TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Գլխավոր

Մինսկում Անկախության օրվա հրավառությունը քաղաքացու կյանք է խլել․ կան տուժածներ

08:59 04.07.2019

Բելառուսի քննչական կոմիտեն ստուգում է անցկացնում հուլիսի 3-ին՝  Անկախության օրը, Մինսկում տոնական հրավառության ժամանակ կնոջ (ծնված 1955 թ․)մահվան փաստով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Սվիսլոչ գետի ափին հրավառությանը հետևող կինը վիրավորվել է ու մահացել՝ չնայած ցուցաբերված օգնությանը։ Վճռվում է փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցը։ Եվս մի քանի տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել՝ կապված ստացած վնասվածքերի […]

̰
ՍԴ-ն որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով միջնորդությունը

23:02 03.07.2019

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Արամ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Որոշման մեջ ասված է.  «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդևանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի […]

̰
Սկսում եմ հասկանալ, թե ինչպես են կորցրել Ղարաբաղը․ Լապշինն՝ Ադրբեջանի մասին

22:50 03.07.2019

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում իր նկատմամբ մահափորձի վերաբերյալ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո Լապշինին հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն անհեթեթ արադարացումներ է հորինել ու հակադարձ անհեթեթ մեղադրանքներ առաջադրել Լապշինին։ «Սկսում եմ հասկանալ, թե ինչպես են կորցրել Ղարաբաղը», – այդ անհեթեթությունների թվարկումից հետո գրել է Լապշինը։ Ֆեյսբուքյան գրառմամբ Լապշինը պատմել […]

̰
«Սանիթեք»-ը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

22:00 03.07.2019

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով մոտ 25 մլն դրամ գումարի բռնագանձում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Ռուբեն Ներսիսյանին:  

̰
Վարչապետը մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը

21:52 03.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀՀ առողջապահության մեծարգո նախարար Արցախի Հանրապետության առողջապահության մեծարգո նախարար, Հայաստանի միջազգային բժիշկների համագումարի նախագահության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հյուրեր թույլ տվեք ողջունել համագումարի անցակցումը և […]

̰
Վարչապետը հանձնարարել է ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնին աշխատել նաև շաբաթ-կիրակի օրերին

20:48 03.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինն աշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 9:00-18:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Նպատակն է թեթևացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացրեց, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն […]

̰
Վարորդական իրավունք ստանալու նոր կանոնները. նախագիծ

19:44 03.07.2019

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում տեղադրվել է նախագիծ՝ վարորդական վկայականներ ստանալու նոր կարգի մասին: «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն […]

̰
Ամռան կեսին ձմեռային ջերմաստիճան. Աշոցքի 3 բնակավայրերում ցրտահարվել են գյուղացիական տնտեսությունները

19:30 03.07.2019

Հուլիսի 2-ի գիշերը Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանում ամռան կեսին գրանցվել է ձմեռային ջերմաստիճան: Հայ-վրացական սահմանի` Հայաստանի հյուսիսի ամենավերջին գյուղում Բավրայում գիշերը գրանցվել է երկու աստիճան ցուրտ: Խոշորացված Աշոցք համայնքի 11 գյուղերում մասնակի բերքի ցրտահարումներ են եղել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վնասվել են կարտոֆիլի և հնդկացորենի ցանքատարածքները: Ցրտահարության վնասներն համեմատաբար շատ են Բավրա, Սիզավետ, […]

̰
Երևանի քաղաքապետարանի աղբատարը «գետինն է մտել»

19:08 03.07.2019

Երևանի քաղաքապետարանի «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենաներից մեկը, որ վերջերս է գնվել, այսօր Դավթաշեն վարչական շրջանում աղբահանության ընթացքում ճեղքել է փողոցի ասֆալտե ծածկն ու ընկել փոսի մեջ։ Լուսանկարները բեռնել են ֆեյսբուքյան օգտատերերը։

̰
Ուղեղում չտեղավորվող պատմություններ. բռնության ենթարկվածները

19:07 03.07.2019

Համացանցում սկսվել է «Բռնության ձայնը» խորագրով ֆլեշմոբ: Մարդիկ #բռնության ձայնը հեշթեգով հրապարակում են սեռական բռնության ենթարկվելու մասին իրենց պատմությունները: Ֆլեշմոբի համար առիթ է դարձել «Հետք» պարբերականում հրապարակված «Մազերն են մեղավոր» հոդվածը, որը պատմում է չեխ Էվայի մասին: Նա բռնության էր ենթարկվել Վանաձորում: Մեծ դժվարությամբ կարողացել էր հասնել նրան, որ երիտասարդը ենթարկվի պատասխանատվության: Հոդվածը մեծ իրարանցում […]

̰
Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ. Ռոհանի

18:51 03.07.2019

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ: Հուլիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Հասան Ռոհանին ասել է. «Իրանի ժողովուրդը պատմական ու մշակութային բարիդրացիական կապեր է ունեցել հայ ժողովրդի հետ»: Խոսելով էլեկտրաէներգիայի ու […]

̰
Ահա, թե ինչ տեսք ունեն Սևանա լիճը «գրոհած» ջրիմուռները

18:47 03.07.2019

Արդեն մի քանի տարի է, ինչ Սևանա լիճը տարվա այս եղանակին կապտականաչ ջրիմուռներով է պատվում: Առաջին անգամ «ծաղկում» կոչվող այս երևույթը նկատվել է 2006 թվականին: SHANTNEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչն է Սևանա լճի «ծաղկման» պատճառը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Արցախի պաշտպանության բանակում նոր նշանակում է կատարվել

17:03 03.07.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Հավանական է, որ նա փոխարինելու է գեներալ-մայոր Վարդան Բալայանին, որը բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն էր և պաշտոնից ազատվել է հունիսին։ Ստորև գնդապետ Ստեփան Գևորգյանի կենսագրությունը ըստ ՀՀ ՊՆ կայքի․ Գործունեություն 1988 – 1992թթ. – Աշխատել […]

̰
Սևանա լճի ջրի մակարդակը նախորդ տարի 1 սմ-ով ավելի էր

17:01 03.07.2019

ԱԻՆ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սևանա լճի մակարդակին: Բանն այն է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի ջրի մակարդակը ցածր է: «Կանխատեսվել է, որ գարնանային վարարումների ժամանակահատվածում լճի մակարդակը կբարձրանա 40-45 սմ սահմաններում: Մենք ունեցանք 37 սմ բարձրացում: Դա պայմանավորված էր նրանով, որ կանխատեսումներում օգտագործվել էր նաև […]

̰
Ռուսաստանը դուրս եկավ ԱՄՆ-ի հետ հրթիռային համաձայնագրից

16:51 03.07.2019

Ռուսաստանի նախագահն այսօր ստորագրեց այն օրենքը, որով Ռուսաստանը լիարժեք դուրս է գալիս Միացյալ Նահանգների հետ «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» համաձայնագրից։ Համաձայնագիրն այլևս չի գործի օգոստոսի 2-ից։ Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի իրավական տեղեկատուի հրապարակումից։ Համաձայնագրի սառեցման նախաձեռնողը, հիշեցնենք, ԱՄՆ-ն է։ Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը սառեցնում է համաձայնագրի […]

̰
Եվրախորհրդարանը երկրորդ փուլում կարողացավ նախագահ ընտրել

16:49 03.07.2019

Եվրախորհրդարանը առաջին անհաջող փորձից հետո երկրորդ փուլով անցկացված ընտրություններով կարողացավ ընտրել կառույցի նախագահ։ Իտալիան ներկայացնող Դավիդ Մարիա Սասսոլին 667 քվեներից ստացավ 345 ձայն ու ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ։ Նրա մրցակիցն էր Յան Զագրադիլը (Չեխիա), որը ընտրությունների նախորդ փուլում երկրորդ ամենաբարձր արդյունքն էր ունեցել քվեների հաշվարկում։ Ընդհանրապես ընտրությունների առաջին փուլում վավեր ճանաչված 662 քվեները բաշխվել են հետևյալ […]

̰
Նոր կադրեր՝ «օրենքով գող» Անդիկի սպանությունից. Lurer.com

16:29 03.07.2019

Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի:

̰
Ախուրյանի ջրամբարը չի լցվել նաև Թուրքիայի քաղաքականության հետևանքով

16:20 03.07.2019

ԱԻՆ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ միակ ջրամբարը, որն այս տարի կանխատեսվածից քիչ է լցված, Ախուրյանի ջրամբարն է. «Ջրալցվածությունը 100 տոկոսի չի հասել, քանի որ Թուրքիայի կողմից Հայաստան եկող ջրի քանակը բավականին նվազել է: Ջրամբարը հնարավորություն ուներ 100 տոկոս լցվելու, բայց քանի որ ջրամբարը ապրիլից է շահագործվել, […]

̰
Նոր արբանյակային լուսանկարներ «ծաղկած» Սևանա լճից

16:14 03.07.2019

Ecolur.org-ը «ծաղկած» Սևանա լճից նոր լուսանկարներ է հրապարակել: Խոսքը արբանյակային լուսանկարների մասին է: «Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և […]

̰
ՀՀ ԶՈւ շտաբի պետն այցելել է Արցախի առաջնագիծ, ծանոթացել հակառակորդին զսպելու մեխանիզմների

16:02 03.07.2019

Հուլիսի 3-ին աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել է տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել է հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին: Աշխատանքային այցի ընթացքում […]

̰
Կարող ենք հանգիստ լինել. ԱԻՆ ներկայացուցիչը՝ ջրամբարների՝ լցված-չլցված լինելու մասին

16:00 03.07.2019

ԱԻՆ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ իրենց կանխատեսումները, ջրային պաշարների մասով, արդարացված են: «Մենք գետերում ունեցել ենք հիմնականում նորմայից ավել ջրի ելքեր: Նույնիսկ մեկուկես-երկու անգամ ավել ելքեր են դիտվել: Որոշ գետավազաններում, նույնիսկ ելքերն անբարենպաստ ու վտանգավոր են եղել: Առավելագույն ելքերը հիմնականում դիտվել են մայիսի առաջին տասնօրյակում: Ջրածածկումներ են […]

̰
ՀՀ վարչապետին վերագրվող նամակը շրջանառության մեջ է դրվել ադրբեջանական կեղծ օգտատիրոջ կողմից

15:58 03.07.2019

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ն անդրադարձել է համացանցում լայնորեն տարածվող նամակին, որ իբրև թե գրել է ՀՀ վարչապետը: «Օրերս համացանցում սկսեց շրջանառվել մի լուսանկար, որում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր նամակ է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում նշվում էր Արցախը Ադրբեջանին փոխանցելու պատրաստակամության մասին։ Առաջին իսկ հայացքից […]

̰
Ռուսական սուզանավի նավաստիների մի մասը զոհվել է մյուսների կյանքը փրկելիս

15:32 03.07.2019

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր որոշ մանրամասներ է հաղորդել ռուսական ռազմական նավատորմի հրդեհված սուզանավի, հրդեհի մարման ժամանակ անձնակազմի զոհվելու դեպքի մասին։ Մասնավորապես նա ասել է, որ նրանք գնացել են անձնազոհության մյուսներին փրկելու համար։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է սուզանավին կից խորջրյա սարքի՝ «Լոշարիկի» ներսում։ Դրա սրահներից մեկում տեղի ունեցած սկսված հրդեհից […]

̰
Ադրբեջանցու հանձնումը որպես փոխանակում չի եղել․ ԱԳՆ խոսնակ

15:04 03.07.2019

Հայաստանը հունիսի 28-ին Ադրբեջանին էր հանձնել այդ երկրի քաղաքացուն, որը մինչ այդ ապօրինաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, անցել հայկական կողմ։ Սա կատարվել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Սա, ինչպես ոմանք են ներկայացնում, փոխանակում չէ։ Սա եղել է Հայաստանի […]

̰
«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. Lurer.com

15:02 03.07.2019

Համացանցում են հայտնվել բացառիկ կադրեր «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության մասին: Lurer.com-ի հրապարակած տեսանյութից երևում է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել:

̰
Աննա Հակոբյանը «Յարխուշտա» է պարել լիբանանահայ երիտասարդների հետ

14:55 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով Լիբանանում է՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Աննա Հակոբյանը Բեյրութում «Յարխուշտա» է պարել լիբանանահայ երիտասարդների հետ:  

̰
ԻՊ ադրբեջանցի զինյալները տեսանյութում հավատարմության երդում են տալիս Աբու Բաքր ալ-Բաղդադիին. Սարգիս Գրիգորյանի գրառումը  

14:51 03.07.2019

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԻՊ կողմից տարածված տեսանյութին: «Իսլամական պետության կողմից տարածված առաջին և ԻՊ-ի պաշտոնական տեղեկատվական հոսքում Ադրբեջանում Իսլամական պետության ներկայության մասին խոսող առաջին տեսանյութն է: Ինչ ունենք՝ 1. Տեսանյութում 3 դիմակավորված անձ են ներկայացված, որոնց հետևում Իսլամական պետության դրոշն է: 2. Նստածն առաջնորդն է՝ Աբու Յուսուֆ ալ-Ազերին, որը սկսում […]

̰
Որքա՞ն գումար է ծախսվել ՌԴ պատվիրակության՝ Հայաստան այցի ժամանակ

14:35 03.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՌԴ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի ծախսերի մասին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. 2019 թվականի հունիսի 24-26-ը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևի գլխավորած պատվիրակության (15 անձ)` Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու […]

̰
Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար․ ԱԳՆ խոսնակ

14:07 03.07.2019

Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց Լեհաստանի դեսպանատան կողմից վիզաների տրամադրման արհեստական խոչընդոտների ստեղծման մասին «Հետքի» հրապարակման վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ Նաղդալյանի, գործընթացը դիտարկում է Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման համատեքստում, և դրանում թերացումներն անընդունելի են։ «Այս առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար, և իրեն ներկայացվել է ՀՀ […]

̰
Քանի՞ պետություն է վավերացրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

13:51 03.07.2019

Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումից հետո այդ համաձայնագիրը վավերացրած երկրների քանակը հասել է 13-ի։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ թվելով այդ պետությունները․ Էստոնիա Լատվիա Լիտվա Բուլղարիա Լեհաստան Լյուքսեմբուրգ Դանիա Մալթա Ռումինիա Մեծ Բրիտանիա Ֆինլանդիա Հունգարիա Սլովակիա Սրանք այն պետություններն են, որոնք ավարտել են վավերացման գործընթացը՝ այդ […]

̰
BACK_TO_TOP