19:13 09.10.2019
«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին ղեկավար Արա Վարդանյանի նկատմամբ կալանքի փոխարեն գրավ կիրառելու որոշումը փոխվել է։ Արա Վարդանյանի նկատմամբ կիրառվելու է կալանք։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։
Արա Վարդանյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել, իբր յուրացման համար։ Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից ևս դատարանին չներկայացվեց որևէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենևին պատահական չենք համարում նաև այն, որ դեռևս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները…
Նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ 1 տարի, 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։
Բացի այդ, ինչպես այս գործընթացը, այնպես էլ վերջին շրջանում Հայաստան Համահայկական հիմնադրամն անվանարկող տեղեկությունների շրջանառումը այլ քրեական գործերի առնչությամբ (այդ թվում՝ իրեն ամերիկահայ ներկայացնող ադրբեջանցու միջոցով), հիմք են տալիս պնդելու, որ սրա նպատակն է նաև հերթական տարեկան դրամահավաքի նախաշեմին կրկին հարված հասցնել հիմնադրամի համբավին»։
https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/2605443242847235
08:30 17.07.2025
Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարըՉինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...
08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորելԲրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...