TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Գլխավոր

Մանվել Գրիգորյանն անվասայլակով և բժիշկների ուղեկցությամբ բերվեց դատարան

12:32 02.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Մանվել Գրիգորյանը դատական այսօրվա նիստին բերվեց անվասայլակով և բժիշկների ուղեկցությամբ: Վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ 10 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոց կալանքը […]

̰
Կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացողների թիվը

12:24 02.07.2019

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանում ստեղծված են բոլոր պայմանները Հայաստանը որպես գրավիչ վայր լավագույնս ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հպարտությամբ է խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո մեծ թվով հայեր են ցանկանում վերադառնալ հայրենիք. վերջին երկու տարվա ընթացքում այս թիվը կրկնապատկվել է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Էդվարդ Հովհաննիսյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ

11:56 02.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Էդվարդ Հովհաննիսյանը ՊԵԿ-ում աշխատում է 2009 թվականից, փետրվարից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ղեկավարն է։

̰
Երևանը կօգտագործի արևային էներգիան

11:45 02.07.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն՝ 50 շենք: «Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը: Ծրագրի շնորհիվ, ի […]

̰
Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին

11:19 02.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին: «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ […]

̰
Հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք. ՄԻՊ

10:42 02.07.2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով 2019 թվականի հունիսի 7-ի հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք: Մասնավորապես, հոգեբուժական կազմակերպության վարչակազմը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպությունը այդտեղ ամբուլատոր բուժվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական բնույթի հարկադրական միջոցը հիվանդանոցայինով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան դեռ […]

̰
ԱՄՆ-ից F-35-երը չստանալու դեպքում, Թուրքիան ռուսական կործանիչներ կգնի

10:11 02.07.2019

Թուրքիան կդիտարկի Ռուսաստանից մարտական ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Թուրքիային մատակարարել  F-35 կործանիչ-ռմբակոծիչներ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ինչպես նշել են գործակալության աբյուրները, եթե Թուրքիային բացառեն F-35-երի ծրագրից, այն այլընտրանքներ կփնտրի, այդ թվում ռուսական կործանիչների գնումը, միևնույն ժամանակ կզբաղվի սեփական մարտական ինքնաթիռների ու բալիստիկ հրթիռների մշակմամբ։ Նշվում է, որ Անկարան պատրաստվել է նաև Վաշիգտոնի […]

̰
Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենա, եթե նախկին բարեփոխումներն աշխատեին․ ամերիկացի փորձագետ

09:46 02.07.2019

Միջազգային կազմակերպությունները կարող են միայն առաջարկել անցումային արդարադատության միջոցներ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն: «Շատերն այն դիտարկում են անցյալում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի, հանրային միջոցների չարաշահումների, վիճելի սեփականաշնորհման և բռնագրավումների դեպքերի համատեքստում, որոնք անհանգստացնում են հայ հասարակությանը, և կարծում եմ՝ […]

̰
Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան. Գագիկ Սուրենյան

09:42 02.07.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019»։ Ինչպես երեկ հայտնել էինք, Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր։ Ունենալու ենք համեմատաբար […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

09:25 02.07.2019

Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, […]

̰
Իրանը «կրակի հետ է խաղում»․ Թրամփ

09:00 02.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Նրանք գիտեն, թե ինչ են անում։ Նրանք գիտեն, թե ինչի հետ են խաղում, և ես կարծում եմ՝ նրանք խաղում են կրակի հետ»,-ասել […]

̰
Իրանը կոչնչացնի Իսրայելը՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման

08:26 02.07.2019

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով կոմտեի ղեկավար Մոջաբա Զոնուրը հայտարարել է, որ Իրանը կես ժամում կոչնչացնի Իսրայելը՝ ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Նա «քաղաքական բլեֆ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարությունը՝ հարձակումից 10 րոպե առաջ Իրանի դեմ հարվածը չեղարկելու մասին։ «Եթե ամերիկացիները կարծեին, որ իրենց հարձակումը հաջող կլինի, նրանք […]

̰
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է մեկուսացմամբ

08:13 02.07.2019

Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացման ողջ գործընթացը։ Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։ Նշվում է, որ Իրանն ունի խաղաղ ատոմային էներգետիկա զարգացնելու անվիճելի ներուժ՝ առանց իր տարածքում ուրանի հարստացման։ Պոմպեոն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրևագրի շուրջ ոչ մի պայմանավորվածություն չպետք է թույլ տա երկրին իրականացնել ուրանի հարստացում սեփական […]

̰
Հրազդանի կիրճում 3000 քմ խոտածածկույթ է այրվել

23:50 01.07.2019

Հուլիսի 1-ին` ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ՝  ձորը տանող հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:22-ին: Հրազդանի կիրճում այրվել է խոտածածկույթ (մոտ 3000 քմ): Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որը […]

̰
Տեղապահ լինել չի նշանակում պատրիարք ընտրվել. թուրքագետ

22:12 01.07.2019

Այս շաբաթ կարևոր իրադարձություն է սպասվում Ստամբուլում: Հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, նշանակված է Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրություն, որն անցած շաբաթ հետաձգվել էր: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Պոլսո պատրիարքարանի աթոռակալի շուրջ ի սկզբանե եղած խաղերն այսօր էլ շարունակվում են: Ըստ նրա՝ այդ խաղերի մասին են վկայում վերջին իրադարձությունները: Տիրան Լոքմագյոզյանը նաև ասում է, թե […]

̰
Գյումրեցիները դհոլ-զուռնայով դիմավորեցին իրենց չեմպիոններին

22:08 01.07.2019

Այսօր երեկոյան քաղաքի դարպասների մոտ, ավանդույթի համաձայն, բազմաթիվ գյումրեցիներ, մարզիկներ, մարզիչներ ու պաշտոնյանեը  դհոլ-զուռնայով, դափնիներով ու ծափողջյուններով դիմավորեցին Մինսկ -2019 Եվրոպայի առաջնությունում չեմպիոնական տիտղոսներ նվաճած բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին ու Արթուր Հովհաննիսյանին։ Չեմպիոնների քաղաք հերթական ոսկե մեդալներ բերելը բռնցքամարտիկները համարում են պատվի ու թասիբի հարց և ուրախ են,որ Գյումրիի  ու Հայաստանի անունը կարողացել են բարձր պահել […]

̰
Մեկնարկել է ամառային զորակոչը

21:45 01.07.2019

Հուլիսի 1-ին մեկնարկել է 2019 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները: Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման […]

̰
Միջազգային հարթակներում գյումրեցի մարզիկներից վախենում ու զգուշանում են

21:16 01.07.2019

Գյումրեցի մարզիկների՝ իրար  հաջորդող հաղթանակները ևս մեկ անգամ փաստում են, որ չեմպիոնների քաղաքում մարզական ավանդույթներին անդավաճան նվիրում կա: Աշխարհի, Եվրոպայի ու միջազգային հեղինակավոր մրցաշարերից մեր մարզիկները  վերադառնում են հաղթանակներով ու մեդալներով: Նրանց ուղինշարունակողների պակաս չկա: Պատանի ըմբիշներն օրեր առաջ Իտալիայի Ֆաենցա քաղաքում մասնակցեցին Ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականը հունահռոմեական ու ազատ ոճերում վերադարձավ […]

̰
Ովքե՞ր են այլ երկրների հավաքականների կազմում Եվրոպական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ դարձած հայ մարզիկները

21:02 01.07.2019

Մինսկում ավարտված Եվրոպական խաղերին ընդհանուր առմամբ մասնակցել է հայազգի 58 մարզիկ: Նրանցից 37-ը ներկայացրել է Հայաստանը, մյուս 21 մարզիկներն ընդգրկված են եղել 14 երկրների հավաքականներում, ամենաշատը՝ ՌԴ ընտրանու կազմում:  Ուշագրավ է, որ նրանցից 8-ը դարձել են մեդալակիր, ընդ որում՝ 4-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե, 3-ը՝ բրոնզե: Այլ երկրների հավաքականների կազմում Եվրոպական խաղերի չեմպիոններ են դարձել ձյուդոիստ […]

̰
Մեր ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները՝ կրթության․ նախագահն այցելել է Բելառուսի պետական համալսարան

20:47 01.07.2019

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոյի ուղեկցությամբ այցելել է Բելառուսի պետական համալսարան, հանդիպել բուհի ղեկավարության հետ։ Նախարար Իգոր Կարպենկոն նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի հետ կրթության և գիտության ոլորտներում ձևավորված համագործակցության մասին՝ նշելով, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առավել խորացնել կապերը […]

̰
Երևանի քաղաքապետարանը 1.7 մլրդ դրամով ավելի եկամուտ է հավաքագրել

20:26 01.07.2019

Ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակի պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9%: Փաստացի հավաքագրված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.7 մլրդ դրամով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման […]

̰
ԵԱՏՄ-ից արդեն կարելի է անձնական օգտագործման նպատակով ալկոհոլ ու ծխախոտ արտահանել

20:00 01.07.2019

ԵԱՏՄ տարածքից անձնական օգտագործման համար ալկոհոլ և ծխախոտ արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից վերացվել են: Այս մասին հաղորդում է forbes.kz-ն: «Այս տարվա հունիսի 30-ից դուրս են գալիս Մաքսային միության տարածքից անձնական օգտագործման նպատակներով էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, ինչպես նաև ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ներմուծման ու արտահանման սահմանափակումները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ներկայում Մաքսային միության տարածքից […]

̰
Եգիպտացի գրող Թամեր Աբդուլ Մինիամն ավարտել է հայերի մասին ֆիլմի նկարահանումները

19:44 01.07.2019

Եգիպտացի հայտնի գրող, հեռուստահաղորդավար և դերասան Թամեր Աբդուլ Մինիամն ավարտել է «Ալ-Արման» (հայերը) ֆիլմի նկարահանումները: Նա իր անձնական կայքում գրել է, որ այս ֆիլմը պատմում է հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության բռնի գործողությունների և ջարդերի մասին: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը: Հեղինակը նաև պատրաստվում է մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնել ապագա ֆիլմերի մանրամասները:

̰
Գետքի ցանքատարածությունները աղտոտված ջրով ոռոգող գյուղացիները չեն տուգանվի

19:30 01.07.2019

Գետք գյուղի բնակիչներն այսօր` հուլիսի 1-ին, իրենց բողոքը շարունակել են Շիրակի  մարզպետարանում: Գյուղացիներից մի քանիսին ընդունել է մարզպետը: Հիշեցնենք, գյուղացիները մի քանի օր է՝ բողոքում են ոռոգման ջրի աղտոտվածությունից: Հողերը Գետքի գյուղացիները ջրում են խիստ աղտոտված Ախուրյան գետի ջրով, որտեղ ավելացել են նաև արտադրական  թափոնները, ինչի հետևանքով արդեն բերքն է վնասվում։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանը գյուղացիներին […]

̰
Եղվարդի բնակիչները ցած ընկած արագիլի ձագին վերադարձրել են իր բույնը

19:20 01.07.2019

Եղվարդ համայնքի բնակիչները ընկած արագիլի ձագին վերադարձրել են իր բույնը: Բնակիչներն այդ նպատակի համար օգտվել են ամբարձիչից: Մանրամասները` տեսանյութում:

̰
Էլեկտրոնային առողջապահության համակարգը թերի է աշխատում․ հանրապետության 50 բուժհաստատություններում կատարված մոնիթորինգի արդյունքները

19:10 01.07.2019

Բուժօգնության դիմող քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ապահովում, հիվանդների ժամանակի և ծախսերի կրճատում, կրկնակի բուժումների բացառում, հետազոտությունների, նշանակումների վերաբերյալ ճիշտ ցուցումներ: Այսպիսի արդյունքների ակնկալիքով հանրապետությունում 9 տարի առաջ ներդրվեց էլեկտրոնային առողջապահության համակարգը, բայց չունեցավ այն արդյունքը, ինչին սպասում էին։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մոնիթորինգ է անցկացրել հանրապետության 50 բուժհաստատություններում: Արդյունքներն այսօր քննարկվել են բուժհաստատությունների բժիշկների ու տնտեսագետների […]

̰
Ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս այցելել Հայաստան

19:05 01.07.2019

ՌԴ զբոսաշրջային ընկերություններից մեկն ուսումնասիրել և հրապարակել է ամենամատչելի հյուրանոցների ցանկը ռուս զբոսաշրջիկների համար: Մատչելիների ցանկում հիմնականում 3-աստղանի հյուրանոցներ են, որտեղ մեկ օրվա արժեքը տատանվում է 2-5 հազար ռուբլու սահմաններում: «Զբոսաշրջիկների համար, ովքեր մտադիր են մեկ օրվա համար ծախսել մինչև 4 000 ռուբլի, հարմար կլինեն Մինսկի (միջինը 3 500 ռուբլի), Ստամբուլի և Երևանի (միջինը` 3 […]

̰
Գյումրեցուն ծնված օրից սովորեցնում են, որ պետք է պայքարել. Հովհաննես Բաչկով

18:53 01.07.2019

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովի համար Մինսկում Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի հաղթողի կոչումը սպասված արդյունք էր: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Բաչկովը խոսեց սպասումների, հաղթանակի ու այդ ամենում իր՝ գյումրեցի լինելու դերի մասին: «Ուրախ եմ, քանի որ կարողացա կրկնել 2017թ. հաջողությունը: Այս հաղթանակը նոր մեծ քայլ է դեպի նորանոր հաջողություններ, մեդալներ»,- […]

̰
Քաղաքացին զինաթափել է բուքմեյքերական կետի վրա զենքով հարձակվողին

18:25 01.07.2019

Հունիսի 30-ի առավոտյան՝ մոտ 05։00-ի սահմաններու զինված անձը ավազակային հարձակում է գործել Զաքյան 5 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակի վրա, սակայն վնասազերծվել է այնտեղ գտնվող քաղաքացու ձեռքով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։ «Քաղաքացին կարողացել է առանց վախենալու, վտանգելով իր կյանքը, աթոռով մի քանի մուշտի տալ զինված ու դիմակավորված ճիվաղին, ով իր սև գործը ավարտին չհասցնելով, […]

̰
Իրկուտսկի ջրհեղեղը. թվեր և փաստեր

18:24 01.07.2019

Իրկուտսկում տեղի ունեցած ջրհեղեղը լուսանկարում է յուրաքանչյուր երկրորդ բնակիչը: Ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մոտ 4 հազար բնակելի տուն: Ջրածածկ են եղել դպրոցներ, մանկապարտեզներ: Այս պահի դրությամբ անտուն է մնացել մոտ 10 հազար մարդ, նրանցից 2 հազարը՝ երեխա: Փրկարարները և կամավորները ցամաք են դուրս բերել մոտ 500 մարդու: Այս պահին նրանք գտնվում են ժամանակավոր […]

̰
BACK_TO_TOP