաններ

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև դրվատանքի խոսքեր ասել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ ևս դուք պայքարի առաջնագծում եք:

Վերստին ցանկանում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ և ձեր ընտանիքների անդամներին, որոնք անմիջապես իրենց կյանքում են զգում ոստիկանի աշխատանքի բոլոր բարդությունները:

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումը

17:18 07.05.2025

Բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումը

Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման ժամանակահատվածում բոլոր դիմորդներն այս տարի պարտավոր են նշել բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ՝ պետք է նշեն նաև այդ քննությունները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի տեղակալը: «Եթե 2025թ․-ի հունվարին ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ, […] ...

Խորհրդարանը քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

17:12 07.05.2025

Խորհրդարանը քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովը մայիսի 7-ին քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Աննա Պետրոսյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը: Մասնավորապես նշվել է, որ Աննա Պետրոսյանը 2011 թվականից աշխատում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: 2023 թվականից մինչ այսօր նա Մրցակցության վերահսկողության վարչության […] ...

Մերցը նախատեսում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա

17:00 07.05.2025

Մերցը նախատեսում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա։ «Ես իսկապես պլանավորում եմ այցելել Ուկրաինա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Մենք այժմ աշխատում ենք այս այցի անցկացման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք ԵՄ-ի կողմից նշանակալի ներդրում ունենալ՝ առաջիկա շաբաթավերջից հետո այնտեղ երկարատև հրադադար ապահովելու, ապա Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր […] ...

Առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի վերաբերյալ գովազդները սահմանային անցակետերում և հյուրանոցային տնտեսության օբյեկտներում

16:55 07.05.2025

Առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի վերաբերյալ գովազդները սահմանային անցակետերում և հյուրանոցային տնտեսության օբյեկտներում

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Այս մասին ասել է պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ ՀՀ ԱԺ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Գովազդի […] ...

ԵՄ-ն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար

16:50 07.05.2025

ԵՄ-ն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար

ԵՄ-ն ուշադիր հետևում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման հետ կապված իրավիճակի զարգացմանը և կարծում է, որ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածության թուլացման համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի մամուլի քարտուղար Անվար ալ-Անունին։ «Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ զսպվածություն ցուցաբերել և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ ԵՄ-ն հակամարտության բանակցային, […] ...

Ամփոփվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ  փուլի մրցումները

16:42 07.05.2025

Ամփոփվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 406 դպրոցի […] ...

BACK_TO_TOP