Ուկրաինան նոր Ռադա է ընտրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+28.09 oC

Ուկրաինան նոր Ռադա է ընտրում

09:52 21.07.2019

Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները։ Ընտրատեղամասերը 199 ընտրաշրջաններում բացվել են առավոտյան ժամը 8։00-ին, կփակվեն 20։00-ին, հայտնում է Корреспондент.net-ը։

ԿԸՀ-ն քվեարկության պաշտոնական արդյունքները կհայտարարի հաջորդ 2 շաբաթվա ընթացքում՝ մինչև օգոստոսի 5-ը։

Մայիսի 20-ին՝ իր երդմնակալության օրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ռադայի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին։

Ընտրություններն անցկացվում են մեծամասնական-համամասնական սկզբունքով։ Ուկրաինացիները վերջին անգամ են այդ կերպ։ Ըստ Ընտրական նոր օրենսգրքի՝ հաջորդ ընտրությունները կանցացվեն կուսակցական բաց  ցուցակներով։

Միամանդատ շրջաններում քվեարկությանը մասնակցում է 3220 թեկնածու, որից 1404-ը ներկայացնում է 58 կուսակցություն և բլոկ, 1680-ն ինքնաառաջադրված թեկնածուներ են։ Բազմամանդատ-մեծամասնական համակարգով ընտրություններին մասնակցում է 22 կուսակցությունից 2747 թեկնածու։

Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 34 մլն քաղաքացի։ Ընտրություններում ֆավորիտը Զելենսկու «Ժողովրդի ծառան» կուսակցությունն է, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցումների մասնակցած ուկրաինացիների 36․5 տոկոսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը

23:18 16.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին և 15-ին, Կենտրոնում՝ հուլիսի 10-ին և 15-ին, Արաբկիրում՝ հուլիսի 12-ին և 13-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ հուլիսի […] ...

Շուրջ 176 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 135 մանկապարտեզ. Ավինյան

23:13 16.07.2025

Շուրջ 176 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 135 մանկապարտեզ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շուրջ 176 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 135 մանկապարտեզ: «Ստեղծել ենք անվտանգ, բարեկարգ և հարմարավետ պայմաններ մեր փոքիկների համար»,- գրել է քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշտարակի խճուղում բախվել են 4 մեքենաներ․ կան վիրավորներ

23:05 16.07.2025

Աշտարակի խճուղում բախվել են 4 մեքենաներ․ կան վիրավորներ

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են մետաղալարի փաթույթներով բեռնված «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, «Mercedes Vito» մակնիշի, «Chevrolet» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով […] ...

Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմ

22:57 16.07.2025

Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմ

ԱՄՆ նախագահը մեղադրանքներ է ուղղել հայամետ սենատոր, Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի նախկին համանախագահ Ադամ Շիֆին: Դոնալդ Թրամփը պահանջել է նրա դեմ քրեական գործ հարուցել ու զրկել նրան սենատորի մանդատից: Ինչո՞ւմ է նախագահը մեղադրում սենատորին և որքանո՞վ է այդ մեղադրանքը անհանգստացնում ամերիկահայերին։ Արդյո՞ք Շիֆն այդքան ազդեցիկ հակառակորդ է Թրամփի համար։ Իսկ հնարավոր է արդյոք, որ Շիֆը […] ...

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

22:48 16.07.2025

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) ու Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) կմասնակցեն «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար US Open-ին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: ԱՄՆ բաց առաջնության 145-րդ խաղարկության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը նշանակված է սեպտեմբերի 6-ին, իսկ տղամարդկանց մենախաղինը՝ […] ...

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

22:37 16.07.2025

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […] ...

BACK_TO_TOP