12:57 08.10.2019
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
Պաշտպանության նախարարը և Արխանգելսկի նահանգապետը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին:
ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը շրջել է նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշներին:
22:16 16.07.2025
Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի Բրյուսել և Փարիզ այցերին, ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Բրյուսելում արձանագրվեց այն, որ ԵՄ-ն հաստատում է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը: ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Նաև […] ...
22:08 16.07.2025
5 հայ ըմբիշներ կմասնակցեն Հունգարիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարինՀուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված ամենամյա վարկանիշային մրցաշարը: Հայաստանը մրցաշարին կունենա 5 ներկայացուցիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 […] ...
21:55 16.07.2025
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի և գլխավոր քարտուղարի հետՀուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև առկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ՄՔԴ կողմից անկախ և անաչառ մոտեցման պահպանման կարևորությունը՝ օրինահեն […] ...
21:50 16.07.2025
Սիրիայի ԱՆ հայտնել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասինՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Այս մասին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։ «Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հասցված ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է ևս 34 մարդ», – ասվում է նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելը […] ...
21:39 16.07.2025
Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցելՄիացյալ Նահանգներում Reddit առցանց հարթակի աշխատանքի լայնածավալ խափանում է նկատվում։ Դրա մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Տվյալների համաձայն՝ խնդիրները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 18:20-ին, ժամը 19:30-ի դրությամբ Միացյալ Նահանգներից գրանցվել է մոտ 126 հազար բողոք։ Օգտատերերի 56%-ը նշել է, որ հավելվածի աշխատանքում կան խափանումներ, 32%-ը […] ...