TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի գերագույն առաջնորդի շրջապատի նկատմամբ

08:31 05.11.2019

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներն ուղղված են երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մոտ շրջապատի ներկայացուցիչների դեմ։ Պատժամիջոցային ընդլայնված ցուցակում են հայտնվել Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը, ինչպես նաև 9 քաղաքացիներ, որոնց թվում է Խամենեիի որդին՝ Մոջթաբան, և բարձր ռանգի այլ ներկայացուցիչներ։ Պատժամիջոցները կտարածվեն նաև Գլխավոր շտաբի պետ Մուհամմադ Հուսեյն Բաղերիի […]

̰
Միակ բանը, որ կարող եմ անել, ճշմարտությունն ասելն է․ Օրհան Փամուքը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

23:33 04.11.2019

Հայտնի թուրք գրող Օրհան Փամուքը ԱՄԷ-ում գրքի տոնավաճառի ժամանակ ասել է, որ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո Թուրքիայում հետապնդում է սկսվել իր նկատմամբ։ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է, որ իրեն խիզախ չի համարում, և ճիշտ է համարում ասել այն, ինչի մասին մտածում է։ «Գիտեք, ես ապրում եմ այնտեղ, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար […]

̰
Ճապոնիայի Microsoft-ը անցել է 4-օրյա աշխատանքային շաբաթվա. արդյունավետությունն աճել է 40%-ով

22:57 04.11.2019

Ընդ որում, գրասենյակի աշխատողների աշխատավարձը չի կրճատվել:

̰
Եվ ուրեմն` հանգիստ նստեք տեղներդ. Նաիրա Զոհրաբյան

22:18 04.11.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եվ ուրեմն` հանգիստ նստեք տեղներդ Հանրապետության մետրոյի հանրային տարածքում ասֆալտին խմբակային ծեփվելն ու դիվահար ծղրտոցները նորարարական արվեստ, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցում, պերֆորմանս ու մոդեռնիստական ճիչ համարողներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս հանգիստ նստել տեղներդ: Այո, դուք իրավունք ունեք լինելու գռեհիկ, հակաէսթետիկ, հակահիգիենիկ ու […]

̰
Ավելի կարևոր թեմաներ կան. Ալեն Սիմոնյանը՝ աղմուկ հանած ներկայացման մասին

20:05 04.11.2019

Այսօր տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զրուցել է լրագրողների հետ: Նա նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք հնչել են պատգամավորների կողմից. «Սահմանադրական դատարանի հետ կապված հարց չի հնչել, իսկ ԱԱԾ տնօրենի մասով կարող եմ ասել, որ կան ժամանակավոր պաշտոնյաներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը»: Ալեն Սիմոնյանը […]

̰
Պետությանը պատճառվել է շուրջ 136․000․000 դրամի վնաս․ ոստիկանություն

18:51 04.11.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական գույքի կառավարման վարչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲԸ նախկին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնատար դիրքը ծառայության […]

̰
ԵՄ-ն Հայաստանի 3 մարզերում շուրջ 42 մլն եվրոյի ներդրումային ծրագիր կիրականացնի

18:31 04.11.2019

Հայաստանում մշակվել է տարածքային զարգացման նոր ծրագիր, որի հիմքում հանրապետության մարզերի համաչափ զարգացումն է և այն, թե ինչպես ֆինանսական հոսքերն ու տնտեսական հնարավորությունները ապակենտրոնացնել: Տարածքային զարգացման նոր ռազմավարությունն այսօր ներկայացվել է Գյումրիում՝ ազգային կոնֆերանսի ժամանակ: Ծրագրի հիմնական ֆինանսավորողը Եվրամիությունն է: Այս ռազմավարական ծրագրով էլ սկիզբ կդրվի Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանի հյուսիսային 3 մարզերում՝ Լոռիում, Շիրակում և […]

̰
Իրանի նախագահը կհայտարարի Միջուկային համաձայնագրի պարտավորություններից հրաժարվելու 4-րդ փուլի մասին

18:30 04.11.2019

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շուտով կհայտարարի Միջուկային համաձայնագրի գծով Իրանի ստանձնած պարտավորությունների հերթական խմբից հրաժարվելու մասին։ Այս մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։ Պաշտոնյան չի մանրամասնել, թե ինչ քայլեր են հետևելու դրան, սակայն հիշեցրել է, որ այն 60 ժամկետը, որ իրենց կառավարությունը տվել է եվրոպական կողմին, վերջանում է 2 օրից։ Սա Իրանի […]

̰
Զարուհի Բաթոյանը լավ լուր է հայտնել

18:10 04.11.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հաջորդ տարի նախատեսում է ընդլայնել տարեցներին և հաշմանդամություն ունեցող մեծահասակներին տրամադրվող տնային խնամքի և ցերեկային հոգածության ծառայությունները.  «2019-ի հետ համեմատած 2020 թվականին շուրջ 500 մարդ ավելի կընդգրկվի մեր ծրագրերում։ Առաջին անգամ տնային պայմաններում խնամքի ծառայություններ կմատուցվեն նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 50 […]

̰
Լիբանանի իշխանությունները թաթախված են կոռուպցիայի մեջ, բայց մարդկանց պայքարը վերափոխվել է այլ պահանջի. լիբանանահայ վերլուծաբան

17:59 04.11.2019

Լիբանանում հոկտեմբերի կեսից սկսված հակակառավարական ցույցերը շարունակվում են մեծ թափով, չնայած վարչապետ Հարիրին հրաժարական է տվել: Ցուցարարները պահանջում են ամբողջ կառավարության հրաժարականը, նաև կատարել երկրի կառավարման արմատական փոփոխություններ, վերացնել նախարարական պորտֆելների հանձման կրոնական սկզբունքը: Լիբանանյան ճգնաժամի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար SHANTNEWS,am-ը զրուցել է լիբանանահայ վերլուծաբան Ահարոն Շեքերդեմյանի հետ: Նրա խոսքերով՝ այդ երկրի իշխանությունները […]

̰
Ո՞ր երկրի քաղաքացի եք. հարց ԼՂ նախագահի թեկնածուին

17:30 04.11.2019

«Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով Երևանի տնտեսագիտական համալսարանում այսօր հանդիպում էր կազմակերպվել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Արցախի նախագահի թեկնածուն նշել է, որ 10 տարի շարունակ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու պայմաններում Արցախը 2030 թվականին կհասնի տնտեսական զարգացման այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի լուծել երկրի հիմնական սոցիալական խնդիրները: Տնտեսական թեմայով հարցերից բացի, սուր հարցեր […]

̰
Այս պահին հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

17:06 04.11.2019

«Ես այս պահին հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ»,- նոյեմբերի 4-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը: Նա նշեց, որ այս պահին ինքը միայն երկու հրաժարականների մասին է տեղյակ` մեկը Կոմիտեի ղեկավարն է, մյուսը` տեղակալը՝ Լևոն Մելիքյանը, որն այսօր ևս հրաժարականի դիմում է ներկայացրել: Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված հրաժարականները, ի՞նչ խնդիրներ […]

̰
ԼՂ տնտեսական զարգացումը զգալի ցուցանիշներ է արձանագրել. Հրանտ Բագրատյան

17:02 04.11.2019

«ԼՂ տնտեսական զարգացումը զգալի ցուցանիշներ է արձանագրել: 1999 թվականի տնտեսական ցուցանիշը Հայաստանում եղել է 2940 ռուբլի, Ադրբեջանում՝ 2130, Ղարաբաղում՝ 1280 ռուբլի: Ղարաբաղը երկու անգամ վատ է ապրել Ադրբեջանից: 1990 թվականի համեմատ Ղարաբաղի տնտեսությունն աճել է 4.9 անգամ, Ադրբեջանինը ՝ 2.69 տոկոսով, Հայաստանինը՝ 2.02 անգամ, իսկ Վրաստանի տնտեսությունը մնացել է նույնը՝ 100»,- խոսելով Հայաստանի և Արցախի […]

̰
Նախագահի պաշտոնը հնարավորություն է նվիրվելու երկրիդ. նախագահի սյունակը «The World» հանդեսում

16:57 04.11.2019

Հեղինակավոր «The World» հանդեսում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի սյունակը՝ իր անցած ճանապարհի ու կյանքի տարբեր փուլերի և ապագա աշխարհի զարգացման միտումների մասին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է. «Երբ ծնվում ենք, գիտե՞նք արդյոք, թե ինչ ճակատագիր է մեզ սպասում: Հատկապես հիմա՝ արհեստական բանականության արագ տեխնածին դարում: Բայց կա ինչ-որ […]

̰
Իսրայելում Հայաստանի դեսպանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

16:44 04.11.2019

Նոյեմբերի 4-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը և հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան և պատրիարքության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի կատարումը դուդուկի հնչյունների ներքո

16:34 04.11.2019

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան Գրենոբլում կայացած «Internationaux de France» մրցումներին ներկայացել է մի ծրագրով, որտեղ հնչում է հայկական դուդուկ: Հետաքրքրական է, որ Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով՝ ստեղծելով յուրահատուկ հակասություն երաժշտության ու կերպարի միջև: «The Feeling Begins» կոչվող երաժշտության հեղինակը Փիթեր Գաբրիելն է: 2008 թվականին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյը երաժշտությունը կատարել են […]

̰
Քրեական գործերը բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ են պահում. Տոնոյան

16:21 04.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձել էր այն խոսակցություններին, թե գեներալների նկատմամբ հարուցված քրեական գործերը թուլացնում են գեներալիտետին: «Չկա այդպիսի բան: Ինձ թվում է՝ որոշ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են և հասնում վարչապետին, նրա մոտ տպավորություն են ստեղծում, թե գեներալիտետի մոտ կա դժգոհություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ հնարավոր է, […]

̰
«Հայկական տիեզերք» գորգն ԱՄՆ-ում վաճառվել է  30 հազար դոլարով

16:16 04.11.2019

Կալիֆոռնիայում «Հայկական տիեզերք» անվանումով գորգը վաճառվել է 30,000 ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը: «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ Զինվորի տան հերոսները գործել են գեղեցիկ հայկական գորգ, որն անվանվել է «Հայկական տիեզերք»։ Գորգի գործման աշխատանքներին են միացել Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, ջազ երաժիշտ Մալխասը, «Ավրորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան, վարչապետ Նիկոլ […]

̰
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները բողոքարկում են դատարանի որոշումը

16:12 04.11.2019

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ։  Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը՝ կալանքը երկարաձգելու համար: «Դատարանը մերժեց մեր` գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Մեզ համար սա անսպասելի որոշում չէր։ Սակայն դատարանի […]

̰
Շաքարի և կարագի ոլորտներում կան տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություններ. ՏՄՊՊՀ նախագահ

15:58 04.11.2019

Կառավարության ամբողջական աշխատանքի արդյունքն է եղել, որ այլևս որևէ ձևով չկա պետական անձանց կողմից հովանավորչություն, և ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ազատ է զբաղվել բիզնես գործունեությամբ, և դա արտացոլված է նաև թվերով: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Շաքարի ոլորտում կա տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություն, նույնը կա նաև կարագի ոլորտում: […]

̰
Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման գործընթացը. Նիկոլ Փաշինյան

15:53 04.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սկսվում է Նորքի անտառի վերականգնման գործընթացը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել է Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։

̰
Վազգեն Մանուկյանի հրաժարականի երկու տարբերակները

15:51 04.11.2019

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն Ankakh.com-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ ո՞ր դեպքում հրաժարական կտա: -Պարոն Մանուկյան, Ձեր նկատմամբ իշխանական որոշակի շրջանակների կողմից հարձակումները դեռ շարունակվում են: Վարչապետի մամուլի խոսնակը նշել էր, որ համաձայն օրենքի՝ մինչև եկող տարվա ապրիլի 4-ը Դուք չեք կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա և ի՞նչ եք մտադիր անել՝ հաշվի […]

̰
Մեկ-մեկ ցանկացել եմ գլուխս բռնել և փախչել գավառականությունից. Արայիկ Հարությունյան

15:46 04.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ արվեստի գործիչներին պետք է նաև սխալվելու հնարավորություն տալ, ինչը ենթադրում է նաև շտկումներ: Ըստ նրա՝ դրանից շահում է արվեստը, մշակույթը: «Գնացել եմ մեր կողմից ֆինանսավորվող բեմադրություններ դիտելու, հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց մեկ-մեկ ցանկացել եմ գլուխս բռնել և փախչել այն գավառականությունից, որ եղել է […]

̰
Կբարձրանա՞ արդյոք գազի, ջրի և էլեկտրաէներգիայի սակագինը. պարզաբանում է Գարեգին Բաղրամյանը

15:32 04.11.2019

««Վեոլիա ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է, ամսի 7-ին կամփոփվի, հանրային քննարկում կիրականացվի, և հանրությանը կներկայացվեն արդյունքները: Ելնելով եղած ցուցանիշներից` կարող եմ ասել, որ ջրի գործող սակագինը կվերահաստատվի, ջրի գինը չի բարձրացվի»,- նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ, ըստ նրա, դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա […]

̰
Հայաստանի հավաքականը առայժմ 6-րդն է. Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադա

15:31 04.11.2019

Թուրքիայում շարունակվում է Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը, որի կազմում են հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Հակոբյանը, 7  տուրից հետո ունի 10 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մեր թիմը տարել է 4 հաղթանակ, կրել 1 պարտություն և 2 խաղ ավարտել ոչ-ոքի: Այսօր՝ 8-րդ տուրում, մեր շախմատիստները […]

̰
Հայաստանից ԱՄՆ ավելի շատ ապրանք է արտահանվում, քան Ադրբեջանից

15:00 04.11.2019

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել է ԱՄՆ առևտուրն Ադրբեջանի և Հայաստանի հետ թվերով: Ադրբեջանը ԱՄՆ-ի 144-րդ առևտրային գործընկերն է: Երկու պետությունների ընդհանուր առևտուրը հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում կազմում է $150.84 միլիոն։ ԱՄՆ-ից Ադրբեջան ներկրումը կազմում է $133․79 միլիոն, արտահանումը` $17․05 միլիոն։ Ներկրումներ՝ Ներքին այրման շարժիչներ- $16.9 միլիոն Նավիգացիոն համակարգեր- $13.7 միլիոն Ծանր տեխնիկայի մասեր- $10․4 միլիոն Քաղաքացիական […]

̰
Բացահայտվել է բուքմեյքերական ընկերությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դեպք․ ԱԱԾ

14:42 04.11.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները պահպանելու սկզբունքին և որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի հակազդման և հանցավորության դեմ պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը, 2019 թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար […]

̰
ՊԵԿ-ը թափուր հաստիքներ ունի, իսկ Վերին Լարսում ՊԵԿ ներկայացուցչի հարցը քննարկվում է

14:33 04.11.2019

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը 2020-ի բյուջեի նախագիծը քննարկելիս հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին Վերին Լարսում մեր ներկայացուցիչն ունենալու մասին: Անանյանը նշեց, որ որևէ խնդիր չկա: «ՊԵԿ և ՌԴ մաքսային ծառայության հետ առաջին համաձայնությունը եղել է, այնուհետև հարցը գնացել է դիվանագիտական խողովակներով, խնդիրները կարգավորվել են, համաձայնությունները կան, պետք է առաջիկայում թեկնածուի հարցը քննարկենք, և կունենանք […]

̰
Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, և այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ․ Սարհատ Պետրոսյան

14:13 04.11.2019

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանի՝ պաշտոնից ազատվելու դիմումին։ «Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաև իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որևէ կերպ չկաշկանդելով նրանց։ Մենք որպես […]

̰
2019 թվականին աշխատանքից ազատվել է ՊԵԿ 800 աշխատակից

14:00 04.11.2019

Արդյոք ՊԵԿ ունեցած կադրերը բավականացնո՞ւմ են քանակապես ու որակապես անհրաժեշտ վարչարարություն իրականացնելու համար: «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն է հետաքրքրվել ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնող ՊԵԿ նախագահից: «Ավելի քան 800 հոգի աշխատանքից ազատվել է 2019-ին, մի մասը` սեփական նախաձեռնությամբ, մի մասը` կրճատումների արդյունքում, բայց դրա 60 տոկոսի չափով էլ նոր աշխատուժ ենք ընդունել, մի մասը՝ […]

̰
BACK_TO_TOP