16:12 08.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ցուցարարներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նրան տվեցին Երևանի մետրոյի ժետոն ու խնդրեցին փոխանցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա մետրոյով շրջի ու ծանոթանա՝ ինչ են իր մասին մտածում։
Փաշինյանի հարցին՝ իսկ ի՞նչ է մտածում հասարակությունը նրա մասին, ցուցարարները պատասխանեցին, որ իրենք արդեն ներկայացրել են այդ դժգոհությունները։ Ըստ նրանց՝ Հարությունյանը տապալել է կրթության և գիտության ոլորտի քաղաքականությունը։
«Ինչի՞, որ թալան չի արե՞լ։ Որ ընդունելության քննություններին փող առներ, ոչ ոք չէր բողոքի, չէ՞»,- հակադարձեց Փաշինյանը։
Փաշինյանը, ի վերջո, վերցրեց ժետոնը, որ ցուցարարները կոչեցին «ժողովրդի ժետոն» ու խոստացավ պահել այն որպես հիշատակ, ոչ թե փոխանցել նախարարին:
15:35 18.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը15:20 18.07.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...
15:11 18.07.2025
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարարԵվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...
14:57 18.07.2025
Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել ԲարոՖրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […] ...
14:45 18.07.2025
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...
14:33 18.07.2025
Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Մայիսյան գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի հինգ թուփ, իսկ բակում` մոտ 19 գրամ չորացված-մանրացված զանգված: Ըստ տանտիրոջ` կանեփն ինքն է աճեցրել: Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […] ...