Սևանից ջրառն անցյալ տարվանից արդեն իսկ 46 մլն խմ-ով պակաս է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Սևանից ջրառն անցյալ տարվանից արդեն իսկ 46 մլն խմ-ով պակաս է

16:13 03.09.2019

Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել, որն իրականությունից հեռու է։

Ջրային կոմիտեն պարզաբանում է ներկայացրել.

«Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։

Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել է 148․343մլն խմ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131․538մլն խ/մ էր, տարբերությունը կազմում է 16․805մլն խմ ջուր։

Ինչ վերաբերում է լճից ջրառին, ապա նույն օրվա դրությամբ այս տարի Սևանից բաց է թողնվել 129․044մլն խ/մ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174․956մլն խմ էր։

Ուշադրություն ենք հրավիրում թվերի տարբերությանը․ փաստորեն, այս տարի Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը (ներառյալ ստորերկրյա ներհոսքը) նախորդ տարվանից ավելի է 16․805 մլն խմ-ով։

Ջրառի դեպքում ակնհայտ է, որ նույն՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ, Սևանից այս տարի պակաս է վերցվել 45,912 մլն խմ ջուր։

Հիշենք, որ անցյալ տարի, օրենքով սահմանված 170 մլն խմ ջրառից հետո լրացուցիչ ջրառի կարիք ևս առաջացավ, Սևանից ոռոգման նպատակով հավելյալ 40 մլն-ի ջրառի թույլտվություն եղավ, ընդհանուր 210 մլն խմ թույլատրված ջրառից օգտագործվեց 200․623 մլն խմ-ն։

Իսկ այս տարի ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չկա լճից, այլև համակարգում կանխատեսում են ևս 5-10 մլն խ/մ ջրի խնայողություն՝ թույլատրված 170 մլն-ից, եթե եղանակային պայմանները թույլ տան։ Նման խնայողությունն այս տարի հնարավոր է դարձել տարեսկզբից ոռոգման համակարգում իրականացվող կառավարման արդյունավետության քայլերի, իհարկե նաև բարենպաստ եղանակի, ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակելու շնորհիվ։

Իրականությունը սա է, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2019-ին Սևանից 51 մլն խ/մ-ով պակաս ջրառի մասին, հենց այս իրականությունն է արտացոլում․ թվերը, բնականաբար, ըստ օրերի փոփոխվում են, և ոռոգման շրջանի ավարտին հանրությանը կներկայացվի վերջնական պատկերը։

Ինչ վերաբերում է լճի մակարդակի և ջրառի խնայողության զուգահեռներին, ապա դրանք միայն բացարձակ թվերով համադրելի չեն, քանի որ լճի մակարդակը պայմանավորված չէ միայն ջրի ներհոսքով կամ արտահոսքով․ կա գոլորշացման բնական երևույթը, կան նաև ստորերկրյա արտահոսքերը, եղանակային պայմանները և այլն, որոնց մանրամասն բացատրությունը կարող են տալ համապատասխան մասնագետները։

Լճի մակարդակի վերաբերյալ ևս տվյալները փոփոխվում են և եթե որոշ լրատվամիջոցների մտահոգությունը հարուցած՝ 1սմ-ի տարբերություն էր գրանցվել օգոստոսի 29-ին, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ, ինչպես արդեն ներկայացրել ենք, ցուցանիշը նույնն է, ինչ անցյալ տարվանը։

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Սևանի հետ կապված՝ ներկայացված բոլոր թվերը ԱԻՆ Հիդրոմետ ծառայության չափումների տվյալներն են, որոնք պարբերաբար հրապարակվում են»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP