Տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+21.09 oC

Տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

20:25 09.10.2019

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել կատարել աշխատանքեր հիմնադրամի շահառուների շրջանակը ժամանակագրական առումով էապես ընդլայնելու շուրջ։ Մասնավորապես, հաշվի առնելով վիճակագրական տվյալներն ու հիմնադրամի ֆինանսական միջոցները, որոշվեց խորհրդի առաջիկա նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որի համաձայն` հատուցումներ կտրամադրվեն նաև 1998-2008թթ․-ին տեղի ունեցած դեպքերի մասով և այս դեպքերով հաշմանդամություն ստացած զինծառայողները և զոհված զինծառայողների ընտանիքները 2020 թվականի հունվար 1-ից սկսած կկարողանան հատուցումներ ստանալ։

Հիշեցնենք, որ մինչ այժմ հատուցվում էին 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքները։

2017թ.-ից ավելի վաղ տեղի ունեցած բոլոր դեպքերի հատուցումները շարունակելու են տրամադրվել համահարթեցման սկզբունքով, ինչը ենթադրում է, որ շահառու զինծառայողները, կամ նրանց ընտանիքների անդամները, 20 տարի շարունակ կստանան ամսական վճարումներ, Հիմնադրամի՝ օրենքով կանոնակարգված հատուցման գումարների և տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական այլ ֆինանսական աջակցության տարբերության չափով, այդպիսով պահպանելով հավասարության սկզբունքը բոլոր շահառուների համար։

Օրինակ՝ եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 ՀՀ դրամապա Հիմնադրամից հավելյալ կստանա ամսական ևս 240.000 ՀՀ դրամ ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար  (300.000 դրամ):

Հաշվի առնելով աշխատանքների ծանրաբեռնվածությունը՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջև ձեռք է բերվել համաձայնություն այս դաշտում համագործակցություն ծավալելու, հիմնադրամի աշխատանքներին աջակցելու և շահառուների հատուցման ընթացակարգն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամի լայնածավալ աշխատանքի, ինչպես նաև նվիրաբերություններ կատարելու ընթացակարգի վերաբերյալ սփյուռքում տեղեկատվություն տարածելու խիստ անհրաժեշտությանն ու կարևորությանը։ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ գործունեության երկու տարիների ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ձեռք է բերել բարի համբավ, աչքի ընկել բացառիկ թափանցիկությամբ և հանրությանը լիարժեք հաշվետու լինելու գործելաոճով, ուստի պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն նաև սփյուռքի ներուժն արդյունավետ իրացնելու ուղղությամբ:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ այդ նպատակին հասնելու հարցում էական դերակատարում կարող է ունենալ «Հիմնադրամի դեսպան» ծրագիրը, ինչը ենթադրում է արտերկրում ունենալ «Դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ծրագրին՝ այդպիսով նպաստելով սփյուռքի համայնքներում հիմնադրամի գործունեության հանրայնացմանը։

Նիստի ընթացքում հիմնադրամի տնօրենը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2019թ. երրորդ եռամսյակում կատարված հատուցումների և ֆինանսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ:

Վարուժան Ավետիքյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 66 դեպքի հատուցում, որոնցից 54-ը՝ 2008-2014 թթ.-ին, 7-ը՝ 2015-2016թթ.-ին և 5-ը՝ 2017թ.-ից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին:

Ընդհանուր առմամբ՝ 2017թ. հունվար 1-ից սկսած հիմնադրամը կատարել է 374 դեպքի հատուցում:

Հավաքագրված գումարն արդեն հատել է 18 մլրդ, հատուցումները՝ 1.3 մլրդ. դրամը, իսկ հիմնադրամի ստանձնած պարտավորությունները՝ 14 մլրդ դրամը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

08:10 17.07.2025

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

BACK_TO_TOP