Պարզվել են «Հայապակի» ընկերության գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+30.09 oC

Պարզվել են «Հայապակի» ընկերության գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները 

16:10 08.11.2019

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և խարդախությամբ միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ:

Մասնավորապես, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված հսկայածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 07.02.2001թ. թիվ 90 որոշմամբ 717 մլն ՀՀ դրամ արժողությամբ կանոնադրական կապիտալ ունեցող «Հայապակի» ՓԲԸ-ի՝ մոտ 574 մլն ՀՀ դրամ արժողությամբ 80 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերն ուղղակի վաճառքով, ընդամենը 145 մլն ՀՀ դրամով, օտարվել են Ն. Ա.-ին՝ 3 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամի ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:

Սակայն Ն. Ա.-ն, ընկերության գույքին առերևույթ խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, կանխամտածված չի կատարել պայմանագրային պարտավորությունները: Ավելին՝ իր կողմից նշանակված տնօրենի միջոցով «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի վերածված ընկերությունը կառավարվել է անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել հարկային և այլ պարտավորությունները, ինչի հետևանքով դատարանի 29.12.2003թ. վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել:

Ապա դատարանի կողմից նշանակված սնանկության գործով կառավարիչը լուծարային գործընթացում, առանց ընկերությունն առողջացնելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման, անօրինական գործողություններով, ակնհայտ անշահավետ պայմանագիր կնքելու դիտավորությամբ, ընկերության տնօրենի կողմից երաշխավորած անձի հետ, իբրև անկախ գնահատողի, կնքել է գնահատման պայմանագիր: Դրանով, անտեսելով գույքի հաշվեկշռային արժեքները և պատշաճ կերպով չձեռնարկելով գույքի շուկայական գինը որոշելու համար անհրաժեշտ միջոցներ, առանց որևէ հիմնավորման ԲԲԸ-ի ամբողջ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121.3 մլն ՀՀ դրամ և կազմվել ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն։ Արդյունքում, սնանկության կառավարիչը, հիմք ընդունելով նշված կեղծ փաստաթուղթը, սկսել է ընկերության գույքի աճուրդային օտարման գործընթացը: Այդ ընթացքում Ն. Ա.-ն իր մտերիմի անվամբ հիմնադրել է մի ՍՊԸ և գործարար Ա. Ք.-ի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել ընկերության ողջ գույքը 1.5 մլն ԱՄՆ դոլարով վերջինիս վաճառելու մասին։

15.05.2004-ին, լուծարային կառավարիչի կողմից կազմակերպված ձևական աճուրդով, «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի ամբողջ գույքը՝ 121.3 մլն դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից՝ այդ նորաստեղծ ՍՊԸ-ն, որը 2004թ. մայիսին արդեն ընդգրկվել է վերոնշյալ գործարարին պատկանող ընկերության կանոնադրական կապիտալում: Իսկ Ն. Ա.-ն վերը նշված խարդախությունների արդյունքում, լուծարային կառավարիչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը: Այս ամենի արդյուքնում փաստացի անտեսվել և խախտվել են նաև ՓԲԸ-ի բաժնետոմսերի մյուս 20 տոկոսի սեփականատերերի իրավունքները:

Խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելուն օժանդակելու, կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 192-րդ հոդվածի 1-ին մասի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազության կողմից քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:10 28.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու […] ...

Օպերայի շենքի նոր լուսավորությունը. Ավինյան

23:02 28.07.2025

Օպերայի շենքի նոր լուսավորությունը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Օպերայի շենքի նոր լուսավորությունը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստում

22:57 28.07.2025

Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստում

Աշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և […] ...

Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներ

22:50 28.07.2025

Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներ

Երևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք […] ...

Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին

22:42 28.07.2025

Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին

Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ […] ...

Ծառուկյանը գրազ է առաջարկել Տոպուրիային

22:33 28.07.2025

Ծառուկյանը գրազ է առաջարկել Տոպուրիային

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը: Ավելի վաղ վրացին ասել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ […] ...

BACK_TO_TOP