Պարզվել է «քյալայի» միջոցով դատապարտյալին հեռախոս ու այլ արգելված իրեր փոխանցողի ինքնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+30.09 oC

Պարզվել է «քյալայի» միջոցով դատապարտյալին հեռախոս ու այլ արգելված իրեր փոխանցողի ինքնությունը

15:50 08.11.2019

Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալին այցի եկած հարազատի կողմից փոխանցվող հանձնուքի՝ եփած տավարի գլխի (ժողովրդի լեզվով ասած՝ քյալայի) բերանի մեջ հայտնաբերել էին բջջային հեռախոս, իսկ աչքի միջից՝ գործարանային համարի բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, գանգուղեղի միջից՝ «Ալկատել» գրառմամբ բջջային հեռախոսի ականջակալ։

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ «քյալայի»՝ գլխի գանգուղեղային հատվածում հայտնաբերվել է սուր հոտով սպիտակավուն մածուցիկ զանգված. այդ ամենը Արթիկի բանտի ծառայողները հայտնաբերել են, նաև պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ տավարի եփած գլուխը բերվել է Opel մակնիշի տաքսի ավտոմեքենայով։

Լրատվամիջոցը հայտնում է՝ նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակում՝ ով և ում էր բերել տավարի եփած գլուխը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

23:20 28.07.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 31-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:00-16:00 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

23:17 28.07.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կայացել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական հանդիպումն աշակերտների և ուսանողների հետ, որի ընթացքում սովորողները ներկայացրել են իրենց հուզող հարցերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումներն անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են բարձրաձայնել իրենց դիտարկումները, առաջարկները և ստանալ պատասխաններ անմիջապես նախարարից։ Մասնակցելու համար […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:10 28.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու […] ...

Օպերայի շենքի նոր լուսավորությունը. Ավինյան

23:02 28.07.2025

Օպերայի շենքի նոր լուսավորությունը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Օպերայի շենքի նոր լուսավորությունը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստում

22:57 28.07.2025

Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստում

Աշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և […] ...

Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներ

22:50 28.07.2025

Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներ

Երևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք […] ...

BACK_TO_TOP