Կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը իրական շուկայական արժեքից 3 անգամ պակաս գնով վաճառելու հերթական դեպքն է բացահայտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC

Կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը իրական շուկայական արժեքից 3 անգամ պակաս գնով վաճառելու հերթական դեպքն է բացահայտվել

12:23 08.10.2019

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2017թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։

Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 16.02.2017թ. իրականացրել է ք. Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փողոց 2-րդ նրբանցք թիվ 23 հասցեում գտնվող 1253.5 քմ մակերեսով հասարակական նշանակության շինության և 796.6 քմ. մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 39.2մլն ՀՀ դրամ:

Նշված գնահատման հիման վրա ՀՀ կառավարության 14.09.2017թ. թիվ 1126-Ա որոշմամբ վերը նշված գույքը ուղղակի վաճառքով 22.4մլն ՀՀ դրամով օտարվել է:

Հետագայում, 2019թ. ընթացքում, կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. դրությամբ շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. կարող էր կազմել ոչ թե 39.22մլն ՀՀ դրամ, այլ՝ 80մլն ՀՀ դրամ կամ շուրջ 2 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:

Պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից նշված հասարակական նշանակության անշարժ գույքի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: Մասնավորապես՝ գույքը գնահատվել է առանց շինության ներսում տեղազննություն իրականացնելու և չի հիմնավորվել հողամասի շուկայական արժեքի գնահատման համար ընտրված եղանակը: Արդյունքում 80մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է 39.2մլն դրամ:  Այնուհետև դրա հիման վրա ՍՊԸ մասնագետի կողմից կազմվել և տնօրենի կողմից հաստատվել է կեղծ եզրակացություն, որի հիման վրա գույքն օտարվել է իրական շուկայական արժեքից մոտ երեք անգամ պակաս գնով՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 58 մլն ՀՀ դրամի վնաս:

Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.07.2025

SHANTNEWS

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

21:55 16.07.2025

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև առկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ՄՔԴ կողմից անկախ և անաչառ մոտեցման պահպանման կարևորությունը՝ օրինահեն […] ...

Սիրիայի ԱՆ հայտնել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

21:50 16.07.2025

Սիրիայի ԱՆ հայտնել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Այս մասին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։ «Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հասցված ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է ևս 34 մարդ», – ասվում է նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելը […] ...

Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

21:39 16.07.2025

Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Միացյալ Նահանգներում Reddit առցանց հարթակի աշխատանքի լայնածավալ խափանում է նկատվում։ Դրա մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Տվյալների համաձայն՝ խնդիրները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 18:20-ին, ժամը 19:30-ի դրությամբ Միացյալ Նահանգներից գրանցվել է մոտ 126 հազար բողոք։ Օգտատերերի 56%-ը նշել է, որ հավելվածի աշխատանքում կան խափանումներ, 32%-ը […] ...

Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուին

21:29 16.07.2025

Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուին

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Դենիս Շմիգալի թեկնածությունը, որը մինչ օրս ղեկավարում էր կառավարությունը։ «Այսօր ես արդեն ստորագրել եմ Գերագույն ռադային ուղղված փաստաթղթեր Դենիս Շմիգալի՝ որպես պաշտպանության նոր նախարար նշանակման վերաբերյալ», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Չորեքշաբթի օրը Ռադան ազատել է Շմիգալին վարչապետի պաշտոնից։ Սա ենթադրում է ամբողջ […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:20 16.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 «Էրեբունի» թանգարան, Նոր Արեշ 35 փողոց 1-45 առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտիմետ, Վանադ և Կողբավան գյուղեր Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 […] ...

BACK_TO_TOP