20:00 09.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին:
Վարչապետը ողջունել է Ալեքսիս Օհանյանին Հայաստանում, Հայաստանի կառավարությունում և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին:
«Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ այստեղ և քննարկել համատեղ ծրագրերի, Հայաստանի զարգացման փոխշահավետ նախագծերի հնարավորությունները»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ալեքսիս Օհանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների համար՝ նշելով, որ ուրախ է նորից այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է համաշխարհային մասշտաբի այսպիսի կարևոր տեխնոլոգիական միջոցառում:
«Հայաստանը մարդկային տաղանդի մեծ ներուժ ունի, զարգանալու և բարգավաճելու բազմաթիվ հնարավորություններ և մաս կազմելու համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի»,- իր խոսքում ասել է Ալեքսիս Օհանյանը:
ՀՀ վարչապետը և ամերիկահայ գործարարը քննարկել են Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ընթացքին, ՏՏ ոլորտում համագործակցությանը, այդ բնագավառում երիտասարդների և կանանց ներգրավվածության խթանմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակադրելով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը մեր երկրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:
22:42 27.05.2025
Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշարՍտոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...