19:00 05.12.2019
Գյումրիի «Կումայրի» պատմական միջուկում ներդրումները եղան կենտրոնի փողոցաշինական ծրագրի տրամաբանական շարունակությունը: Իսկ ներդրողները ոչ միայն արտերկրից են, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերից, երբեմն էլ` երկուսը մեկում: Օրինակը հայ-իտալական ընտանիքն է, որը Գյումրիում իր փոքրիկ բիզնեսն է հիմնել. ընտանիքը դրա համար տարածք է ընտրել «Կումայրի» արգելոցի` 1800-ականներին կառուցված շենքը:
Երևանցի Մարիամն ու իտալացի Մասիմիլիանոն հանդիպել ու ծանոթացել են Գյումրիում: Հանդիպման օրվանից առաջացել է նրանց սերը ոչ միայն միմյանց, նաև Գյումրիի հանդեպ: Այսօր արդեն երիտասարդ զույգի ապագայի ծրագրերը բացառապես Գյումրիի հետ են կապված:
Հարսանիք Երևան-Գյումրի էլեկտրագնացքում: Ամռանը սա համացանցի ամենաշատ դիտումներ ունեցած տեսանյութերից մեկն էր, իսկ հերոսները Մարիամն ու Մասիմիլիանոն էին: Հայ հարսնացուի ու իտալացի փեսացուի համատեղ որոշումն էր հարսանիքն անել գնացքում, իսկ նպատակը ոչ թե յուրօրինակ երևալն էր, այլ իրենց ամուսնության օրը Գյումրի տեղափոխվելը:
Գնացքով եկան Գյումրի` այնտեղից չհեռանալու պայմանով: Ապրել Գյումրիում. սա իտալացի Մասիմիլիանոյի, կամ ինչպես նրան Մարիամն է անվանում՝ Մաքսի, սիրո խոստովանությունից հետո ասված խոսքերն են եղել հարսնացուին: Մաքսը Գյումրիի հյուրատներից մեկում է աշխատել, Մարիամը՝ Գյումրիի Թումո կենտրոնում: Երկուսի համար էլ Գյումրին իր ճարտարապետությամբ բացահայտում է եղել: Երիտասարդ զույգն առայժմ վարձակալությամբ բնակարան ընտրել է «Կումայրի» պատմական կենտրոնում՝ Շիրազի փողոցում: Հին ու քանդված տան արտաքին տեսքն է նրանց գրավել:
«Գյումրին պատմական ֆանտաստիկ քաղաք է: Ես Իտալիայից եմ` մի երկրից, որտեղ գնահատում են հին ճարտարապետությունը: Սա իսկական ադամանդ է: Ես այստեղ ինձ զգում եմ, ինչպես տանը: Հենց դրա համար եմ ընտրել այս քաղաքը: Ճարտարապետությունն արվեստ է: Այս տունը հրաշալի դուռ ունի, որը, իհարկե, ռեստավրացիայի կարիք ունի: Դիմային հատվածը անչափ գեղեցիկ է : Երբ տեսա դուռը, պատուհանները, միանգամից համաձայնեցի այս տունը վարձակալել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Մաքսիմիլիանո Ֆլորիանին:
Ցարական ժամանակաշրջանում կառուցված տունը հանդիպման վայրի է վերածվել: Մարիամն ու Մաքսը այս կիսաքանդ տանը հանդիպումներ ու զբոսաշրջային տուրեր են կազմակերպում, նաև համատեղում տուրիզմն ու դիզայնը: Մարիամն ու Մաքսը վերնաշապիկներ, մագնիսներ ու ուղեցույցներ են ձևավորում Գյումրիի տեսարաններով և հայերենում ամենաշատը օգտագործվող բառերով ու արտահայտություններով: Իրենց տունը, որը համատեղությամբ սրճարան է, հավաքատեղի ու տուրիստական ընկերություն է` «Կոնջե Լազիա»: Արտահայտությունը որևէ լեզվից չի թարգմանվում։
Այն, ինչպես և կառույցի գործառույթները, միախառնում է։ Հայերեն, իտալերեն ու ռուսերեն լեզուների մի քանի հնչյունների համատեղումից ստացել են արտահայտություն , որին այստեղ այցելող յուրաքանչյուր մարդ ինքը պետք է բացատրություն գտնի: Երիտասարդ զույգը որոշել է նաև նոր հյուրատուն կառուցել Գյումրիում: Դրա համար նոր տարածք են գտել քաղաքում, այս անգամ կենտրոնի փողոցներից փոքր-ինչ հեռու։ Գյումրիի զարգացումը միայն Կումայրի արգելոցի տարածքում չէ, որ պատկերացնում են:
«Հիմա Գյումրիի մոդան կա: Քանի որ ես Երևանից եմ, որտեղ ամեն ինչ կենտրոնացված է, և եթե հիմա տուն ընտրենք Ռուսթավելի կամ Շիրազի փողոցում, կստացվի, որ մենք նորից գնում ենք կենտրոնացման: Դրա համար ընտրեցինք այլ թաղամասում: Մեզ շատ է դուր գալիս Սլաբոտկա թաղամասը: Այդտեղից երևում է ամբողջ հին քաղաքը: Ուզում ենք, որ ամեն զբոսաշրջիկ, որ գալիս է Գյումրի, քայլի նաև այդ թաղամասով »,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Մարիամ Զաքարյանը:
Զույգը Գյումրիում զբոսաշրջությամբ զբաղվել պատահական չի որոշել՝ խոստովանում են, որ սա այն ոլորտն է, որի համար քաղաքն անսպառ պոտենցիալ ունի։
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...