21:13 02.07.2019
ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքը կազդի այս երկրի տնտեսության վրա: Այսպիսի եզրակացություն է արել Fitch Ratings գործակալությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից արգելվում են նաև Վրաստան-Ռուսաստան թռիչքները: Վրաստանի տուրիզմի ազգային կենտրոնի տվյալներով՝ միայն այս տարվա մայիսին 172 հազար ռուսաստանցի է այցելել Վրաստան: Վրաստանի ՀՆԱ-ում տուրիզմից ստացված մասնաբաժինը կազմում է մոտ 7,5%: Հաշվարկվել է նաև, որ անցած 5 […]
20:21 02.07.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի ոչ կանխամտածված վնասվածքներից մահանում է 20 տարեկանից ցածր տարիքի 42 հազար մարդ։ Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատճառներից առաջատարը ճանապարհատրանսպորտային պատահարներն (ՃՏՊ) են: 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է մանկական վնասվածքների մշտադիտարկման համակարգ, որի շրջանակներում անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մանկական վնասվածքի 189 դեպք, որը […]
20:11 02.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն: «Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել […]
19:48 02.07.2019
Հայաստանի պատվիրակության անդամները վերադառնում են Բելառուսից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցի ընթացքում Հայաստան է հրավիրել Մինսկի բուհերի ղեկավարների և ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների: Մեր թղթակցի հաղորդմամբ` այցը Մինսկ ավարտվել է համագործակցության նոր պայմանավորվածություններով: Ավելի վաղ հայտնել էինք` աշխատանքային այցի ընթացքում նախագահը ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: […]
19:40 02.07.2019
Անձնագրերի համաշխարհային վարկանշային աղյուսակում, որը կազմել է շվեյցարական Henley & Partners ընկերությունը, Հայաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով: Այժմ Հայաստանը 84-րդ տեղում է: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել աշխարհի 60 երկիր: ՌԴ-ն 51-րդ տեղում է: Ռուսաստանցիները առանց վիզայի կարող են մեկնել 116 երկիր: Մեր հարևան Վրաստանը 52-րդ տեղում է. վրացիները առանց […]
19:30 02.07.2019
Ինչպես արդեն հայտնել էր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազելու է մինչև 0 աստիճան։ Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի 10 գյուղերից 6-ում ցրտահարության դեպք է գրանցվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են համայնքների ղեկավարները։ Բավրա, Զույգաղբյուր, Կարմրավան, Կրասար, Սարագյուղ, Սիզավետ գյուղերում ցրտահարության […]
19:25 02.07.2019
Կրկին Հայաստանում է հայտնի սրտաբան Բագրատ Ալեքյանը: Նա արդեն մի քանի բարդ վիրահատություն է կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս օրերին Ալեքյանը նաև կմասնակցի Հայ բժիշկների միջազգային 5-րդ կոնգրեսին, որտեղ իր գիտելիքները կփոխանցի երիտասարդ բժիշկներին: Մանրամասները` տեսանյութում:
19:01 02.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
18:40 02.07.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն` ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը: Խորհրդի կազմում են վարչապետը (նախագահն […]
18:30 02.07.2019
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, իր պաշտոնավարման տարիներին չարաշահելով պաշտոնեական դիրքը, կատարել է մի շարք չարաշահումներ, մասնավորապես, ՊՈԱԿ նախկին տնօրենը դպրոցում գրանցել է աշխատակիցների, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ վերջինների անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են: Այս […]
18:27 02.07.2019
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է կենտրոնական զինվորական հավաքակայան ու այնտեղից ծառայության ճանապարհել այս զորակոչի առաջին նորակոչիկներին։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել այդ այցից։ https://www.facebook.com/arcrun/posts/2345823985453196
17:55 02.07.2019
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմեց ներկաներին: Ելույթ ունենալիս Փաշինյանը շփոթեց նախարար Արայիկ Հարությունյանի ներկա պաշտոնը. «ՀՀ կրթության և գիտության մեծարգո նախարար… մշակույթի և սպորտի»:
17:30 02.07.2019
Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գովեստով խոսեց այնտեղ անցկացված Եվրոպական խաղերի փակման արարողության, դրա կազմակերպվածության ու կարգապահության մասին։ «Բելառուսը հետխորհրդային տարածքի չեմպիոնն է կոնկրետ ուղղությամբ»,- ասաց Արմեն Սարգսյանը: Սարգսյանը շնորհավորեց և՛ հայ, և՛ բելառուս մարզիկներին՝ գրաված տեղերի, չեմպիոնական կոչումների առիթով ու կարծիք հայտնեց, որ Բելառուսը թերևս պատրաստ է ընդունել էլ ավելի խոշոր […]
17:25 02.07.2019
Քամու հետևանքով Գյումրիի բազմաբնակարան շենքերում տանիքների մասնակի և հիմնանորոգման աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Օրինակը Բուլվարային առաջին թաղամաս, առաջին միկրոշրջան 3-րդ շենքում է: 3 օր առաջ ուժեղ քամին տանիքի մի մասը պոկել է, այն հայտնվել է հարևանությամբ գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Մինչ օրս պոկված տանիքը տարածքից դուրս չի բերվել: Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ զինտեխնիկայի հարևանությամբ, […]
17:08 02.07.2019
Դատարանը քիչ առաջ բավարարեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով պետական մեղադրողների միջնորդությունը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննություն նշանակելու մասին: Պետական մեղադրողների միջնորդությանը հաջորդեցին հարցապնդումները, որ պաշտպանական կողմը և մեղադրողներն ուղղեցին այդ հանձնաժողովին:
16:45 02.07.2019
Լարիջանիի կարծիքով, առաջացած խնդիրների պատճառն այն է, որ Թրամփը վատ գիտի տարածաշրջանը և Իրանը:
16:32 02.07.2019
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի շուրջ զարգացումները շատ դժվար է անվանել «գազային պատերազմ»։ Պատերազմը ենթադրում է գնային կոշտ քաղաքականություն, մատակարարումների խափանում և այլն։ Իսկ այս պարագայում նման բան չկա։ ShantNews.am-ի հետ զրույցում այս մասին նշեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Հայաստանը հարձակվել է ռուսական «Գազպրոմի» վրա։ Ո՞ւմ […]
16:06 02.07.2019
Բելառուսի նախագահն այսօր ընդունեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ու գոհունակությամբ խոսեց նրա մասին։ Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ հեռուստացույցով է հետևել Սարգսյանի գործունեությանը, Մինսկ այցին և ուրախ է, որ Հայաստանի նախագահը պահել է Բելառուս այցելելու խոստումը։ «Ուշադիր հետևում էի մեր ՏՏ մասնագետների հետ Ձեր հանդիպմանը և հասկացա, որ Դուք ըմբռնում եք այն հարցերը, որ պետք են […]
15:33 02.07.2019
Ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվող, հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Հայրապետյանը դժբախտ դեպքից մեկ ամիս անց կապի է դուրս եկել: «Հայրը տեսաուղերձով դիմել է որդուն այն բանից հետո, երբ տղան կապի է դուրս եկել: Ես կարողացել եմ նրա հետ զրուցել, մենք անգամ տեքստ պատրաստեցինք նրա համար, որպեսզի նա մեղայականով ներկայանա: Նա խոստովանեց, որ […]
15:12 02.07.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը դատարանում այսօր հայտարարեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը սրվել է: Նա ընդգծեց՝ Գրիգորյանի կյանքի և չխոշտանգվելու իրավունքը պետք է պահպանված լինի: «Նա արդեն մի անգամ գտնվել է ազատության մեջ՝ տևական ժամանակ, չի խոչընդոտել, չի խուսափել, դրսևորել է պատշաճ վարքագիծ: Երբ մեղադրանք են առաջադրել, որ կազմել էր […]
15:10 02.07.2019
Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցերին, անդրադարձել է իր՝ ՀՀ քաղաքական տարբեր գործիչների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպմանը: Նա չի մանրամասնել, թե ինչ են քննարկել երկրորդ նախագահի հետ, ասել է. «Լրացուցիչ մեկնաբանություններ անելը դժվար է, ես կարծում եմ, որ մեր կայքում եղած տեղեկությունը բավական է»: Թե ինչ նպատակ ունեն հանդիպումները, ասել […]
14:57 02.07.2019
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում (սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության) արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ քրեական գործերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ. տվյալ ժամանակահատվածում սոցիալական ապահովության նշված ենթաոլորտներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ […]
14:41 02.07.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցելու համար: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի թղթակիցը հարցրել է նախարարին, թե ինչպես է նա տեսնում Շիրակի պետհամալսարանում հասունացած խնդրի լուծումը: Նախարարը պատասխանել է, որ […]
14:32 02.07.2019
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցելու համար: Բանն այն է, որ բուհն առաջին շրջանավարտներն է տալիս: ՀՀ վարչապետն ասել է, որ նման համալսարանները հնարավորություն են տալիս ընդլայնել մտահորիզոնը: Փաշինյանը դարձյալ հիշեցրել է իր այն համոզման մասին, որ ՀՀ քաղաքացին պետք է առնվազն […]
14:21 02.07.2019
Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: 10 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունն ամբողջությամբ մերժվեց: Գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հիշեցրեց, որ մեղադրող կողմը մի քանի օր առաջ միջնորդել էր դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը համալիր բժշկական փորձաքննություն կատարել, ուստի պետք է […]
14:15 02.07.2019
Ռուսական «Gazeta.ru» կայքը հայկական իշխանություններին մեղադրում է ռուսական «Գազպրոմ» ընկերության վրա ոչ բացահայտ հարձակման, ուղերձներ ուղարկելու մեջ։ Այդպիսին է նաև համարում ՀԾԿՀ կողմից ռուսական ընկերության դուստրին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանելը։ Այսօր հրապարակված հոդվածում նշվում է, որ հայկական և ռուսական կողմերի միջև գազի գնի վերաբերյալ բանակցություններն առայժմ որևէ հանգրվանի չեն հասել, ու քանի դեռ հրապարակային հայտարարություններ […]
13:54 02.07.2019
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննելու ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը 10 մլն դրամ գրավի դիմաց փոխելու մասին: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի դեմ […]
13:33 02.07.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով այցելել է Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Համաժողովի բացման արարողությանը Աննա Հակոբյանը հանդես է եկել հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: «Ես ուզում եմ հույս հայտնել, որ մամուլին նվիրված համաժողովը դարձնենք ամենամյա, քանի որ եկեք խոստովանենք, որ աշխարհը զարգանում […]
13:29 02.07.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում աղետի գոտու վերաբերյալ հնչեցրած թվերին: «ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքերը 2020-ին 3 մլրդ դրամով աղետի գոտու անօթևանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին վերաբերվում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ […]