13:49 03.07.2019
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մ. Խորենացու, Վ. Սարգսյանի, Բեյրութի և Իտալիայի փողոցների խաչմերուկում (Ստ. Շահումյանի անվան հրապարակ) 2019թ. հուլիսի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված խաչմերուկում երթևեկությունը այսուհետ կիրականացվի կից ներկայացված սխեմայի համաձայն:
13:38 03.07.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած բազմաֆունկցիոնալ մեքենաները, որոնք ձմռանը մաքրում էին ձյունը, հիմա վերածվել են ջրցանի և մաքրում են մայրաքաղաքի փողոցները։ Պատկերված տեսանյութում երևում է, թե ինչպես են մեքենաները մաքրում Երևանի փողոցները:
13:30 03.07.2019
Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով հայտնաբերվեց նաև դեպքի վայրը։ Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի […]
13:28 03.07.2019
Ադրբեջանի բանակի զինծառայողները մասնակցելու են Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Մինսկում անցկացվող զորահանդեսին։ Լրագրողներից մեկն այսօր այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակին խնդրեց ներկայացնել Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ գործընկերոջ կողմից Հայաստանի հակառակորդին նման հրավեր ուղարկելու վերաբերյալ։ «Դա որևէ երկրի սուվերեն իրավունքն է՝ իր մոտ անցկացվող միջոցառումներին հրավիրել ցանկացած գործընկերոջ»,- ասաց Աննա Նաղդալյանը։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության մասնակցությանը, […]
13:22 03.07.2019
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլեկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզել է, որ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում առկա չէ: Ըստ սահմանված կարգի` համայնքի ղեկավարը այն պետք է ներկայացներ մինչև մայիսի 31-ը: Էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի […]
13:09 03.07.2019
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան ղեկավարության հետ։ Այցի նպատակներից մեկը Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին պաշտոնական Ստեփանակերտին տեղեկացնելն է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Խոսնակն այսօր որոշ պարզաբանումներ տվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ հանդիպումից հետո տարածած հաղորդագրության վերաբերյալ։ Խոսքը բովանդակային բանակցություններ արտահայտության […]
12:54 03.07.2019
Հուլիսի 2-ին` ժամը 15.25-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով բրիգադը մեկնել է Բաշինջաղյան փողոցի մի տուն, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժիշկի վրա: Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են զարգացումներն ու պարզել, որ բժշկին դանակով սպառնացել է սպանել 56-ամյա տանտերը: SHANTNEWS.am-ը դեպքի մասին մանրամասներ պարզեց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից: Նա մեզ […]
12:50 03.07.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընտանեկան բռնության դեպքերին: «Մենք չպետք է միայն որպես արձագանքող հանդես գանք տարբեր խնդիրների դեպքում, այլ պետք է առաջնորդենք այդ խնդիրների լուծման գործընթացները: Ուրախ եմ փաստելու, որ միջգերատեսչական համագործակցությունն արդյունավետ է, թեև դեռ անելիք կա: Հանրության իրազեկության իմաստով կարևորում եմ նաև քաղաքացիների և […]
12:27 03.07.2019
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է սոցիալական կայքերում տարածում գտնող մի նամակ՝ կից հետևյալ գրառումն արել: «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետից NATO-ի ղեկավարությանը։ Թե բա՝ ուզում ենք «ՆԱՏՕ»-ի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք […]
12:00 03.07.2019
Օրեր առաջ ԱԻՆ-ից և Երևանի Նոր Նորք վարչական շրջանից ահազանգ ստացվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ այն մասին, որ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքի առաջին զանգվածի կողմից, ջրի արտահոսք և քարաթափում է նկատվում: Այս մասին հաղորդում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ․ «Ընկերության «Հյուսիս» շահագործման տեղամասի մասնագետների ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ հերթական անգամ խոսքը կոյուղու համակարգի […]
11:39 03.07.2019
Միջազգային սկանդալի պատճառ է դարձել Քիմ Քարդաշյանի թողարկած ներքնազգեստի նոր հավաքածուն, որը Քարդաշյանը կոչել է «Կիմոնո» (Kimono): Ճապոնիայում, սակայն, սա զայրույթ է առաջացրել պետական մակարդակով։ Այնտեղից շուտով հատուկ պատվիրակություն է մեկնելու ԱՄՆ՝ Քարդաշյանի արտոնագրի չեղարկման համար։ Թեև պարզ է, որ Քարդաշյանը փորձել է իր անվան ձևափոխումը վերածել բրենդի, սակայն այդ անունը համընկել է ճապոնական տարազի […]
11:32 03.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին […]
10:54 03.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ […]
10:40 03.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը, ծնված 1975թ, զբաղեցնելով Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի պաշտոնը և լիազորված լինելով իր սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրել […]
10:36 03.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել. – ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, – ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, – ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, […]
09:59 03.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպմանը տիկին Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի և հանդիպումների մասին, ներկայացրել […]
09:42 03.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: «Մեր երկու ժողովուրդները կապված են բարեկամությամբ և գործընկերությամբ, որոնք ամուր հիմք են՝ հետագայում ևս հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար»,-ասվում է նախագահի ուղերձում: Նա Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Բելառուսի […]
08:48 03.07.2019
Առնվազն 40 մարդ է զոհվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու գտնվող Թաջուրա քաղաքում, երբ միգրանտների պահման կենտրոնին ավիահարված է հասցվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Տուժել է առնվազն 80 մարդ։ Գործակալությունը նշում է, որ Լիբիան դեպի Եվրոպա ձգտող աֆրիկացի և արաբ միգրանտների համար հանդիսանում է մեկնման կետ։ Սա զոհերի ամենամեծ թվով դեպքն է Տրիպոլիի […]
08:32 03.07.2019
Համացանցը հեղեղվել է հուլիսի 2-ին տեղի ունեցած արևի լիարժեք խավարման լուսանկարներով ու տեսանյութերով։ Խավարումը կարողացել են տեսնել Երկրի արևմտյան կիսագնդի բնակիչները։ Խավարումը տևել է 4 րոպե 33 վայրկյան։ Երևույթն առավել հստակ տեսանելի է եղել Արգենտինայում, Չիլիում և Խաղաղ օվկիանոսի հարավարևելյան մասում։ Timelapse footage captures the moment the sky darkened during Tuesday's total solar eclipse in […]
08:19 03.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել այն մասին, որ այս տարվա ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներն ու նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր մասնագետներ պետք է գան Հայաստան, ու տեղի ունենա փորձի փոխանակում, իսկ սննդի ոլորտի հետ կապված՝ Հայաստանում խումբ է կազմվելու, և աշխատանքյաին այց է կատարվելու […]
07:30 03.07.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով` գիշերը Երևանում սպանություն է տեղի ունեցել: Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել, և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է սպանվածի դին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը Մասիվցի Անդիկն է՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ […]
23:29 02.07.2019
Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակ զրուցել են։ Համացանցային բազմաթիվ օգտատերերի հետաքրքրել է, թե ինչ մասին են զրուցում նախագահները։ Մինսկից Երևան վերադառնալիս SHANTNEWS-ը թեմայի վերաբերյալ հետաքրքրվել է Արմեն Սարգսյանից․ «Ի՞նչ կարող էին խոսել երկու նախագահները Մինսկում՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ, ամեն ինչից՝ մի քիչ, մի […]
22:18 02.07.2019
Հայաստանում է իտալացի քանդակագործ, կինոդերասան Լորենցո Քուինը: Նա մարմնավորել է ջութակի վարպետ Անտոնիո Ստրադիվարիին՝ իտալական «Ստրադիվարիուս» ֆիլմում: Կինոարվեստում Լորենցո Քուինն արժանացել է «Ամենալավ նոր հայտնություն» մրցանակին՝ Սալվադոր Դալիին մարմնավորելու համար: Բայց նա ավելի շատ հայտնի է որպես գեղանկարիչ ու քանդակագործ: Քանդակագործի «Support»-ը 2017 թվականին և «Building bridges»-ը՝ 2019 թվականին Վենետիկի բիեննալեում արժանացել են լավագույն գնահատականին։ […]
21:55 02.07.2019
Վրաստանի նախկին նախագահի ու նրա տիկնոջ հայտնվելը բողոքի ակցիաներին անակնկալ է եղել հայրենակիցների համար: Մակա Չիչուան ամուսնուց առաջ էր հայտնվել ցուցարարների շարքերում: Հազիվ զգացմունքները զսպելով՝ նա իր աջակցությունն էր հայտնել հունիսի 21-ի արյունոտ գիշերվա ժամանակ տուժած երիտասարդներին ու նրանց հարազատներին: «Կապ չունի՝ արվեստագե՞տ ես, քաղաքական գործի՞չ, թե՞ շարքային քաղաքացի: Չես կարող դիտորդի դերում հայտնվել, երբ […]
21:46 02.07.2019
Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։ Վիճակահանության դահլիճում պաշտպանության նախարարը զրուցել է նաև զինակոչիկների հետ, շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել անվտանգ և գերազանց ծառայություն։ Այցի ընթացքում […]
21:13 02.07.2019
ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքը կազդի այս երկրի տնտեսության վրա: Այսպիսի եզրակացություն է արել Fitch Ratings գործակալությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից արգելվում են նաև Վրաստան-Ռուսաստան թռիչքները: Վրաստանի տուրիզմի ազգային կենտրոնի տվյալներով՝ միայն այս տարվա մայիսին 172 հազար ռուսաստանցի է այցելել Վրաստան: Վրաստանի ՀՆԱ-ում տուրիզմից ստացված մասնաբաժինը կազմում է մոտ 7,5%: Հաշվարկվել է նաև, որ անցած 5 […]
20:21 02.07.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի ոչ կանխամտածված վնասվածքներից մահանում է 20 տարեկանից ցածր տարիքի 42 հազար մարդ։ Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատճառներից առաջատարը ճանապարհատրանսպորտային պատահարներն (ՃՏՊ) են: 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է մանկական վնասվածքների մշտադիտարկման համակարգ, որի շրջանակներում անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մանկական վնասվածքի 189 դեպք, որը […]
20:11 02.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն: «Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել […]
19:48 02.07.2019
Հայաստանի պատվիրակության անդամները վերադառնում են Բելառուսից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցի ընթացքում Հայաստան է հրավիրել Մինսկի բուհերի ղեկավարների և ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների: Մեր թղթակցի հաղորդմամբ` այցը Մինսկ ավարտվել է համագործակցության նոր պայմանավորվածություններով: Ավելի վաղ հայտնել էինք` աշխատանքային այցի ընթացքում նախագահը ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: […]