09:57 28.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը։ Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին […]
08:35 28.05.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն […]
01:07 28.05.2019
Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստադոպուլոսը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ և կից գրառում կատարել․ «Կարոտում ենք քեզ, եղբա՛յր»։ Посмотреть эту публикацию в Instagram Missing you bro @micki_taryan ? #WeAreTheArsenal #family Публикация от Sokratis Papastathopoulos (@sokratispapa.official) 27 Май 2019 в 6:28 PDT Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի […]
00:11 28.05.2019
Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ 25 մայիս 2019-ին, Օթթաուայի Սուրբ Մեսրոպ եկեղեցւոյ հիւրընկալութեամբ տեղի ունեցած Թեմական Պատգամաւորական 36-րդ Ժողովի աւարտին Գերաշնորհ Տէր Աբգար եպս. Յովակիմեանը վերընտրուած է Գանատահայոց Թեմի Առաջնորդ:
23:46 27.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից […]
23:07 27.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ վարչական շրջանի նստավայրում ավարտվեց դատավորների արտահերթ ժողովը, որին մասնակցել է 165 դատավոր: Նիստը դռնփակ է եղել: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընթերցեց դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության տեքստը: «Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը` այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, սակայն դա պետք […]
21:33 27.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ վարչական շրջանի նստավայրում ընթանում է դատավորների արտահերթ ժողով՝ 135 դատավորի մասնակցությամբ: Նիստը դռնփակ է: Մինչ մեկնարկը լրագրողները զրուցել են դատավորներ Լենդրուշ Հովհաննիսյանի և Վազգեն Ռշտունու հետ: Նրանք պատասխանել են այն հարցին, թե ինչու հասարակությունը չի վստահում դատարաններին: Մոտ 4 ժամ է՝ նստավայրում շարունակվում է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որը հրավիրել […]
21:25 27.05.2019
Րոպեներ առաջ Երևանում արևն այնքան գեղեցիկ էր մայր մտնում, որ ֆեսյբուքյան լրահոսը թերթելիս միայն մայրամուտի նկարներն էին: Համարյա բոլոր նկարները արագ, առանց որևէ էֆեկտների հրապարակում էին և մայրամուտի շքեղությունը ոչ միայն նկատվում էր պատուհանից, այլև ֆեյսբուքի պատին: Իհարկե, այդ գեղեցիկ ամպերն ու գունային խաղը տևեց ընդամենը մի քանի րոպե և շուտով խավարը կլանեց ամեն ինչ, […]
20:14 27.05.2019
Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այս տարի Վիեննայի գագաթնաժողովի և ԱԳ նախարարների Մոսկվայի հանդիպման արդյունքները: Անդրադարձ կատարվեց բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, […]
19:50 27.05.2019
Հայաստանում մոտ 300 մլրդ դրամ «հենց այնպես» է շրջանառվում, բայց կարող էր հիմնադրամների միջոցով կարող էր ուղղվել տնտեսության իրական սեկտոր ու փաստորեն դառնալ ներդրում։ Այս մասին այսօր ShantNews.am-ի հարցերին պատասխանելիս նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանում նույն ոճի մեկ այլ խնդիր է բորսայական գործիքների՝ բաժնետոմսերի բացակայությունը։ Դա մարդկանց թույլ կտար ռիսկային ներդրումներ անել ու […]
19:31 27.05.2019
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ֆեյսբուքյան էջում եվրասիական լուսանի զբոսանքի մասին պատմող տեսանյութ է հրապարակվել: Տեսանյութը նկարել է կովկասյան ընձառյուծի խնամակալ Գառնիկ Գևորգյանը: https://www.facebook.com/wwfarmenia/videos/826432451055178/?__xts__[0]=68.ARBmUBHnFtOSvZPvhDu0nN94mVZ3a_GZ97YhKl4TilF-kiaitL7K1CynXqiU4CrGWh23Mxg8IWaxuykuwMuQYe0WLPWk2Yg8H14aCPhziPZLV1dUZUzFk0sk5TbiUOO6N5q_qBZPd4fTK7ycqL_Ib4JdXQ08bx4xgpaco2HvS4yhWSohGSkBIPDGzblWJ0HVz1QkD43hWWvrSAQ5dbf2zZ8b9fRDPziZv2xByOvzranbcDMuV1SqmvHnXM75eNgVWGe4jQkCIAzcenma1M64z8SnP8dQmke1nSelND8AMFer-tC-v5ei70tBIvgtiQpsdKuqg_GkwF7d_E2CAykC5VUmQmrW_o4ljwz99g&__tn__=-R
19:30 27.05.2019
Կաննի 72-րդ կինոփառատոնն իր ամբողջ շքեղությամբ անցած ամբողջ շաբաթ հիացրել էր ֆիլմի սիրահարներին: Անցած շաբաթ Կաննի Լազուրե ափը աստղառատ էր: Ռեժիսորները դերասանների հետ միասին ներկայացնում էին իրենց ֆիլմերը, և յուրաքանչյուր ֆիլմի հանդիսավոր պրեմիերային կարմիր գորգը Կաննին հատուկ ոճով փայլում էր շքեղությունից: Այդ օրերին աստղերի կրած զգեստներն ու դրանց դիզայներները ֆիլմերից ոչ պակաս քննարկվեցին ու շատ […]
19:27 27.05.2019
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն այսօր հրավիրած աշխատաժողովին ժամանակ խոսել է նաև այն մասին, թե ինչու թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դիմել դատարան: «Մի պարզ պատճառով՝ կլրանար երկու ամիսը, որից հետո նա իրավունք չէր ունենա դիմել, այդքան բան: Երկու հարցով է դիմել, որ նա (Նազենի Ղարիբյան-խմբ.) ընդհանրապես իրավունք […]
19:23 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և վեթինգի իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ Սահմանադրությունը […]
19:19 27.05.2019
Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը տիկնոջ` հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և աղջկա` Օլիմպիայի հետ, այցելել են իրենց ընկերներին` Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին ու նրանց նորածին որդուն` Արչիին: Ուիլյամսը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել թագավորական ամրոցից, որտեղ ապրում է ներկայումս թագավորական ընտանիքը: «Թենիսի սուպերաստղը ամուսնու ու դստեր հետ անցած […]
19:11 27.05.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր աշխատաժողով են հրավիրել: Բանն այն է, որ թատրոնի կոլեկտիվն անհամաձայնություն ունի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության արդյունքների վերաբերյալ: Օպերային թատրոնի աշխատակիցներն այսօր կազմակերպած ժողովի ժամանակ նաև ասել են, որ իրենք ժողովին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև խորհրդի բոլոր անդամներին, այդ թվում՝ […]
19:00 27.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները: Մասնավորապես, վարչապետը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին դինամիկ ֆորում անցկացնելու կապակցությամբ և արձանագրել մի քանի առանձնահատկություններ այսօրվա քննարկումներից: «Առաջինը՝ մենք տեսանք, որ Սյունիքի մարզում իսկապես շատ մեծ պոտենցիալ կա: Այստեղ մենք տեսանք առաջարկներ և նույնիսկ գործունեություն, որը վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, […]
18:55 27.05.2019
«Այն, ինչը կոռուպցիայի, ստվերի, այսպես ասած՝ մենաշնորհների, քաղաքական ռենտայի տիրույթում էր, և դա բավական ռեսուրս էր կլանում, այդ ամենը այսօր կարծես ազատվում է, և կարելի է դրա մի մասը վերաուղղորդել, տեղաբաշխել մարզերում»,- մարզերում տնտեսական զարգացման, ներդրումների հարցերին անդրադառնալիս այսօր ShantNews.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Այս մասին նա ասաց այն համատեքստում, որ Հայաստանում արդեն […]
18:39 27.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի, փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանի հետ: Հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ՀՀ պետական կառավարման հետագա ժողովրդավարացմանը վերաբերող հարցերի շուրջ:
18:39 27.05.2019
Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման նպատակն էր հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը: […]
18:30 27.05.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ պաշտոնական հանդիպումներ: ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի […]
18:14 27.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ջոկո Վիդոդոյի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել` ի շահ երկու երկրների ժողովուրդների: Հանրապետության նախագահը մաղթել է Ջոկո Վիդոդոյին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ինդոնեզիայի ժողովրդին՝ միասնություն, առաջընթաց […]
18:07 27.05.2019
ՌԴ-ն ակտիվացրել է ռոումինգի փուլային վերացման աշխատանքները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ 2017 թ. հունիսին Եվրամիության անդամ երկրների միջև ռոումինգը չեղյալ է հայտարարվել: «Ձեր հրահանգով մենք ինտենսիվացրել ենք ռոումինգի փուլային չեղարկումը միության երկրների հետ»,- ասել է Ակիմովը: Ըստ Ակիմովի՝ […]
18:06 27.05.2019
Այսօր Հայաստանի արդեն 5-րդ մարզում անցկացվեց ներդրումային համաժողով, որին մասնակցեց անձամբ վարչապետը։ «Իմ քայլը հանուն X մարզի» ձևաչափով անցկացվող համաժողովները՝ որպես կոնկրետ տարածքի զարգացմանը միտված քայլեր, ինքնին դրական է համարում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Տնտեսագետի խոսքերով՝ սրանք մի քանի հարց են լուծում. Դրանով մարդիկ ազդակներ են ստանում, որ լքված չեն, Ազդակներ են ստանում նաև բիզնես միջավայրի […]
17:52 27.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՅԴ պատվիրակությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ: Հանդիպմանը հյուրերի խնդրանքով անդրադարձ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ առաջիկայում մեր երկրում կայանալիք հայաստանյան «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds), որը համախմբելու է աշխարհի հայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկա պետական և քաղաքական […]
17:25 27.05.2019
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի մասնակիցներից դատավոր Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր անվան հետ շրջանառվող լուրերին: Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ կային, թե երկու այլ դատավորների հետ Ռշտունին էլ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումը գրելու գործին: Հարցին՝ ինչո՞ւ են նման տեղեկություններ շրջանառվում, Ռշտունին պատասխանեց. «Մարդիկ կան, ում ես խանգարում եմ երևի, չեմ կարող […]
17:20 27.05.2019
Անտուն կենդանիների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի համար պատժաչափեր կսահմանվեն, ընդհուպ քրեական պատասխանատվություն։ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ: Քննարկումը փակ է եղել: Նախագիծը հեղինակել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և […]
17:10 27.05.2019
Մայիսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը: Խորհրդակցության գլխավոր թեման՝ Կոտայքի մարզում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին: Վալերիյ Օսիպյանը հանձնարարականներ է տվել ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների […]
17:02 27.05.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հավակնորդ Ստանիսլավ Զասը մայիսի 27-ին ժամանում է Երևան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա տեղեկացրել է, որ համաձայն Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման՝ այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը: Նախատեսվում է Զասի հանդիպումը […]
16:42 27.05.2019
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովից առաջ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը լրագրողների որոշ հարցերի պատասխանեց: Նրանից հետաքրքրվեցին՝ պատվերով աշխատող, կասկածելի եկամուտ ունեցող դատավորների ճանաչո՞ւմ է: «Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա: Հովհաննիսյանն ասաց, որ իր տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն դրամ: «Ես աշխատում եմ Շիրակի մարզում, Անի և Արթիկ համայնքներն եմ սպասարկում, կարող եք գնալ, հարցնել՝ […]