21:46 05.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին և նշել, որ նրա փորձը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հայ երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում ՏՏ ոլորտում:
Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա վարչապետին է ներկայացրել իր գործունեությունը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը: Վարչապետի ներկայությամբ նամականիշները մարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:
***
Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.
«Մեծարգո պարոն նախագահ,
Պետական այրեր,
Օտարերկրյա դեսպաններ,
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Կանադե,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել տեխնոլոգիական ոլորտում համ¬աշխարհային թռիչք ապահոված գիտնական դոկտոր Տակեո Կանադեին։
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանացած դոկտորը բացառիկ ներդրում է կատարել եռաչափ պատկերների ուսումնասիրու¬թյան, վիրտուալ իրականության տեխնոլոգիաների զարգացման և այլ կարևոր բնագավառներում։
Պարոն Կանադեի հեղափոխական նորարարությունները նշանակալից զարգացում ապահովեցին գիտության և տեխնոլոգիաների ոլորտում՝ նոր հորիզոններ բացելով համաշխարհային գիտական հանրույթի, հետևաբար նաև՝ ողջ մարդկության առջև։ Եվ զարմանալի չէ, որ դոկտոր Կանադեն արժանացել է ու, վստահ եմ, դեռ արժանանալու է բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների։
2019 թվականը հեղափոխական զարգացման տարի էր նաև մեր երկրի տեխնոմիջավայրի համար:
Հայաստանն իր դիրքերն ամրա¬պնդեց միջազգային հարթակ¬ներում: Տեղեկատվական տեխնո¬¬լոգիաների համաշխարհային կոնգրեսի և տասնյակ այլ միջոցառումների շրջանակ¬ներում Հայաստանն իր հարկի տակ հավաքեց տեխնոլոգիական ոլորտում համ¬աշխարհային դերակատարում ունեցող ընկերությունների, իրենց աշխատանքով գիտական թռիչք ապահոված հազարավոր գիտնականների ու ոլորտի առաջատար մասնագետների:
Այս տարի լրանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համ-աշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին:
Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մրցանակաբաշխության կազմա¬կերպիչ¬ներին և ողջ անձնա¬կազմին, ինչպես նաև նախորդ տարիների մրցանակակիրներին: Նրանցից յուրա¬քանչյուրն իր ուրույն ներդրումն է կատարել Հայաստանի՝ որպես տեխնո¬լոգիական երկրի, ճանաչման ու առաջխաղացման գործում: Այս մրցանակաբաշխությունը տեխնոլոգիա¬կան ոլորտում յուրատեսակ հնարա¬վորություն և առաջնորդություն է դարձել մեզ համար։
Տեխնոլոգիական համաշխարհային պատկերում մեր երկիրը դառնում է ոչ միայն ճանաչելի, այլ նաև՝ օրինակելի։ Հայաստանը, որպես բարձր տեխնո-լոգիական, արդյունաբերական հավակնություններ ունեցող երկիր, արագ տեմպերով զարգանում ու իր դիրքերն է ամրապնդում համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով, տնտեսական միություններին ինտեգրման աստիճանով, ինտելեկտուալ ծանրակշիռ ներուժով և Սփյուռքի մեր հայրենակիցների ընձեռած լայն հնարա¬վորություններով համ¬աշխարհային տեխնոլոգիական ոլորտում դառնում է մի յուրօրինակ կենտրոն: Այն ստեղծում է նոր հնարավորություններ՝ միջազգային շուկա¬ներ դուրս գալու և համա-գործակցության հարթակներ ձևավորելու համար։
Մշտապես կրթվող, գիտելիքահեն հասարակության և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է Հայաստանի զարգացման մեր տեսլականը։
Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով և հարուստ ընդերք, աշխարհի հետ այժմ խոսում է գիտության և նորա¬րարական տեխնոլոգիաների լեզվով։
Հայաստանն ու հայությունը աշխարհին տվել են այնպիսի գիտնա¬կաններ ու գյուտարարներ, որոնց աշխա¬տու¬թյունները մեծ ազդեցություն են ունեցել գիտության և արդյունաբերության տարբեր ճյուղերում։
Մեր երկիրն իր տեխնոլոգիական ու գիտական ներուժի, ինչպես նաև ձեռքբերումների շնորհիվ ժամանակին կոչվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»։
Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ուղղությունը հռչակել է ռազմավարական նշանա¬կության ոլորտ։ Ազատ, կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար պետությունը, գիտելիքա¬հեն հասարակությունն ու տեխնոլոգիական համաշխարհային նվաճումներ գրանցող ընկերություններին կառավարության անվերապահ աջակ¬ցությունը, ոլորտում խիզախորեն ներդրումներ կատարելու կարևորագույն երաշխիքներն են։
Պարոն Կանադե, մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետու¬թյան պետական մրցանակին արժանա¬նալու առիթով: Հուսով եմ, որ Ձեր ուրույն հետքը կթողեք նաև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, իսկ Հայաստանը Ձեզ համար կդառնա ամենաբարդ խնդիրները լուծելու հիմնական վայրերից մեկը:
Մեկ անգամ ևս՝ բարի գալուստ տեխնոլոգիական արդյունաբերական ռազմավարություն ունեցող երկիր Հայաստան։
Դուք այստեղ մի՛շտ ցանկալի ու շատ սպասված հյուր եք:
Շնորհակալություն»։
Տակեո Կանադեն ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Պարոն Կանադեն ընդգծել է, որ Հայաստանը լավ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու համար և ընդգծել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում: Տակեո Կանադեի խոսքով՝ Հայաստանում կան մեծ էներգիա և ներուժ ունեցող երիտասարդներ, որոնք իրենց գաղափարներով կարչող են նպաստել ոլորտի առաջընթացին ու զարգացմանը:
08:00 30.07.2025
Հրդեհ Պարույր Սևակի փողոցում23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...